Թերենս Հովարդ

ամերիկացի դերասան

Թերենս Դեշոն Հովարդ (անգլ.՝ Terrence Dashon Howard, մարտի 11, 1969(1969-03-11)[1][2][3], Չիկագո, Իլինոյս[4]), ամերիկացի դերասան և երգիչ[5]։ Հովարդն իր կարիերան սկսել է 1990-ական թվականներին հեռուստատեսությունում նախքան «Խաչեղբայր» (1999) ռոմանտիկ կատակերգությունում ստացած իր հայտնի դերը։

Թերենս Հովարդ
Ծնվել էմարտի 11, 1969(1969-03-11)[1][2][3] (55 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս[4]
ԿրթությունՊրատտի ինստիտուտ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, երգիչ, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող և հեռուստատեսային պրոդյուսեր
Պարգևներ և մրցանակներ

Հովարդը առաջադրվել է «Օսկար լավագույն դերասանի համար» մրցանակին՝ «Ունայնություն և շարժում» (2005) ֆիլմում սուտենյորի խաղի համար։ 2000-ական թվականներին դերեր է ունեցել նաև «Հարթի պատերազմ» (2002), «Բախում» (2004), «Հարստանալ կամ մեռնել» (2005) և «Խիզախը» (2007) ֆիլմերում։ «Երկաթե մարդը» (2008) ֆիլմում ունեցած դերից հետո նրա կարիերան անկում է ապրել, Հովարդը դերասանի աշխատանքում ձեռք է բերել խնդրահարույց համբավ և հետագա սիքվելներում ստուդիայի հետ տարաձայնությունների պատճառով փոխարինվել է Դոն Չիդլով[6]։ Հովարդն այնուհետև տեղափոխվել է հեռուստատեսություն, որտեղ նկարահանվել է ոչ երկար ժամանակ գոյատևած NBC-ի «Օրենք և կարգ։ Լոս Անջելես» (2010–2011) սերիալում, իսկ 2015 թվականին սկսել է կատարել Լյուսիուս Լայոն դերը, որը Fox օպերայի «Կայսրություն» սերիալի փրայմ-թայմի հիմնական հակառակորդն էր։

Վաղ տարիներ

խմբագրել

Հովարդը ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում։ Մեծացել է Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում։ Անիտա Ուիլյամսի ու Թերենս Հովարդի որդին է[7]։ Նրա մեծ տատիկը՝ Միննի Գենտրին, նույնպես դերասանուհի էր, ինչպես նաև նրա մայրը և հորեղբայրը[8]։ Հովարդի ծնողները կիսով չափ աֆրոամերիկացի և եվրոամերիկացի են։ Երբ նա երեխա էր, նրա հայրը հայտնվել է բանտում։ 16 տարեկան հասակում նա իր ծնողներից հեռացել է։ 18 տարեկան հասակում Հովարդը տեղափոխվել է Նյու Յորք և երազել է ուսուցիչ դառնալ, սակայն իր ուսումը չի ավարտել։ Չնայած նրան, որ աստիճան չի ստացել, սակայն Հովարդը պնդում է, որ նա ինժեներ է[9]։

Անձնական կյանք

խմբագրել

Երկու անգամ ամուսնացած է եղել Լորի Մաքքոմասի հետ։ Այս ամուսնությունից Հովարդն ունի երեք երեխա՝ որդին՝ Հանթերը (ծնվ. 1995 թվական) և երկու դուստրերը՝ Օբրին (ծնվ. 1993 թվական) և Հավենլին (ծնվ. 1997 թվական)։ Հովարդը երկու թոռ ունի. նրա դուստրը՝ Օբրին և նրա ամուսինը՝ Ուիլիամ Գեյլը, ունեն դուստր՝ Հեյզել Անիտան (ծնվ. 26.12.2012)[10] և որդի՝ Էդրիան Վիլիամը (ծնվ. 27.01.2015)[11]։

2010 թվականի հունվարին ամուսնացել է Միշել Գենտի հետ։ Զույգը բաժանվել է 2013 թվականի մայիսին։

2013 թվականի դեկտեմբերի 3-ին՝ մի քանի ամսվա հարաբերություններից հետո, Հովարդը ամուսնացել է Միրա Պակի հետ։ 2015 թվականի մայիսի 15-ին ծնվում է զույգի որդին՝ Կիրին Լավ Հովարդը[12]։ 2015 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ Հովարդն ու Պակը բաժանվել են 2015 թվականի հուլիսի 27-ին[13]։ 2016 թվականի գարնանը զույգը հայտարարել է, որ կրկին միասին են և սպասում են իրենց երկրորդ երեխային[14]։ 2016 թվականի օգոստոսի 12-ին ծնվել է Հովարդի ու Պակի երկրորդ որդին՝ Հիրո Վալենտինո Հովարդը[15]։

