Լասլո Նեմեշ

Նեմեշ Ելեշ Լասլո (հունգ.՝ Nemes Jeles László, փետրվարի 18, 1977(1977-02-18)[1][2], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան։

Լասլո Նեմեշ
հունգ.՝ Nemes Jeles László
Ծնվել էփետրվարի 18, 1977(1977-02-18)[1][2] (47 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց () և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր
Պարգևներ
IMDbID ID 1841577
ww35.laszlonemes.com

Կենսագրություն

խմբագրել

Լասլո Նեմեշը ծնվել է 1977 թվականի փետրվարի 18-ին Բուդապեշտում, հրեական ընտանիքում։ Ռեժիսոր, սցենարիստ, դերասան և դրամատուրգ Անդրաշ Ելեշի որդին է[3][4]։ 1989-2003 թվականներին Լասլո Նեմեշն ապրել է Փարիզում և համալսարանում սովորել պատմություն, գրականություն, միջազգային հարաբերություններ և սցենարիզմ[5][6]։

2001 թվականին Լասլե Նեմեշն սկսել է աշխատել որպես ռեժիսորի օգնական Հունգարիայում և Ֆրանսիայում։ 2005-2007 թվականներին աշխատել է որպես Բելա Տարրի օգնական «Մարդը Լոնդոնից» ֆիլմի ստեղծման ժամանակ[5][6]։ 2006 թվականի սեպտեմբերին Լասլոն տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սովորել է ռեժիսորական արվեստ Տիշ արվեստների դպրոցում[5]։ Լասլո Նեմեշի «Քաունթերփարթ» (2008) կարճամետրաժ ֆիլմը ներկայացվել է այնպիսի կինոփառատոներում, ինչպիսիք են Բուխարեստը, Բերգամոն ու Վալենսիան։ 2008 թվականի սեպտեմբերին Լասլո Նեմեշը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ։ 2011 թվականին սկսել է գրել «Սուլի որդին» ֆիլմի սցենարը, որի համար 2015 թվականին արժանացել է բազմաթիվ մրցանակների։

Ֆիլմագրություն

խմբագրել
ՏարիՖիլմՄասնակցություն
1999Ժամանում (կարճամետրաժ)Ռեժիսոր, սցենարիստ
2004Կյանքն օդում (կարճամետրաժ)Ռեժիսորի օգնական
2005Լուսաբացից առաջ (կարճամետրաժ)Ռեժիսորի օգնական
2007Մի քիչ համբերություն ունենալով (կարճամետրաժ)Ռեժիսոր, սցենարիստ
Մարդը ԼոնդոնիցՌեժիսորի օգնական
2008Քաունթերփարթ (կարճամետրաժ)Ռեժիսոր, սցենարիստ
2010The Gentleman Takes His Leave (կարճամետրաժ)Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2015ԶրոԴերասան
Սաուլի որդինՌեժիսոր, սցենարիստ
2018ՄայրամուտՌեժիսոր, սցենարիստ

Մրցանակներ

խմբագրել
  • 2007 – Հունգարական 38-րդ կինոփառատոն, մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար («Մի քիչ համբերություն ունենալով»)
  • 2008 – «Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ», լավագույն կարճամետրաժ ֆիլմ («Մի քիչ համբերություն ունենալով»)
  • 2008 – Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն, «Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ» եվրոպական լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար («Մի քիչ համբերություն ունենալով»)
  • 2009 – Վենետիկի կինոփառատոն, «Cinema Jove» մրցանակ («Քաունթերփարթ»)
  • 2010 – Հունգարական 41-րդ կինոփառատոն, մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորին (The Gentleman Takes His Leave)
  • 2015 – Կաննի կինոփառատոն, «Գրան պրի» («Սաուլի որդին»)
  • 2015 – Կաննի կինոփառատոն, Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ («Սաուլի որդին»)
  • 2015 – Կաննի կինոփառատոն, Ֆրանսուա-Շալեի մրցանակ («Սաուլի որդին»)
  • 2015 – Սարաևոյի կինոփառատոն, հատուկ մրցանակ լավագույն գեղարվեստական ֆիլմի համար
  • 2016 – Կոշութի անվան մրցանակ
  • 2016 – «Օսկար» մրցանակ օտարալեզու լավագույն ֆիլմի համար («Սաուլի որդին»)
  • 2018 – Վենետիկի 75-րդ կինոփառատոն, Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ («Մայրամուտ»)[7]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Pallardy R. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Nate Bloom «The tribe at the Oscars»
  4. How Oscar's Laszlo Nemes' Hungarian-Jewish identity contributed to «Son of Saul»
  5. 5,0 5,1 5,2 «Ласло Немеш, Биография». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
  6. 6,0 6,1 Венгерский фильм в Каннах
  7. «Oscar-Winning Director László Nemes Jeles' 'Sunset' Awarded Critics' Prize at Venice International Film Festival». hungarytoday.hu (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասլո Նեմեշ» հոդվածին։