Բամակո
Բամակո (ֆր.՝ Bamako), Մալիի մայրաքաղաք։ Բնակչությունը՝ ▲4 227 569 մարդ (2023)։ Քաղաքը գտնվում է Նիգեր գետի ափերին, երկրի հարավարևմտյան հատվածում։
Քաղաք | |||
---|---|---|---|
Բամակո | |||
Bamako | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||
Ներքին բաժանում | Commune 2?, Commune IV?, Commune 5? և Commune 6? | ||
Մակերես | 252 կմ² | ||
ԲԾՄ | 350 մ | ||
Խոսվող լեզուներ | ֆրանսերեն | ||
Բնակչություն | 1 809 106 մարդ (2009) | ||
Խտություն | 7178,99 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC-0 | ||
| |||
Անվան ծագումնաբանություն
խմբագրելԸստ լեգենդի, առաջին բնակավայրերից մեկը ստեղծվել է Բամբա անունով որսորդի շնորհիվ և համապատասխանաբար ստացել է «Բամա կո» անվանումն, որը բառացիորեն թարգմանվում է «Բամբա գետ»։ Այլ վարկածի համաձայն, քաղաքի անվանումը ծագել է «Բամա» բառից, որը բամբարա լեզվից թարգմանաբար նշանակում է «կոկորդիլոս»։ Այդ վարկածին համապատասխան «Բամակո» անվանումը նշանակում է «կոկորդիլոսների գետ»։ Այդ վարկածը հիմնականն է համարվում, այդ պատճառով Բամակո քաղաքի զինանշանի վրա պատկերված է երեք կոկորդիլոս[1]։
Կլիմա
խմբագրելԲամակո քաղաքին բնորոշ է կլիման, որը տիպիկ է Սահելի հարավին։ Այն ունի մերձհասարակածային կլիմայի հատկանիշներ, սակայն բնորոշվում է որպես արևադարձային և շատ շոգ կլիմա։ Միջին ջերմաստիճանը ամբողջ տարվա ընթացքում չեն իջնում 25 ˚C-ից։ Ամենաշոգ ամիսներն են՝ մարտը, ապրիլը և մայիսը, երբ միջին առավելագույնը հասնում է 38-39 ˚C-ի։ Համեմատաբար հով ամիսներն են՝ նոյեմբերը, դեկտեմբերը և փետրվարը։ Տեղումների տարեկան միջին քանակությունը կազմում է 880 մմ, դրանց մեծ մասը թափվում է մայիս-հոկտեմբեր ամիսներին։ Դեկտեմբերից փետրվար ընկած ժամանակահատվածը բնորոշվում է տեղումների բացակայությամբ։
Բամակո (1950–2000, առավելագույնները՝ 1949–1994)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 38.9 (102) | 42.8 (109) | 43.9 (111) | 43.5 (110.3) | 45.0 (113) | 42.0 (107.6) | 40.0 (104) | 37.8 (100) | 38.4 (101.1) | 38.9 (102) | 42.0 (107.6) | 40.0 (104) | 45.0 (113) |
Միջին բարձր °C (°F) | 33.4 (92.1) | 36.4 (97.5) | 38.5 (101.3) | 39.6 (103.3) | 38.5 (101.3) | 35.3 (95.5) | 32.1 (89.8) | 31.1 (88) | 32.2 (90) | 34.6 (94.3) | 35.3 (95.5) | 33.4 (92.1) | 35.0 (95) |
Միջին ցածր °C (°F) | 17.0 (62.6) | 19.9 (67.8) | 22.9 (73.2) | 25.2 (77.4) | 25.4 (77.7) | 23.6 (74.5) | 22.2 (72) | 21.8 (71.2) | 21.6 (70.9) | 21.3 (70.3) | 18.4 (65.1) | 16.8 (62.2) | 21.3 (70.3) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 8.7 (47.7) | 9.0 (48.2) | 12.0 (53.6) | 16.7 (62.1) | 17.8 (64) | 16.1 (61) | 17.8 (64) | 17.2 (63) | 18.3 (64.9) | 14.7 (58.5) | 10.8 (51.4) | 6.1 (43) | 6.1 (43) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 0.6 (0.024) | 0.7 (0.028) | 2.1 (0.083) | 19.7 (0.776) | 54.1 (2.13) | 132.1 (5.201) | 224.1 (8.823) | 290.2 (11.425) | 195.9 (7.713) | 66.1 (2.602) | 5.2 (0.205) | 0.5 (0.02) | 991.3 (39.028) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) | 0.2 | 0.2 | 0.6 | 3.3 | 6.3 | 7.7 | 16.7 | 17.9 | 14.7 | 5.7 | 0.3 | 0.1 | 73.7 |
% խոնավություն | 24 | 20 | 22 | 33 | 50 | 67 | 77 | 81 | 78 | 65 | 38 | 27 | 49 |
Միջին ամսական արևային ժամ | 277.4 | 253.0 | 268.1 | 230.4 | 242.6 | 233.6 | 216.6 | 218.3 | 221.7 | 253.7 | 270.7 | 268.6 | 2954,7 |
Աղբյուր #1: World Meteorological Organization[2] | |||||||||||||
Աղբյուր #2: NOAA (sun 1961–1990)[3], Deutscher Wetterdienst (extremes and humidity)[4] |
Պատմություն
խմբագրելՄարդկային բնակավայրեր այստեղ գոյություն են ունեցել դեռևս հին քարի դարում, սակայն քաղաքի առաջացումը թվագրվում է 17-րդ դարին։Բամակո քաղաքը կառուցված է լավ ոռոգվող բլրոտ մակերևույթի վրա, որն ամբողջությամբ ծածկված է անտառներով, որոնք առաջին վերաբնակիչներին տալիս էին հրաշալի շինանյութ (մասնավորապես կաուչուկատու և ներկող ծառեր)[5]։
19-րդ դարի վերջին բնակիչները մեծ մասամբ աճեցնում էին կորեկ և եգիպտացորեն, զբաղվում էին կաշվե արդյունաբերությամբ, գործվածքների արտադրությամբ և ձկնորսությամբ։
