Ժան Մարե

ֆրանսիացի նկարիչ

Ժան Ալֆրեդ Վիլեն Մարե (անգլ.՝ Jean Alfred Villain-Marais , դեկտեմբերի 11, 1913(1913-12-11)[2][3][4][…], Շերբուր[5] - նոյեմբերի 8, 1998(1998-11-08)[6][7][4][…], Կանն[5]), ֆրանսիացի դերասան, բեմադրիչ, գրող, նկարիչ, քանդակագործ[8]։ Հանդիսատեսին հայտնի է «Կոմս Մոնտե Քրիստո», «Ֆանտոմաս», «Ֆանտոմասը կատաղել է», «Ֆանտոմասն ընդդեմ Սքոտլանդ Յարդի» և «Կապիտան Ֆրակաս» ֆիլմերից։

Ժան Մարե
ֆր.՝ Jean Marais
Հասակը182 սմ[1]
Ծնվել էդեկտեմբերի 11, 1913(1913-12-11)[2][3][4][…]
ԾննդավայրՇերբուր[5]
Մահացել էնոյեմբերի 8, 1998(1998-11-08)[6][7][4][…] (84 տարեկան)
Մահվան վայրԿանն[5]
ԳերեզմանVallauris old cemetery
ԿրթությունԿոնդորսե լիցեյ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկինոդերասան, դերասան, քանդակագործ, նկարիչ, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, ինքնակենսագիր, թատրոնի դերասան, կասկադյոր, արձակագիր և լուսանկարիչ
Ակտիվ շրջան1933–1996[1]
ԺանրերԴրամա,
Կատակերգություն,
Արկածային[1]
Ընտրանի"Կոմս Մոնտե Քրիստո",
"Ֆանտոմաս",
"Ֆանտոմասը կատաղել է"
Ամուսին(ներ)Միլա Պարելի
Համատեղ ապրող(ներ)Ժան Կոկտո
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Ժան Մարեն ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Շերբուր քաղաքում։

Խաղում էր արկածային ֆիլմերում, կերտում էր խիզախ հերոսների կերպարներ, մշտապես գտնվելով ֆիզիկական լավ վիճակում՝ կատարում էր տարբեր հնարքներ, կռվում էր սուսերով, ձի էր հեծնում, թռչում էր պատուհաններից և կամուրջներից։ Ռեժիսորները հատուկ այնպես էին նկարահանում կադրը, որ երևար՝ դերասանն ինքն է կատարում հնարքը։ Լավագույն դերակատարումներից են ռոմանտիկ ասպետները և անվախ ավանտյուրիստները։

Դերասանությունից զատ՝ նաև տաղանդավոր քանդակագործ, գեղանկարիչ և պոետ էր։ Պաբլո Պիկասոն, տեսնելով Մարեի որոշ վաղ քանդակներ, զարմանում է, թե ինչպես կարող է քանդակագործի նման տաղանդ ունեցող մեկը «իր ժամանակը վատնել կինոյի ինչ-որ նկարահանումների և թատրոնում աշխատելու վրա»։ 1989 թվականին Փարիզի Մոնմարտր թաղամասում բացվեց գրող Մարսել Էմեի հուշարձանը, որի հեղինակը նրա ընկեր Ժան Մարեն էր։ Բրոնզե այս հուշարձանն առավել հայտնի է «Մարդ, որն անցնում է պատի միջով» անվամբ[9] և ներկայացնում է հեղինակի համանուն պատմվածքից մի հատված։