Ֆիլմագրություն

խմբագրել
ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1993ֆՈվ է այս մարդըWho's the Man?հանդերձարար
1995ֆՊարոն Հոլանդի աշխատությունըMr. Holland's OpusԼուիս Ռաս
1995ֆՄահացած նախագահներDead PresidentsԿովբոյ
1999ֆԼավագույն ծրագրերBest Laid PlansՋիմի
1999ֆԼավագույն մարդըThe Best ManՔվենտին Սպայվի
2000ֆՄեծ մայրիկի տունըBig Momma's HouseԼեսթեր Վեսկո
2001ֆՀրեշտակի աչքերըAngel EyesՌոբի
2002ֆՀարթի պատերազմըHart's WarԼեյտենանտ Լինքոլն Սքոթ
2004ֆԲախումCrashՔեմերոն Թեյեր
2005ֆՀարստանալ կամ մեռնելGet Rich or Die TryinԲամա
2005ֆՉորս եղբայրներFour BrothersԼեյտենանտ Գրին
2005ֆՈւնայնություն և շարժումHustle & FlowԴիջեյ
2007ֆԽիզախըThe Brave Oneխուզարկու Շոն Մերսեր
2007ֆԱվգուստ ՌաշAugust RushՌիչարդ Ջեֆրիս
2007ֆՆարկոզAwakeբժիշկ Ջեք Հարպեր
2007ֆՀպարտությունPrideՋիմ Էլիս
2008ֆԵրկաթե մարդըIron Manգնդապետ Ջեյմս «Ռոուդի» Ռոուդս
2009մֆԱրքայադուստրը և գորտըThe Princess and the FrogՋեյմս
2009ֆՄարտ առանց կանոններիFightingՀարվի Բորդեն
2011ֆԿրքի գինըThe LedgeՀոլիս Լուչետի
2011ֆԿարմիր պոչերRed Tailsգնդապետ Էյ-Ջեյ Բալլարդ
2012ֆԿեղտոտ խաղերThe Company You KeepԿոռնելիուս
2013ֆԾառայապետThe ButlerՀովարդ
2013ֆԳերիներPrisonersՖրանկլին Բիրչ
2013ֆԱնտառներումIn the Woods
2014ֆՆենգադուլSabotageՋուլիուս «Շուգար» Էդմոնդս
2015ֆԿյանքի ժամկետըTerm Life
2015—2019սԿայսրությունEmpireԼյուսիուս Լայոն
2015սՍոճիներWayward PinesՇերիֆ Փոփ

Սկավառակագրություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #140016112 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Movie Stars Who Sing
  6. Nicole Sperling (4 ноября 2008). «'Iron Man 2': Why Terrence Howard was recast». Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  7. «People: Johnny Depp passes Will Smith as top-earning actor — The Denver Post». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
  8. Obituary: Anita Williams / Mother of actor, recruiter at Pitt
  9. July 2005 | blackfilm.com | features | interview | An Interview with Terrence D. Howard and Producer Stephanie Allain
  10. «TERRENCE HOWARD IS A GRANDPA» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին.
  11. «Terrence Howard Talks Becoming A Father Again And His New Grandson» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
  12. «Terrence Howard Welcomes Son Qirin Love» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
  13. «Terrence Howard secretly ended marriage to Mira Pak». Mail Online. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  14. «Baby on the Way for Terrence Howard as Mira Pak Reveals Baby Bump». PEOPLE.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  15. «Terrence Howard Welcomes Son Hero». PEOPLE.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերենս Հովարդ» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՀայաստանՍեռական հարաբերությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՋոուի ԱնսաՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՋրծաղիկԿառլես ՊուչդեմոնՎարդավառՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Վիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի հոդվածներԼալա ՄնացականյանՊարբերական հիվանդությունԹղթադրամՀեշտոցի սնկային վարակՊարույր ՍևակԾաղկեվանք (Արա լեռ)Հովհաննես ԹումանյանԳառնու հեթանոսական տաճարԵրազահանՀեշտոցային արտադրությունՏիգրան ՄեծՋուրՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԾովԵրևանՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/հավաքի հոդվածներ/Ցանկ 5ՍաղմոսավանքՕրալ սեքսԴաշտանՎրաստանՁեռնաշարժությունՀայերենի այբուբենՀղիություն (մարդ)