Լուիզա Ֆլետչեր

ամերիկացի դերասանուհի

Լուիզա Ֆլետչեր (անգլ.՝ Louise Fletcher, հուլիսի 22, 1934(1934-07-22)[1][2], Բիրմինգհեմ - սեպտեմբերի 23, 2022(2022-09-23)[3][4], Montdurausse, Թարն, Ֆրանսիա[2]), ամերիկացի դերասանուհի, որը հայտնի է «Թռիչք կկվի բնի վրայով» կուռքային ֆիլմում խաղացած ազդեցիկ քույր Ռետչեդի դերով, որի համար արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։

Լուիզա Ֆլետչեր
անգլ.՝ Louise Fletcher
Ծնվել էհուլիսի 22, 1934(1934-07-22)[1][2]
ԾննդավայրԲիրմինգհեմ
Մահացել էսեպտեմբերի 23, 2022(2022-09-23)[3][4] (88 տարեկան)
Մահվան վայրMontdurausse, Թարն, Ֆրանսիա[2]
ԿրթությունՀյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում և Ramsay High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Ֆլետչերը ծնվել է խուլուհամր ծնողների ընտանիքում։ Նրա հայրը եպիսկոպոսական քահանա էր, որի ջանքերի շնորհիվ Ալաբամայում խուլերի համար հիմնվել է շուրջ 40 եկեղեցի[6]։ Սովորեցրել է խոսել և լսելով մորաքրոջը ծանոթացել է դերասանական վարպետությանը։ Լուիզան Հյուսիսային Կարոլինայի համալսարանն ավարտելուց հետո տեղափոխվել է Լոս Անջելես, իսկ երեկոյան սկսել է դերասանական դպրոց հաճախել։

Կարիերա

խմբագրել

Առաջին անգամ Ֆլետչերն էկրանին հայտնվել է որպես հեռուստասերիալի հրավիրված դերասանուհի, մասնավորապես նա խաղացել է «Մեվերիկ» և «Անձեռնամխելիները» հայտնի հեռուստասերիալների էպիզոդներից մեկում։ Ֆլետչերի դերասանական կարիերան չի ստացվել չափազանց բարձր հասակի պատճառով․ խաղընկերները հաճախ երևացել են մի գլուխ ցածրահասակ։ 1960 թվականին Ֆլետչերն ամուսնացել է և իրեն նվիրել երեխաների դաստիարակությանը։ Ռոբերտ Օլթմենի ներկայացնելուց տասը տարի անց նա վերսկսել է կինոկարիերան և մեկ տարի անց իր հայտնի դերով խաղացել է Միլոշ Ֆորմանի «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում։ Ստանալով «Օսկար» մրցանակ՝ Ֆլետչերը արտասանել է «Երբեմն հիանալի է, որ բոլորը ատում են քեզ» ըմբոստ արտահայտությունը։

Անձնական կյանք

խմբագրել

1960-1977 թվականներին Ֆլետչերը ամուսնացած է եղել գրական գործակալ և պրոդյուսեր Ջերի Բիկոմի հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ Ջոն Դեշիլ Բիկը և Էնդրյու Ուիլսոն Բիկը։

