Էսթեր Լեդեցկա

Էսթեր Լեդեցկա[4] ( չեխ․՝ Ester Ledecká. մարտի 23, 1995(1995-03-23)[2][3][1], Պրահա, Չեխիա[2][1]), չեխ սնոուբորդիստուհի և լեռնադահուկորդուհի, եռակի օլիմպիական չեմպիոնուհի (երկու անգամ՝ սնոուբորդով զուգահեռ հսկա ոլորավայրէջքում / սլալոմում, մեկ անգամ՝ լեռնադահուկային սպորտում՝ սուպեր-G-ում՝ գերհսկա ոլորավայրէջքում)։ Բացի այդ՝ աշխարհի կրկնակի չեմպիոնուհի է սնոուբորդի զուգահեռ մրցաձևերում, այդ նույն մրցաձևերում աշխարհի գավաթի խաղարկությունների քառակի հաղթող, Snowboard World Cup փուլերի բազմակի հաղթող։ Պատմության մեջ առաջին կինն է, ով օլիմպիական ոսկի է նվաճել նույն ձմեռային խաղերում երկու տարբեր մրցաձևերում[5] (դահուկորդուհի և բիաթլոնիստուհի Անֆիսա Ռեզցովան նախկինում դրան հասել էր երկու տարբեր ձմեռային խաղերում)։

Էսթեր Լեդեցկա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1]
Բնօրինակ անուն՝չեխ․՝ Ester Ledecká
Մասնագիտացում՝snowboarder, լեռնադահուկորդ և դահուկորդ
Երկիր՝ Չեխիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 23, 1995(1995-03-23)[2][3][1] (29 տարեկան)
Ծննդավայր՝Պրահա, Չեխիա[2][1]
173 սանտիմետր
Քաշ՝68 կիլոգրամ

2018 թվականի դեկտեմբերի 21-ին Էսթեր Լեդեցկան Չեխիայում ճանաչվել է տարվա մարզուհի[6]։

Ընտանիք

խմբագրել

Հայրը հայտնի չեխ երգիչ և կիթառահար Յանեկ Լեդեցկին է։ Պապը՝ Յան Կլապաչը Օլիմպիական խաղերի կրկնակի մեդալակիր և 1972 թվականի աշխարհի չեմպիոն է դարձել Չեխոսլովակիայի տափօղակով հոկեյի հավաքականի կազմում[7]։

Մարզական կարիերա

խմբագրել

Սնոուբորդ

խմբագրել

Պատանեկան նվաճումներ

խմբագրել
ՏարիՄրցավայրըՏարիքը
2011 թJWCH</img> ՎալմալենկոU19DNSDNS-
2011 թԷՅՈՖ</img> ՌեյդիսU18 </img>5
2012 թJWCH</img> Սիեռա ՆևադաU19812-
2013 թJWCH</img> ԷրզրումU19 </img> </img>-

Աշխարհի գավաթի խաղարկություններում մրցելույթների արդյունքները

խմբագրել
Արդյունքներ աշխարհի գավաթի խաղարկություններում
2015-16

Արդյունքներ


Կորեզա


Կորտինա դ՛Ամպեցո


Բադ Գաշտայն


Ռոգլա


Մոսկվա


Յաուերլինգ


Կայսերի


Վիտենբերգ
Միավորն.ՏեղըПГСПСЛПСЛКГ/ПСЛПГСПСЛПСЛКГ/ПСЛПГСПСЛ
47501 149-13CANCCANC17
2014-15

Արդյունքներ


Կորեզա


Մոնտաֆոն


Բադ Գաշտայն


ԱԱ Կրայշբերգ


Ռոգլա


Սյուդելֆելդ


Ասահիկավա


Մոսկվա


Վիտենբերգ
Միավորն.ՏեղըПГСПСЛКГ/ПСЛПСЛКГ/ПСЛПГСПСЛПГСПГСПГСПСЛПСЛПСЛ
39003DNS--1-5 5134925
2013-14

Արդյունքներ


Կորեզա


Բադ Գաշտայն


Ռոգլա


Սյուդելֆելդ


ՕԽ Սոչի


Լա Մոլինա
Միավորն.ՏեղըПГСПСЛПСЛПСЛПГСПГСПГСПСЛПГС
3700265231576CANC
2012-13

Արդյունքներ


Կարեզա


Բադ Գաշտայն


ԱԱ Սթոունհեմ


Սյուդելֆելդ


Ռոգլա


Սոչի


Մոսկվա


Արոզա


Լա Մոլինա


Սիեռա Նևադա
Միավորն.ՏեղըПГСПСЛПСЛПГСПСЛПГСПГСПГСПСЛПСЛПГСПГСПГС
1580151335141617CANC116CANC713--

