Բանատող
Բանատող (բանաստեղծական տող), չափածո ստեղծագործության հիմնական տարրերից մեկը, որը գրությամբ և արտասանությամբ առանձնացվում է իբրև ինքնուրույն միավոր։ Տարբեր տաղաչափական համակարգերում տողերի հավասարության պայմանը տարբեր է՝ մերթ վանկերի կամ շեշտերի թվի հավասարությունը, մերթ արտասանության ժամանակամիջոցի հավասարությունը և այլն։ Բանատողը կարող է լինել ինքնուրույն նախադասություն.
![]() | Ձմռան մի գիշեր կար մի հարսանիք, Հրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի... | ![]() |
Բայց կարող է լինել և այնպես, որ մի քանի տող միասին կազմում են մեկ նախադասություն.
![]() | Բազմած լուսնի նուրբ շողերին, Հովի թևին թռչելով, Փերիները սարի գլխին Հավաքվեցին գիշերով։ | ![]() |
Վերջապես, տողի մեջ կարող են լինել նաև մեկից ավելի նախադասություններ.
![]() | Ծաղրուծանա՞կ է։ Կատա՞կ է հիմար։ | ![]() |
Բանաստեղծական տողը չափածոյի ռիթմի հիմնական միավորն է, քանի որ հենց հավասար տողերի պարբերական կրկնությունից է առաջանում ոտանավորի ռիթմը։
Աղբյուրներ
խմբագրել- Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, էջ 48
🔥 Top keywords: