Գաս Քենուորթի

Գաս Քենուորթի (անգլ.՝ Gus Kenworthy, հոկտեմբերի 1, 1991(1991-10-01)[1][2][3][…], Չելմսֆորդ, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), ամերիկացի դահուկորդ, դերասան և յություբեր։

Գաս Քենուորթի
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 1, 1991(1991-10-01)[1][2][3][…] (32 տարեկան)
ԾննդավայրՉելմսֆորդ, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Քաղաքացիություն ԱՄՆ[3][4][5] և  Միացյալ Թագավորություն[4][5]
Մասնագիտությունfreestyle skier
Կայքguskenworthy.com
 Gus Kenworthy Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթություն

խմբագրել

Ծնվել է Անգլիայի Էսսեքս կոմսության Չելմսֆորդ քաղաքում, մայրը՝ Հիզեր «Փիփ» Թայլերն անգլուհի է, իսկ հայրը՝ Փիթեր Քենոթուրթին ամերիկացի[6][7]։ Ունի երկու ավագ եղբայր՝ Հյու և Նիք Քենուորթիները[8]։

2006 թվականից սկսած՝ հայրը եղել է Mountainfilm կինոփառատոնի գործադիր տնօրեն[9][10]։ Հայրը եղել է Ֆիլադելֆիացի նախկին բանկիր և երկարատև տարիներ աշխատել է Լոնդոնում (Մեծ Բրիտանիա)։ Մայրը ծնվել է Անգլիայի Բրիստոլ քաղաքում և ունեցել է ութ քույր և եղբայր։ 1970-ականների սկզբին մեկնել է Լոնդոն և աշխատել է «Kings Head» թատերական ակումբի կուլիսներում։ Նաև տնօրինել է Քամդեն Լոքի ցուցադրական սթենդը[7]։ 1993 թվականին ամուսնու և երեխաների հետ տեղափոխվել է Թելուրիդ[7]։

2010 թվականի հունիսին Գասն ավարտել է Թելիդուրի ավագ դպրոցը[8]։ Ի սկզբանե նա պետք է ավարտեր 2009 թվականին, բայց որոշել է մեկ տարով տարկետում վերցնել՝ դահուկապարի համար[11]։

Կարիերա

խմբագրել

Հաղթել է AFP-ի Աշխարհի առաջնության՝ 2011, 2012 և 2013 թվականներին կայացած խաղերում[12][13][14][15]։

Սոչիում կայացած 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ստացել է արծաթե մեդալ[16]։

2019 թվականին նկարահանվել է «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի 9-րդ՝ «1984» եթերաշրջանում, որտեղ կատարել է Չեթ Քլենսիի դերը[17]։

Անձնական կյանք

խմբագրել

Բացահայտ գեյ է։ Քամինգ աութ է կատարել 2015 թվականի հոկտեմբերի 23-ին[18]։ Ատլետը պարզաբանել է, որ ցանկացել է քամինգ աութ կատարել, երբ արդեն դարձած կլիներ աշխարհի լավագույն դահուկորդը և խոստովանություն է կատարել միայն այն բանից հետո, երբ զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ դահուկային սպորտի և սնոուբորդի ամերիկյան ասոցիացիայում (USSA)[19]:

Ֆիլմագրություն

խմբագրել

Հեռուստատեսություն

խմբագրել
ՏարիԱնվանումԴերՆշումներ
2017Մարտահրավեր։ Չեմպիոններն ընդդեմ մասնագետներիԻնքն իրեն6 էպիզոդ
2018Ռու Փոլի ձգող մրցույթըԻնքն իրենԷպիզոդ՝ "Snatch Game of Love"
2019Ամերիկյան սարսափ պատմություն։ 1984Չեթ Քլենսի9 էպիզոդ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://data.fis-ski.com/dynamic/athlete-biography.html?sector=FS&competitorid=167048
  2. 2,0 2,1 http://xgames.espn.com/xgames/athletes/3015443/gus-kenworthy
  3. 3,0 3,1 3,2 https://www.olympic.org/pyeongchang-2018/results/en/freestyle-skiing/athlete-profile-n3020595-gus-kenworthy.htm
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://www.bbc.com/news/newsbeat-50652615Newsbeat, 2019.
  5. 5,0 5,1 https://www.si.com/olympics/2019/11/08/kenworthy-considering-move-to-team-gb-for-beijingSports Illustrated, 2019.
  6. Klingsporn, Katie (2014 թ․ փետրվարի 12). «Go, Gus!». Telluride Daily Planet. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
  7. 7,0 7,1 7,2 Viebrock, Susan (2011 թ․ փետրվարի 3). «Fashion Friday: Pip on what to wear to the Fling (Interview with Pip Kenworthy)». Telluride Inside... and Out. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
  8. 8,0 8,1 «Kenworthy Grabs Silver in U.S. Podium Sweep». Watch Newspapers (Western San Juan Mountains newspaper, serving Telluride). 2014 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
  9. «First Ever Double Flip Off Of A Rail – Yeah Gus!». Mountainfilm Blog. 2011 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
  10. «Profile of Peter Kenworthy». Mountainfilm. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
  11. Hemphill, Steve (2010 թ․ հունիսի 9). «Q&A Wednesday with Gus Kenworthy». Freeskier Magazine. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
  12. «Kenworthy Keeps Overall Title at AFP Worlds». US Freeskiing. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  13. Michelson, Megan. «AFP Champs: Big Air». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  14. Hansman, Heather. «KENWORTHY, VOISIN WIN AFP SLOPESTYLE». ESPN X Games. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  15. «US Freeskiing's profile on Gus Kenworthy». US Freeskiing. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  16. «Gus KENWORTHY | Freestyle Skiing | United States – Sochi 2014 Olympics». m.sochi2014.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  17. Roper, Eleanor (2019 թ․ դեկտեմբերի 3). «US Olympian Kenworthy switches to GB» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
  18. Roenigk, Alyssa (2015 թ․ հոկտեմբերի 22). «Olympic freeskier Gus Kenworthy's next bold move — coming out». ESPN. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  19. «Призер сочинской Олимпиады сделал каминг-аут». lenta.ru. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաս Քենուորթի» հոդվածին։