Ուիլյամ Ուոլթոն «Բիլ» Շերման (անգլ.՝ William Walton "Bill" Sharman, մայիսի 25, 1926(1926-05-25)[1][2][3][…], Աբիլին[1][2] - հոկտեմբերի 25, 2013(2013-10-25)[4][5][6][…], Ռեդոնդո Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, մարզիչ և մենեջեր։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի տասնակի չեմպիոն (4 անգամ որպես խաղացող, 1 անգամ որպես մարզիչ և 5 անգամ որպես մենեջեր)։ Խաղացել է հարձակվող պաշտպանի դիրքում։ 1976 թվականին Բիլ Շերմանի անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում՝ որպես մարզիչ և խաղացող, իսկ 1996 թվականին ընդգրկվել է NBA-ի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստների ցանկի կազմում։

Բիլ Շերման
Bill Sharman

Բիլ Շերմանը 1960 թվականին «Բոստոն Սելտիքս»-ի կազմում
Կարիերան ավարտել է
ԱկումբԿարիերան ավարտել է
ԴիրքըՀարձակվող պաշտպան
Ի ծնե տրված անունըՈւիլյամ Ուոլթոն «Բիլ» Շերման
William Walton "Bill" Sharman
Ծննդյան ամսաթիվմայիսի 25, 1926(1926-05-25)[1][2][3][…]
ԾննդավայրԱբիլին[1][2]
Մահացել էհոկտեմբերի 25, 2013(2013-10-25)[4][5][6][…] (87 տարեկան)
Վախճանի վայրըՌեդոնդո Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]
Հասակ1,85 մ
Քաշ79 կգ
ԴպրոցՊորտերվիլ (Պորտերվիլ, Կալիֆոռնիա)
համալսարանՀարվային Կալիֆոռնիա
Դրաֆթի տարի1950 / ռաունդ` 2 / ընտր.` 16-րդ
Դրաֆթ ակումբՎաշինգտոն Կեպիտոլս
Կարիերա սկիզբ1950 թվական
Կարիերա ավարտ1961 թվական
Կարիերայի պատմություն
Որպես խաղացող

Որպես մարզիչ

Մրցանակներ
Որպես խաղացող

Որպես մարզիչ

Որպես մենեջեր

Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 711
  • Միավորներ՝ 12665 (17,8 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 2779 (3,9 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 2101 (3 փ/խ)
1976 Բասկետբոլի փառքի սրահ

Կենսագրություն

խմբագրել

Բիլ Շերմանը ծնվել է 1926 թվականի մայիսի 25-ին Տեխաս նահանգի Աբիլին քաղաքում։ Սովորել է Փորթերվիլի դպրոցում (Փորթերվիլ, Կալիֆոռնիա), որտեղ հանդես է եկել տեղի բասկետբոլային ակումբի կազմում։ Շերմանը ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը։ 1944-1946 թվականներին ծառայել է նավատորմում։

1950 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Վաշինգտոն Քեփիթլս» ակումբի կողմից՝ 16-րդ համարի ներքո։ Մեկ տարի անց տեղափոխվել է «Բոստոն Սելտիքս», որտեղ Բոբ Քոուզիի հետ պաշտպանների դուետ է կազմել։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 11 մրցաշրջան։ 1950-1955 թվականներին Շերմանը պրոֆեսիոնալ հանդես է եկել բեյսբոլային «Բրուքլին Դոջերս» ակումբի կազմում (այժմ՝ «Լոս Անջելես Դոջերս»)։ «Բոստոն Սելտիքս»-ի կազմում Շերմանը չորս անգամ դարձել է NBA չեմպիոն, ութ անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին[8], յոթ անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի սիմվոլիկ հավաքականի կազմում։ Բիլը 1961 թվականին ավարտել է խաղացողի կարիերան։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 711 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 12665 միավոր (17,8 մ/խ), կատարել 2779 անդրադարձ և 2101 փոխանցում։

