Ամերիկյան սարսափ պատմություն։ Մարդասպան տունը

«Ամերիկյան սարսափ պատմություն։ Մարդասպան-տունը» (անգլ.՝ American Horror Story: Murder House FX հեռուստաալիքի հայտնի սերիալի՝ «Ամերիկյան սարսափ պատմության» առաջին եթերաշրջանն է, որը հեռարձակվել է 2011 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2011 թ.-ի դեկտեմբերի 21։ Եթերաշրջանը նկարահանվել է 20th Century Fox Television-ի կողմից, գործադիր պրոդյուսերն է Դենի Դի Լորետոն, իսկ ստեղծողները՝ Ռայան Մըրֆին և Բրեդ Ֆալչուկը։

Ամերիկյան սարսափ պատմություն։ Մարդասպան տունը
ՍերիալԱմերիկյան սարսափ պատմություն
Գլխավոր
դերերում
Քոննի Բրիթոն, Դիլան Մակդերմոտ, Էվան Փիթերս, Տաիսսա Ֆարմիգա, Դենիս Օ'Հեյր, Ջեսիկա Լենգ, Քեյթ Մառա, Ֆրենսիս Քոնրոյ, Մեթ Ռոս, Ջեյմի Բրյուեր, Լիլի Ռեյբ և Սառա Փոլսոն
Պատմվածքի վայրԲոստոն և Լոս Անջելես
Ժանրսարսափ, էրոտիկ թրիլեր, դրամա
Թեմազանգվածային սպանություն և հոգեկան հիվանդություն
Լեզուանգլերեն
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Սերիաների քանակ12
Ցուցադրում
ՀեռուստաալիքFX
Ցուցադրման տարեթիվՀոկտեմբերի 5, 2011 (2011-10-05) — Դեկտեմբերի 21, 2013 (2013-12-21)
Եթերաշրջաններ
← Նախորդ
Հաջորդ →
Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարան

Եթերաշրջանը կենտրանացված է Հարմոնների ընտանիքի վրա՝ ամուսիններ Բենն ու Վիվյենը և նրանց դուստր Վիոլետը, ովքեր Բոսթոնից տեղափոխվում են Լոս Անջելես, Վիվյենի վիժումից և Բենի դավաճանությունից հետո։ Նրանք բնակություն են հաստատում մեծ առանձնատանը, որտեղ «ապրում են» առաջվա տերերի ուրվականները։

Ամերիկյան սարսափ պատմության առաջին եթերաշրջանը դրական ընդունվեց քննադատների և երկրպագուների կողմից։ Դերասանական կազմը բարձր գնահատվեց, որին հատկապես նպաստեցին Ջեսիկա Լենգը և Ֆրենսիս Քոնրոյը։ Հեռուստասերիալը մեծ վարկանիշ տվեց FX հեռուստաալիքին, և համարվեց տարվա մեծագույն կաբելային սերիալը։ Այս եթերաշրջանը առաջադրվեց Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխության «Լավագույն դրամատիկ հեռուստասերիալ» անվանակարգում։ Ջեսիկա Լենգը հաղթեց Ոսկե Գլոբուսի «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», Screen Actors Guild-ի «Լավագույն կատարում կնոջ կողմից՝ դրամատիկ սերիալում» և Emmy-ի «Երկրորդ պլանի լավագույն դերասան դրամատիկ ֆիլմում կամ սերիալում»։ Քոնրոյը նոմինացվեց Emmy-ում «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»։ Գլխավոր դերերում են Տաիսսա Ֆարմիգան, Քոնի Բրիտոնը, Դիլան ՄաքԴերմոթը, Դենիս Օ'Հարեն և Ջեսիկա Լենգը։

Սյուժե

խմբագրել

Առաջին եթերաշրջանը պատմում է Հարմոնների ընտանիքի՝ Բենի (Դիլան ՄաքԴերմոթ), Վիվյենի (Քոնի Բրիտոն) և Վիոլետի (Տաիսսա Ֆարմիգա) մասին, ովքեր տեղափոխման Բոթոնից Լոս Անջելես՝ նոր առանձնատանը վերսկսելու իրենց կյանքը, Վիվյենի վիժումից և Բենի դավաճանությունից հետո ուսանողուհի Հայդենի (Քեյթ Մարա) հետ։ Երբ նրանք ժամանում են նոր տուն, Մարսիից՝ (Քրիստին Եսթաբրուք) տան առք ու վաճառքով զբաղվող կինն ասում է, որ նախկին տերեր Չեդը և Պատրիկը (Զաքարի Քուինտո և Փեդի Սիրս) մահացել են բացահայտ սպանությունից/ինքնասպանությունից։ Իրենց հարևան Կոնստանսը (Ջեսիկա Լենգ) և իր դուստր Էդդին Ջեմի Բրյուեր հաճախակի են հյուր գալիս և շատ ժամանակ անցանկալի։ Թվում է, թե Էդդին ունի կապեր տան միստիկ պատմության հետ։ Լարի Հարվին (Դենիս Օ'Հարե), ով տան առաջին տերն է, նույնպես հայտնվում է Հարմոնների կյանքում և տալիս Բենին սարսափելի նախազգուշացումներ տան մասին։ Որպես տան աշխատող հայտնվում է նաև Մոյրա Օ'Հարան, (Ֆրենսիս Քոնրոյ/Ալեքսանդրա Քրեքենրիջ) ով տղամարդկանց երևում է որպես երիտասարդ և գայթակղիչ, իսկ կանանց՝ մեծահասակ կին։