1882 թվականին Բորնի Դեբորդը ստիպել է Բամակոյի բնակիչներին ընդունել Ֆրանսիայի պրոտեկտորատը և ամրոց է կառուցել։ 1884 թվականին Բամակո քաղաքի առևտրաշրջանառությունը հասնում էր 5 միլիոն ֆրանկի։
Ժողովրդագրություն
խմբագրել![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ad/Tour_d%27Afrique_-_Bamako.jpg/250px-Tour_d%27Afrique_-_Bamako.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f8/Sotrumas_in_Bamako_-_12th_February_2005.jpg/250px-Sotrumas_in_Bamako_-_12th_February_2005.jpg)
Քաղաքը երկար տարիների ընթացքում վերապրում է ժողովրդագրական պայթյունը՝ 2,5 հազար բնակիչ 1884 թվականին, 8 հազար՝ 1908 թվականին, 37 հազար՝ 1945 թվականին, մոտ 100 հազար՝ 1960 թվականին (Մալիի անկախության ձեռքբերման տարին)։ Այդ ժամանակներից ի վեր քաղաքը շարունակում է գրավել գյուղական բնակչությանն, ովքեր աշխատանք են փնտրում։ Բնակչության այդպիսի չվերահսկվող աճը լուրջ խնդիրներ է առաջացնում քաղաքային էկոլոգիայի, կոյուղու, ճանապարհային խցանումների, խմելու ջրի և այլնի հետ կապված։
Գտնվելով Դակարից և Աբիջանից հազարավոր կիլոմետրեր կամ Գվինեայի հետ սահմանից 400 կմ հեռավորության վրա, վերջին տարիներին Բամակոն դարձել է Արևմտյան Աֆրիկայի խաչմերուկը։ Քաղաքում բնակվում են տարբեր էթնիկ խմբեր ինչպես Մալիից, այնպես էլ հարակից պետություններից։
Վարչական բաժանում
խմբագրելՎարչականորեն քաղաքը բաժանվում է 6 կոմունաների՝
Կոմունա | Բնակչություն[6], մարդ (2009) | Մակերես, կմ² |
---|---|---|
Կոմունա I | 335 407 | 35,0 |
Կոմունա II | 159 805 | 18,3 |
Կոմունա III | 128 872 | 20,7 |
Կոմունա IV | 300 085 | 42,0 |
Կոմունա V | 414 668 | 42,0 |
Կոմունա VI | 470 269 | 87,0 |
Ընդհանուր | 1 809 106 | 245,0 |
Տրանսպորտ
խմբագրելԴակար-Բամակո երկաթուղային ճյուղը միացնում է քաղաքը Սենեգալի մայրաքաղաքի հետ Մալիի արևմուտքում գտնվող Կաես քաղաքի միջոցով։ Առկա է ճանապարհային կապ երկրի խոշոր քաղաքների հետ, ինչպիսիք են Կուլիկորոն, Կատին, Սեգուն, Սիկասոն և այլն։
Բամակո օդանավակայանը (Bamako-Sénou International Airport) գտնվում է քաղաքից 15 կմ հեռավորության վրա և բացվել է 1974 թվականին։ Կառավարության տվյալներով 2005 թվականի դրությամբ օդանավակայանի ուղևորափոխադրումները կազմել են 516 000 մարդ։ Կարևոր տրանսպորտային նշանակություն ունի նաև Նիգեր գետը։ Քաղաքը գտնվում է գետի երկու ափերին, որոնք միացված են երեք կամուրջների միջոցով (առաջինը կառուցվել է 1960 թվականին, երկրորդը՝ 1992 թվականին, երրորդը՝ 2011 թվականին)։
Քույր-քաղաքներ
խմբագրելՌոչեստեր, ԱՄՆ (1975 թվականից)
Անժե, Ֆրանսիա (1974 թվականից)
Դակար, Սենեգալ (1974/75 թվականներից)
Բոբո Դիուլասո, Բուրկինա Ֆասո (1994 թվականից)
Լայպցիգ, Գերմանիա (1966 թվականից)
Աշխաբադ, Թուրքմենստան (1974 թվականից)
Սան Պաուլո, Բրազիլիա
Բանջուլ, Գամբիա
Համագործակցության մասին պայմանագրեր կնքվել են նաև ֆրանսիական Լիոն, Մարսել և Բորդո քաղաքների հետ, ինչպես նաև Բուրկինա Ֆասոի մայրաքաղաք Ուագադուգու քաղաքի հետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ "SUDANESE IMPOSE SENEGAL BOYCOTT; Traders Told to Use Port in Ivory Coast – Move Is Aimed at Dakar's Trade". New York Times, 3 September 1960
- ↑ «World Weather Information Service – Bamako». World Meteorological Organization. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «BKO–s (Bamako) Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Klimatafel von Bamako (Flugh. Senou) / Mali» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (German). Deutscher Wetterdienst. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Бамаку // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- ↑ «Результаты переписи населения 2009 года (INSTAT-Institut National de la Statistique)» (PDF) (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից (pdf) 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 14 aprile 2010-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բամակո» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 259)։ ![]() |