1995 թվականի սեպտեմբերին Ժան Մարեն բնորդն է եղել ռուս նկարիչ Գեորգի Շիշկինի[10], նաև Փարիզում այցելել է նկարչի ցուցահանդեսը։

Թեև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամուսնացել է դերասանուհի Միլա Պարելիի հետ, սակայն 2 տարի անց ամուսնալուծվել են[11]։ Մարեն համասեռամոլ էր[12] և մոտ 20 տարի նրա զուգընկերն էր պոետ և կինոռեժիսոր Ժան Կոկտոն[12], որի ֆիլմերում էլ սկսել է իր կարիերան։ Զույգի առավել հայտնի աշխատանքներից է «Օրփեոս»ը՝ հին հունական առասպելի ժամանակակից մեկնաբանությունը մի պոետի մասին, որը դժոխք է իջնում իր կնոջ ետևից։

Նկարահանվել է 107 ֆիլմերում։ Ինչպես և Բելմոնդոն՝ համարվում է այն քիչ դերասաններից մեկը, որը գրեթե միշտ ինքն է կատարել հնարքները ֆիլմերում։

Մահացել է 1998 թվականի նոյեմբերի 8-ին՝ 85 տարին չբոլորած։ Թաղված է Վալորիսի Հին գերեզմանոցում։

Ֆիլմագրություն

խմբագրել

Դերակատարումներ

խմբագրել
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերըԺանրՌեժիսորԽաղընկերներ
1933ՃուռակL'épervierՄարսել Լ’ԷրբեՇառլ Բուայե,
Նատալի Պալեյ,
Մարգարիտ Թեմպլեյ,
Ջորջ Գրոսսմիթ,
Պիեռ Ռիշար-Վիլմ
1933ԷտիենÉtienneԺան ՏարիդԺակ Բոմեր,
Մարտա Ռենե,
Վեռա Մարկելս,
Ժան Ֆորեսթ,
Մաքսիմիլեն
1934ՍկանդալLe scandaleվերելակ աշխատեցնողՄարսել Լ’ԷրբեԳաբի Մորլե,
Անրի Ռոլան,
Ժան Գալան,
Մադի Բերի,
Պեր Լարկե
1934ԱրկածախնդիրL'aventurierերիտասարդ աշխատող (տիտրերում՝ Մարայ)Մարսել Լ’ԷրբեՎիկտոր Ֆրանսեն,
Բլանշ Մոնտել,
Անրի Ռոլան,
Ժիզել Կազադեզյու,
Ալեքսանդր Ռինո
1934ԵրջանկությունLe bonheurլրագրողԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Մարսել Լ’ԷրբեԳաբի Մորլե,
Շառլ Բուայե,
Միշել Սիմոն,
Ժակույ Կատելայն,
Պոլեթ Դյուբո
1936Նոր մարդիկLes hommes nouveauxքարտուղարԴրամաՄարսել Լ’ԷրբեԳարի Բաուր,
Նատալի Պալեյ,
Գեբրիել Սինորե,
Մաքս Միշել,
Կլոդ Սենվալ
1936Հրե գիշերներNuits de feuԴրամաՄարսել Լ’ԷրբեԳաբի Մորլե,
Վիկտոր Ֆրանսեն,
Ժորժ Ռիգո,
Մադլեն Ռոբինսոն,
Սինոել
1937Զվարճալի դրամաDrôle de drame ou L'étrange aventure du Docteur MolyneuxԿատակերգությունՄարսել ԿարնեԼուի Ժուվե,
Ֆրանսուազա Ռոզե,
Միշել Սիմոն,
Ժան-Պեր Օմոն,