Բենը սկսում է հիվանդներ ընդունել տան իր աշխատասենյակում։ Մի անգամ նրա մոտ է գալիս հոգեկան խնդիրներով մի տղա՝ Տեյտ Լենգդոնը (Էվան Փիթերս), ում մոտ հետաքրքրություն է առաջանում դեպի հոգեհարազատ Վիոլետը, ով տառապում է դեպրեսիաներից։ Բենը չգիտեր, որ Տեյտը ուրվական է և Կոնստանսի որդին։ Քանի որ նոր ընտանի է ժամանել բնակարան, այդ պատճառով տարօրինակ երեևույթները սկսում են հաճախակի բնույթ կրել։ Շուտով հայտնի է դառնում, որ այդ տանը տեղի է ունեցել մոտ 20 բռնություն և սպանություն և այն մարդկանց հայտնի է որպես «Մարդասպան-տուն»։ Ընտանիքը սկսում է ինքնուրույն հաղթահարել վախերը՝ ուշադրություն չդարձնելով իրականության վրա, որ իրենց տունը լի է ուրվականներով։ Ուսումնասիրելով ձեղնահարկը, Վիվյենը գտնում է սև լատեքսից հագուստ։ Ավելի ուշ այդ հագուստը հագին հայտնվում է մի տղամարդ, ով սիրով է զբաղվում Վիվյենի հետ։ Վիվյենը կարծում է, որ դա Բենն է, սակայն իրականում Տեյտն է։ Վիվյենի բռնաբարության արձյունքում նա հղիանում է զույգ երեխաներով, որոնց հայրերը տարբեր են։ Խուտով պարզ է դառնում, որ Տեյտը սեռական հարաբերությա մեջ է մտնում Նոռային՝ տան ուրվականներից մեկին (Լիլի Ռեյբ) երեխա տալու պատճառով, ով կորցրել էի իր երեխային։ Հայդենը գալիս է Բոսթոնից և շանտաժի ենթարկում Բենին, որ հարաբերությունները չվերսկսելու դեպքում նա կասի Վիվյենին, որ հղի է Բենից։ Նա սպանվում է Լարիի և թաղվում է Բենի կողմից՝ տան այգում, սակայն վերջինս հայտնվում է որպես ուրվական։ Մի քանի ուրվականներ, այդ թվում Նոռան և Հայդենը, որոշվում են խելագարության հասցնել Վիվյենին, որպեսզի վերցնեն իր երեխաներին։

Հելոուինին, երբ մեռածները կարող են քայլել կենդանի մարդկանց հետ, Վիոլետը պարզում է, որ Տեյտը սպանել է դպրոցի գրադարանում գտնվող մարդկանց, այդ թվում համադասարանցիներին, (ինչպես նաև հիպնոսացնում է ուսուցիչ Լարի Հարվիին, ով կազմակերպում է հրդեհը) որպեսզի պատժի իր մորը՝ Կոնստանսին իր կրտսեր (և դեֆորմացված) եղբորն ունենալու և քնեցնելու համար։ Վիվյենը մինչ այդ «Մարդասպան-տան տուր»-ի ժամանակ իմանում է, որ տունը մի ժամանակ գնվել է մի բժշկի կողմից, ով արհեստական կերպով ընդատում էր հղիությունները և, որ տանը մինչև այսօր ապրում է բժշկի ստեղծած հրեշը, ում որդին սպանվել է հաճախորդներից մեկի ընկերոջ կողմից՝ ով անդամահատվել էր և հարություն առել և դառել հրեշ՝ «Ինֆանտատա» անունով։

Դեմ դուրս գալով հրեշին, որը Տեյտն է և իր սիրային զգացմունքները նրա նկատմամբ, Վիոլետը ինքնասպան է լինում և չի հասկանում, որ հաջող է անցել, մինչև մեկ շաբաթ անց, երբ բացահայտում է, որ չի կարող լքել տունը։ Մի քանի ուրվականների հայտնվելու հետ մեկտեղ, Վիվյենը տեղափախվում է հոգեբուժարան, իսկ Բենը համոզվում է, որ երկրորդ երեխան ոստիկանական աշխատող Լյուկից է (Մորիս Չեստնուտ)։ Այդ ժամանակ Կոնստանսը օգնության է կանչում մեդիումի՝ Դին Հովարդին, (Սառա Պոլսոն), որը օգնում է խոսել Էդդիի հետ։ Կոնստանսը բացահայտում է Բիլի Դինից, որ Տեյտի և Վիվյենի երեխան կլինի Նեռ։ Երբ Բենն իմանում է, որ լատեքսով տղամարդը Տեյտն է, ազատում է Վիվյենին հոգեբուժարանից։

