Կայսր Նորթոն

Ջոշուա Աբրահամ Նորթոն (հունվարի 17, 1811(1811-01-17) կամ փետրվարի 4, 1818(1818-02-04)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] - հունվարի 8, 1880(1880-01-08)[3], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), նույն ինքը՝ Կայսր Նորթոնը, Սան Ֆրանցիսկոյի բնակիչ, ով 1859 թվականին իրեն հռչակեց "Նորթոն I, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կայսր"[4], ապա նաև՝ "Մեքսիկայի տիրակալ"[5]:

Կայսր Նորթոն
Ծնվել է՝հունվարի 17, 1811(1811-01-17) կամ փետրվարի 4, 1818(1818-02-04)[1]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]
Մահացել է՝հունվարի 8, 1880(1880-01-08)[3]
Վախճանի վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Woodlawn Memorial Park Cemetery և Սան Ֆրանցիսկո
Երկիր ԱՄՆ
գահի հավակնորդ և գործարար

Նորթոնը ծնվել է Անգլիայում, բայց կյանքի մեծ մասն անցկացրել է Հարավային Աֆրիկայում։ Նա արտագաղթել է Սան Ֆրանցիսկո այն բանից հետո, երբ իր հոր ունեցվածքից ստացել է 40.000 դոլար հրիտակ (ինչը համարժեք է 1,1 միլիոն դոլարի՝ 2014 թ. կուրսով)։ Նա սկսեց զբաղվել գործարարությամբ, սակայն անհաջողություն կրեց՝ ներդնելով պերուական բրնձի գործի մեջ[6]։

Նորթոնը փորձեց դատարանի միջոցով լուծել բրնձի վերաբերյալ իր պայմանագիրը, սակայն անհաջողություն կրելուց հետո նա դադարեց հանրային կերպար լինելուց։ Նա կրկին հայտնվում է 1859 թ. սեպտեմբերին, երբ իրեն հռչակում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կայսր[7]։ Թեև նա որևէ քաղաքական ազդեցություն չուներ և հիմնականում իր շրջապատի կողմից ենթարկվում էր ծաղրի, բայց Սան Ֆրանցիսկոյում նրան ընդունում էին որոշակի հարգանքով և նրա պատվին թողարկված դրամն օգտագործվում էր այն հաստատություններում, ուր նա հաճախ էր այցելում։

Կենսագրություն

խմբագրել

Նորթոնի ծնողներն անգլիացի հրեաներ էին՝ հողագործ և վաճառական Ջոն Նորթոնը և հաջողակ վաճառական Աբրահամ Նորդենի դուստր՝ Սարա Նորդենը[8][9][10]։

Ամենայն հավանականությամբ Նորթոնը ծնվել է Դեփթֆորդի Քենթիշ ավանում, որը ներկայում Լոնդոնի շրջագծի մեջ է[9][11]։

Նրա ծննդյան տարեթիվը ճշգրիտ հայտնի չէ, ըստ տարբեր տվյալների այն տատանվում է 1814-1820 թվականների միջակայքում[12][13][14][15][16][17][18][19][20]։

Իրեն կայսր հռչակելը

խմբագրել
Նորթոնը կայսերական հանդերձանքով

1859 թ. դրությամբ Նորթոնը վերջնականապես հիասթափվեց իր կարծիքով՝«ԱՄՆ-ի իրավական և քաղաքական կառուցվածքի անպետքությունից»։ 1859 թ. սեպտեմբերի 17-ին նա նամակներ հղեց քաղաքի տարբեր թերթերին՝ իրեն հռչակելով «Ամերիկայի Միացյալ Նահանգների Կայսր»։

Այդ մասին լուրն առաջին անգամ տպագրվեց San Francisco Bulletin թերթում որպես երգիծական նյութ[21]։ Նորթոնը հետագայում իրեն հռչակեց նաև «Մեքսիկայի Տիրակալ», այդպիսով սկիզբ դնելով իր 21-ամյա աննախադեպ և անլուրջ իշխանությանն Ամերիկայում։

Նորթոնի հռչակագրերից մեկը

Ինքնահռչակ կայսրն օգուտ չէր տեսնում օրենսդրական մարմնի մեջ և 1859 թ. հոկտեմբերի 12-ին նա «ցրում է» ԱՄՆ Կոնգրեսը։ 1860 թ. նա հրաման է արձակում, որով հրահանգում է կաթոլիկ և բողոքական եկեղեցիներին՝ իրեն հռչակել «Կայսր»։ 1869 թ. օգոստոսի 12-ին նա լուծարում է ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները։

Հետաքրքրական է, որ Նորթոնն առաջարկում էր ստեղծել Ազգերի լիգա[22]։

Վերջին տարիները և մահը

խմբագրել

1867 թ. ոստիկանությունը նրան ձերբակալում է՝ հարկադիր մտավոր բուժման ուղարկելու նպատակով, սակայն հանրային ճնշման տակ նրան ազատ են արձակում։

1880 թ. հունվարի 8-ի երեկոյան՝ Կալիֆորնիայի Գիտությունների ակադեմիայում դասախոսության գնալու ճանապարհին Նորթոնը կորցնում է գիտակցությունը։ Մինչ ոստիկանության կանչած շտապ օգնության կառքը տեղ կհասներ, Նորթոնը մահանում է։

Հիշատակը

խմբագրել

Մարք Տվենի «Հեքլբերի Ֆինի արկածները» գրքում Արքայի կերպարը հիմնված է Ջոշուա Նորթոնի անձի վրա[23]։

ՆորթոնըՌոբերտ Լյուիս Սթիվենսոնի 1892 թ. «Նավաբեկված»-ը նորավեպի կերպարներից մեկն է[23]։

1980 թվականի հունվարին Սան Ֆրանցիսկոյում կազմակերպվեցին միջոցառումներ՝ նվիրված «Միացյալ Նահանգների առաջին և միակ Կայսեր» մահվան հարյուրամյա տարելիցին[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայսր Նորթոն» հոդվածին։


🔥 Top keywords: Գլխավոր էջՀայաստանի առաջին հանրապետությունՍպասարկող:ՈրոնելԱրշակունիներՍումգայիթի ջարդերՄխիթար ԳոշԱքեմենյան պետությունԱրտաշես Ա ԲարեպաշտՍարդարապատի հերոսամարտՆերսիսյան դպրոց (Թիֆլիս)ՀայաստանՈւրբաթագիրքՇուշիի թեմական հոգևոր դպրոցՄոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր (1921)Նեմեսիս գործողությունՏիգրան ՄեծԵս և նաԱրշակունիների թագավորությունՍասունի հերոսամարտ (1894)Հայոց ցեղասպանությունՎարդավառՄուսա լեռան հերոսամարտՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Ջոուի ԱնսաԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԱղաբաբյան դպրոցԿիլիկյան Հայաստանի պետական կարգՀովհաննես ԹումանյանՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՍեռական հարաբերությունԶեյթունի ապստամբություն (1895)Պեպո (ֆիլմ)Վանի թագավորությունՀայ գրերի գյուտՆախիջևանի խանությունՋրծաղիկԵրևանի թեմական դպրոցԼևոն Բ