Ֆիլմագրություն

խմբագրել
ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
1960սՓերի ՄեյսոնPerry MasonՍյուզան Քոնոլի, Գլեդիս Դոյլ
1963ֆԱրծիվների երամA Gathering of Eaglesտիկին Քելմեր
1974ֆՄեզ նման գողերThieves Like UsՄեթթի
1975ֆԹռիչք կկվի բնի վրայովOne Flew over the Cuckoo's Nestքույր Միլդրեդ Ռետչեդ
1975ֆՌուսական ռուլետկաRussian RouletteՄիջ
1977ֆԴևի վտարումըExorcist II: The HereticԲժիշկ Ջինա Տուշկին
1978ֆՍատանայի վտարումը 2The Cheap DetectiveՄառլենա Դյուշո
1979ֆԿարմիր գույնով տիկինըThe Lady in RedԱննա Սեյջ
1980ֆԴրակուլայի մայրըMamma DraculaԴրակուլայի մայրը
1981ֆՄահացած երեխաներStrange BehaviorԲարբարա Մորհեդ
1983ֆՄտքի փոթորիկBrainstormդոկտոր Լիլիան Ռեյնոլդս
1984ֆԲոցավառվող հայացքFirestarterՆորմա Մենդերս
1986ֆՈչ ոք հիմար չէNobody's FoolՊերլ
1986ֆՏղան, որը կարող էր թռչելThe Boy Who Could FlyՀոգեբույժ
1986ֆՆերխուժում ՄարսիցInvaders from MarsՏիկին ՄաքՔլատչ
1987ֆԾաղիկներ ձեղնահարկFlowers in the Atticտատիկը / Օլիվիա Ֆոքսուորտ
1988ֆԵրկու լուսինների միաձուլումըTwo Moon JunctionԲել Դելոնգպրե
1989ֆԼավագույններից լավագույնըBest of the BestՏիկին Գրեյդի
1989հֆՎերջին ծանուցումFinal NoticeՏիկին Լորդ
1990ֆԿապույտ պողպատBlue SteelՇիրլի Տյորներ
1990ֆՄութ գոտիShadowzoneբժիշկ Էրհարթ
1990հֆՄղձավանջ 13-րդ հարկումNightmare on the 13th FloorԼեթթի Գորդոն
1994ֆՋորջինոGiorginoՀյուրանոցի տիրուհի
1994ֆԿծիկTrystՄեգի
1994ֆՏաղավար ճանապարհի կողքինTollboothԼիլիան
1994ֆThe Haunting of Seacliff InnThe Haunting of Seacliff InnԴորոտի Օ'Հարան
1995սՎերադարձ դեպի երկու լուսնի խաչմերուկReturn to Two Moon JunctionԲել Դելոնգպրե
1995ֆՎիրտուալությունVirtuosityԷլիզաբեթ Դին
1995սՎիրտուալ իրականությունVR.5Նորա Բլում
1995սՇտապ օգնությունERՌոբերտ Չեդվիկ
1996ֆՍտեփֆորդի ամուսիններըThe Stepford HusbandsՄիրիամ Բենտոն
1996ֆՄուլհոլանդ ռոքMulholland FallsԷսթեր
1996ֆՖրանկենշտեյնը և եսFrankenstein and MeՏիկին Պերդյու
1996ֆԲեսպրեդելը միջնակարգ դպրոցումHigh School HighԷվելին Դոյլ
1996ֆԵրկու օր ձորում2 Days in the ValleyԷվելին
1997ֆՁկնորսության համարGone FishinՌեստորանի տիրուհի
1999ֆԱշխարհի քարտեզA Map of the WorlՆելլի Գուդվին
1999ֆԴաժան խաղերCruel IntentionsԷլեն Ռոզմոնդ
1999ֆՊայմանագիրըThe ContractՔոլինզ տատիկը
1999սStar Trek: Deep Space NineStar Trek: Deep Space NineԿայ Վինի
1999ֆՍատանայի թվաբանությունThe Devil's ArithmeticՏիկին Եվա
2002ֆԵրկրային ՄաննաManna from Heavenմայրապետ
2003ֆՏան որոնումFinding HomeԷսթեր
2004ֆՓրկելով ԱդամինClipping Adamտատիկ
2005ֆՀյուսիսային լույսերAurora BorealisՌութ Շորթեր
2005ֆՄթնշաղի պարերDancing in TwilightԷվելին
2006ֆFat Rose and SqueakyFat Rose and SqueakyԲոնի
2006ֆԵս և ԼյուքըMe and Lukeտատիկ Գնելի
2007ֆՎերջին մեղավոր պտուղըThe Last Sin EaterՄիզ Էլդա
2011-2017սԱնամոթներShamelessՊռգ Գապլագեր

Մրցանակներ

խմբագրել
  • 1976 թվական - «Օսկար» մրցանակ՝ լավագույն կանացի դերի համար, «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում
  • 1976 թվական - «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ լավագույն կանացի դերի համար, «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում
  • 1977 թվական - «BAFTA» մրցանակ՝ լավագույն կանացի դերի համար, «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում 

Անվանակարգեր

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Ֆլետչեր» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սեռական հարաբերությունԵղիշե ՉարենցՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Ծաղկեվանք (Արա լեռ)Ջոուի ԱնսաՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՎարդավառՀայաստանԿառլես ՊուչդեմոնՋրծաղիկԱնահիտ ՉարենցՍաղմոսավանքԹռչկանի ջրվեժՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԳառնու հեթանոսական տաճարՍպասարկող:ՎերջինփոփոխություններըՀեշտոցային արտադրությունՕրալ սեքսԱրփենիկ ՉարենցԳարեգին ՆժդեհՋուրՊարբերական հիվանդությունՀղիություն (մարդ)Վիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի հոդվածներՀայերենի այբուբենԵրևանՀովհաննես ԹումանյանՇվեյցարիաԴաշտանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀեշտոցի սնկային վարակՍևանա լիճԽոր ՎիրապՊարույր Սևակ