Ժիրոնա-Կոստա Բրավա օդանավակայան

Ժիրոնա-Կոստա Բրավա օդանավակայան (կատ.՝ Aeroport de Girona — Costa Brava, իսպ.՝ Aeropuerto de Gerona-Costa Brava) - միջազգային օդանավակայան Իսպանիայի հյուսիս-արևելքի Կատալոնիայի ինքնավար մարզում, տասներկու կիլոմետր հեռու Ժիրոնա քաղաքից։ Օդանավակայանը լավ աշխատում է Բարսելոնայի, Կոստա-Բրավայի և Պիրենեյների հետ։

Ժիրոնա-Կոստա Բրավա օդանավակայան

Aeropuerto de Gerona

IATA: noneԻԿԱՕ: none
Ամփոփում
Օդակայանի տեսակՔաղաքացիական
ՏեղագրությունԻսպանիա, Ժիրոնա

Ժիրոնա-Կոստա Բրավա օդանավակայանը կառուցվել է 1965 թվականին, սակայն տարբերվում էր միայն ուղևորահոսքի փոքր քանակությամբ։ 2000-ականների սկզբին ուղևորափոխադրումները կտրուկ աճեցին ՝ «Ryanair» ավիաընկերության որոշման շնորհիվ, որի արդյունքում Ժիրոնան պետք է դառնար օդանավակայան հանգույց, որտեղ վայրէջք կկատարեին տարբեր ինքնաթիռներ։ Վերջին վեց տարվա ընթացքում ուղևորափոխադրումների թիվն աճել է ավելի քան տասն անգամ․ 2002 թվականին 557 000-ից մինչև 5 510 970 ուղևոր 2008 թվականին[1]։

Ժիրոնայի օդանավակայանը հաճախ օգտագործվում է որպես Բարսելոնայի այլընտրանքային օդանավակայան, քանի որ այն գտնվում է Բարսելոնայի հյուսիսից 74 կիլոմետր[2]։ Օդանավակայանից Բարսելոնա կարելի է հասնել առանց կանգառի, ավտոբուսով կամ գնացքով։

Ուղևորահոսք

խմբագրել
ՏարիՈւղևորներ
1997533 445
1998610 607
1999631 235
2000651 402
2001622 410
2002557 187
20031 448 796
20042 962 988
20053 533 567
20063 614 223
20074 848 604
20085 510 970

Տրանսպորտային կապ

խմբագրել
Տերմինալ
Ryanair -ի ինքնաթիռներ Ժիրոնայի օդանավակայանում

Կոստա Բրավայի և Կոստա Դել Մարեսմայի հանգստավայրերի հետ տրանսպորտային կապը շատ ակտիվ է։ Ֆրանսիական սահմանին մոտ գտնվելու շնորհիվ շատ զբոսաշրջիկներ օգտվում են օդանավակայանից՝ Անդորրայի լեռնադահուկային հանգստավայրեր և Պիրենեյան թերակղզի հասնելու համար։

Ավտոմեքենա

խմբագրել
  • E-15/AP-7 — վճարովի ճանապարհ դեպի Իսպանիայի հարավ և Պերպինյան (Ֆրանսիա)[3]
  • C-25 մինչև Լլեյդա և Ժիրոնա
  • N-II — անվճար ճանապարհ (Մադրիդ — Բարսելոնա — Պերպինյան)

Ավտոբուսներ

խմբագրել
  • Օդանավակայան — Բարսելոնա․ ուղևորության տևողությունը 1 ժամ 10 րոպե, չվերթի ժամերը պայմանավորված են թռիչքների վայրէջքների հետ։ Կիրակի օրերը վերջին ավտոբուսը շարժվում է 19.15[4]։
  • Օդանավակայան — Կոստա-Բրավա / Մարեսմա։ Կանգառներ՝ Տոսա դե Մար, Լորետ դե Մար, Բլանես, Մալգրատ դե Մար, Սանտա Սուսանա (Բարսելոնա), Պինեդա դե Մար, Կալելյա[5]։
  • Օդանավակայան — Հյուսիս Կոստա-Բրավա։ Կանգառներ ՝ Ֆիգերաս, Ռոսաս, Պինեդա դե Մար, Կալելյա, Տոսա դե Մար[5]։
  • Օդանավակայան — Ժիրոնա․ ուղևորության տևողությունը 25 րոպե, մեկնումը՝ յուրաքանչյուր ժամը մեկ[6]։
  • Օդանավակայան — Պերպինյան (Ֆրանսիա)․ օրական 6 ժամ, կանգառ Լե Բուլու[7]։
  • Օդանավակայան — Անդորա․ օրական երկու անգամ (դեկտեմբերի 1 -ից մայիսի 30-ը, դահուկ քշելու շրջանում)[8]։

