ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1985

1985 թ. կայացած ֆուտբոլի Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային առաջնությունը՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունը, դարձավ մրցաշարի չորրորդ խաղարկությունը, որը ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունը համատեղեց 1986 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության տեղական գոտու ընտրական մրցաշարի հետ։ ԿՈՆԿԱԿԱՖ-ին հատկացված էր աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի 24 ուղեգրերից երկուսը, և այն բանից հետո, Մեքսիկան նվաճեց աշխարհի առաջնության կազմակերպիչ երկիր լինելու իրավունքը (ավելի վաղ նախատեսված էր աշխարհի առաջնությունը անցկացնել Կոլումբիայում, սակայն ավերիչ երկրաշարժից հետո կոլումբիական կառավարությունը հայտարարեց, որ պատրաստ չէ ընդունել մրցաշարը, և ՖԻՖԱ-ն որոշեց փոխել նրա անցկացման վայրը), 1986 թ. աշխարհի առաջնության ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու ընտրական մրցաշարի արդյունքում որոշվելու էր մեկ ազատ ուղեգրի նվաճողը։ Առաջին անգամ ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունը չունեցավ տանտեր-երկիր։ Փոխվեց նաև խաղարկության ձևաչափը։ Երեքական հավաքականներից բաղկացած երեք խմբերի հաղթողները կազմեցին եզրափակիչ փուլի խումբը, որի հաղթողն էլ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիրը։ Խմբերում հավաքականները միմյանց հետ հանդիպեցին երկուական անգամ՝ տանը և մրցակցի հարկի տակ։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1985
CONCACAF Championship 1985
Campeonato de la CONCACAF 1985
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայրֆիքսված չէ
      Քաղաքներ12
      Մարզադաշտեր12
Մրցաշրջանի ժամկետփետրվարի 24սեպտեմբերի 14
Մասնակիցներ9
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ ՉեմպիոնԿանադա Կանադա
Արծաթե մեդալ ՓոխչեմպիոնՀոնդուրաս Հոնդուրաս
Բրոնզե մեդալ Երրորդ տեղԿոստա Ռիկա Կոստա Ռիկա
Մրցաշրջանի վիճակագրություն
Խաղեր24
Խփված գոլեր54  (2.25 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ)Հոնդուրաս Խոսե Ֆիգերոա  (5 գոլ)
1981        1989

Որակավորում

խմբագրել

Մասնակիցներ

խմբագրել
ՀավաքականՄասնակցությունըՈրակավորման ճանապարհը
Հյուսիսամերիկյան զոնա
 Կանադա3-րդընտրական 2-րդ զույգի հաղթող
 Միացյալ Նահանգներ1-ինընտրական 3-րդ զույգի հաղթող
Կենտրոնամերիկյան զոնա
 Գվատեմալա7-րդավտոմատ կերպով
 Սալվադոր5-րդընտրական 1-ին զույգի հաղթող
 Կոստա Ռիկա5-րդընտրական 4-րդ զույգի հաղթող
 Հոնդուրաս6-րդընտրական 5-րդ զույգի հաղթող
Կարիբյան զոնա
 Տրինիդադ և Տոբագո5-րդընտրական 6-րդ զույգի հաղթող
Հայիթի7-րդընտրական 7-րդ զույգի հաղթող
 Սուրինամ2-րդընտրական 8-րդ զույգի հաղթող