Վիվյենը երկվորյաներին ծննդաբերում է տանը, իսկ Մոյրան տուն է կանչում բարյացակամ ուրվականների, ովքեր օգնում են երեծայի ծնվելուց։ Վիվյենը և նորածին երեխաներից մեկը մահանում է, թողնելով Բենին մեկ երեխայի հետ։ Վիոլետը խզումէ Տեյտի հետ կապերը, երբ Չեդն ասում է, որ նա բռնաբարել է Վիոլետին և սպանել իրեն և իր ընկերոջը, քանի որ նրանք չկարողացան երեխա պարգևել։ Բենը փորձում է կապ հաստատել իր մահացած կնոջ և աղջկա հետ, ովքեր հրաժարվում են ցույց տալ իրենց։ Երբ նա որոշում է ինքնասպան լինել, որպեսզի լինի նրանց հետ, Վիվյենը հայտնվում է և պնդում, որպեսզի նա լքի տունը և փրկի երեխային։ Երբ Բենը հեռանում է տնից, նա բռնվում է մահացած Հայդենի կողմից, ով համոզում է նրան ինքնասպան լինել։ Հայդենը ցանկանում է վերցնել երեխային, սակայն Կոնստանսը դիմում է իր սիրեկանի՝ Տրեվիսի (Մայքլ Գրազիադեյ) օգնությանը, ով սպանվել է Հայդենի կողմից, ետ վերցնել երեխային։ Կոնստանսը թաքցնում է երեխային և պատմում ոստիականությանը, որ Բենը սպանել է ինքն իրեն, չհամակերպվելով կնոջ և Վիոլետի մահվան հետ (ում մարմինն այդպես էլ չգտնվեց)։

Հիմա, բանտարկվելով տանը՝ Հարմոնները միավորվում են Մոյրայի և ալդ ուրվականների հետ, ովքեր փրկելով ուրիշ ընտանիքների՝ վախեցնելով դուրս են քշում նրանց։ Երբ Հարմոնները զարդարում են Սուրբ ծննդյան տոնածառը, Տեյտը խոստանում է սպասել Վիոլետին, որովհետեև նա և Մոյրան փակվում են դռան շրջանակում։ Երեք տարի անց, Կոնստանսը, ով լքել էր քաղաքը, վերադառնում է Լոս Անջելես, սակայն գտնում, որ իր ավագ որդին Մայքլը՝ Նեռը սպանել է իր դայակին"։ Նա կամաց մոտենում է ճոճվող երեխային և ասում․ - Հիմա ես ի՞նչ պետք է անեմ քեզ հետ։

Դերակատարներ և կերպարներ

խմբագրել

Գլխավոր

խմբագրել
Քոնի Բրիտոնը, Ջեսիկա Լենգը և Դիլան ՄաքԴերմոթը (ձախից աջ) մարմնավորում են Վիվյեն Հարմոնին, Կոնստանս Լենգդոնին և բժիշկ Բեն Հարմոնին։
Էվան Փիթերսը, Դենիս Օ'Հարեն և Ֆրենսիս Քոնրոյը (ձախից աջ) մարմնավորում են Տեյտ Լենգդոնին, Լարի Հարվիին և Մոյրա Օ'Հարային։
Լիլի Ռեյբը, Զաքարի Քուինտոն և Քեյթ Մարան (ձախից աջ) մարմնավորում են Նոռա Մոնթգոմերիին, Չեդ Վարվիքին և Հայդեն ՄաքՔլեյնին։

Հատուկ հյուրեր

խմբագրել
  • Քեյթ Մարա - Հայդեն ՄաքՔլեյն (8 սերիա)
  • Զաքարի Քուինտո - Չեդ Ուարվիք (4 սերիա)
  • Չարլզ Դաթոն - քննիչ Գրեյնջեր (2 սերիա)
  • Էրիկ Սթոնսթրիթ - Դերեք (1 սերիա)

Երկրորդական

խմբագրել
  • Ֆրենսիս Քոնրոյ - Մոյրա Օ'Հարա (11 սերիա)
  • Լիլի Ռեյբ - Նոռա Մոնթգոմերի (7 սերիա)
  • Ալեքսանդրա Բրեքենրիջ - երիտասարդ Մոյրա Օ'Հարա (6 սերիա)
  • Ջեմի Բրյուեր - Ադելաիդա «Էդդի» Լենգդոն (6 սերիա)
  • Քրիստին Իսթաբրուկ - Մարսի (6 սերիա)
  • Մորիս Չեստնուտ - Լյուկ (6 սերիա)
  • Մեթ Ռոսս - բժ․ Չարլզ Մոնթգոմերի (6 սերիա)
  • Բոդի Շուլզ - Թրոյ (6 սերիա)
  • Քայ Շուլզ - Բրայան (6 սերիա)
  • Մայքլ Գրազիադեյ - Տրեվիս Ուանդերլեյ - (5 սերիա)
  • Սելիա Ֆինկլեշտեյն - բժշկուհի Գլեյդիս (5 սերիա)
  • Եվա Գորդոն - բժ․ Հոլլ (4 սերիա)
  • Ռոզա Սալազար - բժշկուհի Մարիա (4 սերիա)
  • Թեդի Սիրս - Պատրիկ (4 սերիա)
  • Ազուր Սքայ - Ֆիոնա (4 սերիա)
  • Քայլ Դեյվիս - Դալլաս (4 սերիա)
  • Սառա Պոլսոն - Բիլլի Դին Հովարդ (3 սերիա)
  • Շելբի Յանգ - Լիա (3 սերիա)
  • Ռեբեկա Վիսոցկի - Լորեյն Հարվի (3 սերիա)
  • Սեմ Քինսի - Բորեգարդ «Բո» Լենգդոն (3 սերիա)
  • Դեվիդ Էնթոնի Հիգգինս - Սթեն (3 սերիա)
  • Մենա Սուվարի - Էլիզաբեթ Շորթ (2 սերիա)
  • Մալայա Ռիվերա Դրյու - քննիչ Բարիոս (2 սերիա)
  • Բեն Վուլֆ - Թադեուս Մոնթգոմերի / Ինֆանտատա (2 սերիա)
  • Էրրի Քլոուզ - Հյուգո Լենգդոն (2 սերիա)
  • Բրենդո Իթան - Քայլ Գրինվելլ (2 սերիա)
  • Էշլի Ռիկարդս - Քլոյե Սթեյփլթոն (2 սերիա)
  • Ալեսսանդրա Տորրեսանի - Սթեֆանի Բոգս (2 սերիա)
  • Ջորդան Դեյվիդ - Քեվին Գեդման (2 սերիա)
  • Ալեքսանդր Նիմեց (2 սերիա)

