Լոկառնո (քաղաք)
Լոկառնո (իտալ.՝ Locarno, լոմբ.՝ Locarn, տեղի բարբառ.՝ Lucärn, պատմ.՝ գերմ.՝ Luggarus), քաղաք Շվեյցարիայի հարավում, Տիչինո իտալախոս կանտոնում, Լագո Մաջորե լճի հյուսիսային ափին։ Բուն քաղաքում ապրում է շուրջ 16 հազար, իսկ նույնանուն ագլոմերացիայում՝ 56 հազար մարդ[2]։ Լոկառնոն լայն ճանաչման է արժանացել յուրաքանչյուր տարվա օգոստոսին այստեղ անցկացվող միջազգային կինոփառատոնով, ինչպես նաև 1925 թվականի հոկտեմբերին տարածքային վեճերի առնչությամբ եվրոպական մի շարք պետությունների ղեկավարների անցկացրած բանակցություններով ու համաձայնագրերի կնքումով։
իտալ.՝ Locarno | |||||
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
---|---|---|---|---|---|
Մակերես | 19,27 կմ², 18,69 կմ² | ||||
ԲԾՄ | 200 մետր | ||||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||||
Բնակչություն | ▼15 824 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 091 | ||||
Փոստային դասիչ | 6600, 6601, 6604 և 6605 | ||||
Ավտոմոբիլային կոդ | TI | ||||
Պաշտոնական կայք | locarno.ch(իտալ.) | ||||
Վերոնշյալի հետ մեկտեղ՝ Լոկառնոն հանքային ջրաբուժության հանրահայտ առողջարան է և տրանսպորտային կարևոր հանգույց, որը ոչ միայն նավահանգիստ ու օդանավակայան ունի, այլև ավտոմայրուղիներով ու երկաթուղով կապված է ինչպես Շվեյցարիայի, այնպես էլ Իտալիայի խոշոր բնակավայրերի հետ։
2004 թվականի հունվարին իտալացի պատմաբան Մարինո Վիգանոն հայտարարեց, որ Լոկառնոյի Վիսկոնտեո ամրոցը, ամենայն հավանականությամբ, կառուցվել է Լեոնարդո դա Վինչիի պատրաստած նախագծի հիման վրա։
Պատմություն
խմբագրելԼոկառնոյի ներկայիս տարածքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նախապատմական ժամանակներում։ Իսկ պատմական փաստաթղթերում քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 789 թվականին։ 1342 թվականից գտնվել է Միլանի դքսության կազմում։ Վերջինիս տրոհման ժամանակաշրջանում՝ 1513 թվականին նվաճվել է շվեյցարացիների կողմից։
XIX դարում՝ մինչև 1878 թվականը, դարձել է Տիչինոյի՝ միմյանց հերթով փոխարինող երեք մայրաքաղաքներից մեկը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո այստեղ անց է կացվել եվրոպական երկրների ղեկավարների խորհրդաժողով-վեհաժողով, որ պատմության մեջ է մտել Լոկառնոյի կոնֆերանս անվանումով, և որտեղ էլ որոշվել է Եվրոպայում սահմանների կարգավիճակը։
Կլիմա
խմբագրելԼոկառնո/Մոնտի (367 m a.s.l., Reference period 1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 6.8 (44.2) | 8.7 (47.7) | 13.5 (56.3) | 16.5 (61.7) | 20.5 (68.9) | 24.4 (75.9) | 27.1 (80.8) | 26.3 (79.3) | 21.7 (71.1) | 16.4 (61.5) | 10.7 (51.3) | 7.3 (45.1) | 16.7 (62.1) |
Միջին օրական °C (°F) | 3.4 (38.1) | 4.7 (40.5) | 8.8 (47.8) | 11.8 (53.2) | 15.8 (60.4) | 19.4 (66.9) | 21.9 (71.4) | 21.2 (70.2) | 17.2 (63) | 12.6 (54.7) | 7.4 (45.3) | 4.1 (39.4) | 12.4 (54.3) |
Միջին ցածր °C (°F) | 0.8 (33.4) | 1.6 (34.9) | 4.9 (40.8) | 7.8 (46) | 11.9 (53.4) | 15.2 (59.4) | 17.5 (63.5) | 17.1 (62.8) | 13.7 (56.7) | 9.7 (49.5) | 4.8 (40.6) | 1.6 (34.9) | 8.9 (48) |
Տեղումներ մմ (դյույմ) | 71 (2.8) | 59 (2.32) | 96 (3.78) | 186 (7.32) | 221 (8.7) | 198 (7.8) | 178 (7.01) | 210 (8.27) | 236 (9.29) | 190 (7.48) | 162 (6.38) | 90 (3.54) | 1897 (74,69) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 18.6 (7.32) | 9.1 (3.58) | 1.9 (0.75) | 0.6 (0.24) | 0.0 (0) | 0.0 (0) | 0.0 (0) | 0.0 (0) | 0.0 (0) | 0.0 (0) | 2.2 (0.87) | 14.6 (5.75) | 47.0 (18.5) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 4.9 | 4.5 | 5.9 | 10.1 | 12.4 | 10.2 | 8.5 | 9.9 | 8.9 | 9.2 | 8.3 | 6.5 | 99.3 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 1.0 cm) | 2.1 | 1.8 | 0.6 | 0.1 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.6 | 2.2 | 7.4 |