Ժան-Լուի Բարո
1937Վստահությունը չարաշահողըAbus de confianceԴրամաԱնրի ԴեկուանԴանիել Դարյո,
Շարլ Վանել,
Իվեթ Լեբոն,
Pierre Mingand,
Ժիլբեր Ժիլ
1941Վառված փոստատարըLe pavillon brûleDanielԴրամա,
Կատակերգություն
Ժակ դե ԲարոնսելիՊեր Ռենուար,
Միշել Ալֆա,
Էլինա Լաբուրդեթ,
Մարսել Էրան
1942Անկողին հովանու տակLe lit à colonnesՌեմի ԲենվենտՌոլանդ ՏուալՖեռնան Լեդու,
Միշել Ալֆա,
Օդեթ Ժոյե,
Ժան Տիսե
1943Հավերժ վերադարձL'éternel retourՊատրիսԴրամա,
Մելոդրամա
Ժան ԴելաննուաՄադլեն Սոլոն,
Ժան Մուրատ,
Ժյունի Ասթոր,
Ռոլան Տուտեն
1943Անհույս ճանապարհորդությունVoyage sans espoirԱլան ԳինեստիեռԴրամաՔրիստիան-ԺակՍիմոնա Ռենան,
Պոլ Բերնարդ,
Ժան Բրոշար,
Լուի Սալու
1945ԿարմենCarmenDon JoséԴրամա,
Երաժշտական
Քրիստիան-ԺակՎիվիան Ռոմանս,
Լյուսեն Կոեդել,
Ժյուլեն Բերտո,
Ժան Բրոշար
1946Գեղեցկուհին և հրեշըLa belle et la bêteՀրեշ, Արքայազն, ձիավորՖենտեզի,
Դրամա,
Մելոդրամա
Ժան Կոկտո
Ռենե Կլեման
Ջոզեթ Դեյ,
Միլա Պարելի,
Նան Ժերմոն,
Միշել Օկլեր
1947Թագավորի ուղարկածներըLes chouansՄարկիզ դե ՄոնմարանԴրամա,
Պատմական
Անրի ԿալեֆՄարսել Էրան,
Պեր Դյուքս,
Լուի Սենե,
Պոլ Ամիո
1947Ռյուի Բլաս։ Վտանգավոր նմանությունRuy BlasՌյուի Բլաս / Դոն Սեզար դե ԲազանԴրամաՊեր ԲիլոնԴանիել Դարյո,
Մարսել Էրան,
Գաբրիել Դորզիա,
Ալեքսանդր Ռինո
1948Երկգլուխ արծիվL'aigle à deux têtesՍտանիսլասԴրամաԺան ԿոկտոԷդվիգ Ֆեյերե,
Սիլվիա Մոնֆոր,
Ժան Դեբյուկուր,
Ժակ Վարենն
1948Հիշողության աչքերովAux yeux du souvenirԺակույ ՖորեստերԴրամա,
Մելոդրամա
Ժան ԴելաննուաՄիշել Մորգան,
Ժան Շևրե,
Ռոբերտ Մուրզո,
Ռենե Սայմոն
1948Ահավոր ծնողներLes parents terriblesՄիշելԴրամաԺան ԿոկտոՋոզեթ Դեյ,
Իվոն դե Բրե,
Մարսել Անդրե,
Գաբրիել Դորզիա
1949Մայերլինգի գաղտնիքըLe secret de Mayerlingհերցոգ ՌոդոլֆԴրամաԺան ԴելաննուաԴոմինիկ Բլանշար,
Ժան Դեբյուկուր,
Կլոդ Ֆարել,
Սիլվիա Մոնֆոր
1950ՕրֆեոսOrphéeՕրֆեոսՖենտեզի,
Դրամա,
Մելոդրամա
Ժան ԿոկտոՖրանսուա Պերե,
Մարիա Կազարես,
Մարի Դեա,
Անրի Կրեմյո
1950Ապակե ապարանքLe château de verreՌեմի ՄարսայԴրամաՌենե ԿլեմանՄիշել Մորգան,
Ժան Սերվե,
Ֆոսկո Ջակեթի,
Էլիզա Չեգանի
1950ԿորիոլանCoriolanԺան ԿոկտոԺան Կոկտո,
Ջոզեթ Դեյ,
Հենրի Ֆլիպաչի
