Կառլովի Վարի
Կառլովի Վարի (չեխ․՝ Karlovy Vary. Aussprache ), նախկինում ՝ Կառլսբադ (գերմ.՝ Karlsbad. գերմաներենից բառացի թարգմանած՝ նշանակում է Կառլի լոգարան), քաղաք Չեխիայում, Օգրժե գետի հովտում, ծովի մակերևույթից 380 մ բարձրության վրա։ Բնակչությունը՝ ▲49 353 մարդ (հունվարի 1, 2024)[2]։ Բալնեոլոգիական առողջարան է, Պրահայից 120 կմ արևմուտք։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կառլովի Վարի | |||||
Karlovy Vary Czech.jpg | |||||
| |||||
Երկիր | Չեխիա | ||||
Ներքին բաժանում | Bohatice?[1], Cihelny?[1], Čankov?[1], Doubí?[1], Drahovice?[1], Dvory?[1], Hůrky?[1], Olšová Vrata?[1], Počerny?[1], Rosnice?[1], Rybáře?[1], Sedlec?[1], Stará Role?[1], Tašovice?[1] և Karlovy Vary? | ||||
Հիմնադրված է | 1350 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1350 | ||||
Այլ անվանումներ | Կառլսբադ | ||||
Մակերես | 59,10 կմ² | ||||
ԲԾՄ | 447 մ | ||||
Խոսվող լեզուներ | չեխերեն | ||||
Բնակչություն | ▲49 353 մարդ (հունվարի 1, 2024)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +420 353 | ||||
Փոստային դասիչ | 360 01 - 360 20 | ||||
Ավտոմոբիլային կոդ | K (նախկինում՝ KR, KV) | ||||
Պաշտոնական կայք | karlovyvary.cz | ||||
2021 թվականից ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[3]՝ «Եվրոպայի առողջարանային մեծ քաղաքներ» («"Great Spa Towns of Europe"») ձևակերպման ներքո. նկատի են առնվել 18-20-րդ դարերի առողջարանային համալիրներն ու ընդհանրապես քաղաքի ճարտարապետությունը[4][5]։
Կառլովի Վարին Եվրոպայի ամենաընդարձակ առողջարանային համալիրն ունեցող բնակավայրն է[6] և ամենից հաճախ այցելվող առողջարանը Չեխիայի Հանրապետությունում[7]։ Քաղաքը հայտնի է նաև չեխական բարձրորակ, ինքնատիպ, շքեղ ապակեղենի արտադրությամբ։ Բացի այդ, այստեղ զարգացած է սննդի արդյունաբերությունը։
Անվանում
խմբագրելԱնվանումն առաջացել է չեխական թագավոր Կառլ I-ի (նույն ինքը՝ «Հռոմեական սրբազան կայսրության» կայսր և գերմանական թագավոր Կառլոս IV-ը) անունից։ Հանգստավայրի հիմնադրումը կապվում է նրա անվան հետ․ ընդունված է հիմնադրման տարեթիվ համարել 1358 թվականը, երբ Կառլ I-ը աղբյուրների մոտ կառուցել է որսորդական մի փոքր դղյակ) և չեխերեն vary «տաք աղբյուրներ բառից»։
Քաղաքի նախկին գերմանական անվանումն է Կարսլբադ․ նույն Կառլ անունից և գերմաներեն Bad ― «առողջարան, բուժավայր» բառից[8]։
Բնակչություն
խմբագրել2017 թվականի դրությամբ Կառլովի Վարիում ազգությամբ ոչ չեխ բնակիչները կազմում էին քաղաքի ընդհանուր բնակչության մոտավորապես 7 տոկոսը. դա Չեխիայի Հանրապետությունում երկրորդ ցուցանիշն է՝ մայրաքաղաք Պրահայից հետո։ Օտարերկրացիների մեջ մեծ թիվ են կազմում վիետնամցիները, գերմանացիները, ուկրաինացիները, ռուսները[9]։
Բնակչության 1869-2024 թվականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Քաղաքի հետ առնչված անվանի անձինք
խմբագրել- Պետրոս Առաջին (1672–1725), այցելել է Կառլովի Վարի 1711 թ.[23]
- Վոլֆգանգ Գյոթե (1749–1832), գերմանացի գրող, գիտնական. հոդված է գրել տեղի երկրաբանության մասին[24]
- Ժան դը Կառո (1770-1857), շվեյցարացի բժիշկ, հրատարակել է Almanach de Carlsbad ժողովածուն։
- Լյուդվիգ վան Բեթհովեն (1770–1827), կոմպոզիտոր. երկու անգամ այցելել է առողջարանը՝ բուժվելու, 1812 թվականին էլ համերգ է տվել Grandhotel Pupp հյուրանոցի Չեխական սրահում։
- Ադալբերտ Շտիֆտեր (1805–1868), ավստրիացի գրող, 1865–1867 թթ. բուժվել է առողջարանում։
- Ֆրեդերիկ Շոպեն (1810–1849), կոմպոզիտոր, 1835 թվականին այստեղ է վերջին անգամ տեսնվել ծնողների հետ։
- Իվան Տուրգենև (1818–1883), ռուս գրող, այցելել է բազմիցս։