Էպիզոդներ

խմբագրել
#ԱնվանումՌեժիսորՍցենարիստԱՄՆ-ում հեռարձակման ամսաթիվըProd. ծածկագիրՀեռուստադիտողներ ԱՄՆ-ում (միլիոն)
11"Պիլոտ"
"Pilot"
Ռայան ՄըրֆիՌայան Մրըֆի և Բրեդ ՖաչուկՀոկտեմբերի 5, 20111ATS793.18[1]
22"Ներթափանցում Տուն"
"Home Invasion"
Ալֆոնսո Գոմեզ֊ՌեհոնՌայան Մրըֆի և Բրեդ ՖաչուկՀոկտեմբերի 12, 20111ATS012.46[2]
Բենը սկսում է իր հիվանդներին ընդունել տան իր գրասենյակում։ Հանկարծ զանգում է Հայդենը (Քեյթ Մարան) և ասում, որ հղի է Բենից և որ նա պետք գա երեխայի արհեստական ընդհատմանը։ Տանը սկսում են տեղիի ունենալ գերբնական երևույթներ, որի պատճառով Վիվյենն սումը տունը վաճառեու մասին։
33"Մարդասպան տունը"
"Murder House"
Բրեդլի ԲեքերՋենիֆեր ՍոլթՀոկտեմբերի 19, 20111ATS022.59[3]
Հարմոնների ընտանիքում առաջանում են ֆինանսական խնդիրներ, ուստի տնից տեղափոխվելն անհնար է դառնում։ Վիոլետն իմանում է տան նախկին տերերի՝ խելագար վիրահատող Չարլզ Մոնթգոմերիի (Մեթ Ռոսս) և նրա կնոջ՝ Նորա Մոնթգոմերիի (Լիլի Ռեյբ) անօրինական վիրահատությունների մասին։ Մոյրան շանտաժի է ենթարկում Բենին, որ եթե նա չճանաչի երեխայի հայրությունը, ապա նա կպատմի երեխայի մասին Վիվյենին։ Դրա պատճառով Լարրին սպանում է Մոյրային և թաղում այգում փորած փոսում։
44"Հելոուին (մաս 1)"
"Halloween (Part 1)"
Բրեդլի ԲեքերՋեյմս ՎոնգՀոկտեմբերի 26, 20111ATS032.96[4]
55"Հելոուին (մաս 2)"
"Halloween (Part 2)"
Դեյվիդ ՍեմելԹիմ ՄայնիրՆոյեմբերի 2, 20111ATS042.74[5]
66"Խոզուկ Խոզուկ"
"Piggy Piggy"
Միքայել ԱփենդալՋեսիքա ՇարզերՆոյեմբերի 9, 20111ATS052.83[6]
77"Բաց Տուն"
"Open House"
Թիմ ՀանթերԲրեդ ՖալչուկՆոյեմբերի 16, 20111ATS063.06[7]
88"Տրորող Տղամարդ"
"Rubber Man"
Միգել ԱրտետաՌայան ՄըրֆիՆոյեմբերի 23, 20111ATS072.81[8]
99"Սարսափելի Փոքրիկ Աղջիկ"
"Spooky Little Girl"
Ջոն ՍքոթՋենիֆեր ՍոլթՆոյեմբերի 30, 20111ATS082.85[9]
1010"Վառվող Երեխաներ"
"Smoldering Children""
Մայքլ ԼհեմաննՋեյմս ՎոնգԴեկտեմբերի 7, 20111ATS092.54[10]
1111"Ծնունդ"
"Birth"
Ալֆոնսո Գոմեզ֊ՌեհոնԹիմ ՄայնիրԴեկտեմբերի 14, 20111ATS0102.59[11]
1212"Հետծննդյան"
"Afterbirth"
Բրեդլի ԲեքերՋեսիքա ՇարզերԴեկտեմբերի 21, 20111ATS0113.22[12]