1951Հրաշքները մի անգամ են լինումLes miracles n'ont lieu qu'une foisԺերոմՄելոդրամա,
Ռազմական
Իվ ԱլեգրեԱլիդա Վալի,
Մարսել Առնոլդ,
Քրիստին Չեսնայ,
Չարլզ Ռուտերֆորդ
1952Կաշվե քիթNez de cuirՌոջեր դե ԹայնչեբրայնԴրամաԻվ ԱլեգրեՖրանսուազա Քրիստոֆ,
Ժան Դեբյուկուր,
Մարիելա Լոթի,
Մասիմո Ջիրոթի
1953Ճակատագրի զովքL'appel du destinԼեոնարդո ԼոմբարդիԵրաժշտական,
Կատակերգություն
Ժորժ ԼյակոմբՌոբերտո Բենզի,
Ժակլին Պորել,
Ռենի Դևիլերս,
Էդուարդ Դելմոն
1953Կոտրված երազանքներLes amants de minuitՄարսել ԴուլակԴրամաՌոժե ՌիշբեԴանի Ռոբեն,
Լուի Սենե,
Միշլին Գարի,
Սեսիլիա Բեր
1953Լռության ձայնըLa voce del silenzioընդդիմության նախկին մարտիկԴրամաԳեորգ Վիլգելմ ՊաբսթԱլդո Ֆաբրիցի,
Դանիել Ժելեն,
Կոզետա Գրեկո,
Ֆրանկ Վիլար
1953Բարձ դասարանի աշակերտուհիների ննջասենյակըDortoir des grandesքննիչ դեսիր ՄարկոԴրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Անրի ԴեկուանՖրանսուազ Արնուլ,
Դենիզ Գրեյ,
Ժաննա Մորո,
Նոել Ռոկվեր
1953ՋուլիետաJuliettaԱնդրե ԼանդրեկուրՄելոդրամա,
Կատակերգություն
Մարկ ԱլեգրեԴանի Ռոբեն,
Ժաննա Մորո,
Նիկոլ Բերժե,
Ֆրանսուա Ժու
1953ԱպաքինողըLe guérisseurՊիեռ Լաչախ ԼաուրենտԻվ ՉամպիԴենիել Դելորմ,
Մորիս Ռոնե,
Դիտեր Բորշե,
Ժան Մուրատ
1953Կոմս Մոնտո ՔրիստոLe comte de Monte-CristoԷդմոն Դանտես / Կոմս Մոնտո ՔրիստոԴրամա,
Մելոդրամա,
Արկածային
Ռոբեր ՎերնեԼիա Ամանդա,
Դանիել Իվերնել,
Ֆոլկո Լյուլի,
Լուի Սենե
1953Վերսալի գաղտնիքըSi Versailles m'était contéԼյուդովիկոս XVԴրամա,
Կատակերգություն,
Պատմական
Սաշա ԳիտրիՄիշել Օկլեր,
Ժան-Պեր Օմոն,
Ժան-Լուի Բարո,
Ժաննա Բուատել,
Գիլբերտ Բոկանովսկիյ
1954ՆապալեոնNapoléonկոմս ՄոնտոլոնԴրամաՍաշա ԳիտրիԺան-Պեր Օմոն,
Ժաննա Բուատել,
Պեր Բրասե,
Ջաննա Մարիա Կանալե,
Պոլին Կարտոն
1955Ապագա աստղերFutures vedettesԷրիկ ՈւոլտերՄարկ ԱլեգրեԲրիժիտ Բարդո,
Իզաբել Պիա,
Իվ Ռոբեր,
Դենիս Նոել
1955Երբ Փարիզը մեզ կասիSi Paris nous était contéՖրանսուա ԻերԿատակերգությունՍաշա ԳիտրիՖրանսուազ Արնուլ,
Ժաննա Բուատել,
Գիլբերտ Բոկանովսկիյ,
Ժյուլեն Կարեթ,
Դանիել Դարյո
1956Գուբիա, սիրելիսGoubbiah, mon amourԳուբիաԴրամա,
Մելոդրամա
Ռոբեր ԴարենԿերիմա,
Դելիա Սկալա,
Շարլ Մուլեն,
Անրի Նասե
1956Ողջ քաղաքը մեղադրում էToute la ville accuseՖրանսուա ՆերակԿլոդ ԲուասոլԷչիկա Շուրո,
