Լյարդամամուռներ

Լյարդամամուռներ
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն Viridiplantae
ԻնֆրաթագավորությունStreptophyta
ՎերնաբաժինԲարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/ԲաժինԼյարդամամուռներ (Marchantiophyta)
Stotler & Crand.-Stotl., 2000

Լյարդամամուռներ (լատին․՝ Hepaticae), մարշանցիա, մամուռների դաս։

Տեսակներ

խմբագրել

Հայտնի է մոտ 6000, ՀՀ-ում՝ 50 տեսակ։ Ամենատարածվածը մարշանցիա բազմաձևն (լատին․՝ Marshantia polymorpha) է։ Աճում է լեռնային բոլոր գոտիների անտառային տարածքներում, խոնավ վայրերում, գետերի ու առվակների ափերին և այլն։

Արտաքին տեսք

խմբագրել

Թալոմը փռվող է, մուգ կանաչ կամ դեղնականաչավուն, ճյուղավորվող, երկտուն, երկարությունը՝ 2-10 սմ։ Թալոմի վերին մակերեսին գոյանում են հատուկ բողբոջազամբյուղներ, որոնց հատակին, կոթերի վրա առաջանում են բազմացման բողբոջներ (վեգետատիվ բազմացման համար), իսկ թալոմի տակ՝ ռիզոիդներ (որոնց միջոցով ամրանում է հողին) և հատուկ թեփուկներ (համարվում են տերևների սկզբնակներ)։ Արական բույսերի պատվանդանն ութթաթանի եզրով, տափակ սկավառակի տեսք ունի, որի վրա զարգանում են անթերիդիումները, իսկ իգական բույսի բազմաճառագայթ պատվանդանի ստորին երեսին զարգանում են արքեգոնիումները։ Սպորներև առաջանում են տուփիկներում՝ ամռանը։ Հողագոյացնող և տորֆագոյացնող է։ Կան բավականին տափակ կամ հարթ տեսակներ, հիմնականում փռված են գետնին կամ գտնվում են ջրի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյարդամամուռներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյարդամամուռներ» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՀայաստանՍեռական հարաբերությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՋոուի ԱնսաՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՋրծաղիկԿառլես ՊուչդեմոնՎարդավառՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Վիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի հոդվածներԼալա ՄնացականյանՊարբերական հիվանդությունԹղթադրամՀեշտոցի սնկային վարակՊարույր ՍևակԾաղկեվանք (Արա լեռ)Հովհաննես ԹումանյանԳառնու հեթանոսական տաճարԵրազահանՀեշտոցային արտադրությունՏիգրան ՄեծՋուրՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԾովԵրևանՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/հավաքի հոդվածներ/Ցանկ 5ՍաղմոսավանքՕրալ սեքսԴաշտանՎրաստանՁեռնաշարժությունՀայերենի այբուբենՀղիություն (մարդ)