Մրցավայրեր

խմբագրել
Գվատեմալա
 Գվատեմալա
Վիկտորիա
 Կանադա
Տորոնտո
 Կանադա
Մատեո Ֆլորես մարզադաշտՌոյալ Ատլետիկ ՊարկՎարսիթի մարզադաշտ
իսպ.՝ Estadio Mateo Floresանգլ.՝ Royal Athletic Park
ֆր.՝ Royal Athletic Park
անգլ.՝ Varsity Stadium
ֆր.՝ Stade Varsity
26 000 նստատեղ25 500 նստատեղ21 700 նստատեղ
Սենտ Ջոն
 Կանադա
Սան Խոսե
 Կոստա Ռիկա
Ալախուելա
 Կոստա Ռիկա
Կանադա Գեյմս մարզադաշտՌիկարդո Սապրիսա մարզադաշտԱլեխանդրո Մորերա Սոտո մարզադաշտ
անգլ.՝ Canada Games Stadium
ֆր.՝ Stade Jeux du Canada
իսպ.՝ Estadio Ricardo Saprissaիսպ.՝ Estadio Alejandro Morera Soto
5 000 նստատեղ23 000 նստատեղ18 000 նստատեղ
Պորտ-օ-Պրենս
Հայիթի
Տեգուսիգալպա
 Հոնդուրաս
Սան Պեդրո Սուլա
 Հոնդուրաս
Տորանս
 Միացյալ Նահանգներ
Սենտ Լուիս
 Միացյալ Նահանգներ
Սան Սալվադոր
 Սալվադոր
Սիլվիո Կատոր մարզադաշտՏիբուրսիո Կարիաս Անդինո մարզադաշտՖրանսիսկո Մորասան մարզադաշտՄերդոք մարզադաշտՍոքեր ՊարկԿուսկատլան մարզադաշտ
ֆր.՝ Stade Sylvio Catorիսպ.՝ Estadio Tiburcio Carías Andinoիսպ.՝ Estadio Francisco Morazánանգլ.՝ Murdock Stadiumանգլ.՝ Soccer Parkիսպ.՝ Estadio Cuscatlán
30 000 նստատեղ35 000 նստատեղ20 000 նստատեղ12 100 նստատեղ6 200 նստատեղ45 000 նստատեղ

Մրցաշարի ընթացքը

խմբագրել
Կանադային չեմպիոնության համար հանձնված գավաթը

Խմբային փուլ

խմբագրել

ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության այս խաղարկության խմբային փուլում թիմերից յուրաքանչյուրը երկուական հանդիպում էր անցկացնում տանը և մրցակցի հարկի տակ[1][2]։ A խմբում հաջորդ փուլի ուղեգրի համար պայքարն ընթացավ Հոնդուրասի և Սալվադորի միջև, իսկ Սուրինամի հավաքականը կատարեց հետնապահի դերը։ Եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք ձեռք բերեցին վերջին խաղում հոնդուրասցիները՝ սեփական դաշտում գոլազուրկ ոչ ոքի խաղալով սալվադորցիների հետ։

B խմբում հիմնական պայքարն ընթացավ Կանադայի և Գվատեմալայի միջև։ Վճռորոշը Գվատեմալայի և Կանադայի միջև Գվատեմալայում կայացած հանդիպումն էր, որն ավարտվեց 1։1 հաշվով։ Այս ոչ ոքին կանադացիներին հաջորդ փուլի ուղեգիր բերեց։ Խմբում վերջին տեղը գրավեց Հայիթիի հավաքականը։

Ամենից հավասարակշռվածը C խումբն էր։ Սակայն խմբից դուրս գալու հիմնական պայքարը ընթացավ Կոստա Ռիկայի և Միացյալ Նահանգների հավաքականների միջև։ Կոստառիկացիները վերջին խաղում կարողացան մրցակցի հարկի տակ նվազագույն՝ 1։0 հաշվով առավելության հասնել ամերիկացիների նկատմամբ և շարունակել պայքարը հաջորդ փուլում։ Տրինիդադ և Տոբագոյի հավաքականը խմբում եզրափակեց մրցաշարային աղյուսակը։

Եզրափակիչ փուլ

խմբագրել

Եզրափակիչ փուլի երեք մասնակիցների մեջ ֆավորիտ էր համարվում Հոնդուրասը։ Ենթադրվում էր, որ նրան լուրջ դիմակայելու է Կոստա Ռիկայի հավաքականը, իսկ Կանադան դիտվում էր որպես եզրափակիչ փուլի սոսկ մասնակից։ Կրկին թիմերն անցկացրեցին երկուական տնային և արտագնա հանդիպում։ Առաջին հինգ հանդիպումների արդյունքում կոստառիկացիները դուրս մնացին չեմպիոնական մրցավազքից։ Կանադան կրկնակի անգամ ոչ ոքի խաղալով Կոստա Ռիկայի հետ (1։1 և 0։0) և մրցակցի հարկի տակ 1։0 հաշվով հաղթելով Հոնդուրասին, վերջին և վճռորոշ խաղից առաջ վերջինիս գերազանցում էր մեկ միավորով, և բավարար էր սեփական դաշտում ոչ ոքի խաղալ։ Հանդիպումն անցավ լարված պայքարում և ավարտվեց կանադացիների 2։1 հաշվով հաղթանակով, և Կանադայի ազգային թիմը առաջին անգամ նվաճեց մայրցամաքային չեմպիոնի տիտղոսը և արժանացավ 1986 թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ին հատկացված երկրորդ ուղեգիրը։ Հոնդուրասցիները գոլերի տարբերության ավելի լավ ցուցանիշի շնորհիվ զբաղեցրեցին մրցաշարում երկրորդ տեղը։

