Եղրևանի

ձիթազգիների ընտանիքի տերևաթափ թփերի կամ ծառերի ցեղ
Եղրևանի
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգԽուլեղինջածաղկավորներ (Lamiales)
ԸնտանիքՁիթենազգիներ (Oleaceae)
ՏրիբաOleeae
ԵնթատրիբաLigustrinae
ՑեղԵղրևանի (Syringa)
L., 1753

Եղրևանի (լատին․՝ Syringa), յասաման, լելակ, ձիթենազգիների ընտանիքի տերևաթափ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 30, Հայաստանում՝ 2 տեսակ՝ եղրևանի սովորական (Syringa vulgaris) և եղրևանի պարսկական (Syringa persica)՝ բազմաթիվ սորտերով։ Աճեցվում է տնամերձ պարտեզներում։

Նկարագրություն

խմբագրել

Տերևները հակադիր են, ամբողջաեզր, սրածայր։ Ծաղկաբույլը հուրան է, ծաղիկները՝ մանր, բուրավետ, մանուշակագույն, վարդագույն կամ սպիտակ։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը երկփեղկ տուփիկ է։

Բազմացում

խմբագրել

Բազմանում է սերմերով, կտրոններով և պատվաստով։

Կիրառություն

խմբագրել

Թարմ ծաղիկները պարունակում են եթերայուղեր (կիրառում են օծանելիքի արտադրության մեջ)։ Եղրևանին օգտագործում են գեղազարդիչ տարբեր ձևավորումներում, նաև կտրած ծաղիկներ ունենալու և վաղ ծաղկեցման համար։

Տարավածությունը Հայաստանում

խմբագրել

Հայաստանում հայտնի է 2 տեսակ՝ եղրևանի սովորական (Syringa vulgaris) և եղրևանի պարսկական (Syringa persica)՝ բազմաթիվ սորտերով։ Երևանի բուսաբանական այգում ստեղծվել է եղրևանու տեսակային և սորտային հարուստ հավաքածու (ավելի քան 70 անուն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղրևանի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղրևանի» հոդվածին։
Ընթերցե՛ք «եղրևանի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 511
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՀայաստանԲյուրականի աստղադիտարանՋոուի ԱնսաՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՎարդավառՍեռական հարաբերությունԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՆեմեսիս գործողությունՋրծաղիկՀովհաննես ԹումանյանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Տիգրան ՄեծՊարբերական հիվանդությունԿառլես ՊուչդեմոնՊարույր ՍևակԵս և նաԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՀայաստանի առաջին հանրապետությունԾաղկեվանք (Արա լեռ)Երկրորդ համաշխարհային պատերազմՀայ գրերի գյուտՀայոց ցեղասպանությունՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԵրկրորդ Պունիկյան պատերազմԱռաջին համաշխարհային պատերազմԿիլիկիայի հայկական թագավորությունՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳառնու հեթանոսական տաճարՀեշտոցի սնկային վարակՎանի թագավորությունՍպիտակ ձին (պատմվածք)Հայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄեսրոպ ՄաշտոցԱյրին (նորավեպ)Արտիստը (Շիրվանզադե)Բաթումի պայմանագիրԵրևան