Էռնյո Ռուբիկ

Էռնյո Ռուբիկը (հունգ.՝ Ernő Rubik), հուլիսի 13, 1944(1944-07-13)[1][2][3], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն), հունգար գյուտարար, քանդակագործ և ճարտարապետության պրոֆեսոր. Համաշխարհային ճանաչում է ստացել շնորհիվ իր ծավալային գլուխկոտրուկների և խաղալիքների։ Դրանց թվին է պատկանում Ռուբիկի խորանարդը (1974

Էռնյո Ռուբիկ
հունգ.՝ Rubik Ernő
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 13, 1944(1944-07-13)[1][2][3] (79 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Քաղաքացիություն Հունգարիա[4]
ԿրթությունՄոհոյ֊Նագի անվան արվեստի և դիզայնի համալսարան (1971) և Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան (1967)
ԵրկերՌուբիկի խորանարդ
Մասնագիտությունճարտարապետ, համալսարանի դասախոս, ճարտարագետ, դիզայներ, մաթեմատիկոս, գյուտարար, քանդակագործ և ձեռնարկատեր
Ծնողներհայր՝ Էռնյո Ռուբիկ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԵվրոպական ակադեմիա[6]
ԵրեխաներԶոլտան Էռնյո Ռուբիկ
 Ernő Rubik Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Բուդապեշտում Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին։ Նրա հայրը Էստրոգոմի գործարանում ավիաինժեներ էր, մայրը՝ բանաստեղծուհի։ (1967 թվականին) ավարտել է Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարանը, ինժեներ-շինարար մասնագիտությամբ, կրթությունը շարունակել է ասպիրանտուրայում քանդակագործի և ինտերյերի դիզայներ մասնագիտությամբ։ 1971-1975 թվականներին աշխատել է ճարտարապետ, այնուհետ վերադարձել է ակադեմիա և ստացել դոցենտի կոչում։

80-ականների սկզբին դարձել է խաղերի և գլուխկոտրուկների ամսագրի խմբագիր (հունգ.՝ És játék, «…և խաղեր»)։ 1983 թվականին հիմնել է սեփական ստուդիա (հունգ.՝ Rubik Stúdió), որն զբաղվում էր կահույքի դիզայնով և գլուխկոտրուկների մշակմամբ։ 1987 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում, իսկ 1990-ին Յանոշ Գինստլեռ հետ համատեղ հիմնել է հունգարական տեխնիկական ակադեմիան (հունգ.՝ Magyar Mérnöki Akadémia) և եղել է նրա նախագահը մինչ 1996 թվականը[7]։ Ակադեմիայում ստեղծել է առանձնահատուկ տաղանդավոր երիտասարդ գյուտարարների սատարման Ռուբիկի միջազգային ֆոնդը։

Ռուբիկի խորանարդիկը

Ներկայումս հիմնականում մասնակցում է տեսախաղերի մշակմանը, գրում է ճարտարապետության վերաբերյալ հոդվածներ և ղեկավարում է Ռուբիկի ստուդիան։ Պարգևատրվել է Հունգարական Ժողովրդական Հանրապետության պետական պարգևով (1983), Դենիս Գաբորի անվան պարգևով (1995) և Կոշուտովսկու պարգևով (2007

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնյո Ռուբիկ» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՀայաստանՍեռական հարաբերությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՋոուի ԱնսաՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՋրծաղիկԿառլես ՊուչդեմոնՎարդավառՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Վիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի հոդվածներԼալա ՄնացականյանՊարբերական հիվանդությունԹղթադրամՀեշտոցի սնկային վարակՊարույր ՍևակԾաղկեվանք (Արա լեռ)Հովհաննես ԹումանյանԳառնու հեթանոսական տաճարԵրազահանՀեշտոցային արտադրությունՏիգրան ՄեծՋուրՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԾովԵրևանՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/հավաքի հոդվածներ/Ցանկ 5ՍաղմոսավանքՕրալ սեքսԴաշտանՎրաստանՁեռնաշարժությունՀայերենի այբուբենՀղիություն (մարդ)