Թոքթոգուլ Սաթըլգանով

Սաթըլգանով Թոքթոգուլ (հոկտեմբերի 25, 1864(1864-10-25), Kushchu‑Suu, Կոկանդի խանություն - փետրվարի 17, 1933(1933-02-17), Տոկտոգուլ, Toktogul District, Kirghiz Autonomous Socialist Soviet Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կիրգիզ խորհրդային ժողովրդական ակին։ Բանավոր պոեզիայի գիտակ, կոմպոզիտոր և վիրտուոզ-երաժիշտ։ Կիրգիզական խորհրդային գրականության հիմնադիրներից։

Թոքթոգուլ Սաթըլգանով
Բնօրինակ անունղրղզ.՝ Токтогул Сатылганов
Ծնվել էհոկտեմբերի 25, 1864(1864-10-25)
Kushchu‑Suu, Կոկանդի խանություն
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 17, 1933(1933-02-17) (68 տարեկան)
Տոկտոգուլ, Toktogul District, Kirghiz Autonomous Socialist Soviet Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, երգիչ, ակին և Ժողովրդական երգիչ
Գործիքներկոմուզ և վոկալ
 Toktogul Satylganov Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Երգեր է հորինել 12 տարեկանից։ Աշուղական մրցույթների վարպետ։ Ժողովրդականություն են վայելում նրա վաղ շրջանի քնարական գործերը։ Երգիծական ստեղծագործությունների («Հինգ վարազ», «Վաշխառու Չաքըրբայը», «Էշեն-Կալպա» և այլն) համար Սաթըլգանով Թոքթոգուլը աքսորվել է Սիբիր։ 1910 թվականին նրան հաջողվել է փախչել և վերադառնալ հայրենիք։ Այս իրադարձություններն արտացոլվել են «Մնաս բարով, իմ ժողովուրդ», «Աքսորում» և այլ երգերում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նրա երգերը նոր կյանք ստեղծելու կոչ են արել։ Կիրգիզական գրականության մեջ առաջինն է ներկայացրել Լենինի կերպարը։ Ստեղծել է գործիքային երաժշտության դասական նմուշներ (կյուեր)։ Նրա մեղեդիները գրի են առնվել և օգտագործվում են խորհրդային կոմպոզիտորների կողմից։ 1965 թվականին սահմանվել է Թոքթոգուլի անվան հանրապետական պետական մրցանակ։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ԽՍՀՄ ժողովուրդների լեզուներով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոքթոգուլ Սաթըլգանով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 113
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՀայաստանՍեռական հարաբերությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՋոուի ԱնսաՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՋրծաղիկԿառլես ՊուչդեմոնՎարդավառՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Վիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի հոդվածներԼալա ՄնացականյանՊարբերական հիվանդությունԹղթադրամՀեշտոցի սնկային վարակՊարույր ՍևակԾաղկեվանք (Արա լեռ)Հովհաննես ԹումանյանԳառնու հեթանոսական տաճարԵրազահանՀեշտոցային արտադրությունՏիգրան ՄեծՋուրՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԾովԵրևանՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/հավաքի հոդվածներ/Ցանկ 5ՍաղմոսավանքՕրալ սեքսԴաշտանՎրաստանՁեռնաշարժությունՀայերենի այբուբենՀղիություն (մարդ)