Զաիրա Արսենիշվիլի
Զաիրա Իվանի Արսենիշվիլի (նոյեմբերի 30, 1933, Թելավ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 9, 2015, Թելավ, Վրաստան), վրացի խորհրդային գրող և սցենարիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1980)։
Զաիրա Արսենիշվիլի վրաց.՝ ზაირა არსენიშვილი | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1933 |
Ծննդավայր | Թելավ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | օգոստոսի 9, 2015 (81 տարեկան) |
Վախճանի վայր | Թելավ, Վրաստան |
Մասնագիտություն | գրող և սցենարիստ |
Լեզու | վրացերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Ժանրեր | վեպ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԶաիրա Արսենիշվիլին ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 30-ին։ 1937 թվականին նրա հայրը՝ Իվան Արսենիշվիլին, ենթարկվել է բռնաճնշման, նույն թվականի դեկտեմբերի նա ձերբակալվել է ու գնդակահարվել 2 ամիս անց։
Զաիրա Արսենիշվիլին 1954 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, իսկ 1956 թվականին՝ երաժշտական դպրոցը, որտեղ սովորում էր ջութակի դասարանում։ Աշխատել է որպես երաժշտության ուսուցիչ, նվագել է Թբիլիսիի Զ. Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնի նվագախմբում։
1970-ական թվականներին սկսել է աշխատել կինոյի բնագավառում։ ՀամագործակԼենա Գոգոբերիձեի հետ՝ գրելով նրա գրեթե բոլոր ֆիլմերի սցենարները։ Զաիրա Արսենիշվիլին հեղինակել է մի շարք վեպեր։
Մահացել է Թբիլիսիում 2015 թվականի օգոստոսի 9-ին, 82 տարեկան հասակում[1][2]։
Մրցանակներ
խմբագրել- 1980 – ԽՍՀՄ պետական մրցանակ գրականության, արվեստի ու ճարտարապետության բնագավառում «Մի քանի հարցազրույց անձնական հարցերի շուրջ» (1978) գեղարվեստական ֆիլմի համար, որ նկարահանվել է «Վրացֆիլմ» կինոստուդիայում,
- 1998 – Վրաստանի պետական մրցանակ «Ռեքվիեմ բասի, սոպրանոյի ու յոթ գործիքների համար» վեպի համար։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1972 — Երբ ծաղկեց նշենին
- 1975 — Իրարանցում
- 1978 — Մի քանի հարցազրույց անձնական հարցերի շուրջ
- 1979 — Մի՞թե նա մարդ է
- 1983 — Օր գիշերվանից երկար
- 1986 — Շրջապտույտ
- 1987 — Տատիկ բոլորի համար
- 1992 — Վալս Պեչորայի վրա
- 2010 — Ֆելիչիտա (Վրաստան, կարճամետրաժ)
Մատենագրություն
խմբագրել- «Вах, деревня» (վեպ)
- «Ռեքվիեմ բասի, սոպրանոյի ու յոթ գործիքների համար» (1997, վեպ)
Գրականություն
խմբագրել- Марина Кереселидзе, Энциклопедический словарь грузинского кино, Тб., 2010.
- Арсенишвили, Заира Ивановна. Несколько интервью по личным вопросам: киносценарий / З. Арсенишвили, Э. Ахвледиани, Л. Гогоберидзе ; [вступ. ст. С. Фрейлиха]. - Москва : Искусство, 1980. - 71 с. : ил. ; 19 см. - (Библиотека кинодраматургии). - В вып. дан. 2-й авт.: Ахвледиани Эрлом Сергеевич. - 30000 экз.. - 0.35 р.[3]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Сценарист и писатель Заира Арсенишвили ушла из жизни // Sputnik Грузия
- ↑ «Ушла из жизни писательница и сценаристка Заира Арсенишвили // Новости-Грузия». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Электронный каталог