% խոնավություն | 65 | 61 | 55 | 60 | 66 | 64 | 62 | 66 | 70 | 75 | 70 | 67 | 65 |
Միջին ամսական արևային ժամ | 135 | 149 | 196 | 184 | 192 | 229 | 259 | 245 | 194 | 151 | 118 | 119 | 2171 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 61 | 60 | 59 | 49 | 47 | 57 | 63 | 62 | 56 | 52 | 52 | 57 | 56 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Տեսարժան վայրեր
խմբագրելՇվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված են Լոկառնոյի ինը տեսարժան վայրեր։ Դրանցից երեքը եկեղեցիներ են՝ Սան Ֆրանչեսկոն ու նախկին կուսանոցը, նոր եկեղեցին՝ Սանտա Մարիա Ասունտան՝ քահանայական կացարանով և S. Maria in Selva-ն՝ առընթեր գերեզմանատնով հանդերձ։ Մնացած վեց կառույցների մեջ են Վիսկոնտեո ամրոցը, որտեղ ներկայումս գործում է երկրագիտական թանգարանը, կանտոնային գրադարանը, երկու դպրոց, պինակոտեկան և Casorella-ն։ Եվ ընդհանրապես՝ Լոկառնո քաղաքն ամբողջությամբ ներառված է շվեյցարական ժառանգության գույքացուցակում[3]։ Քաղաքի հիշարժան հուշարձաններից են նաև Մադոննա դել Սասո եկեղեցին՝ իտալական Վերածննդի անվանի ներկայացուցիչ Բրամանտինոյի վրձնած որմնանկարով, արեգակնային համակարգի բազմակիլոմետրանոց մոդելը, որ պատրաստվել է իրականի մեկ միլիարդերորդի չափային համամասնություններով։
- Վիսկոնտեո ամրոցը
- Վիսկոնտեո ամրոցը
- Santa Maria in Selva-ի որմնանկարներից
- Santa Maria-ի որմնանկարներից
- Նավահանգիստը
- Մադոննա դել Սասո եկեղեցին
- Անտոնիո Աբատի եկեղեցին
- Պինակոտեկան
- Մեծ հրապարակը կինոփառատոնի ժամանակ
- Գրասենյակային շենք
Անվանի լոկառնոցիներ
խմբագրել- Ջուզեպե Անտոնիո Օրելլի (1700 կամ 1706 – մահացել է 1776-ից հետո ) - նկարիչ
- Ֆրանց Անտոն Բուզետելլի (1723 – 1763) -1754 թվականից Նիմֆենբուրգի (Բավարիա) հախճապակու գործարանի մոդելավորող
- Ջովանի Բատիստա Պիոդա (1808 – 1882) - շվեյցարացի քաղաքական գործիչ, Շվեյցարիայի դաշնային խորհրդի անդամ 1857–1864 թթ.
- Օտտո Բրաուն (1872–1955) - գերմանացի քաղաքական գործիչ, Պրուսիայի վարչապետ 1920-ից 1932 թթ., 1933 թվականից ատրել է աքսորում
- Կառլ Ռապպ (1882–1962) - Rapp Motorenwerke GmbH ընկերության հիմնադիր և սեփականատեր
- Տերեզինա Բոնտեմպի (1883–1968) - գրող, խմբագիր
- Ֆրից Գլառներ (1899–1972) - նկարիչ
- Ռոբերտ Գիլբերտ (1899–1978) - կոմպոզիտոր, քնարերգու, երգիչ, դերասան[4]
- Ռեմո Ռոսսի - (1909 – 1982) - քանդակագործ
- Պատրիսիա Հայսմիթ (1921-1995) - գրող, 1982-ից ապրել է Լոկառնոյում[5]
- Միրկո Էլիս (1923 – 2014) - դերասան[6]
- Վալո Լյուոնդ (1927–2012) - դերասան[7]
- Օլիվեր Նոյվիլ (ծնվ. 1973 թ.) - նախկին ֆուտբոլիստ
Քույր քաղաքներ
խմբագրել
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018 — FSO, 2019.
- ↑ Swiss Federal Statistical Office (2015). «Bilanz der ständigen Wohnbevölkerung (Total) nach Bezirken und Gemeinden» (XLS) (գերմաներեն and ֆրանսերեն). Wabern, Switzerland. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Kantonsliste A-Objekte:Ticino». KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ IMDb Database retrieved 22 January 2019
- ↑ IMDb Database retrieved 22 January 2019
- ↑ IMDb Database retrieved 22 January 2019
- ↑ IMDb Database retrieved 22 January 2019
- ↑ «Our Sister Cities». City of Lompoc. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Association Suisse des Communes et Régions d'Europe». L'Association suisse pour le Conseil des Communes et Régions d'Europe (ASCCRE) (French). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիճամփորդն ունի Locarnoին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
Աղբյուրներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոկառնո (քաղաք)» հոդվածին։ |