Ալեքսանդր Պետրակով

Ալեքսանդր Վասիլևիչ Պետրակով (ուկրաիներեն՝ Олекса́ндр Васи́льович Петрако́в, օգոստոսի 6, 1957(1957-08-06), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ և մարզիչ (ունի ՈՒԵՖԱ-ի «ՊՐՈ» կարգի դիպլոմ[1]), Ուկրաինայի վաստակավոր մարզիչ, Ուկրաինայի ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, մանկապատանեկան ֆուտբոլի ուկրաինացի առաջատար մասնագետներից մեկը։ Որպես մարզիչ 2019 թվականին դարձել է մինչև 20 տարեկան հավաքականների երիտասարդների աշխարհի չեմպիոն, որն Ուկրաինայի ազգային ֆուտբոլի պատմության ամենամեծ ձեռքբերումն է։ 2021 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը եղել է Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։ 2023 թվականի հունվարի 14-ից Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է։

Ալեքսանդր Պետրակով
ուկրաիներեն՝ Олекса́ндр Васи́льович Петрако́в
Քաղաքացիությունը Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 6, 1957(1957-08-06) (66 տարեկան)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրքպաշտպան
Պատանեկան կարիերա
1975Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Կիև)
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1976—1978Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոկոմոտիվ (Վիննիցա)69 (2)
1978—1979Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԲՄԱ (Կիև)13 (0)
1979—1980Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դնեպր (Չեկասի)41 (0)
1981—1982Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ավանգարդ (Ռովնո)90 (2)
1983—1984Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կոլոս (Նիկոպոլ)46 (0)
Մարզչական կարիերա
1993—1994Ուկրաինա Տորպեդո (Զապորոժիե)մարզիչ
1996—1998Ուկրաինա ԲԿՄԱ-2 (Կիև)մարզիչ
1998—1999Ուկրաինա ԲԿՄԱ-2 (Կիև)
2000—2001Ուկրաինա Սպարտակ (Սումի)
2001Ուկրաինա Վիննիցա
2001—2005Ուկրաինա Դինամո (Կիև)մարզիչ
2006—2010Ուկրաինա ՖԿՀԲՈՒ (Կիև)մարզիչ
2010—2011Ուկրաինա Ուկրաինա (մինչև 16)
2012Ուկրաինա Ուկրաինա (մինչև 17)
2013Ուկրաինա Ուկրաինա (մինչև 18)
2014Ուկրաինա Ուկրաինա (մինչև 19)
2015Ուկրաինա Ուկրաինա (մինչև 20)
2016Ուկրաինա Ուկրաինա (մինչև 17)
2017Ուկրաինա Ուկրաինա (մինչև 18)
2018Ուկրաինա Ուկրաինա (մինչև 19)
2019Ուկրաինա Ուկրաինա (մինչև 20)
2019Ուկրաինա Ուկրաինա (մինչև 16)
2019—2020Ուկրաինա Ուկրաինա (մինչև 17)
2021Ուկրաինա Ուկրաինա (մինչև 18)
2021—2022Ուկրաինա Ուկրաինա
2023—այժմՀայաստան Հայաստան
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն

խմբագրել

Ակումբային կարիերա

խմբագրել

Կիևի «Դինամոյի» սան է։ Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում նա որպես պաշտպան հանդես է եկել ցածր լիգաների մի շարք ակումբներում, մասնավորապես՝ «Լոկոմոտիվում» (Վիննիցա), ԲՄԱ-ում (Կիև), «Դնեպրում» (Չերկասի), «Ավանգարդում» (Ռովնո) և «Կոլոսում» (Նիկոպոլ), որտեղ ֆուտբոլիստի 8-ամյա կարիերայի ընթացքում անցկացրել է ավելի քան 250 պաշտոնական հանդիպում (ԽՍՀՄ առաջին խումբ՝ 46 խաղ, երկրորդ խումբ՝ 213, և ԽՍՀՄ գավաթ՝ 4 պաշտոնական հանդիպում)։

