Կատագենեզ (երկրաբանություն)

Կատագենեզ, երկրակեղևում ցածր ջերմության ու ճնշման պայմաններում ընթացող քիմիական և ֆիզիկա-քիմիական պրոցեսների գենետիկական տիպ։ Տերմինն առաջարկել է Ա. Ֆերսմանը՝ 1922 թ-ին։ Համապատասխանում է նստվածքային ապարների զարգացման այն փուլին, որն սկսում է դիագենեզից հետո, սակայն նախորդում է մետամորֆիզմին։ Կատագենեզի գլխավոր գործոններն են՝ ջերմությունը (8-12 Կմ խորության վրա՝ 300-350 °C), ճնշումը (նույն խորության վրա՝ 1800-2900 մթն) և լուծույթները (փոխազդեցության մեջ են մտնում իրենց ներծծող ապարների հետ)։ Կատագենեզի օրինաչափությունների ճանաչումը կարևոր գործնական նշանակություն ունի (օրինակ, նստվածքային շերտերի նավթաբերության հեռանկարների գնահատման, ածուխների, շինանյութերի հատկությունների կանխագուշակման համար)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 282
🔥 Top keywords: Գլխավոր էջԿատեգորիա:Ծրագրային ապահովում այբբենական կարգովՍպասարկող:ՈրոնելՎիոլետա ԳևորգյանՋոուի ԱնսաՎարդավառՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Բուժաշխատողի օրԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՍեռական հարաբերությունՊաղեստինՀայաստանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՋրծաղիկԱրևադարձՏիգրան ՄեծԿառլես ՊուչդեմոնՀովհաննես ԹումանյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԾաղկեվանք (Արա լեռ)Սուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Հունիսի 21Պարբերական հիվանդությունՋուրՆիդերլանդներՀայոց ցեղասպանությունԳառնու հեթանոսական տաճարԵրկրորդ համաշխարհային պատերազմՍաղմոսավանքՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՀայ գրերի գյուտՊարույր ՍևակԳիշերահավասարԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցՀեշտոցային արտադրությունՀայերենի այբուբենԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՀայաստանի առաջին հանրապետություն