- Էնթընի Դրեքսել (1826–1893), Drexel, Morgan & Co. (ներկայումս՝ JPMorgan) ընկերության ավագ գործընկեր, իր անունով հայտնի համալսարանի՝ Drexel University-ի հիմնադիր. վախճանվել է Կառլսբադում 1893 թ.:
- Մուստաֆա Քեմալ Աթաթուրք (1881–1938), Թուրքիայի հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ. 1918 թ. բուժվել է առողջարանում[25]։
- Ֆրանտիշեկ Բեհոունեկ (1898–1973), գիտնական և վիպասան. վախճանվել է այստեղ։
- Վլադիմիր Վորոնին (ծնվ. 1941), Մոլդովայի Հանրապետության նախկին նախագահ. բուժման նպատակով բազմիցս այցելել է Կառլովի Վարի։
Աշխարհագրություն
խմբագրելԿլիման չափավոր խոնավ է, ամառը՝ տաք (հուլիսի միշին ջերմաստիճանը՝ 17, 3 °C), ձմեռը՝ շատ մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -2 °C), տարեկան տեղումները՝ 620 մմ։ Բուժիչ միջոցները ածխաթթվային սուլֆատ-հիդրոկարբոնատային նատրիումային տաք աղբյուրներն են (41, 2-72, 2 °C), որոնց ջուրն օգտագործվում է խմելու, լոգանքների, ողողումների, ինհալյացիաների համար, տորֆա-ցեխաբուժությունը, Վրժիդլո (Շպրուդել) հեյզերի ջուրը։ Օգտագործվում են 13 խոշոր և շուրջ 300 փոքր հանքային տաք աղբյուրների ջրերը, ինչպես նաև տաք ջրի մշտական հոսք ունեցող Տեպլա գետի ջրերը։
Բուժվում են լյարդի և լեղուղիների, ստամոքս-աղիքային համակարգի, միզուղիների հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով տառապողները։
Կլիմա
խմբագրելԿառլովի Վարի (1991−2020 normals, extremes 1987−present)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 14.2 (57.6) | 16.4 (61.5) | 21.3 (70.3) | 27.5 (81.5) | 31.0 (87.8) | 34.5 (94.1) | 34.7 (94.5) | 35.8 (96.4) | 29.3 (84.7) | 23.8 (74.8) | 17.0 (62.6) | 13.1 (55.6) | 35.8 (96.4) |
Միջին բարձր °C (°F) | 0.5 (32.9) | 2.3 (36.1) | 6.7 (44.1) | 12.7 (54.9) | 17.2 (63) | 20.6 (69.1) | 22.6 (72.7) | 21.8 (71.2) | 16.8 (62.2) | 11.0 (51.8) | 4.8 (40.6) | 1.1 (34) | 11.51 (52.72) |
Միջին օրական °C (°F) | −1.8 (28.8) | −0.8 (30.6) | 2.8 (37) | 7.4 (45.3) | 11.7 (53.1) | 15.1 (59.2) | 17.0 (62.6) | 16.9 (62.4) | 12.4 (54.3) | 7.6 (45.7) | 2.6 (36.7) | −0.9 (30.4) | 7.5 (45.51) |
Միջին ցածր °C (°F) | −3.9 (25) | −3.8 (25.2) | −1.1 (30) | 2.2 (36) | 6.4 (43.5) | 9.6 (49.3) | 11.5 (52.7) | 10.9 (51.6) | 7.3 (45.1) | 4.0 (39.2) | 0.5 (32.9) | −2.6 (27.3) | 3.42 (38.15) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −20.1 (−4.2) | −22.6 (−8.7) | −16.7 (1.9) | −11.1 (12) | −4.9 (23.2) | −0.2 (31.6) | 3.1 (37.6) | 1.5 (34.7) | −2.8 (27) | −9.5 (14.9) | −12.7 (9.1) | −21.0 (−5.8) | −22.6 (−8.7) |
Տեղումներ մմ (դյույմ) | 54.6 (2.15) | 51.7 (2.035) | 55.5 (2.185) | 70.2 (2.764) | 117.2 (4.614) | 146.9 (5.783) | 151.6 (5.969) | 155.8 (6.134) | 118.0 (4.646) | 88.1 (3.469) | 58.6 (2.307) | 48.2 (1.898) | 1116,6 (43,961) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 11.7 | 10.1 | 11.8 | 11.4 | 14.3 | 14.7 | 15.1 | 13.6 | 12.0 | 12.8 | 11.8 | 11.9 | 151.2 |
աղբյուր: infoclimat.fr[26]Կաղապար:Better source needed |
Քույր քաղաքներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել- Տեպլա գետի առափնյան
- Grandhotel Pupp հյուրանոցը
- Պատմական փողոցներից մեկը
- Պատմական շինություններից մեկը
- Dvořák Park զբոսայգին
- Օպերայի շենքը
- Սյունաշարերով զբոսայգին՝ Park Colonnade-ը
- Սյունաշար
- Ջրըմպման սրահը
- Ջրանցքը
- Հեյզեր
- Մարիամ Մագդաղենացի եկեղեցին
- Պողոս-Պետրոս ուղղափառ եկեղեցին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 набор данных ISÚI — Czech Office of Surveying and Cadastre.