Նոել Ռոկվեր,
Ֆրանսուա Պատրիս,
Միշել Էչևերի
1956Ելենան և տղամարդիկElena et les hommesգեներալ Ֆրանսուա ՌոլանԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ժան ՌենուարԻնգրիդ Բերգման,
Մել Ֆերեր,
Ժան Ռիշար,
Ժյուլետ Գրեկո
1957Թայֆունը Նագասակիի վրաTyphon sur NagasakiՊիեռ ՄարսակԴրամաԻվ ՉամպիԴանիել Դարյո,
Կեյկո Կիսի,
Գերտ Ֆրյոբե,
Սո Յամամուրա
1957S.O.S. ՆորոնհաS.O.S. NoronhaՖրեդերիկ ԿուլիբլադԱրկածայինԺորժ ՌուկեԴանիել Իվերնել,
Իվ Մասար,
Վանյա Օրիկո,
Ժոզե Լևգոյ
1957Սպիտակ գիշերներLe notti biancheվարձակալԴրամա,
Մելոդրամա
Լուկինո ՎիսկոնտիՄարիա Շել,
Մարչելո Մասթրոյաննի,
Մարչելա Ռովենա,
Մարիա Ձանոլի
1957Գրպանի սերUn amour de pocheպրոֆեսոր ՋերոմՖենտեզի,
Կատակերգություն
Պեր ԿասթԺենևև Պաժ,
Ժան-Կլոդ Բրիալի,
Ագնես Լորեն,
Ամեդեի
1958Լյա Տուր, զգույշ եղեքLa Tour, prends garde!Հենրի լյա ՏուրԴրամա,
Արկածային
Ժորժ ԼամպինԷլեոնորա Ռոսի Դրագո,
Նադյա Տիլեր,
Կատյա Կարո,
Լիլիան Բերտ
1958Ամենքն ունի իր գաղտնիքըChaque jour a son secretԽավիրե ԼեզկանոԴրամա,
Քրեական
Կլոդ ԲուասոլԴենիել Դելորմ,
Ֆրանսուազա Ֆաբիան,
Մարսել Պրենս,
Իվ Բրենվիլ
1958Կյանք երկուսովLa vie à deuxԹեդի ԲրուկսԿատակերգությունԿլեմեն ԴյուուրՊեր Բրասե,
Դանիել Դարյո,
Սոֆի Դեմարե,
Ֆեռնանդել,
Էդվիգ Ֆեյերե
1959ԿուզիկLe bossuՀենրի դը ԼագարդերՄարտական,
Արկածային
Անդրե ՅունեբելԲուրվիլ,
Զաբինե Զեսելման,
Ժան Լե Պուլեն,
Յուբեր Նոել
1960ԱուստերլիցAusterlitzԿառնոտԴրամա,
Պատմական
Աբել ԳանսՊեր Մոնդի,
Մարտինա Կարոլ,
Կլաուդիա Կարդինալե,
Լեսլի Կարոն,
Վիթորիո Դե Սիկա
1960ԿապիտանըLe capitanՖրանսուա դե ԿապեստանՄարտական,
Արկածային
Անդրե ՅունեբելԲուրվիլ,
Էլզա Մարտինելի,
Պերեթ Բրունո,
Լիզե Դելամար
1961Արքայադուստր ԿլևացինLa princesse de ClèvesԿլևի արքայազնԴրամա,
Մելոդրամա,
Պատմական
Ժան ԴելաննուաՄարինա Վլադի,
Ժան-Ֆրանսուա Պորոն,
Աննի Դյուկո,
Լեա Պադովանի
1961Նավապետ ՖրակասLe Capitaine Fracasseբարոն Ֆիլիպ դե Սիգոգնաս / նավապետ ՖրակասՄարտական,
Արկածային
Պեր Գասպար ՀյուիԺենևև Գրադ,
Ժերար Բարե,
Ռիքարդո Գարոնե,
Աննա-Մարիա Ֆերերո
1961Բուրգունդյան պալատի գաղտնիքըLe miracle des loupsՌոբերտ դե ՆևիլՄարտական,
Դրամա,
Արկածային
Անդրե ՅունեբելՌոզաննա Սկիաֆինո,
