Կրետինիզմ (ֆր.՝ cretinisme, cretin — կրետին, ապուշ, տկարամիտ, թուլամիտ), հիվանդություն, առաջանում է վահանագեղձի գործունեության խանգարումից և բնորոշվում է ֆիզիկական ու հոգեկան (մտավոր) զարգացման կասեցմամբ։

Կրետինիզմ
Տեսակհիվանդություն
Բժշկական մասնագիտությունէնդոկրինոլոգիա
ՀՄԴ-92154
ՀՄԴ-10E00
 Cretinism Վիքիպահեստում

Պատճառներ

խմբագրել

Կրետինիզմի պատճառները կապված են հողում և ջրում յոդի բնական (էկզոգեն) պակասության կամ էնդոգեն անբավարարության հետ։ Հիվանդությունն արտահայտվում է մարդկանց ու կենդանիների վահանագեղձի չափերի մեծացումով։

Տարածման վայրեր

խմբագրել

Հաճախ տարածված է լեռնային վայրերում՝ Ալպեր և Պիրենեյներ (Եվրոպա), Հիմալայներ (Ասիա), Կորդիլիերներ (Հարավային Ամերիկա)։ Իջվի կղզու ինն հազար բնակիչների 1,1 %-ի մոտ առկա է այս հիվանդությունը[1]։

Արտահայտում

խմբագրել

Կրետինիզմով տառապողների մարմնակազմվածքն անհամաչափ է. վերջույթները կարճ են, ոտքերը ծուռ, դաստակները լայն, մատները կարճ, դեմքը փքված, ճակատը նեղ, քիթը թամբաձև, ակնախոռոչները խոր, ականջները մեծ։ Լեզուն լայն է և բերանում չի տեղավորվում, ատամները քիչ են։ Մաշկը գունատ է, չոր, մազածածկույթն աղքատ։ Հաճախակի լինում են աճուկային ու պորտային ճողվածքներ։ Սեռական օրգանները, ինչպես նաև երկրորդային սեռական հատկանիշները թերզարգացած են, նյութափոխանակությունը՝ խանգարված, լսողությունը՝ թույլ։ Հիվանդները դանդաղաշարժ են, քնկոտ, որևէ աշխատանք կատարելու անընդունակ։ Խանգարված է նաև խոսակցական ակտը։

Բուժվում է վահանագեղձի անբավարարությունը կոմպենսացնող պատրաստուկների միջոցով՝ թիրեիդին կամ տրիյոդ թիրոզին։ Կանխարգելումը կատարվում է ջրի և սննդի յոդացում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. FULL TEXT1_RUS.doc БЭЗИЛ-С(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 687
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՀայաստանՍեռական հարաբերությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՋոուի ԱնսաՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՋրծաղիկԿառլես ՊուչդեմոնՎարդավառՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Վիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի հոդվածներԼալա ՄնացականյանՊարբերական հիվանդությունԹղթադրամՀեշտոցի սնկային վարակՊարույր ՍևակԾաղկեվանք (Արա լեռ)Հովհաննես ԹումանյանԳառնու հեթանոսական տաճարԵրազահանՀեշտոցային արտադրությունՏիգրան ՄեծՋուրՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԾովԵրևանՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/հավաքի հոդվածներ/Ցանկ 5ՍաղմոսավանքՕրալ սեքսԴաշտանՎրաստանՁեռնաշարժությունՀայերենի այբուբենՀղիություն (մարդ)