ПГС — параллельный гигантский слалом / զուգահեռ հսկա ոլորավայրէջք

ПСЛ — параллельный слалом / զուգահեռ ոլորավայրէջք

КГ — командная гонка / թիմային մրցավազք

DNS — Հայտավորվել է, սակայն չի մեկնարկել։

DNF — Մեկնարկել է, սակայն եզրագիծը չի հատել։

DSQ — Եզրագիծը հատել է, սակայն որակազրկվել է։

CANC — Մեկնարկը չեղարկվել է։

 — Այդ մրցավազքին չի մասնակցել։

Ծանոթագրություն. Աշխարհի առաջնություններում և օլիմպիական խաղերում մարզիկի վաստակած միավորները չեն հաշվառվում աշխարհի գավաթի խաղարկությունների ամփոփիչ վարկանիշում:

Լեռնադահուկային սպորտ

խմբագրել
Էսթեր Լեդեցկա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1]
Բնօրինակ անուն՝չեխ․՝ Ester Ledecká
Մասնագիտացում՝snowboarder, լեռնադահուկորդ և դահուկորդ
Երկիր՝  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 23, 1995(1995-03-23)[2][3][1] (29 տարեկան)
Ծննդավայր՝Պրահա, Չեխիա[2][1]
173 սանտիմետր
Քաշ՝68 կիլոգրամ

2018 թվականի փետրվարի 17-ին Փհենչհանի Օլիմպիական խաղերում Լեդեցկան սենսացիոն կերպով ոսկի նվաճեց գերհսկա ոլորավայրէջքում՝ սուպեր-G-ում՝ 0,01 վայրկյանով առաջ անցնելով Աննա Ֆայթից։ Նախքան այդ Էսթերը միայն մեկ անգամ էր տեղ գրավել աշխարհի գավաթի խաղարկությունների արդյունքներով լավագույն 10-յակում (2017թ. դեկտեմբերի 2-ին Կանադայում 7-րդ տեղ արագընթաց վայրէջքի մրցումներում)։ Յոթ օր անց Էսթերը օլիմպիական ոսկի նվաճեց սնոուբորդի մրցումներում։

2019 թվականի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել Օրեում, նա մասնակցել է երեք մրցաձեւերի, որոնց լավագույն նվաճումը կոմբինացիայի 15-րդ տեղն է։ Super-G- ում Լեդեցկայան 29 ավարտողների մեջ զբաղեցրել է միայն 27-րդ տեղը։

2019 թվականի դեկտեմբերի 6-ին նա առաջին անգամ դարձավ լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող՝ հաղթանակ տանելով Կանադայի Լեյք Լուիզ քաղաքում անցկացված արագընթաց վայրէջքի մրցումներում[8]։ 2019/20 մրցաշրջանում նա զբաղեցրել է 10-րդ տեղը Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում, ինչպես նաև երկրորդ տեղն է զբաղեցրել վայրէջքի մրցաշարային աղյուսակում և երրորդ տեղը՝ միացյալ աղյուսակում։

2020 թվականի դեկտեմբերի 20-ին Վալ դ'Իզերում նա նվաճեց աշխարհի գավաթը սուպեր-G մրցաձևում՝ 0,03 վայրկյանով առաջ անցնելով շվեյցարացի Կորին Զոետերից։ 2021 թվականի հունվարի 22-ին զբաղեցրեց երկրորդ տեղը Քրան-Մոնտանայում անցկացված արագընթաց վայրէջքի մրցումներում՝ 0,20 վայրկյան զիջելով Սոֆյա Գոջային։

2021 թվականի փետրվարի 11-ին Իտալիայում կայացած աշխարհի առաջնությունում նա զբաղեցրեց չորրորդ տեղը սուպեր-G- ում՝ ընդամենը 0,06 վայրկյանով զիջելով բրոնզե մեդալակիր դարձած Միքայելա Շիֆրինին։ Երկու օր անց Էսթերը դարձյալ չորրորդն էր, այս անգամ՝ արագընթաց վայրէջքի մրցումներում՝ 0,07 վայրկյան զիջելով բրոնզե մեդալակիր հռչակված Լարա Գուտ-Բեհրամիին։

2022 թվականի Օլիմպիական խաղերում Լեդեցկան կրկին մոտ էր մեդալի սուպեր-G- ում՝ զբաղեցնելով հինգերորդ տեղը՝ 0,13 վայրկյանով զիջելով բրոնզե մեդալակիր Միքել Գիսինին։ Վայրէջքում նա սխալ թույլ տվեց ուղու վրա և գրավեց միայն 27-րդ տեղը։ Համակցությամբ նա զբաղեցրեց չորրորդ տեղը։