Ռոժե Անեն,
Ժան-Լուի Բարո,
Գայ Դելորմ
1961Նապալեոն II: ԱրծվիկNapoléon II, l'aiglonգեներալ դե ՄոնթոլոնԴրամաԿլոդ ԲուասոլԲերնար Վերլե,
Դենիել Գոբեր,
Ֆրանսուա Մետր,
Մարիաննե Կոխ
1961Սաբինյանուհիների առևանգումըIl ratto delle sabineՄարտեԿատակերգություն,
Արկածային
Ռիշար ՊոտեՌոջեր Մուր,
Միլեն Դեմոնժո,
Ֆրանսիս Բլանշ,
Լուիզա Մատիոլի
1962Պիղատոս ՊոնտացիPonzio PilatoՊիղատոս ՊոնտացիԴրամաԺան Պաոլո Կալեգարի
Իրվինգ Ռափեր
Ջինն Կրեյն,
Բեզիլ Ռետբոուն,
Լետիցիա Ռոման,
Մասիմո Սերատո
1962Փարիզյան գաղտնիքներLes mystères de ParisՌոդոլֆ դե ՍոմբրեոլՄարտական,
Արկածային
Անդրե ՅունեբելԴանի Ռոբեն,
Ջիլ Հավորտ,
Ռայմոն Պելեգրեն,
Պեր Մոնդի
1962Երկաթե դիմակLe masque de ferՉառլզ դ'ԱրտագնանԱրկածայինԱնրի ԴեկուանՍիլվա Կոշինա,
Ժան-Ֆրանսուա Պորոն,
Ժիզել Պասկալ,
Ֆիլիփ Լեմեր
1963Մեծապատիվ Ստանիսլավ` գաղտնի գործակալL'honorable Stanislas, agent secretՍտանիսլասԿատակերգությունԺան Չառլզ ԴուդրումետԺենևև Պաժ,
Մորիս Տեյնակ,
Ժան Գալան,
Գայա Ջերմանի
1963Գնչուների գաղտնիքներըI misteri di RomaՓաստագրականԳիանի Բիսաչ
Լիբերո Բիզզարի
Մարիո Կերբոն
Պեր Մոնդի,
Դանի Ռոբեն,
Ռայմոն Պելեգրեն,
Ջիլ Հավորտ
1964ԿարտոֆիլPatateՆոել ԿարադինԿատակերգությունՌոբեր ԹոմաԴանիել Դարյո,
Անն Վերնոն,
Սիլվի Վարտան,
Պեր Դյուքս
1964Ֆանտոմաս (ֆիլմ, 1964)FantômasՖանտոմաս / ՖանդորԿատակերգություն,
Քրեական,
Արկածային
Անդրե ՅունեբելԼուի դե Ֆյունես,
Միլեն Դեմոնժո,
Ժակ Դինամ,
Ռոբեր Դալբան
1965Ջենտլմենը ԿոկոդիիցLe gentleman de CocodyԺան Լյուկ Հերվե դե լա ՏոմերայԱրկածայինՔրիստիան-ԺակԼիզելոթե Պուլվեր,
Ֆիլիպ Կլեյ,
Նենսի Հոլոուեյ,
Մարիա Գրացիա Բուչելա
1965Ինքնակոչ ԹոմըThomas l'imposteurպատմող (հնչյունավորում)ԴրամաԺորժ ՖրանժյուԷմանյուել Ռիվա,
Ժան Սերվե,
Ֆաբրիս Ռուլե,
Սոֆի Դարես,
Միշել Վիտոլ
1965Լիալույս Ստանիսլասի վրաPleins feux sur StanislasՍտանիսլաս ԴուբոիսԿատակերգությունJean-Charles DudrumetՆադյա Տիլեր,
Անդրե Լյուգե,
Բերնադեթ Լաֆոն,
Ռուդոլֆ Ֆորսթեր
1965Դժոխային գնացքTrain d'enferԱնտոին ԴոնադիեՔրեական,
Արկածային
Ժիլ ԳրանժեՄարիզա Մել,
Ժերար Տիշի,
Գովարդ Վերնոն,
Ժան Լարա
1965Ֆանտոմասը կատաղել էFantômas se déchaîneՖանտոմաս / Ֆանդոր / պրոֆեսոր ԼևեֆրԿատակերգություն,
