Բեմբիի մանկությունը

«Բեմբիի մանկությունը» (ռուս.՝ «Детство Бемби»), 1985 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է Ֆելիքս Զալտենի «Բեմբի» հեքիաթի մոտիվներով։ Շարքի երկրորդ մասն է «Բեմբիի պատանեկությունը» ֆիլմը։

Բեմբիի մանկությունը
անգլ.՝ Bambi's Childhood
Երկիր ԽՍՀՄ
Թվական1985
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆատալիա Բոնդարչուկ
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
ՀաջորդԲեմբիի պատանեկությունը

Ֆիլմը նկարահանվել է Ղրիմում՝ Ղրիմի արգելոցում և «քարանձավային քաղաքներում»։ Էսկի-Կերմենում նկարահանումների ավարտից հետո որոշ քարանձավների պատերին պահպանվել են կենդանիների պատկերներ, որոնք զբոսաշրջիկներին ներկայացրել են որպես «քարանձավային մարդկանց նկարներ»։

Սյուժե

խմբագրել

Անտառում տոն է, ծնվել է Բեմբի եղնիկը՝ առաջնորդի որդին, արքայազնը, թագի ժառանգորդը։ Բեմբին դեռ փոքր է, և ամբողջ հսկայական աշխարհը նրա շուրջը ներկայանում է որպես կախարդական հեքիաթ։ Այս հեքիաթում նա հանդիպում է բազմաթիվ հրաշքների՝ գազաններ և ծառեր, արև և գետակ, իր զարմիկները, սկյուռիկ, զվարճալի նապաստակներ և գեղեցիկ կարապներ։ Բայց հեքիաթային անտառում, որտեղ բոլորը համերաշխ են ապրում, ապրում է Նա, որի անունը չի նշվում, ուից վախենում են բոլորը, նույնիսկ ամենաուժեղ գազանները։ Բեմբին պետք է անցնի մի շարք վտանգների, արկածների միջով և ձեռք բերի նոր գիտելիքներ, մինչև նա մեծանա և գրավի նրա տեղը՝ դառնալով իր հոտի առաջնորդը։

Դերերում

խմբագրել

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ՝ Նատալյա Բոնդարչուկ, Յուրի Նագիբին, Ֆելիքս Զալտեն
  • Ռեժիսոր՝ Նատալյա Բոնդարչուկ
  • Օպերատոր՝ Ալեքսանդր Ֆիլատով
  • Նկարիչ՝ Տատյանա Ֆիլատովա
  • Կոմպոզիտոր՝ Բորիս Պետրով

Փառատոններ և մրցանակներ

խմբագրել
  • 1986 – 19-րդ համամիութենական կինոփառատոն (Ալմա Աթա) երեխաների և պատանիների համար ֆիլմերի ծրագրում՝ «Մարդու և բնության համագործակցության թեմայի լավագույն բացահայտման համար» գլխավոր մրցանակը – «Բեմբիի մանկությունը» ֆիլմի համար (Նատալյա Բոնդարչուկ)[1]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. КИНО: Энциклопедический словарь, главный редактор С. И. Юткевич, М. Советская энциклопедия, 1987, с.539

Արտաքին հղումներ

խմբագրել
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիոլետա ԳևորգյանՍպասարկող:ՈրոնելՀայաստանՍեռական հարաբերությունՋոուի ԱնսաՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Հովհաննես ԹումանյանՏիգրան ՄեծՎարդավառՆեմեսիս գործողությունԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՀայոց ցեղասպանությունԵս և նաՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հայ գրերի գյուտԱշնան արև (ֆիլմ, 1977)Մեսրոպ ՄաշտոցՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՋրծաղիկԿառլես ՊուչդեմոնԱռաջին համաշխարհային պատերազմԱվարայրի ճակատամարտՎիոլետ ԳրիգորյանՀայաստանի առաջին հանրապետությունՍևրի պայմանագիրՎահան ՏերյանԵրկրորդ համաշխարհային պատերազմՊարույր ՍևակԽենթըԱրտիստը (Շիրվանզադե)Սպիտակ ձին (պատմվածք)Պարբերական հիվանդությունԿիլիկիայի հայկական թագավորությունՀայաստանի անկախության հռչակագիրԾաղկեվանք (Արա լեռ)Մայիսյան հերոսամարտերՍպասարկող:Վերջինփոփոխությունները