Արաբական ապստամբության դրոշ

Արաբական ապստամբության դրոշ (արաբ․՝ علم الثورة العربية‎‎, թուրքերեն՝ Arap İsyanı bayrağı), դրոշ, որը օգտագործվել է արաբ ազգայնականների կողմից՝ Օսմանյան կայսրության դեմ ապստամբության ժամանակ։

Արաբական ապստամբության դրոշ
Տեսակդրոշ
ՕգտագործումՔաղաքացիական և պետական դրոշ, քաղաքացիական և պետական վիմպել 1:2; 2:3
Ընդունված է1916
ՆախագծողՄարկ Սայքս
Արաբական ապստամբության դրոշը Ակաբայում, 2006 թվական

Պատմություն

խմբագրել

Դրոշը նախագծվել է բրիտանացի դիվանագետ Մարկ Սայքսի կողմից, ով փորձում էր ցույց տալ, որ ապստամբությունը կազմակերպվել էր բացառապես արաբների կողմից[1]։ Չնայած նրան, որ արաբական ապստամբությունը տեղի է ունեցել փոքր տարածքի վրա և կազմակերպվել է անգլիացիների հետ համատեղ, դրոշը հետագայում դարձել է արաբական մյուս պետությունների ազգային դրոշների նախահիմք, որոնք անկախացել էին Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Դրոշը դրվել է հետևյալ պետությունների դրոշների ստեղծման հիմքում՝ Հորդանան, Իրաք, Քուվեյթ, Սուդան, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եմեն, Պաղեստին, Սոմալիլենդ, Արևմտյան Սահարա և Լիբիա։

1916-1918 թվականների ապստամբության արաբական բանակի զինծառայողները։ Նրանք տանում են արաբական ապստամբոթւյան դրոշը։ Լուսանկարը արվել է արաբական թերակղզում:

Հորիզոնական երեք գույները խորհրդանշում են Աբբասյան, Օմայյան և Ֆաթիմյան խալիֆայությունները։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հաշիմյանների դինաստիան։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հաշիմյանները եղել են Մեծ Բրիտանիայի դաշնակիցները։ Պատերազմի ավարտից հետո՝ Հիջազում (Արաբական թերակղզի, Հորդանան), Հորդանանում, ժամանակավորապես նաև Սիրիայում և Իրաքում իշխանության եկան Հաշիմյանները։

Մեծ Սիրիան անկում է ապրել 1920 թվականին՝ գոյություն ունենալով ընդամենը մի քանի ամիս։ 1925 թվականին Հիջազում Հաշիմյանների իշխանությունը տապալվել է Սաուդյանների կողմից։ Իրաքում այն տապալվել է 1958 թվականին՝ պետական հեղաշրջման արդյունքում, իսկ Հորդանանում՝ մինչ օրս պահպանվել է։

Ներկայումս Ակաբայում կա դրոշաձող, որի վրա ծածանվում է արաբական ապստամբության դրոշը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. William Easterly, The White Man’s Burden, (2006) p. 295
🔥 Top keywords: Գլխավոր էջԾաղկեվանք (Արա լեռ)Սպասարկող:ՈրոնելՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Ջոուի ԱնսաԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Սեռական հարաբերությունՋուրՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՎարդավառԿառլես ՊուչդեմոնՀայաստանԳառնու հեթանոսական տաճարՋրծաղիկՍաղմոսավանքԵղիշե ՉարենցՕրալ սեքսՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԹռչկանի ջրվեժՁեռնաշարժությունՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀովհաննես ԹումանյանՀեշտոցային արտադրությունՊարբերական հիվանդությունՍևանա լիճԼալա ՄնացականյանՎրաստանՀեշտոցի սնկային վարակԽոր ՎիրապՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՍլովակիաԱռուշ ԱռուշանյանԵրևանԵրազահանՆորավանքՍայաթ-Նովա