Այս հոդվածը Խորվաթիայի Սպլիտսկո Դալմատինսկա երկրամասի Բաշկա Վոդա գյուղի մասին է։ Անվան այլ կիրառումների համար տե՛ս նաև Բաշկա (այլ կիրառումներ)

Բաշկա Վոդա (խորվ.՝ Baška Voda, արտասանություն: [bâʃkaː vɔ̌da]) կամ Պորտո Բեստոնիո (իտալ.՝ Porto Bestonio), առողջարանային և զբոսաշրջային գյուղ Խորվաթիայի հարավում՝ Սպլիտսկո Դալմատինսկայի ժուպանությունում[2]։

Գյուղ
Բաշկա Վոդա
խորվ.՝ Baška Voda
Բաշկա Վոդայի նավահանգիստը
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունՍպլիտսկո Դալմատինսկա
Մակերես19 կմ²
ԲԾՄ0 մետր
Խոսվող լեզուներԽորվաթերեն
Բնակչություն2,775 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ21320[1]
Պաշտոնական կայքպաշտոնական կայք
Բաշկա Վոդա (Խորվաթիա)##
Բաշկա Վոդա (Խորվաթիա)

Փոքրիկ այս գյուղը գտնվում է Խորվաթիա ժամանած զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում։

Աշխարհագրություն

խմբագրել

Բաշկա Վոդա գյուղը գտնվում է Բալկանյան թերակղզու վրա գտնվող Խորվաթիա պետության հարավային նեղ անդրծովյան հատվածում՝ Դալմաթիայի պատմական երկրամասում։ Բնակավայրի ափերը ողողում է Ադրիատիկ ծովի ջրերը։

Կլիման միջերկրածովային է և ծովի ազդեցությունը կարևոր դեր ունի գյուղի կլիմայի ձևավորման գործում։ Տարվա ամենատաք եղանակը հուլիս-օգոստոսն է։ Օգոստոսյան միջին ջերմաստիճանը գերազանցում է 25 °C-ը։

Առողջարանային այս գյուղը հայտնի է իր կարմիր կտուրներ ունեցող ցածրահարկ շենքերով։

Բնակչություն

խմբագրել

Ըստ 2001 թվականին Խորվաթիայի Հանրապետությունում ազգային վիճակագրական ծառայության կողմից կազմակերպած մարդահամարի տվյալների՝ Բաշկա Վոդա գյուղի բնակչությունը կազմում է 2,924 մարդ։

Գյուղի բնակչության ճնշող մեծամասնությունը տեղաբնիկ խորվաթներն են, որոնց բնակչության թվի տոկոսային հարաբերությունը ամբողջ բնակչության մեջ կազմում է 95,5 %։

Գյուղում բնակվող խորվաթները խոսում են խորվաթերենով և դավանում կաթոլիկություն։ Բաշկա Վոդայի տարածքում բնակվում են նաև մեծ քանակությամբ սերբեր, որոնք խորվաթներից հետո համարվում են երկրորդ խոշոր ազգությունը։

Կան նաև որոշակի քանակությամբ բոսնիացիներ և ալբանացիներ։

Անվան ծագումնաբանություն և պատմություն

խմբագրել

Բաշկա Վոդա բնակավայրի մասին առաջին հիշատակումը եղել է 1688 թվականին։ Առաջին անգամ քարտեզի վրա այն հիշատակվել է Բասկա (իտալ.՝ Basca) անունով։

Այն հայտնի էր, որպես գյուղատնտեսական և ձկնորսական փոքրիկ գյուղ։ «Բաշկա Վոդա» անվանումը կապված է հին հունական դիցարանի ռազմի աստված Արեսի և ջրերի աստվածուհի Կալլիոպեի որդու՝ Բիստոնի հետ[3]։

Բաշկա Վոդայի տարածքում կատարված հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ այս վայրրը բնակեցված է եղել դեռևս Հռոմեական կայսրության գոյության ժամանակահատվածում։

Այստեղից հայտնաբերվել են ոսկերչական իրեր, տապանաքարեր և Ալեքսանդր Մակեդոնացու պատկերով մետաղադրամներ։

Տես նաև

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. List of Croatian settlements and delivery post offices — 2022.
  2. «Բաշկա Վոդա` Սպլիտսկո Դալմատինսկայի ժուպանություն». dalmacija.hr (խորվաթերեն). Սպլիտսկո Դալմատինսկա. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  3. Շիմունովիչ, Պյոտր (մարտ, 2014). «Բնակավայրի անվան ծագումնաբանություն» [Նախապատմական, հռոմեական դարաշրջանի Խորվաթիա] (PDF). Folia onomastica Croatica (խորվաթերեն). Զագրեբ: Խորվաթիայի գիտությունների և արվեստի ակադեմիա (22): 161. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաշկա Վոդա» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՀայաստանՍեռական հարաբերությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՋոուի ԱնսաՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՋրծաղիկԿառլես ՊուչդեմոնՎարդավառՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Վիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի հոդվածներԼալա ՄնացականյանՊարբերական հիվանդությունԹղթադրամՀեշտոցի սնկային վարակՊարույր ՍևակԾաղկեվանք (Արա լեռ)Հովհաննես ԹումանյանԳառնու հեթանոսական տաճարԵրազահանՀեշտոցային արտադրությունՏիգրան ՄեծՋուրՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԾովԵրևանՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/հավաքի հոդվածներ/Ցանկ 5ՍաղմոսավանքՕրալ սեքսԴաշտանՎրաստանՁեռնաշարժությունՀայերենի այբուբենՀղիություն (մարդ)