Արտադրություն

խմբագրել

Կոնցեպցիա

խմբագրել

Այն ինչ տեսել եք եզրափակչում, դա Հարմոնների տան վերջն էր։ Շոուի երկրորդ եթերաշրջանը կմատմի նոր պատմություն ուրվականներով տան կամ որևէ շինության մասին։ Այնպես ինչպես այս տարի, հաջորդը նույնպես կունենա սմիզբ, մեջտեղ և ավարտ։ Երկրորդ եթերաշրջանը չի նկարահանվի Լոս Անջելեսում, բայց պարզ է որ կլինի Ամերիկայում, սակայն լիովին այլ վայրում։

«
»
- Մըրֆին «Ամերիկյան սարսափ պատմության» անտոլոգիայի մասին.[13]

Սերիալի ստեղծողներ Մըրֆին և Ֆալչուկը «Ամերիկայն սարսափ պատմության» վրա սկսել էին աշխատել մինչ իրենց Երգչախումբը սերիալի նկարահանումները։ Մըրֆին ցանկացել էր անել հակառակը, ինչ արել էր նախկինում և սկսել էր իր աշխատանքների ցանկը։ Նա ասել էր․ - Ես գնացի Երգչախմբից, քանի որ ցանկացա ստեղծել ավելի դժվարին ու մռայլ աշխատանք։ Ես միշտ ունեցել եմ սեր դեպի սարսափ ժանրը, ուստի դա բնական է ինձ համար[14]։

Սերիալի մուգ երանգը ստացվել է ABC-ի օճառային օպերա «Մռայլ ստվերներ»-ից հետո, որը Մըրֆիին ստիպում էր նայել իր տատիկը[15]։ Նա նաև նշել է, որ հեռուստասերիալն իր վրա կրում է «Ռոզմարիի երեխան», «Հիմա չնայե՛ս», «Էմիտվիլի սարսափը» և Սթենլի Կուբրիկի Փայլատակումը։

Սկզբում Մըրֆին և Ֆալչուկը պլանավորել էին, որ սերիալի յուրաքանչյուր եթերաշրջան կպատմի ուրիշ պատմություն[13]։ Առաջին եթերաշջանի ավարտին Մըրֆին խոսեց իր պլանների մասին՝ փոխելու դերասաններին և տեղանքը[16]։ Նա ասաց, որ թեև փոխվել է դերասանական կազմը, սակայն որոշ ատղեր կվերադառնան երկրորդ եթերաշրջան։ «Մարդիկ ովքեր վերադառնում են, կխաղան լիովին այլ կերպարներ, արարածներ, հրեշներ և այլն։ Հարմոնների պատմությունը վերջացել է»[13]։

2013 թվականին PaleyFest-ին, Ֆալչուկը սերալը համեմատեց սարսափ ֆիլմերի հետ․ - Վերջում դա առաջացնում է մի քիչ կարեկցանք, քանի որ դուք սիրահարվում եք հերոսներին, այլ ոչ թե ֆիլմերի նման։ Եթե դուք ուզում եք սպանել որևէ մեկին, որևէ ֆիլմում, բացի մի հոգուց, դուք դա կարող եք հեշտությամբ անել, բայց եթե դուք նայում եք սարսափ հեռուստասերիալ, ձեզ մոտ ձևավորվում է ուրիշ պատասխանատվություն, քանի որ հեռուստադիտողի և կերպարների միջև կապը շատ ամուր է[17]։

Լսումներ

խմբագրել

Հեռուստասերիալի լսումները սկսեցին 2011 թվականի ապրիլին Քոննի Բրիտոնն առաջինն էր, ով հաստատվեց սերիալի դերասանական կազմում, որտեղ նա խաղում էր գլխավոր դերը՝ մարմնավորելով Վիվյեն Հարմոնին[18]։ Բրիտոնն ասաց, որ վերցնելով Վիվյենի դերը նա մեծ ռիսկի է դիմում։ Մըրֆին ներկայացրեց դերը Բրիտոնին և ասաց, որ դա նոր բան կլինի, և ոչ ոք դեռ քեզ չի տեսել նմանատիպ դերում[19][20]։

Դենիս Օ'Հարեն միացավ երկրորդը՝ Լարրի Հարվիի դերում[21]։ Շուտով Ջեսիկա Լենգը միանում է որպես Կոստանս, որն իր առաջին հիմնական դերն է հեռուստատեսությունում[22]։ Լենգից հետո հայտարարվեց, որ Դիլան ՄաքԴերմոտը կմիանա որպես Բեն Հարմոն[23]։ Տաիսսա Ֆրամիգան և Էվան Փիթերսը վերջին դերասաններն էին, որոնք միացան հիմնական կազմին, կերպարանավորելով Վիոլետ Հարմոնին և Տեյտ Լենգդոնին[24]։

Նկարահանումներ

խմբագրել
Մըրֆին փնտրում է սարսափելի, սակայն միևնույն ժամանակ գեղեցիկ առանձնատուն

Սերիալի նկարահանումները սկսել են Լոս Անջելեսի Country Club այգում, որտեղ գտնվում է ուրվականներով տունը։ Այն կառուցվել և վերջնական տեսքի է հասցվել 1902 թվականին՝ Ալֆրեդ Ռոզենհեյմի կողմից, ով Քանդակագործության Ամերիկյան Համալսարանի տնօրենն է եղել և տանը տվել է գոթական ոճ[25][26]։

