Լա Մալբե (ֆր.՝ La Malbaie), մունիցիպալիտետ Քվեբեկ նահանգի Շարլևուա–Էստ շրջանում։ Գտնվում է Սուրբ Լավրենտիոս գետի հյուսիսային ափին՝ Մալբեի գետաբերանի մոտ։ Նախկինում հայտնի է եղել Մյուրեյ–Բեյ անվամբ։

Քաղաք
Լա Մալբե
Զինանշան

ԵրկիրԿանադա Կանադա
Մակերես459,34 կմ²
Բնակչություն8387 մարդ (հուլիսի 1, 2022)[1]
Պաշտոնական կայքville.lamalbaie.qc.ca
Լա Մալբե (Կանադա)##
Լա Մալբե (Կանադա)

Տուրիզմի զարգացումն այս մարզում սկսվել է 1760 թվականից, երբ շոտլանդացի ֆեդերալներ Ջոն Նեյրնը և Մալքոլմ Ֆրեյզերն սկսել են իրենց կալվածքներում այցելուներ ընդունել։

Պատմություն

խմբագրել
Լա Մալբեն 1912 թվականին

1608 թվականին այս շրջան է այցելել Սամյուել դը Շամպլենը։ Նա ծովախորշում չի կարողացել գտնել համապատասխան նավամատույց իր նավի համար, այդ պատճառով էլ այն անվանել է Մալլե Բայ (ֆրանսերեն հնէաբանության՝ «վատ/վատ ծովածոց»), քանի որ տեղատվության ժամանակ ջուրը հետ էր քաշվել և նրա նավերը խրվում են ծանծաղուտի մեջ[2]։

1761 թվականին բրիտանական բանակի երկու շոտլանդացի սպաներ տարվել էին այդ տարածքի գեղեցկութամբ, և նրանցից յուրաքանչյուրը փորձել էր կոնցեսիա ստանալ։ Ջոն Նեյրնը (1731-1802) կոնցեսիա է ստացել Մալբե գետի արևմտյան ափին, որը նա հետագայում անվանել է Մյուրեյ–Բեյ։ Մալքոլմ Ֆրեյզերին (1733-1815) կոնցեսիայի համար տրամադրվել է արևելյան հատվածը, որն դարձել է Մաունթ Մյուրեյ շրջանը։ Նրանք ծովածոցը, ավանը և գետը անվանափոխել են Մյուրեյ։

Մյուրեյ Բեյ շրջանում է գտնվել Տաֆտ ընտանիքի, այդ թվում նաև ԱՄՆ-ի նախագահ Ուիլյամ Տաֆտի ամառանոցը։

1957 թվականին Սենտ Էտեն դը Մյուրեյ Բեյը վերանվանվել է Սենտ Էտեն դը լա Մալբե։ Մեկ տարի անց գյուղը ստացել է քաղաքի կարգավիճակ՝ կոչվելով Լա–Մալբե։ Հետագայում նոր քաղաքին միացվել են գյուղական շրջաններ։

2018 թվականի հունիսին Մալբեի «Ֆերմոնտ Լե Մանուար Ռիշելե» հյուրանոցում տեղի է ունեցել Մեծ յոթնյակի երկրների 44-րդ գագաթնաժողովը։

Սեյսմիկ վտանգ

խմբագրել
Մանուար Ռիշելից տեսարան դեպի Մալբե

Լա Մալբեն գտնվում է Շարլևուա սեյսմիկ գոտում, որն Արևելյան Կանադայի առավել ակտիվ սեյսմիկ շրջանն է։ Լա Մալբեն առանձնանում է բացառիկ բարձր սեյսմիկ վտանգավորությամբ, թեև վերջին ժամանակներս տարածաշրջանում զգալի երկրաշարժեր չեն եղել[3]։

Ժողովրդագրություն

խմբագրել

Բնակչություն

խմբագրել

Բնակչությունը՝ 8271 մարդ (ըստ 2016 թվականի մարդահամարի)։

  • Մայրենի լեզու․
    • Անգլերենը՝ որպես առաջին լեզու – 0,4 %
    • Ֆրանսերենը՝ որպես առաջին լեզու – 98,0 %
    • Անգլերենը և ֆրանսերենը՝ որպես առաջին լեզու – 0 %
    • Այլ լեզուներ – 1,6 %

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.donneesquebec.ca/recherche/fr/dataset/repertoire-des-municipalites-du-quebec/resource/c27b1830-2b46-4e80-819b-6238ff7c3b03
  2. «La Malbaie (Ville)» (ֆրանսերեն). Commission de toponymie du Québec. Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.
  3. «Earthquake zones in Eastern Canada». Natural Resources Canada. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Մալբե» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սեռական հարաբերությունԵղիշե ՉարենցՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Ծաղկեվանք (Արա լեռ)Ջոուի ԱնսաՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՎարդավառՀայաստանԿառլես ՊուչդեմոնՋրծաղիկԱնահիտ ՉարենցՍաղմոսավանքԹռչկանի ջրվեժՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԳառնու հեթանոսական տաճարՍպասարկող:ՎերջինփոփոխություններըՀեշտոցային արտադրությունՕրալ սեքսԱրփենիկ ՉարենցԳարեգին ՆժդեհՋուրՊարբերական հիվանդությունՀղիություն (մարդ)Վիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի հոդվածներՀայերենի այբուբենԵրևանՀովհաննես ԹումանյանՇվեյցարիաԴաշտանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀեշտոցի սնկային վարակՍևանա լիճԽոր ՎիրապՊարույր Սևակ