- ↑ 2,0 2,1 2,2 Český statistický úřad Počet obyvatel v obcích – k 1. 1. 2024 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2024.
- ↑ «Five sites in the Arab and Europe regions inscribed on UNESCO's World Heritage List» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Landwehr, Andreas (2021 թ․ հուլիսի 24). «'Great Spas of Europe' awarded UNESCO World Heritage status». Deutsche Presse-Agentur. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «The Great Spa Towns of Europe». UNESCO World Heritage Centre. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Nomination of the Great Spas of Europe for inclusion on the World Heritage List (Report). United Nations Educational, Scientific, and Cultural Organization. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Vývoj návštěvnosti lázní v letech 2000–2011». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
- ↑ «V Karlovarském kraji se líbí cizincům». Karlovarský deník (չեխերեն). 2017 թ․ հուլիսի 14.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 Historický lexikon obcí České republiky 1869–2005 (չեխերեն): 1. díl / J. Růžková, J. Škrabal — ČSÚ, 2006. — 759 p. — ISBN 978-80-250-1310-6
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 Historický lexikon obcí České republiky – 1869–2011 (չեխերեն) — ČSÚ, 2015.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2014 (չեխերեն) — Praha: 2014.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2016 (չեխերեն) — Praha: 2016.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2017 (չեխերեն) — Praha: 2017. — ISBN 978-80-250-2770-7
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2018 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2018. — ISBN 978-80-250-2843-8
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2019 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2019. — ISBN 978-80-250-2914-5
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2020 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2020.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2021 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2021.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1. 1. 2022 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2022.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích – k 1. 1. 2023 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2023.
- ↑ «Historický lexikon obcí České republiky 1869–2011 – Okres Karlovy Vary» (չեխերեն). Czech Statistical Office. 2015 թ․ դեկտեմբերի 21. էջեր 9–10.
- ↑ «Population Census 2021: Population by sex». Public Database. Czech Statistical Office. 2021 թ․ մարտի 27.
- ↑ «Hidden europe | Escape from Carlsbad». 2014 թ․ հուլիսի 3.
- ↑ Johannes Baier: Goethe und die Thermalquellen von Karlovy Vary (Karlsbad, Tschechische Republik). In: Jahresberichte und Mitteilungen des Oberrheinischen Geologischen Vereins. N. F. Bd. 94, 2012, ISSN 0078-2947, S. 87–103.
- ↑ «Kemal Ataturk | Biography, Reforms, Death, & Facts | Britannica».
- ↑ «Normales et records pour la période 1991-2020 à Karlovy Vary». infoclimat.fr. Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ https://mmkv.cz/cs/partnerske-mesto-baden-baden
- ↑ https://mmkv.cz/cs/partnerske-mesto-bernkastel-kues
- ↑ https://mmkv.cz/cs/eilat-izrael
- ↑ https://mmkv.cz/cs/locarno-svycarsko
- ↑ https://mmkv.cz/cs/carlsbad-california-usa
- ↑ https://mmkv.cz/cs/partnerske-mesto-kusatsu
- ↑ https://mmkv.cz/cs/partnerske-mesto-varberg
Գրականություն
խմբագրել- «Carlsbad», Southern Germany and Austria (2nd ed.), Coblenz: Karl Baedeker, 1871, OCLC 4090237, OL 20619468M
- John Merrylees (1886). Carlsbad and its Environs. S. Low, Marston, Searle, & Rivington.
- «Carlsbad», Guide through Germany, Austria-Hungary, Switzerland, Italy, France, Belgium, Holland, the United Kingdom, Spain, Portugal, &c (9th ed.), Berlin: J.H. Herz, 1908, OCLC 36795367, OL 6607948M
- Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 5 (11th ed.). 1911. էջ 346. .
- «Carlsbad», Austria-Hungary (11th ed.), Leipzig: Karl Baedeker, 1911, OL 18759934M
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք (չեխերեն)
- Զբոսաշրջային պաշտոնական հարթակ
- Զբոսաշրջային ոչ պաշտոնական հարթակ
- Կառլովի Վարիի տարածաշրջանային հեռուստաալիք KTB
- Pictures & Streetmap from 1725 (?), A. F. Zuerner/Schenck (Amsterdam)
- Pictures & Streetmap from 1733, Homannische Erben (Nuernberg)
- Karlovy Vary City Card – guide, maps, discounts
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլովի Վարի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 326)։ |