Ընդունում

խմբագրել

Հեռուստասերիալի առաջին եթերաշրջանն առաջադրվեց 50 տարբեր անվանակարգերում, որից հաղթեց 25-ը։

ՏարիՄրցանակաբաշխությունԱնվանակարգԱնվանակարգված աշխատանք/անձԱրդյունք
2011Horror Writers Association, Bram Stoker AwardԼավագույն առաջընթաց սցենարումՋեսիկա ՇարզերՀաղթանակ
Dorian Awards[27]Հեռուստատեսային լավագույն կատարումՋեսիկա ԼենգՀաղթանակ
Լավագույն դրամատիկ հեռուստասերիալ«Ամերիկյան սարսափ պատմություն»Հաղթանակ
ԼԳԲԹ - թեմայով լավագույն հեռուսատեսրիալԱռաջադրված
Տարվա գռեհիկ հեռուստաշոունԱռաջադրված
16th Satellite AwardsԼավագույն ժանրային սերիալՀաղթանակ
Special Achievement Award։ Լավագույն կատարում սերիալումՋեսիկա ԼենգՀաղթանակ
201218th Screen Actors Guild AwardsԼավագույն հեռուստատեսային կատարում կնոջ կողմիցՀաղթանակ
38th Saturn AwardsՀեռուստատեսային լավագույն դերասանուհիԱռաջադրված
Հեռուստատեսային լավագույն դերասանԴիլան ՄաքԴերմոտԱռաջադրված
Հեռուստատեսային լավագույն երկրորդ պլանի դերասանուհիՖրենսիս ՔոնրոյԱռաջադրված
Հեռուստատեսային լավագույն հյուր-դերասանԶաքարի ՔուինտոԱռաջադրված
Լավագույն կաբելային հեռուստաշոուԱմերիկյան սարսափ պատմությունԱռաջադրված
2nd Critics' Choice Television AwardsԼավագույն սերիալԱռաջադրված
Լավագույն դերասանուհի ֆիլմում/սերիալումՋեսիկա ԼենգԱռաջադրված
64th Primetime Emmy AwardsԵրկրորդ պլանի դերասանուհու լավագույն կատարում ֆիլմում/սերիալումՀաղթանակ
Ֆրենսիս ՔոնրոյԱռաջադրված
Լավագույն գլխավոր դերասանուհի ֆիլմում/սերիալումՔոնի ԲրիտոնԱռաջադրված
Երկրորդ պլանի դերասանի լավագույն կատարում ֆիլմում/սերիալումԴենիս Օ'ՀարեԱռաջադրված
Լավագույն մինիսերիալԱմերիկյան սարսափ պատմությունԱռաջադրված
Լավագույն ձևավորում ֆիլմում/սերիալումՄարկ Ուորթինգթոն, Էդվարդ Ռուբին, Ելեն ԲրիլլԱռաջադրված
Բեթ Ռուբինո, Չարլզ Լագոլա, Էլեն ԲրիլԱռաջադրված
Լավագույն լսումներ ֆիլմում/սերիալումՌոբերտ Ուլրիչ, Էրիկ ԴաուսոնԱռաջադրված
Լավագույն հագուստ ֆիլմում/սերիալումՔրիսի Կարվոնայդս, Քոնան ԿաստրոԱռաջադրված
Լավագույն վիզուալ էֆեկտներ ֆիլմում/սերիալումՖաբիեն ԲուվիլԱռաջադրված
Լավագույն վարսահարդարում ֆիլմում/սերիալումՄոնտե Հոթ, Սամանթա Ուեյդ, Մելանի Վերքինս, Նատալի Դրիսքոլ, Միշել ՍեգլիաՀաղթանակ
Վերնագրի լավագույն ընտրություն ֆիլմում/սերիալումՔայլ Կուպեր, Ժուան Ռուիզ Անքուա, Գաբրիել Դիաս, Ռայան ՄըրֆիԱռաջադրված
Լավագույն դիմահարդարում ֆիլմում/սերիալում (ո՛չ պրոթեզավորված)Էրին Քրուգեր Մեկաշ, Քիմ Էյերս, Սիլվինա Նայթ, Գարեն ԹոլկինԱռաջադրված
Լավագույն պրոթեզավորված դիմահարդարում ֆիլմում/սերիալումԷրին Քրուգեր Մեկաշ, Քիմ Էյերս, Հիրոշի Յադա, Մայքլ Մեկաշ, Քրիստոֆեր Նելսոն, Քրիստիեն Թինսլի, Ջեյսոն ՀամերԱռաջադրված
Լավագույն ձայնային խմբագրում ֆիլմում/սերիալումԳերի Մագրեգյան, Դեվիդ Քլոտզ, Սթիվ Սթուր, Ջեյսոն Քրեյն, Ջեյսոն Լեզամա, Թիմաթի Քլիվլենդ, Բրյուս Թենիս, Սայմոն Քոուկ, Զեյն Բրյուս, Ջեֆֆ Գան, Լենս ՈւայզմենԱռաջադրված
Լավագույն հնչյունային միքսումՍին Ռաշ, Ջո Էարլ, Դուգ ԷնդհամԱռաջադրված
Outstanding Stunt CoordinationԹիմ ԴեվիսոնԱռաջադրված
69th Golden Globe AwardsԵրկրորդ պլանի լավագույն դերասանուհի ֆիլմում/սերիալումՋեսիկա ԼենգՀաղթանակ
Լավագույն դրամատիկ սերիալԱմերիկյան սարսափ պատմությունԱռաջադրված
Kerrang! Awards 2012Լավագույն հեռուստաշոուԱռաջադրված
16th Online Film & Television Association Awards[28]Լավագույն դրամատիկ սերիալԱռաջադրված
Լավագույն միությունը սերիալումԱռաջադրված
Լավագույն խմբագրումը սերիալումՀաղթանակ
Դրամատիկ սերիալի լավագույն սցենարԱռաջադրված
Լավագույն երաժշտություն սերիալումՀաղթանակ
Լավագույն ձայն սերիալումԱռաջադրված
Լավագույն ռիսուրան սերիալումՀաղթանակ
Լավագույն օպերատորական աշխատանք սերիալումԱռաջադրված
Լավագույն դիզայն սերիալումԱռաջադրված
Հագուստի լավագույն դիզայն սերիալումԱռաջադրված
Լավագույն դիմա/վարսահարդարում սերիալումԱռաջադրված
Լավագույն վիզուալ էֆեկտներ սերիալումՀաղթանակ
Լավագույն նոր բացման երգ սերիալումՀաղթանակ
Լավագույն անվանումներ սերիաներինՀաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի դրամատիկ սերիալումՋեսիկա ԼենգԱռաջադրված

