Խոզանոց
Խոզանոց, շինություն խոզեր պահելու համար։
Խոզաբուծական տնտեսություններում տարածված են հիմնականում 3 տիպի խոզանոցներ.
- մասնագիտացված՝ նախատեսված է սեռահասակային ու տնտեսական մեկ խմբի կենդանիների, մերունների ծինն անցկացնելու, արտադրող վարազների, մերուններից առանձնացած խոճկորների, հղիների ու ստերջների, հոտը նորոգելու նպատակով առանձնացված խոճկորների համար
- մասնագիտացված կառուցահատված, ինչպես և վերարտադրության և բտման մասնաշենքեր
- շենք-կառույց սեռահասակային բոլոր խմբերի կենդանիների համար։
Խոզանոցները սովորաբար մեկ հարկանի, երբեմն բազմահարկ շինություններ են. ունեն ջեռուցման, օդափոխման, կերի մատակարարման, գոմաղբի հեռացման հարմարանքներ և ավտոմատ սարքավորում։ Արդյունաբերական հիմունքներով գործող արտադրական համալիրների խոզանոցներում աշխատատար պրոցեսները ավտոմատացված և մեքենայացված են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 66)։ ![]() |
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԾաղկեվանք (Արա լեռ)Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՎարդավառՋոուի ԱնսաՍեռական հարաբերությունՋուրՀայաստանԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սպասարկող:ՎերջինփոփոխություններըԿառլես ՊուչդեմոնՋրծաղիկՆիդերլանդներՀեշտոցի սնկային վարակՕրալ սեքսՊարբերական հիվանդությունՀովհաննես ԹումանյանԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՀեշտոցային արտադրությունՁեռնաշարժությունԿրիշտիանու ՌոնալդուԹռչկանի ջրվեժԵղիշե ՉարենցՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՍաղմոսավանքԴաշտանԳառնու հեթանոսական տաճարԵրկրորդ համաշխարհային պատերազմՍակավարյունությունԵրևանՄեսրոպ ՄաշտոցՀայերենի այբուբենՀուլիսի 5Միզուղիների ինֆեկցիաներԱնալ սեքսՊարույր Սևակ