Խաղաղության պարտեզ

«Խաղաղության պարտեզ» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Сад мира»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում, Վիբորգյան խճուղու (A-122 մայրուղի) 38-րդ կիլոմետրին[1]։ Բացվել է 1967 թվականի մայիսի 5-ին։

«Խաղաղության պարտեզ» հուշահամալիր
«Խաղաղության պարտեզ» հուշահամալիրը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպատերազմի հուշահամալիր և պատմության հուշարձան
Ստեղծում1967
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՎսևոլոժսկի շրջան
Շինության ձևՀուշահամալիր
Մասն էՓառքի կանաչ գոտի
Ներկա վիճակԿանգուն
 Garden of Peace memorial Վիքիպահեստում

Հուշահամալիրը նվիրված է Լենինգրադյան ճակատի 21-րդ և 23-րդ բանակների ստորաբաժանումներին և կազմավորումներին[2]։

Հուշահամալիրը Ռուսաստանի դաշնային նշանակության պատմության հուշարձան է (գրանցման համար` 471420280300656) համաձայն ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 624 որոշման[1]։

Նկարագրություն

խմբագրել

Լցնովի բլրի վրա տեղադրված է գրանիտե բլոկներից կառուցված 10 մ երկարությամբ և 2,8 մ բարձրությամբ ստելա։ Նրա կողքին տեղադրված են բետոնե հակատանկային կոճղապատնեշներ։ Բետոնե սալիկներով պատված հարթակի աջ կողմում տեղադրված են դրոշաձողեր։ Խորքում, փոքր բարձրության վրա, գրանիտե բլոկներով շարված տեքստով պատ է։  Պատից ձախ տնկված է յոթ խնձորենի։ Հուշարձանի ձախ մասից դեպի դաշտ է տարածվում 175 մետր երկարությամբ կեչիների ծառուղի[2]։

Հեղինակներ

խմբագրել

Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ Վ. Ա. Գավրիլովը և Յ. Ա. Դյակոնովը[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Памятник «Сад мира»».
  2. 2,0 2,1 2,2 «Мемориал в память обороны города в 1941-1944 гг. "Зеленый пояс славы Ленинграда" - "Сад Мира"».

Գրականություն

խմբագրել
  • Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՀայաստանՍեռական հարաբերությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՋոուի ԱնսաՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՋրծաղիկԿառլես ՊուչդեմոնՎարդավառՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Վիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի հոդվածներԼալա ՄնացականյանՊարբերական հիվանդությունԹղթադրամՀեշտոցի սնկային վարակՊարույր ՍևակԾաղկեվանք (Արա լեռ)Հովհաննես ԹումանյանԳառնու հեթանոսական տաճարԵրազահանՀեշտոցային արտադրությունՏիգրան ՄեծՋուրՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԾովԵրևանՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/հավաքի հոդվածներ/Ցանկ 5ՍաղմոսավանքՕրալ սեքսԴաշտանՎրաստանՁեռնաշարժությունՀայերենի այբուբենՀղիություն (մարդ)