Հանդիպումներ

խմբագրել

Խմբային փուլ

խմբագրել

Խումբ 1

խմբագրել
ՏեղՀավաքականԽՀՈՊԽԳԲԳԳՏՄ
1  Հոնդուրաս422053+26
2  Սալվադոր421172+55
3  Սուրինամ401329-71

Հանդիպումների արդյունքները

24 փետրվարի
Սուրինամ  0 : 3  ՍալվադորԿուսկատլան մարզադաշտ, Սան Սալվադոր[1]
Հանդիսական՝ 35 652
Մրցավար՝ Բեռնի Ուլյոա
ՀղումՄաուրիսիո Ալֆարո  25'
Վիլֆրեդո Հուեսո  52'
Էվեր Էռնանդես  79'

27 փետրվարի
Սալվադոր  3 : 0  ՍուրինամԿուսկատլան մարզադաշտ, Սան Սալվադոր
Հանդիսական՝ 18 918
Մրցավար՝ Մարիո Էսկոբար Լոպես
Խոսե Մարիա Ռիվաս  68'80'
Լուիս Սապատա  76'
Հղում

3 մարտի
Սուրինամ  1 : 1  ՀոնդուրասԿարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա[1]
Հանդիսական՝ 35 000
Մրցավար՝ Մամերտո Նեգրերոս
Ռինալդո Էնտինխ  0'ՀղումԷդուարդո Լաինգ  0'

6 մարտի
Հոնդուրաս  2 : 1  ՍուրինամԿարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա
Հանդիսական՝ 27 453
Մրցավար՝ Կառլոս Ալֆարո
Խոսե Ֆիգերոա  0'0'ՀղումՔենեթ Ստյուարդ  0'

10 մարտի
Սալվադոր  1 : 2  ՀոնդուրասԿուսկատլան մարզադաշտ, Սան Սալվադոր
Հանդիսական՝ 51 555
Մրցավար՝ Դևիդ Սոչա
Խոսե Մարիա Ռիվաս  63'ՀղումՌոբերտո Բեյլի  1'
Էդուարդո Լաինգ  77'

14 մարտի
Հոնդուրաս  0 : 0  ՍալվադորՄորասան մարզադաշտ, Սան Պեդրո Սուլա
Հանդիսական՝ 38 175
Մրցավար՝ Անտոնիո Էվանգելիստա
Հղում

Խումբ 2

խմբագրել
ՏեղՀավաքականԽՀՈՊԽԳԲԳԳՏՄ
1  Կանադա431072+57
2  Գվատեմալա421173+45
3 Հայիթի400409-90

Հանդիպումների արդյունքները

13 ապրիլի
Կանադա  2 : 0 ՀայիթիՌոյալ Ատլետիկ Պարկ, Վիկտորիա
Հանդիսական՝ 5 000
Մրցավար՝ Անջելո Բրատսիս
Իգոր Վրաբլիչ  29'
Մայք Սուինի  41'
Հղում

20 ապրիլի
Կանադա  2 : 1  ԳվատեմալաՌոյալ Ատլետիկ Պարկ, Վիկտորիա
Հանդիսական՝ 5 000
Մրցավար՝ Էդգարդո Կոդեսալ
Դեյլ Միտչել  22'43'ՀղումԽուլիո Ռենդոն  65'

26 ապրիլի
Հայիթի 0 : 1  ԳվատեմալաՍիլվիո Կատոր մարզադաշտ, Պորտ-օ-Պրենս
Մրցավար՝ Էդուարդ Բելիոն
ՀղումԿառլոս Էստրադա  0'

5 մայիսի
Գվատեմալա  1 : 1  ԿանադաՄատեո Ֆլորես մարզադաշտ, Գվատեմալա
Հանդիսական՝ 60 000
Մրցավար՝ Լուիս Սիլես Կալդերոն
Բիրոն Պերես  42'ՀղումԴեյլ Միտչել  39'

