Ժան Օնորե Ֆրագոնար

ֆրանսիացի նկարիչ

Ժան Օնորե Ֆրագոնար (ֆր.՝ Jean-Honoré Fragonard, ապրիլի 5, 1732(1732-04-05)[1][2][3][…], Գրաս[4][5] - օգոստոսի 22, 1806(1806-08-22)[6][7][8][…], Փարիզ, Ֆրանսիա[9][4][5]), ֆրանսիացի գեղանկարիչ։

Ժան Օնորե Ֆրագոնար
ֆր.՝ Jean-Honoré Fragonard
Ծնվել էապրիլի 5, 1732(1732-04-05)[1][2][3][…]
ԾննդավայրԳրաս[4][5]
Վախճանվել էօգոստոսի 22, 1806(1806-08-22)[6][7][8][…] (74 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[9][4][5]
Քաղաքացիություն Ֆրանսիա[10] և  Ֆրանսիայի թագավորություն
ԿրթությունÉcole royale des élèves protégés?, Հռոմի ֆրանսիական ակադեմիա և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, նկարազարդող, գծագրող և վիզուալ արտիստ
Ոճռոկոկկո[4]
Ժանրդիմապատկեր[11] և բնանկար[11]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՃոճանակը, Սողնակ և Երիտասարդ ընթերցող
ՈւսուցիչԺան Բատիստ Շարդեն և Ֆրանսուա Բուշե
ԱշակերտներԺան Բատիստ Լը Բրյուն
Պարգևներ
ԱմուսինMarie-Anne Fragonard?[12]
ԶավակներAlexandre-Évariste Fragonard?[12]
ԱզգականներHonoré Fragonard?
 Jean-Honoré Fragonard Վիքիպահեստում

Սովորել է Ժան Բատիստ Շարդենի և Ֆրանսուա Բուշեեի մոտ։ 1756–1761 թվականներին, 1773–74 թվականներին ստեղծագործել է Իտալիայում։

Շարունակելով Բուշեի արվեստի ավանդույթները, երբեմն տուրք տալով ռոկոկո ոճին, Ֆրագոնարը միաժամանակ, հասել է առօրյա (նաև ժող․) կյանքի քնարական տեսարանների, մարդկային ինտիմ զգացմունքների, բնության բանաստեղծականության վերարտադրման։ Կոլորիտի թարմությամբ ու նուրբ դեկորատիվությամբ, նկարելակերպի թեթևությամբ, սահուն կոմպոզիցիոն ռիթմերով աչքի ընկնող Ֆրագոնարի ստեղծագործությունները լի են զգայականությամբ, կյանքի հաճույքի պոեզիայով («Ճոճքի երջանիկ պատահականությունները», 1766, Ուոլլես հավաքածու, Լոնդոն, «Լողացող կանայք», 1775, Լուվր, Փարիզ), ներթափանցված են կերպարների սեթևեթ տվայտանքների նկատմամբ հազիվ նկատելի ծաղրով («Գողունի համբույր», Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ) կամ հերոսների ճակատագրի հանդեպ անկեղծ, որոշ չափով սենտիմենտալ համակրանքով («Աղքատ ընտանիք», Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա)։ Լուսաստվերի նրբին էֆեկտները բնորոշ են նրա բազմաթիվ գծանկարներին և օֆորտներին։

Այլ նշանավոր գործերից են Ճոճանակ և Սողնակ կտավները։

Ծանոթագրություններ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Օնորե Ֆրագոնար» հոդվածին։
🔥 Top keywords: Հայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԳլխավոր էջՀուլիսի 5Մհեր ՄկրտչյանՍպասարկող:ՈրոնելՎարդավառԾաղկեվանք (Արա լեռ)Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Ջոուի ԱնսաՀայաստանի ՍահմանադրությունԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՍեռական հարաբերությունՀայաստանԿառլես ՊուչդեմոնԳորշ գայլեր (կազմակերպություն)Կատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՋրծաղիկՍպասարկող:ՎերջինփոփոխություններըՆապոլեոն ԲոնապարտՕրալ սեքսԱՄՆ անկախության օրՊարբերական հիվանդությունՀեշտոցի սնկային վարակՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀեշտոցային արտադրությունԱնալ սեքսՍաղմոսավանքԵրևանՁեռնաշարժությունԴաշտանՍևանա լիճԳառնու հեթանոսական տաճարՍակավարյունությունՍահմանադրությունՊարույր ՍևակՀղիություն (մարդ)Հովհաննես ԹումանյանԵրկրորդ համաշխարհային պատերազմ