2022 թվականի փետրվարի 26-ին Լեդեցկան հաղթեց Քրան-Մոնտանայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության արագընթաց վայրէջքի մրցումներում։

Ողնաշարի վնասվածքի պատճառով Լեդեցկան բաց թողեց գրեթե ողջ 2022/23 մրցաշրջանը (ներառյալ աշխարհի առաջնությունը)[9][10]։ Միայն 2023 թվականի մարտին կարողացավ վերադառնալ և հաղթանակ տարավ աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկում՝ սնոուբորդով զուգահեռ ոլորավայրէջքում։

Լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի խաղարկություններին իր մասնակցությունը նա վերսկսեց 2023 թվականի դեկտեմբերին՝ բաց թողնելով ավելի քան 1,5 տարի։

Արդյունքներ խոշոր մրցումներում

խմբագրել
Ձմեռային օլիմպիական խաղեր
խմբագրել
Օլիմպիական խաղերԱրագընթաց վայրէջք



</small»
ԳերհսկաՀսկա




սլալոմ
ՍլալոմՀամադրությունԹիմեր
2018 Փհենչհան123
2022 Պեկին2754
Աշխարհի առաջնություններ
խմբագրել
Աշխարհի առաջնությունԱրագընթաց

վայրէջք
ԳերհսկաՀսկա

ոլորավայրէջք
ՈլորավայրէջքՀամադրութ.ԹիմերԶուգ. հսկա ոլորավ.
2017 Սանկտ Մորից212937201/8Չկա տվյալ
2019 Օրե172715Չկա տվյալ
2021 Կորտինա դ’Ամպեցո448
2023 ՄերիբելՉի մասնակցել վնասվածքի պատճառով:
Աշխարհի գավաթի խաղարկություններում լավագույն եռյակում տեղ գրավելը (7)
խմբագրել
ՈչՄրցաշրջ.ԱմսաթիվըՄրցավայրըՄրցաձևըԳրաված տեղը
12019/20 թթ6 դեկտեմբերի 2019թ </img> Լեյք ԼուիզԱրագ. վայրէջք1
28 փետրվարի 2020թ </img> Գարմիշ-ՊարտենկիրխենԱրագ. վայրէջք3
323 փետրվարի 2020թ </img> Քրան ՄոնտանաՀամադրություն3
42020/21 թթ20 դեկտեմբերի 2020 թ </img> Վալ դ'ԻզերԳերհսկա1
522 հունվարի 2021 թ </img> Քրան ՄոնտանաԱրագ. վայրէջք2
62021/22 թթ22 հունվարի 2022 թԻտալիա}}</img>Կորտինա դ'ԱմպեցոԱրագ. վայրէջք3
726 փետրվարի 2022թ </img> Քրան ՄոնտանաԱրագ. վայրէջք1
827 փետրվարի 2022թԱրագ. վայրէջք2

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ (չեխերեն)
  3. 3,0 3,1 3,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. Также возможно написание Ледецка
  5. МОК рассматривает сноуборд и горнолыжный спорт как дисциплины лыжного вида спорта
  6. «Královna Ester! Olympijská hrdinka Ledecká se stala Sportovkyní roku | iSport.cz». isport.blesk.cz. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  7. «Янек Ледецкий для журнала DNES». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  8. «Ester Ledecká: Senzace jako na olympiádě! Ovládla sjezd v Lake Louise». iSport.cz. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
  9. «Трёхкратная олимпийская чемпионка Эстер Ледецка пропустит ЧМ по горнолыжному спорту». 2023 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  10. «Увидим ли мы Эстер Ледецку в этом сезоне?». 2022 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսթեր Լեդեցկա» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԾաղկեվանք (Արա լեռ)Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՎարդավառՋոուի ԱնսաՍեռական հարաբերությունՋուրՀայաստանԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սպասարկող:ՎերջինփոփոխություններըԿառլես ՊուչդեմոնՋրծաղիկՆիդերլանդներՀեշտոցի սնկային վարակՕրալ սեքսՊարբերական հիվանդությունՀովհաննես ԹումանյանԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՀեշտոցային արտադրությունՁեռնաշարժությունԿրիշտիանու ՌոնալդուԹռչկանի ջրվեժԵղիշե ՉարենցՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՍաղմոսավանքԴաշտանԳառնու հեթանոսական տաճարԵրկրորդ համաշխարհային պատերազմՍակավարյունությունԵրևանՄեսրոպ ՄաշտոցՀայերենի այբուբենՀուլիսի 5Միզուղիների ինֆեկցիաներԱնալ սեքսՊարույր Սևակ