8 մայիսի
Հայիթի 0 : 2  ԿանադաՍիլվիո Կատոր մարզադաշտ, Պորտ-օ-Պրենս
Հանդիսական՝ 7 000
Մրցավար՝ Ռեքս Օսբորն
ՀղումԴեյլ Միտչել  14'
Իգոր Վրաբլիչ  56'

15 մայիսի
Գվատեմալա  4 : 0 ՀայիթիՄատեո Ֆլորես մարզադաշտ, Գվատեմալա
Մրցավար՝ Ռոդոլֆո Մարտինես
Ռաուլ Չակոն  44'
Սելվին Գալինդո  48'
Խուան Ֆունես  62'
Ալֆրեդո Սոլորսանո  71'[3]
Հղում

Խումբ 3

խմբագրել
ՏեղՀավաքականԽՀՈՊԽԳԲԳԳՏՄ
1  Կոստա Ռիկա422062+46
2  Միացյալ Նահանգներ421143+15
3  Տրինիդադ և Տոբագո401327-51

Հանդիպումների արդյունքները

24 ապրիլի
Տրինիդադ և Տոբագո  0 : 3  Կոստա ՌիկաՌիկարդո Սապրիսա մարզադաշտ, Սան Խոսե[2]
Հանդիսական՝ 9 689
Մրցավար՝ Ռոդոլֆո Մարտինես
ՀղումՋոնի Վիլյամս  15'
Միգել Սիմփսոն  79'
Նիլտոն Նոբրեգա  79'

28 ապրիլի
Կոստա Ռիկա  1 : 1  Տրինիդադ և ՏոբագոՌիկարդո Սապրիսա մարզադաշտ, Սան Խոսե
Հանդիսական՝ 10 839
Մրցավար՝ Ռոմուլո Մենդես
Խորխե Ուլատե  0'ՀղումՆևիկ դե Նուն  0'

15 մայիսի
Տրինիդադ և Տոբագո  1 : 2  Միացյալ ՆահանգներՍոքեր Պարկ, Սենտ Լուիս[2]
Հանդիսական՝ 14 223
Մրցավար՝ Ռոբերտ Ալեն
Ադրիան Ֆոնրոուս  18'ՀղումՉիկո Բորխա  29'
Մարկ Պետերսոն  88'

19 մայիսի
Միացյալ Նահանգներ  1 : 0  Տրինիդադ և ՏոբագոՄերդոք մարզադաշտ, Տորանս
Հանդիսական՝ 6 115
Մրցավար՝ Խորխե Լեանսա
Փոլ Կալիջուրի  15'Հղում

26 մայիսի
Կոստա Ռիկա  1 : 1  Միացյալ ՆահանգներՄորերա Սոտո մարզադաշտ, Ալախուելա
Հանդիսական՝ 20 173
Մրցավար՝ Խոակին Ուրեա
Օսկար Ռամիրես  42'ՀղումՋոն Քեր  45'

31 մայիսի
Միացյալ Նահանգներ  0 : 1  Կոստա ՌիկաՄերդոք մարզադաշտ, Տորանս
Հանդիսական՝ 11 800
Մրցավար՝ Ջոն Միչին
ՀղումԷվարիստո Կորոնադո  34'

Եզրափակիչ փուլ

խմբագրել
ՏեղՀավաքականԽՀՈՊԽԳԲԳԳՏՄ
1  Կանադա422042+26
2  Հոնդուրաս41126603
3  Կոստա Ռիկա403146-23

Հանդիպումների արդյունքները

11 օգոստոսի
Կոստա Ռիկա  2 : 2  ՀոնդուրասՌիկարդո Սապրիսա մարզադաշտ, Սան Խոսե
Հանդիսական՝ 20 043
Մրցավար՝ Էդուարդ Բելիոն
Ալվարո Սոլանո  19'
Ջոնի Վիլյամս  86'
ՀղումԽոսե Ֆիգերոա  8' (11մ)
Պորֆիրիո Բետանկուր  23'

17 օգոստոսի
Կանադա  1 : 1  Կոստա ՌիկաՎարսիթի մարզադաշտ, Տորոնտո
Հանդիսական՝ 13 486
Մրցավար՝ Էնրիկե Մենդոսա
Փոլ Ջեյմս  58'ՀղումՎիլյամ Գիլյեն  12'[4]

25 օգոստոսի
Հոնդուրաս  0 : 1  ԿանադաԿարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա
Հանդիսական՝ 37 000
Մրցավար՝ Չառլզ Մարշալ
ՀղումՋորջ Պակոս  58'