Երկաթուղի

խմբագրել

Մոտակա երկաթուղային կայարանը գտնվում է Ժիրոնայում, որտեղ կարելի է հասնել ավտոբուսով կամ տաքսով։ Կայարանից ամենժամյա ճեպընթաց գնացք (CE, 75 րոպե) և սովորական գնացք (R, 90 րոպե) է մեկնում դեպի Բարսելոնա։

Ավիաընկերություններ

խմբագրել
Պոբեդա (ավիաընկերություն)Վնուկովո (օդանավակայան) Մոսկվա
RyanairԿարլսրուե/Բադեն-Բադեն (օդանավակայան), Բիլլուն (օդանավակայան), Բլեքփուլ (օդանավակայան), Բորմունտ (օդանավակայան), Բրատիսլավա-Իվանկա (օդանավակայան), Բրեմեն (օդանավակայան), Բրիստոլ (օդանավակայան), Բրյուսել-Շարլերուա, Վրոցլավ (օդանավակայան), Դուբլին (օդանավակայան), Վեցե (օդանավակայան),Կալյարի, Կորկ (օդանավակայան), Կրակով (օդանավակայան), Լուտոն (օդանավակայան), Ստարսնսթեդ (Լոնդոն), Մաաստրիտ-Ախեն, Մալտա (օդանավակայան), Մանչեսթեր (օդանավակայան), Նոկ, Բովե (օդանավակայան) (Փարիզ), Պեսկարա, Պիզա, Պոզնան (օդանավակայան), Ռաբատ, Տալին (օդանավակայան), Տրապանի (Սիցիլիա), Ֆրանկֆուրտ-Խան (օդանավակայան), Էյդհովեն
Jetairfly (Ջեթեըֆլայ)Բրյուսել-Զավենտեմ (ապրիլից հոկտեմբեր)
Թոմաս Քուք ԷյրլայնԲրյուսել
Thomsonfly (Թոմսոնֆլայ)Բիրմինգհեմ (օդանավակայան), Բրիստոլ (օդանավակայան, Բրյուսել), Գլազգոյի օդանավակայան, Գեթվիք օդանավակայան, Մանչեսթեր (օդանավակայան)
Transavia (Տրանսավիա)Սխիպոլ (Ամստերդամ)

Պատահարներ

խմբագրել

1999 թվական սեպտեմբերի 14․ Բոինգ 757—200, Բրիտանական ավիաուղիներ ավիաընկերություն, Քարդիֆի միջազգային օդանավակայան-Ժիրոնա-Կոստա Բրավա օդանավակայան, թռիչք 226A։

Վայրէջքի ժամանակ հորդառատ անձրևի պատճառով գրեթե անտեսանելի իրավիճակում օդանավի անձնակազմը կոշտ վայրէջք է կատարում, որի արդյունքում ինքնաթիռը վերահսկողությունից դուրս է գալիս և երկու մասի բաժանվում։ Բարեբախտաբար այն չի հրդեհվում։ Ինքնաթիռում եղած 236 մարդկանցից, 43-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Ժիրոնայի մոտակա հիվանդանոց[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Статистика по пассажиро- и грузоперевозкам на 2008 год(իսպ.)
  2. Distanse from Girona–Costa Brava Airport to Sagrada Família in center of Barcelona - Google Maps
  3. Транспорт Аэропорт — Барселона(անգլ.)
  4. Транспорт Аэропорт — Барселона (англ.)
  5. 5,0 5,1 Barcelona Bus Արխիվացված 2009-05-23 Wayback Machine(անգլ.)(իսպ.)(կատ.)
  6. «Расписание автобусов до Жироны» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  7. Расписание автобусов Frogbus(անգլ.)(ֆր.)
  8. Автобус до Андорры(անգլ.)
  9. Britannia Airways FLight 226

Աղբյուրներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիրոնա-Կոստա Բրավա օդանավակայան» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՀայաստանի առաջին հանրապետությունՍպասարկող:ՈրոնելԱրշակունիներՍումգայիթի ջարդերՄխիթար ԳոշԱքեմենյան պետությունԱրտաշես Ա ԲարեպաշտՍարդարապատի հերոսամարտՆերսիսյան դպրոց (Թիֆլիս)ՀայաստանՈւրբաթագիրքՇուշիի թեմական հոգևոր դպրոցՄոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր (1921)Նեմեսիս գործողությունՏիգրան ՄեծԵս և նաԱրշակունիների թագավորությունՍասունի հերոսամարտ (1894)Հայոց ցեղասպանությունՎարդավառՄուսա լեռան հերոսամարտՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Ջոուի ԱնսաԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԱղաբաբյան դպրոցԿիլիկյան Հայաստանի պետական կարգՀովհաննես ԹումանյանՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՍեռական հարաբերությունԶեյթունի ապստամբություն (1895)Պեպո (ֆիլմ)Վանի թագավորությունՀայ գրերի գյուտՆախիջևանի խանությունՋրծաղիկԵրևանի թեմական դպրոցԼևոն Բ