Շերմանը 1952 թվականին

Շերմանը 1966 թվականին սկսել է մարզչի կարիերան՝ գլխավորելով «Սան Ֆրանցիսկո Ուորիորս» ակումբը։ 1970-1971 թվականներին մրցաշրջանին «Յութա Սթարս» ակումբին բերել է Բասկետբոլի ամերիկյան ասոցիացիայի առաջնությունում հաղթանակի։ Հաջորդ տարի նա գլխավորել է «Լոս Անջելես Լեյքերս» ակումբը, որին այդ տարի բերել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի առաջնությունում հաղթանակի։ Շերամը այդ տարի ճանաչվել է NBA տարվա մարզիչ։ «Լեյքերս»-ը մարզել է մինչև 1976 թվականը։

1976 թվականին Շերմանը անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում՝ որպես խաղացող[9], իսկ 2004 թվականին՝ որպես մարզիչ[10]։ 1996 թվականի հոկտեմբերի 29-ին Շերմանը ընդգրկվել է NBA-ի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստների ցանկի կազմում։

NBA կարիերայի ցուցանիշներ

խմբագրել
Պայմանանշաններ
  ԽՄասնակցած խաղեր  ՄԽ Խաղեր որպես մեկնարկային ր/խ Խաղացած րոպեներ
 ՆԱ% Նետման արդյունավետություն 3Մ% Երեք միավորների իրացման արդյունավետություն Տ% Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ անդրադարձները խաղում փ/խ Արդյունավետ փոխանցումները խաղում խ/խ Խլումները խաղում
 բ/խ Բլոկշոտերը խաղում մ/խ Միավորները խաղում Թավատառ Կարիերայի բարձրագույն ցուցանիշ
NBA չեմպիոն
*Գլխավորել է առաջնությունը

Ամենամյա մրցաշրջան

խմբագրել
ՏարիԹիմGPMPGFG%FT%RPGAPGPPG
1950-51Վաշինգտոն31.370.8893.51.312.2
1951-52Բոստոն6322.0.389.8593.52.410.7
1952-53Բոստոն7132.9.436.850*4.12.716.2
1953-54Բոստոն7234.3.450.844*3.53.216.0
1954-55Բոստոն6836.1.427.897*4.44.118.4
1955-56Բոստոն7237.5.438.867*3.64.719.9
1956-57Բոստոն6735.9.416.905*4.33.521.1
1957-58Բոստոն6335.1.424.8934.72.722.3
1958-59Բոստոն7233.1.408.932*4.12.520.4
1959-60Բոստոն7127.0.456.8663.72.019.3
1960-61Բոստոն6125.2.422.921*3.72.416.0
Կարիերա71132.0.426.8833.93.017.8
Բոլոր աստղեր824.3.385.8153.92.012.8

Փլեյ օֆ

խմբագրել
ՏարիԹիմGPMPGFG%FT%RPGAPGPPG
1952Բոստոն127.0.5831.0003.07.015.0
1953Բոստոն633.5.333.9382.52.511.7
1954Բոստոն634.3.432.8604.21.718.8
1955Բոստոն741.4.500.9215.45.420.7
1956Բոստոն339.7.391.941*2.34.017.3
1957Բոստոն1037.7.381.953*3.52.921.1
1958Բոստոն1136.9.407.9294.92.321.1
1959Բոստոն1129.3.425.966*3.32.520.1
1960Բոստոն1328.0.421.8113.51.516.8
1961Բոստոն1026.1.511*.8892.71.716.8
Կարիերա7833.0.426.9113.72.618.5

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://espn.go.com/nba/player/bio/_/id/4126/bill-sharman
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://espn.go.com/nba/player/_/id/4126/bill-sharman
  3. 3,0 3,1 3,2 http://www.nytimes.com/2013/10/26/sports/basketball/bill-sharman-nba-hall-of-famer-dies-at-87.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 Hall-of-Famer Bill Sharman dies
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://lifeinlegacy.com/Display.aspx?weekof=2013-10-26
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://www.baseball-reference.com/minors/player.cgi?id=sharma001wil
  7. 7,0 7,1 7,2 7,3 http://www.legacy.com/obituaries/theneworleansadvocate/obituary.aspx?n=bill-sharman&pid=167700360
  8. The Official NBA Basketball Encyclopedia. Villard Books. 1994. էջ 238. ISBN 0-679-43293-0.
  9. «Bill Sharman (player) Hall of Famers». hoophall.com (անգլերեն). Basketball Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  10. «Bill Sharman (coach) Hall of Famers». hoophall.com (անգլերեն). Basketball Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլ Շերման» հոդվածին։