Մարզչական կարիերա

խմբագրել

Պրոֆեսիոնալ մարզչական կարիերան Պետրակովը սկսել է Զապորոժիեի «Տորպեդոյում», որտեղ 1993-1994 թվականներին եղել է մարզչական շտաբի կազմում, իսկ ավելի ուշ աշխատել է նույն պաշտոնում Կիևի ԲԿՄԱ-2-ում։ Իսկ 1998 թվականին նա գլխավորել է Կիևի բանակային երկրորդ թիմը, որն այն ժամանակ հանդես է եկել Ուկրաինայի առաջնության առաջին խմբում։ Այնուհետև նա մարզել է Ուկրաինայի երկրորդ վարկանիշային դիվիզիոնի մասնակիցներին՝ Սումիի «Սպարտակը» և «Վիննիցա» ՖԱ-ն։ Ալեքսանդր Պետրակովի հետագա կարիերան կապվել է մանկապատանեկան ֆուտբոլի հետ. սկզբում նա որպես մարզիչ աշխատել է Կիևի «Դինամոյի» մանկապատանեկան մարզադպրոցում, այնուհետև Կիևի Ֆիզիկական կուլտուրայի հանրապետական բարձրագույն ուսումնարանում (ՖԿՀԲՈՒ, այժմ՝ Իվան Պոդդուբնու անվան օլիմպիական պրոֆեսիոնալ քոլեջ)։ 2010 թվականից նա աշխատել է որպես Ուկրաինայի տարբեր պատանեկան հավաքականների գլխավոր մարզիչ, որտեղ տարբեր տարիների ուկրաինական ֆուտբոլը հասցրել է միջազգային զգալի հաջողությունների։

2019 թվականին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների հավաքականը նրա գլխավորությամբ դարձել է աշխարհի չեմպիոն։

2021 թվականի օգոստոսի 18-ին Պետրակովը նշանակվել է Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար[2][3]։ 2021 թվականի նոյեմբերի 17-ին նա նշանակվել է Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Պետրակովը խնդրել է իջեցնել իր աշխատավարձը, իսկ որպես գլխավոր մարզիչ ստացել է 7-8 անգամ ավելի քիչ, քան Անդրեյ Շևչենկոն՝ ասելով, որ իրեն այդքան պետք չէ. «մարդիկ չեն հասկանա»[4][5]։

Նրա գլխավորությամբ Աշխարհի առաջնություն-2022-ի որակավորման փուլում Ուկրաինան խմբային փուլն ավարտել է երկու հաղթանակով և երեք ոչ-ոքիով, փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում հաղթել է Շոտլանդիայի հավաքականին (3:1), բայց վճռորոշ խաղում 0։1 հաշվով պարտվել է Ուելսի հավաքականին[6] և չի հայտնվել ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլում։ 2022 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվել է Պետրակովի պայմանագիրը Ուկրաինայի հավաքականի հետ[7]։

2023 թվականի հունվարի 14-ին նա նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ[8]։

Նվաճումներ

խմբագրել

Որպես խաղացող

խմբագրել
  • Ուկրաինական ԽՍՀ առաջնության արծաթե մեդալակիր (1)՝ 1979 թվական
  • Ուկրաինական ԽՍՀ առաջնության բրոնզե մեդալակիր (2)՝ 1978, 1981 թվականներ

Որպես մարզիչ

խմբագրել
  • Երիտասարդական հավաքականների աշխարհի չեմպիոն՝ 2019 թվական
  • Աշխարհի երիտասարդական առաջնության մասնակից՝ 2015 թվական (1/8 եզրափակիչ)
  • Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակից՝ 2014 (5-րդ տեղ), 2018 (3-4-րդ տեղ) թվականներ

Կոչումներ

խմբագրել
  • Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում (2019)
  • Ուկրաինայի վաստակավոր մարզիչ (2009)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Всеукраїнське об'єднання тренерів з футболу — Петраков Олександр Васильович». Արխիվացված է օրիգինալից 17 червня 2019-ին. Վերցված է 11 червня 2019-ին.
  2. UA-Футбол (2021 թ․ օգոստոսի 18). «Офіційно. Збірна України отримала нового головного тренера». www.ua-football.com (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 28 серпня 2021-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
  3. «Хто став новим тренером збірної України з футболу: офіційна заява». РБК-Украина (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 18 серпня 2021-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
  4. «Не надо мне столько — люди не поймут»: Петраков попросил снизить зарплату и зарабатывает в 7-8 раз меньше Шевченко
  5. https://football24.ua/ru/chm2022_tag51569/
  6. «Україна програла Уельсу та не пройшла на ЧС-2022» (ուկրաիներեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 17-ին.
  7. «У Олександра Петракова завершився контракт зі збірною України». ua-football.com. 2023 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
  8. «Офіційно: Петраков очолив збірну Вірменії». ua-football.com. 2023 թ․ հունվարի 14. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պետրակով» հոդվածին։