Ալմա-Աթա (ֆուտբոլային ակումբ)

Ֆուտբոլային ակումբ «Ալմա-Աթա», ղազախական ֆուտբոլային ակումբ է Ալմա-Աթա քաղաքից, ստեղծվել է 2000 թ., գործունեություն ծավալել մինչև 2008 թ.։ 2004-2008 թթ. ակումբը հանդես է եկել Ղազախստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն դիվիզիոնում։ 2006 թ. ակումբը կարողացավ նվաճել Ղազախստանի գավաթը։ Սակայն 2008 թ. ակումբը հայտնվեց ֆինանսական խնդիրների առաջ ու լուծարվեց։ Հետևանքը եղավ այն, որ թիմը միավորվեց «Մեգասպորտ» ակումբի հետ ու ստեղծվեց «Լոկոմոտիվ» անվանումով նոր ակումբ։

Ալմա-Աթա
Ամբողջական անունФК «Алма-Ата»
Հիմնադրում2000
ԵրկիրՂազախստան Ղազախստան
Վարկանիշ408-րդ տեղ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում (2011/12)
ԼիգաՂազախստանի ֆուտբոլի առաջնություն
20088
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Անվանումներ

խմբագրել

2000 - 2003 - «Ցեսնա»

2004 - 2008 - «Ալմա-Աթա»

Պատմություն

խմբագրել

Ակումբը հիմնադրվել է 2000 թ. «Ցեսնա» անվանումով։ 2003 թ. սկսած մասնակցել է տարբեր մրցաշարերի, իսկ 2004 թ. փոխել է իր անվանումը, դարձնելով «Ալմա-Աթա»։ Ակումբն իր տնային հանդիպումներն անցկացնում էր Ալմա-Աթա քաղաքի Կենտրոնական մարզադաշտում։

2004 թ. սկսած ակումբն արդեն հանդես էր գալիս Ղազախստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն դիվիզիոնում։ Լավագույն մրցաշրջան է եղել 2006 թ., երբ ակումբը առաջնությունն ավարտեց 5-րդ տեղով և կարողացավ նվաճել Ղազախստանի գավաթը։ Շնորհիվ այն բանի, որ թիմը նվաճեց երկրի գավաթը, իրավունք ստացավ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի 2007-2008 մրցաշրջանի որակավորման փուլի խաղերին։ Սակայն թիմը հրաժեշտ տվեց այդ առաջնությանը առաջին իսկ խաղում, երբ մրցում էր «ՎիՕն» ակումբի հետ. առաջին խաղում թիմը պարտվեց սլովակներին 1։3 հաշվով, իսկ երկրորդ խաղն ավարտվեց 1։1 հաշվով։

2008 թ. մրցաշրջանի ավարտից հետո թիմն իրավունք էր ստացել մասնակցելու ՈՒԵՖԱ-ի Գավաթին շնորհիվ երկրի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ հասնելուն։ Սակայն 2008 թ. դեկտեմբերի 15-ին ղեկավարությունը որոշեց թիմը լուծարել[1]։ Արդյունքում եղավ «Մեգասպորտ» ակումբի հետ միավորումը, և ստեղծվեց «Լոկոմոտիվ» ակումբը[2]։

Խոշոր հաշվով տարած հաղթանակներ

• 5։0 «Շախտյոր» (երիտասարդական թիմ) (Կարագանդա) (2006)

• 4։0 «Սպարտակ» (Սեմեյ) (2004)

• 4։0 «Թարազ» (Թարազ) (2007)

• 4։0 «Օկժետպես» (Կոկչետավ) (2007)

Խոշոր հաշվով ունեցած պարտություններ

• 0։5 «Տոբոլ» (Կոստանայ) (2004)

• 0։5 «Տոբոլ» (Կոստանայ) (2005)

Մրցելույթների վիճակագրություն

խմբագրել

Ղազախստանի առաջնություն, Գավաթի խաղարկություն

խմբագրել
ՄրցաշրջանԴիվիզիոնՏեղԽՀՈՊԳՄԳավաթՌմբարկուները
առաջնությունում
2003Առաջին լիգա
2
22153461-22481/16 եզրափակիչԵ. Ուրազաև - 20
2004Սուպերլիգա
18
36482422-53221/8 եզրափակիչՍ. Օստապենկո, Ե. Ուրազաև - 4
2005Սուպերլիգա
13
30931830-43301/8 եզրափակիչՍ. Օստապենկո, Օ. Լիտվինենկո - 7
2006Սուպերլիգա
5
30139836-2945ԳավաթակիրԺ. Իրիսմետով - 17 (առաջնության լավագույն ռմբարկու)
2007Սուպերլիգա
6
301351235-32411/16 եզրափակիչԺ. Իրիսմետով - 17 (առաջնության լավագույն ռմբարկու)
2008Պրեմիեր լիգա
8
301071333-3937եզրափակչի մասնակիցԺ. Կուկեև - 6

Եվրոգավաթ

խմբագրել
ՄրցաշրջանՄրցաշարԱրդյունք
2007/2008ՈՒԵՖԱ-ի ԳավաթԱռաջին ընտրական փուլ.
«ՎիՕն» 1։3, 1։1

Նվաճումներ

խմբագրել

• Ղազախստանի գավաթակիր - 2006

• Ղազախստանի Գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2008

Մարզիչներ

խմբագրել
Աշխատանքային տարիներՄարզիչ
2004 Է. Գեսս
2005 Ի. Ռոմանով
2005-2007 Ա. Կոռնելիուս
2007 Ա. Պայպերս
2008 Մ. Բրագոնյա
2008 Բ. Շտորկ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ликвидация по-алматински» (ռուսերեն). Наш спорт. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է դեկտեմբերի 3-ին, 2008-ին.
  2. «Постой, «паровоз»!». Наш спорт. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է դեկտեմբերի 3-ին, 2008-ին.
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՆռան գույնըՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՋոուի ԱնսաԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՍեռական հարաբերությունՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՀայաստանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԿառլես ՊուչդեմոնՋրծաղիկՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի հոդվածներՊարբերական հիվանդությունՎարդավառՍպասարկող:ԻմներդրումներըԾաղկեվանք (Արա լեռ)Հովհաննես ԹումանյանՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/հավաքի հոդվածներ/Ցանկ 5Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Հեշտոցի սնկային վարակԳառնու հեթանոսական տաճարՕրալ սեքսՀունիսի 28Լալա ՄնացականյանԵրևանՀեշտոցային արտադրությունԵրակների վարիկոզ լայնացումՍոֆիկո ՃիաուրելիՏիգրան ՄեծՍաղմոսավանքՊարույր ՍևակՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/հավաքի հոդվածներ/Ցանկ 2ԴաշտանԹռչկանի ջրվեժՀղիություն (մարդ)Երկրորդ համաշխարհային պատերազմ