Արգելոց
Արգելոց (արգելանոց), բնության կամ ջրային տարածքների հատուկ պահպանման տեղամասեր, որոնք ունեն գիտական, մշակութային, հողապաշտպան, ջրապաշտպան և պատմական նշանակություն։ Գիտա-հետազոտական հիմնարկ է, որի խնդիրն է պահպանել տվյալ շրջանին բնորոշ բուսական ու կենդանական աշխարհը, ընդերքի հարստությունները, բուծել ու բազմացնել հազվագյուտ ու անհետացող վայրի կենդանիներ ու թռչուններ, ուսումնասիրել բնության զարգացման օրինաչափությունները։
![Բուսական Բուսական աշխարհն ընդգրկում է բարձրակարգ բույսերի 176 ցեղի և 42 ընտանիքի 278 տեսակ, որոնցից 7-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի վայրի ցորենի 4 տեսակից 3-ը (արարատյան, ուրարտու և միահատիկ)` ներտեսակային մեծ բազմազանությամբ (շուրջ 110 տարատեսակ): Վայրի դաշտավլուկազգիներից աճում են նաև վայրի միամյա աշորան (Վավիլովի աշորա), այծակնի և գարու մի քանի տեսակներ, ինչպես նաև շատ հազվագյուտ անքիստ բթաթեփուկը և արևելյան արմատագլխիկը։ Հանդիպում են բազմաթիվ հազվագյուտ տեսակներ` Տուրնֆորի կանգարը, խոշորածածկոց ակտինոլեման և անցողուն հոհենակերիան։ Կիսաանապատային բույսերից տարածված է հաստասռնակ բոշխը, հիմնական մասն զբաղեցնում են դաշտավլուկատարախոտային համակեցությունները, որտեղ գերակշռում են վայրի ցորենները։ Հանդիպում են լեռնաչորասեր բույսեր՝ գազի մի քանի տեսակների գերակշռությամբ։](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d3/WildWheat_Erebuni_Reserve.jpg/260px-WildWheat_Erebuni_Reserve.jpg)
Արգելոցում իրականացվում են բնական էկոհամակարգերի, բնական լանդշաֆտների, կենսաբանական բազմազանության գիտական ուսումնասիրություններ, պահպանություն, հաշվառում, գույքագրում, մոնիտորինգ և զբոսաշրջության նպատակով դրանց օգտագործում։ Արգելոցը ենթակա չէ տնտեսական օգտագործման։
Արգելոցների տեսակները
խմբագրելԱրգելոցները լինում են չափանմուշային, սուկցեսիոն և պահուստային։
Չափանմուշային արգելոցները ստեղծվում են տնտեսական գործունեության չենթարկված, բնորոշ և կայուն էկոհամակարգերից բաղկացած տարածքներում՝ գիտական և բնապահպանական նպատակներով։ Արգելվում է բնական շարժընթացներին հակասող ցանկացած միջամտություն։ Իրականացվում են միայն հակահրդեհային և Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների փրկությանն ուղղված միջոցառումներ։ Բացառվում են կենսատեխնիկական և կարգավորող միջոցառումները, ինչպես նաև զբոսաշրջության բոլոր ձևերը։
Սուկցեսիոն արգելոցները ստեղծվում են տնտեսական գործունեության ենթարկված տարածքներում։ Իրականացնում են կարգավորող և կենսատեխնիկական միջոցառումներ։ Թույլատրվում է կանոնակարգված էկոլոգիական զբոսաշրջություն։
Պահուստային արգելոցները ստեղծվում են արժեքավոր և հազվագյուտ բույսերի ու կենդանիների վերարտադրության և պահպանության նպատակով։ Կենսատեխնիկական և կարգավորող միջոցառումներով բարելավվում են բույսերի աճելավայրերն ու կենդանիների բնակավայրերը։ Պահպանության հիմնական օբյեկտներն ընդգրկված չեն էկոզբոսաշրջության մեջ։
Հայաստանում գործում է 3 արգելոց՝ Խոսրովի անտառ, Շիկահողի և Էրեբունի արգելոցները, ընդհանուր տարածքը՝ 39615 հեկտար (Հայաստանի տարածքի 1,33%-ը)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 707)։ ![]() |