Կարծիքներ

խմբագրել

Ամերիկյան սարսափ պատմությունը քննադատների կողմից հիմնականում ստացավ դրական կարծիքներ։ Առաջին սերիան 100-ից գնահատվեց 62 Metacritic-ում՝ հիմնվելով 30 կարծիքների վրա[29]։ Rotten Tomatoes-ը տվեց 64%, միջին վարկանիշը գնահատվեց 5.7/10՝ 42 կարշիքի հիման վրա։

Վարկանիշ

խմբագրել

Առաջին սերիան հավաքեց 1,6 վարկանիշ, որը դիտվեց հիմնականում 18-49 տարեկան չափահասների կողմից և ունեցավ 3․2 միլիոն դիտում[30], իսկ ընդամենը երկու հեռարձակումից հետո 5․2 միլիոն դիտում[31]։ Սա FX-ի լավագույն արդյունքն է երբևէ[32]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Seidman, Robert (2011 թ․ հոկտեմբերի 6). «Wednesday Cable: 'American Horror Story' Premiere, 'South Park' Return Top MLB Playoffs + 'Ghost Hunters,' 'Nick Swardson' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. Gorman, Bill (2011 թ․ հոկտեմբերի 13). «Wednesday Cable Ratings: 'South Park' Rises; 'American Horror Story' Falls; + Brewers/Cards NLCS, 'Psych' Premiere, 'Ghost Hunters' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. Seidman, Robert (2011 թ․ հոկտեմբերի 20). «Wednesday Cable Ratings: 'Storage Wars' Tops Night, 'American Horror Story' Rises; 'South Park' Falls + 'Psych,' 'Pretty Little Liars' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. Gorman, Bill (2011 թ․ հոկտեմբերի 28). «Wednesday Cable Ratings:'American Horror Story' Series High Edges 'South Park' + 'Psych,' 'Daily Show,' 'Ultimate Fighter' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. Gorman, Bill (2011 թ․ նոյեմբերի 3). «Wednesday Cable Ratings: 'South Park,' 'American Horror Story' Lead + 'Psych,' 'Real World,' 'Mythbusters' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. Seidman, Robert (2011 թ․ նոյեմբերի 10). «Wednesday Cable Ratings: 'American Horror Story,' 'South Park' Lead; 'Psych' Lower + 'Real World,' 'Mythbusters' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
  7. Gorman, Bill (2011 թ․ նոյեմբերի 17). «Wednesday Cable Ratings: 'American Horror Story' Series High + 'South Park,' 'Psych,' 'Real World,' 'Ultimate Fighter,' 'Mythbusters' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
  8. Seidman, Robert (2011 թ․ նոյեմբերի 28). «Wednesday Cable Ratings: 'American Horror Story' Cruises to Easy Thanksgiving Eve Win». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  9. Seidman, Robert (2011 թ․ դեկտեմբերի 1). «Wednesday Cable Ratings: 'American Horror Story' Tops Night + Captain Kirk Boosts 'Psych'; 'Hot In Cleveland,' 'Full Throttle Saloon' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 2-ին.
  10. Gorman, Bill (2011 թ․ դեկտեմբերի 8). «Wednesday Cable Ratings: 'American Horror Story,' 'Sons Of Guns' Top Night + 'Psych', 'Hot In Cleveland,' 'Ghost Hunters' Finale & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
  11. Seidman, Robert (2011 թ․ դեկտեմբերի 15). «Wednesday Cable Ratings: 'American Horror Story' Falls, But Leads + 'Sons Of Guns,' 'Moonshiners,' 'Psych', 'Hot In Cleveland' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 16-ին.
  12. Gorman, Bill (2011 թ․ դեկտեմբերի 22). «Wednesday Cable Ratings: 'American Horror Story' Finale Rises, Leads Night + 'Sons Of Guns,' 'Moonshiners,' 'Top Chef', 'Hot In Cleveland' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
  13. 13,0 13,1 13,2 Mullins, Jenna (2011 թ․ դեկտեմբերի 22). «Ամերիկյան սարսափ պատմություն․ նոր պատմություն և նոր դեմքեր». E! Online.
  14. Stack, Tim (2011 թ․ հոկտեմբերի 5). «'American Horror Story' co-creator Ryan Murphy talks premiere, his favorite scene, and identity of Rubber Man – EXCLUSIVE». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  15. Adalian, Josef (2011 թ․ օգոստոսի 6). «Ռայան Մըրֆին խոսում է «Ամերիկյան սարսափ պատմության» մասին». Vulture. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  16. Itzkoff, Dave (2011 թ․ դեկտեմբերի 22). ««Ամերիկայն սարսափ պատմությունը» կվախեցնի ձեզ իր նոր դերասաններով և տեղանքով». Նյու Յորք Թայմս.
