Կրիստապս Պորզինգիս

Կրիստապս Պորզինգիս (լատին․՝ Kristaps Porziņģis), լատվիացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական և ծանր հարձակվող։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Դալաս Մավերիքս» ակումբում։

Կրիստապս Պորզինգիս
Kristaps Porziņģis

ԱկումբԱմերիկայի Միացյալ Նահանգներ Դալաս Մավերիքս
ԴիրքըԾանր հարձակվող/ կենտրոնական
Համար№ 6
Ի ծնե տրված անունըԿրիստապս Պորզինգիս
Kristaps Porziņģis
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 2, 1995 (28 տարեկան)
ԾննդավայրԼատվիա Լիեպայա, Լատվիայի Հանրապետություն
ԱզգությունԼատվիա Լատվիացի
Հասակ2,16 մ
Քաշ100 կգ
Դրաֆթի տարի2015 / ռաունդ` 1 / ընտր.` 4-րդ
Դրաֆթ ակումբՆյու Յորք Նիքս
Կարիերայի պատմություն
ԻսպանիաՍևիլյա ԲԱ (2011–2015)
Իսպանիա Սևիլյա Բ (2011–2012)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Նիքս (2015–2019)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դալաս Մավերիքս (2019-այժմ)
Մրցանակներ

  • Եվրագավաթի ծագող աստղ (2015)
  • ACB «All-Young Players» թիմ (2014–2015)

Ծնվել է Լատվիայի Հանրապետության Լիեպայա քաղաքում։ Ծննդավայրի պատանեկան ակումբներում ելույթներ ունենալուց հետո սկսել է մարզվել Իսպանիայի ACB լիգայի «Սևիլյայի» կրտսեր ակումբներում՝ ի վերջո 2011 թվականին դուրս գալով հիմնական կազմ։

Ընտրվել է NBA-ի 2015 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 4-րդ համարի ներքո՝ «Նյու Յորք Նիքսի» կողմից՝ դառնալով դրաֆթային պատմությանը հայտնի ամենաբարձր համարով ընտրված լատվիացին։

Ակումբային կարիերայից զատ, ներկայացրել է Լատվիայի բասկետբոլի ազգային երիտասարդական հավաքականը 2013 թվականի ՖԻԲԱ-ի մինչև 18 տարեկանների առաջնությունում։

Արտաքին հղումներ

խմբագրել
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՀայաստանՍեռական հարաբերությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՋոուի ԱնսաՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՋրծաղիկԿառլես ՊուչդեմոնՎարդավառՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Վիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի հոդվածներԼալա ՄնացականյանՊարբերական հիվանդությունԹղթադրամՀեշտոցի սնկային վարակՊարույր ՍևակԾաղկեվանք (Արա լեռ)Հովհաննես ԹումանյանԳառնու հեթանոսական տաճարԵրազահանՀեշտոցային արտադրությունՏիգրան ՄեծՋուրՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԾովԵրևանՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/հավաքի հոդվածներ/Ցանկ 5ՍաղմոսավանքՕրալ սեքսԴաշտանՎրաստանՁեռնաշարժությունՀայերենի այբուբենՀղիություն (մարդ)