Ալեքսանդրպլաց

Ալեքսանդրպլաց (գերմ.՝ Alexanderplatz, բառացի` Ալեքսանդրի հրապարակ), Բեռլինի կենտրոնական հրապարակը։ Տրանսպորտային կարևոր հանգույց է, Գերմանիայի մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Հետիոտնային հրապարակն ունի ուղղանկյան ձև, գտնվում է Միտտե թաղամասում` պատմական Քյոնիգսշտադտ շրջանում։ Բեռլինցիները հրապարակը հաճախ կրճատ անվանում են «Ալեքս»։ Հրապարակն օրական ընդունում է ավելի քան 360.000 մարդ։ Ալեքսանդրպլաց կայարանը սպասարկում է շրջանային ու քաղաքային գնացքները։ Հրապարակի տակ գտնվում է մետրոյի համանուն կայարանը։

գերմ.՝ Alexanderplatz
Ալեքսանդրպլաց
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունՄիտտե
ՎայրՄիտտե
Նախկին անվանումներԱրքայական դարպասների հրապարակ
Անվանվել էԱլեքսանդր I
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

1701 թվականից հրապարակը պաշտոնապես կոչվել է «Արքայական դարպասների հրապարակ» (գերմ.՝ Königs Thor Platz): Ի պատիվ ռուս կայսր Ալեքսանդր I-ի, ով 1805 թվականի աշնանը պրուսական արքա Ֆրիդրիխ Վիլհելմ III-ի հրավերով այցելել է Բեռլին, հրապարակը ստացել է ներկայիս անվանումը։ Ինդուստրացման արդյունքում բնակչության արագ աճի շնորհիվ` հրապարակը մեծ հեղինակություն է ձեռք բերել աղքատ բնակիչների շրջանում։ Հրապարակում պահպանվել են մինչպատերազմյան կառույցներ` Ալեքսանդր Հաուսը և Բերոլինա Հաուսը։

Ալեքսանդրպլացը 1903 թվականին

Հետպատերազմյան շրջանում` Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ժամանակներում, ընդարձակվել է հրապարակը Արևելյան Բեռլինի ուղղությամբ` համալրվելով նոր շինություններով։ Այստեղ կառուցվում են Park Inn by Radisson Berlin Alexanderplatz հյուրանոցը (125 մ), հսկայական խանութ, Ուսուցչի տունը, իսկ ավելի ուշ` Բեռլինի հեռուստաաշտարակը։ Նախկին ԳԴՀ-ի ճարտարապետության մասին են հիշեցնում պտտվող ժամացույցը, որի շնորհիվ կարելի է որոշել շատ երկրների ժամանակը, և շատրվանը, որ նախկինում կոչվում էր «Ժողովուրդների բարեկամություն»։ 1993 թվականին ճարտարապետ Հանս Կոլհոֆը նախագծում է մի քանի երկնաքերներ[1]։

Ներկայումս հրապարակն ամբողջովին վերակառուցվել է։ 2019 թվականին այստեղ կհայտնվեն մի քանի բարձրահարկ շինություններ, որոնք կամբողջացնեն հրապարակի ամբողջական տեսքը[2]։

Մշակույթում

խմբագրել
  • «Բեռլին. Ալեքսանդրպլաց» - Ալֆրեդ Դյոբլինի վեպը
  • «Բեռլին. Ալեքսանդրպլաց» - Ռայներ Վերներ Ֆասբինդերի հեռուստաֆիլմը

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Dalia Fahmy (May 27, 2014), "25 Years After Communism, Eyesores Spur Landmark Debate" The Wall Street Journal.
  2. http://www.spiegel.de/international/germany/0,1518,594515,00.html

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրպլաց» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջԿատեգորիա:Ծրագրային ապահովում այբբենական կարգովՍպասարկող:ՈրոնելՎիոլետա ԳևորգյանՋոուի ԱնսաՎարդավառՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Բուժաշխատողի օրԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՍեռական հարաբերությունՊաղեստինՀայաստանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՋրծաղիկԱրևադարձՏիգրան ՄեծԿառլես ՊուչդեմոնՀովհաննես ԹումանյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԾաղկեվանք (Արա լեռ)Սուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Հունիսի 21Պարբերական հիվանդությունՋուրՆիդերլանդներՀայոց ցեղասպանությունԳառնու հեթանոսական տաճարԵրկրորդ համաշխարհային պատերազմՍաղմոսավանքՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՀայ գրերի գյուտՊարույր ՍևակԳիշերահավասարԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցՀեշտոցային արտադրությունՀայերենի այբուբենԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՀայաստանի առաջին հանրապետություն