Լանժեի ամրոց
Լանժեի ամրոց (ֆր.՝ Château de Langeais), ամրոց Էնդր և Լուար դեպարտամենտում, Ֆրանսիա։ Հիմնադրվել է 10-րդ դարի վերջին` Անժուի կոմս Ֆուլկ III կողմից։ Տեղակայված է Լուարայի հովտում, ժայռի վրա։ 12-րդ դարում ամրոցն ընդարձակվել է Ռիչարդ I Առյուծասիրտի կողմից։
Նկարագրություն | |
Տեսակ | շատո |
Վարչական միավոր | Langeais?[1] և Langeais? |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Ընթացիկ սեփականատեր | Fulk III, Count of Anjou? և François-Charles Moisant? |
Կայք | chateau-de-langeais.com(ֆր.)(անգլ.)(իսպ.)(իտալ.) |
Château de Langeais Վիքիպահեստում |
1206 թվականին Ֆիլիպ II Օգոստոսը նվաճեց Լանժեի ամրոցը Անժուի կոմսերից, ապա Հարյուրամյա պատերազմի ժամանակ այն մասամբ ավերվեց անգլիացիների կողմից։ Այդ դարաշրջանի կառույցից պահպանվել է գլխավոր աշտարակի ճակատը, որը կրում է «Սև Ֆուլկի դոնժոն» անվանումը, և դա համարվում է ամենահին պահպանված քարե բերդը Ֆրանսիայում։ Ամրոցի մնացած մասը կառուցվել է 15-րդ դարի երկրորդ կեսին, Լյուդովիկոս XI-ի օրոք։ 19-րդ դարի վերջին վերակառուցումից հետո Ֆրանսիայի Ինստիտուտը վերցնում է դղյակն իր հսկողության տակ։ Այժմ Լանժեի ամրոցը ընդգրկված է Ֆրանսիայի Մշակույթի նախարարության պատմական հուշարձանների ցանկում։ Այն բաց է հանրության առաջ։
Անորոշ է, թե շինարարության մեջ օգտագործված քարը որտեղ է հատվել[2]։ Մանրամասն ուսումնասիրություն է կատարվել Լանժեի աշտարակի կառուցման վերաբերյալ։ Քարե աշտարակն ունի 16 մետր բարձրություն, 17,5 մ լայնություն և 10 մ երկարություն։ Պատերի ընդհանուր մակերեսը 1600 քառ․ մետր է։ Ամրոցի ներքին սենյակները շքեղ ձևավորված են։
Պատկերասրահ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ Bachrach 1991, p. 51
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайт замка Ланжэ(ֆր.)
- Статья о Ланжэ с фотографиями(ֆր.)
- Замок Ланжэ на сайте Канал-Академи Արխիվացված 2017-12-06 Wayback Machine(ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանժեի ամրոց» հոդվածին։ |