1 սեպտեմբերի
Կոստա Ռիկա  0 : 0  ԿանադաՌիկարդո Սապրիսա մարզադաշտ, Սան Խոսե
Հանդիսական՝ 23 398
Մրցավար՝ Խոսե Կառլոս Օրտիս
Հղում

8 սեպտեմբերի
Հոնդուրաս  3 : 1  Կոստա ՌիկաԿարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա
Մրցավար՝ Ռիչարդ Ռամչարան
Պորֆիրիո Բետանկուր  40'
Խոսե Ֆիգերոա  51'66' (11մ)
ՀղումԱլեշանդրե Գիմարաես  7'

14 սեպտեմբերի
Կանադա  2 : 1  ՀոնդուրասԿանադա Գեյմս մարզադաշտ, Սենտ Ջոն[5]
Հանդիսական՝ 7 500
Մրցավար՝ Ռոմուլո Մենդես
Ջորջ Պակոս  15'
Իգոր Վրաբլիչ  61'
ՀղումՊորֆիրիո Բետանկուր  49'
1985 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության չեմպիոն

Կանադա
Առաջին տիտղոսը

 Կանադան ստացավ 1986 թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

Գոլերի հեղինակները

խմբագրել

5 գոլ`

Խոսե Ֆիգերոա

4 գոլ`

Դեյլ Միտչել

3 գոլ`

Իգոր Վրաբլիչ

Պորֆիրիո Բետանկուր

Խոսե Մարիա Ռիվաս

2 գոլ`

Ջորջ Պակոս

Ջոնի Վիլյամս

Էդուարդո Լաինգ

1 գոլ`

Սելվին Գալինդո
Կառլոս Էստրադա
Ռաուլ Չակոն
Բիրոն Պերես
Խուլիո Ռենդոն
Ալֆրեդո Սոլորսանո
Խուան Ֆունես
Փոլ Ջեյմս
Մայք Սուինի
Վիլյամ Գիլյեն

Ալեշանդրե Գիմարաես
Էվարիստո Կորոնադո
Նիլտոն Նոբրեգա
Օսկար Ռամիրես
Միգել Սիմփսոն
Ալվարո Սոլանո
Խորխե Ուլատե
Ռոբերտո Բեյլի
Չիկո Բորխա
Փոլ Կալիջուրի

Մարկ Պետերսոն
Ջոն Քեր
Մաուրիսիո Ալֆարո
Էվեր Էռնանդես
Վիլֆրեդո Հուեսո
Լուիս Սապատա
Ռինալդո Էնտինխ
Քենեթ Ստյուարդ
Նևիկ դե Նուն
Ադրիան Ֆոնրոուս

Մրցանակներ և նվաճումներ

խմբագրել

Մրցաշարի լավագույն ռմբարկուի մրցանակը ստացավ Խոսե Ֆիգերոան։

Մրցաշարային աղյուսակ

խմբագրել
ՀավաքականԽՀՈՊԽԳԲԳԳՏՄ
1  Կանադա8530114+713
2  Հոնդուրաս8332119+29
3  Կոստա Ռիկա8251108+29
4-9  Սալվադոր421172+55
 Գվատեմալա421173+45
 Միացյալ Նահանգներ421143+15
 Տրինիդադ և Տոբագո401327-51
 Սուրինամ401329-71
Հայիթի400409-90

Նայիր նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Սուրինամը իր տնային հանդիպումները խաղացել է մրցակցի դաշտում։
  2. 2,0 2,1 2,2 Տրինիդադ և Տոբագոն իր տնային հանդիպումները խաղացել է մրցակցի դաշտում։
  3. RSSSF-ի համաձայն գոլը խփել է Պերեսը։
  4. RSSSF-ի համաձայն գոլը խփել է Վիլյամսը։
  5. RSSSF-ի և Կանադայի Սոքերի Ասոցիացիայի պաշտոնական կայքի համաձայն հանդիպումը տեղի է ունեցել Սենտ Ջոնս քաղաքի Քինգ Ջորջ V Պարկում։

Արտաքին հղումներ

խմբագրել
ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնություն 1986 (ընտրական մրցաշար)
Եվրոպա  · Հարավային Ամերիկա  · Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկա  · Աֆրիկա  · Ասիա  · Օվկիանիա