Իզոմորֆություն

Իզոմորֆություն (իզո… և հուն. μορφή - տեսք, ձև), ատոմների միմյանց տեղակալելու հատկությունը բյուրեղներում և միներալներում։ Իզոմորֆությունն առաջինը բացահայտել է Էյլհարդ Միչերլիխը (1819), իսկ հետագայում զարգացրել են Անդրեաս Արծրունին, Վիկտոր Գոլդշմիդտը, Վլադիմիր Վերնադսկին, Ալեքսանդր Ֆերսմանը և այլք։

Իզոմորֆությանը բնորոշվում է ատոմների հատկությունների (չափերի, կառուցվածքի, իոնացման պոտենցիալների) մերձությամբ, առաջացող քիմիական միացության բնույթով և կառուցվածքով, թերմոդինամիկ պայմաններով (ջերմություն, ճնշում)։ Ըստ ձևի իզոմորֆությունը լինում է կատարյալ և անկատար։ Տարբերվում են նաև իզոմորֆության մի քանի տիպեր՝ իզովալենտ, հետերովալենտ, բևեռային, շղթայական ևն։ Իզոմորֆ տեղակալման օրենքներով է բացատրվում ապարներում և հանքանյութերում խառնուրդների ձևով գտնվող հազվագյուտ տարրերի բաշխումը։ Իզոմորֆության մասին ուսմունքը խիստ կարևոր է ապարներում տարրերի հայտնաբերման ձևերի և երկրակեղևում քիմիական տարրերի կոնցենտրացման ու ցրման պրոցեսների հետազոտման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 315
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելԼալա ՄնացականյանԲյուրականի աստղադիտարանՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Սեռական հարաբերությունՀայաստանՋոուի ԱնսաՋուրՋրծաղիկՎարդավառՏաշիրԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԿառլես ՊուչդեմոնՊարբերական հիվանդությունՀրաչյա ՔեշիշյանՏիգրան ՄեծՀովհաննես ԹումանյանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԾաղկեվանք (Արա լեռ)Սպասարկող:ՎերջինփոփոխություններըԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՀեշտոցի սնկային վարակԵրևանՀղիություն (մարդ)Մեսրոպ ՄաշտոցՀեշտոցային արտադրությունԵրկրորդ համաշխարհային պատերազմԳառնու հեթանոսական տաճարՀայաստանի առաջին հանրապետությունՀայաստանի անկախության հռչակագիրՀայերենի այբուբենԴաշտանՀայ գրերի գյուտՕրալ սեքսԱռաջին համաշխարհային պատերազմՄայիսյան հերոսամարտեր