  17. Luna, Keri (2013 թ․ մարտի 19). «Ամերիկյան սարսափ պատմության ստեղծողները». spinoff.comicbookresources.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 21-ին.
  18. Stransky, Tanner (2011 թ․ մարտի 18). ««Ուրբաթ օրվա գիշերային լույսեր»-ի աստղ Քոննի Բենեթեը Ռայան Մըրֆիի «Ամերիկյան սարսափ պատմության» գլխավոր դերում». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 18-ին.
  19. Carter, Gayle Jo (2011 թ․ դեկտեմբերի 6). «Ի՞նչ չգիտեք հեռուստատեսային դերասանուհի Քոնի Բրիտոնի մասին». USA Today. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  20. Stack, Tim (2011 թ․ դեկտեմբերի 15). «Ամերիկյան սարսափ պատմություն․ Ռայան Մըրֆին ասել է, որ սերիալի վերջին դրվագներն ամենաշակոյինն են, որ նրանք երբևէ նկարահանել են - ԷՔՍՔԼՅՈՒԶԻՎ». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  21. Andreeva, Nellie (2011 թ․ մարտի 30). «Դենիս Օ'Հարեն կմիանա Մըրֆիի «Ամերիկայն սարսափ պատմությանը»». Deadline. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
  22. Andreeva (2011 թ․ ապրիլի 13). «Jessica Lange To Star in Ryan Murphy/Brad Falchuk's FX Pilot 'American Horror Story'». Deadline. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
  23. Andreeva (2011 թ․ ապրիլի 29). «Դիլան Մաքդերմոտը Ռայան Մըրֆիի հեռուստասերիալի գլխովոր դերում». Deadline. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 29-ին.
  24. Andreeva (2011 թ․ մայիսի 5). ««Ամերիկյան սարսափ պատմություն»-ում գերակշռում են երիտասարդները». Deadline. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  25. Keeps, David A. (2011 թ․ հոկտեմբերի 31). ««Ամերիկյան սարսափ պատմության» ուրվականներով տունը». Los Angeles Times. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 5-ին.
  26. Kudler, Adrian Glick (2011 թ․ հոկտեմբերի 4). «American Horror Story Gave Alfred Rosenheim House in Country Club Park an Early Halloween Costume». curbed.com. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
  27. «Նախկին հաթողներ». Dorian Awards. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  28. «TV Awards – 2011/2012 (16th Awards)». Online Film & Television Association. OFTA. ofta.cinemasight.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  29. «Ամերիկյան սարսափ պատմություն․ Առաջին եթերաշրջան». Metacritic. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  30. Seidman, Robert (2011 թ․ հոկտեմբերի 6). «Wednesday Cable: 'American Horror Story' Premiere, 'South Park' Return Top MLB Playoffs + 'Ghost Hunters,' 'Nick Swardson' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  31. Seidman, Robert (2011 թ․ հոկտեմբերի 6). ««Ամերիկյան սարսափ պատմություն»-ը վախեցրեց 3․2 միլիոն մարդ հենց առաջին սերիայից». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  32. Gorman, Bill (2011 թ․ հոկտեմբերի 25). ««Ամերիկյան սարսափ պատմությունը» FX-ի պատմության լավագույն հեռուստասերիալն է». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՀայաստանՍեռական հարաբերությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՋոուի ԱնսաՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՋրծաղիկԿառլես ՊուչդեմոնՎարդավառՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Վիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի հոդվածներԼալա ՄնացականյանՊարբերական հիվանդությունԹղթադրամՀեշտոցի սնկային վարակՊարույր ՍևակԾաղկեվանք (Արա լեռ)Հովհաննես ԹումանյանԳառնու հեթանոսական տաճարԵրազահանՀեշտոցային արտադրությունՏիգրան ՄեծՋուրՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԾովԵրևանՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/հավաքի հոդվածներ/Ցանկ 5ՍաղմոսավանքՕրալ սեքսԴաշտանՎրաստանՁեռնաշարժությունՀայերենի այբուբենՀղիություն (մարդ)