Քրեական,
Արկածային
Անդրե ՅունեբելԼուի դե Ֆյունես,
Միլեն Դեմոնժո,
Ժակ Դինամ,
Ռոբեր Դալբան
1966Սուրբն ընկնում է հետքի վրաLe Saint prend l'affûtSimon TemplarԿատակերգություն,
Քրեական
Քրիստիան-ԺակՋես Հան,
Ժան Յանն,
Դենիել Էվենու,
Ռաֆաելա Կարա
1966Ֆանտոմասը կատաղել էFantômas contre Scotland YardՖանտոմաս / ՖանդորԿատակերգություն,
Քրեական,
Արկածային
Անդրե ՅունեբելԼուի դե Ֆյունես,
Միլեն Դեմոնժո,
Ֆրանսուազա Քրիստոֆ,
Ժան-Ռոժե Կոսիմոն
1967Յոթը և պոռնիկըSept hommes et une garceԴորգևալԱրկածայինԲերնար ԲորդերիՄարիլու Տոլո,
Սիլվի Բրեալ,
Էթորե Մաննի,
Ժոել Բերնար
1969ՊարիաLe pariaՄանուClaude CarliezՄարի-Ժոզե Նատ,
Հորսթ Ֆրանկ,
Ժան Լարա,
Ժակ Ստանի
1969Հանցավոր խաղալիքLe jouet criminelLe vieil hommeԿարճամետրաժԱդոլֆո ԱրիետաՄիշել Մորեթի,
Խավիեր Գրանդես,
Ֆլորենս Դիլեյ,
Ֆիլիպ Բրունո
1970ՊրովոկացիաLa provocationՔրիստեանԴրամաAndré CharpakՄարիա Շել,
Կորինա Լե Պուլեն,
Վեյտ Ռելին,
Անդրե Չարպակ
1970Էշի մորթիPeau d'âneառաջին թագավորԵրաժշտական,
Ֆենտեզի,
Դրամա,
Մելոդրամա,
Ընտանեկան
Ժակ ԴեմիԿատրին Դենյով,
Ժակ Պերեն,
Միշլին Պրել,
Դելֆին Սեյրիգ
1972Ժոզեֆ ԲալզամոJoseph BalsamoԱչարատՄինի սերիալ,
Արկածային,
Պատմական
Անդրե ՅունեբելՈւդո Կիր,
Լուիզ Մարլո,
Գի Տրեժան,
Օլիմպիա Կարլիզի
1977Խոցվածներն ՕլիմպիայումVaincre à OlympieՄենեթիՄիշել ՍուբիելաՏերի Դյուֆուր,
Պանոս Միհալօպուլոս,
Միրտո Պարաշի,
Ժորժ Մարշալ
1980Ահավոր ծնողներLes parents terriblesԳեորգՅվես Անդրե Հուբերտ]Ֆրանս Դելահել,
Լիլյա Կեդրովա,
Ֆրանսուա Դյուվալ,
Աննա Լյուդովիկ
1982Սիրելի ստախոսCher menteurԳեորգ Բերնարդ ՇավԴրամաԱլեքանդր ՏարտաԷդվիգ Ֆեյերե
1985ԱվտոկայանումParkingՀադես / ՍատանաԵրաժշտական,
Ֆենտեզի
Ժակ ԴեմիՖրանսիս Յուսթեր,
Լորան Մալե,
Կեյկո Իտո,
Ժերար Կլեյն,
Մարի-Ֆրանս Պիզե
1986Ընտանեկան կապերLien de parentéՎիկտոր ԲլասԴրամաՎիլի ՌամոՍերժ Ուբերտե,
Անուկ Ֆերժակ,
Ռոլանդ Դյուբիյյար,
Diane Niederman
1989Damia - Concert en velours noirՓաստագրական,
Կենսագրական,
Երաժշտական
Ժյուլետ ԲերտոԴամիա,
Ժյուլետ Բերտո,
Քատրին Մաթելի,
Էդի Շաֆ,
Պիեռ Մորտարելի
1992Նավաբեկյալների զավակներըLes enfants du naufrageurՄարկ ԱնտոնիԱրկածայինԺերոմ ՖուլոնԲրիժիտ Ֆոսե,
Ժակ Դյուֆիլո,
