Եսայիներ (եբրայերեն אִסִּיִים‎, Isiyim; հունարեն Εσσηνοι, Εσσαίοι, Ὀσσαιοι, Ὀσσηνοί) հրեական աղանդներից մեկն է, որն առաջացել է մ.թ.ա. 2-րդ դարի առաջին քառորդի սկզբին։

Եսայիների մասին նախնական տեղեկությունները գտնվում են Փիլոն Ալեքսանդրացու, Հովսեփոս Փլավիոսի և Պլինիոս Ավագի աշխատություններում։ Առաջին երկու անվանված պատմաբանների ժամանակ նրանց թիվը մոտ 4000 էր։ Ցրված լինելով Հրեաստանում՝ նրանք սկզբում ապրում էին քաղաքներում և գյուղերում՝ ասիդացիների անվան տակ և, ինչպես կարծում են նորագույն շրջանի գիտնականները, նրանք ստեղծեցին ազգային մի կուսակցություն, որը պայքարում էր մեկ այլ, ավելի հզոր կուսակցության՝ հելլենիստների դեմ։ Այնուհետև, ըստ Փիլոնի, զզվելով քաղաքների պղծված սովորույթներից, և ըստ վերջին հետազոտողների, կորցնելով հրեական կյանքի ազգային սկզբունքների համար պայքարում հաջողության հասնելու հույսը, եսայիները հեռանում են Մեռյալ ծովից դեպի հյուսիս-արևմուտք և այնտեղ ստեղծելով առանձին գաղութներ, խուսափում են մնացյալ ցեղերի հետ հանդիպելուց նույնիսկ Երուսաղեմի տաճարում։ Նրանք ստեղծում են խիստ փակ կարգ, ապրում ամուրի, բայց ընդունում և դաստիարակում այլոց երեխաներին՝ ընդունելով նրանց համայնք՝ երեք տարվա փորձարկումից հետո[1]։

Եսայիները համբավ են ձեռք բերել ժամանակակից շրջանում կրոնական փաստաթղթերի մի մեծ խմբի հայտնաբերումից հետո, որը հայտնի է որպես Մեռյալ ծովի ձեռագրեր, որոնք սովորաբար համարվում են Եսայիների գրադարանը։ Այդ փաստաթղթերում պահպանվել են եբրայերեն Աստվածաշնչի մի քանի օրինակներ, որոնք մնացել են անվնաս մ.թ.ա. 300 թվականից մինչև դրանց հայտնաբերումը՝ 1946 թվականին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Փլավիոս, Հովսեփոս. Հուդայական պատերազմ, գիրք 2, գլուխ 8.
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԾաղկեվանք (Արա լեռ)Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՎարդավառՋոուի ԱնսաՍեռական հարաբերությունՋուրՀայաստանԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սպասարկող:ՎերջինփոփոխություններըԿառլես ՊուչդեմոնՋրծաղիկՆիդերլանդներՀեշտոցի սնկային վարակՕրալ սեքսՊարբերական հիվանդությունՀովհաննես ԹումանյանԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՀեշտոցային արտադրությունՁեռնաշարժությունԿրիշտիանու ՌոնալդուԹռչկանի ջրվեժԵղիշե ՉարենցՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՍաղմոսավանքԴաշտանԳառնու հեթանոսական տաճարԵրկրորդ համաշխարհային պատերազմՍակավարյունությունԵրևանՄեսրոպ ՄաշտոցՀայերենի այբուբենՀուլիսի 5Միզուղիների ինֆեկցիաներԱնալ սեքսՊարույր Սևակ