Միշել Ռոբեն,
Պիեռ Ալեքսիս Հոլենբեկ
1995ԹշվառներըLes misérablesՄիռայելԴրամա,
Պատմական
Կլոդ ԼելուշԺան-Պոլ Բելմոնդո,
Միշել Բուժենա,
Ալեսանդրա Մարտինես,
Սալոմե Լելուշ,
Աննի Ժիրարդո
1996Գողացված գեղեցկությունStealing BeautyՄ. ԳուիլաումԴրամա,
Մելոդրամա
Բերնարդո ԲերտոլուչիԼիվ Տայլեր,
Կարլո Չեքի,
Շինեդ Կյուսակ,
Ջոզեֆ Ֆայնս,
Ջեյսոն Ֆլեմինգ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «kinopoisk». Վերցված է 2015 Նոյեմբերի 26-ին.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France Jean Marais (1913–1998) (ֆր.) — 2011.
  3. 3,0 3,1 Jean Marais (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Fichier des personnes décédées
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 RKDartists (նիդերլ.)
  8. Shelokhonov, Steve. «Mini-Biography». Internet Movie Database. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  9. «Berlinale: Juries». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
  10. Русский художник Шишкин пишет портрет Жерара Депардье
  11. Shelokhonov, Steve. «Mini-Biography». Internet Movie Database. Վերցված է 2011 թ․ մարտի 11-ին.
  12. 12,0 12,1 «Légendes d'Écran Noir: Jean Marais». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Մարե» հոդվածին։
🔥 Top keywords: Հայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԳլխավոր էջՀուլիսի 5Մհեր ՄկրտչյանՍպասարկող:ՈրոնելՎարդավառԾաղկեվանք (Արա լեռ)Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Ջոուի ԱնսաՀայաստանի ՍահմանադրությունԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՍեռական հարաբերությունՀայաստանԿառլես ՊուչդեմոնԳորշ գայլեր (կազմակերպություն)Կատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՋրծաղիկՍպասարկող:ՎերջինփոփոխություններըՆապոլեոն ԲոնապարտՕրալ սեքսԱՄՆ անկախության օրՊարբերական հիվանդությունՀեշտոցի սնկային վարակՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀեշտոցային արտադրությունԱնալ սեքսՍաղմոսավանքԵրևանՁեռնաշարժությունԴաշտանՍևանա լիճԳառնու հեթանոսական տաճարՍակավարյունությունՍահմանադրությունՊարույր ՍևակՀղիություն (մարդ)Հովհաննես ԹումանյանԵրկրորդ համաշխարհային պատերազմ