Հանֆորդ (Կալիֆոռնիա)
Հանֆորդ (անգլ.՝ Hanford), քաղաք ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում։ Քինգս շրջանի շրջանային կենտրոնն է։ Բնակչությունը 53 967 մարդ է (2010)։
Բնակավայր | ||
---|---|---|
Հանֆորդ | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 43,521432 կմ², 42,966088 կմ² | |
ԲԾՄ | 76±1 մետր | |
Բնակչություն | ▲57 990 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Հեռախոսային կոդ | 559 | |
Փոստային դասիչ | 93230–93232 և 93231 | |
Պաշտոնական կայք | cityofhanfordca.com(անգլ.) | |
| ||
Պատմություն
խմբագրել1877 թվականին ներկայիս Հանֆորդ քաղաքի տարածքում կառուցել են Գոշենից մինչև Կոալինգ ձգվող Հարավային խաղաղօվկիանոսյան երկաթգիծը, որտեղ տեղակայված էր ճամբար, որը ժամանակի ընթացքում վերածվել է քաղաքի։ Քաղաքի անունը դրվել է Հանֆորդ՝ ի պատիվ Ջեյմս Մեդիսոն Հանֆորդի։ Հանֆորդում հաճախ էին տեղի ունենում հրդեհներ։ 1887 թվականին բացվել է փոստային գրասենյակը։ 1891 թվականի հուլիսի 19-ին գործարարների մի խումբ գործարարներ և քաղաքացիական առաջնորդներ խնդրագիր են հղել Տուլարի շրջանի վարչությանը՝ քաղաքի ինկորպորացիայի մասին։ 1891 թվականի օգոստոսի 12-ին քաղաքը ինկորպորացվել է։ Քինգս շրջանը կազմավորվել է 1893 թվականին, և Հանֆորդը դարձել է շրջանային կենտրոն։ Քաղաքը շատ արագ էր զարգանում, կառուցվել է օպերայի կառույցը (Սան Ֆրանցիսկոյի և Լոս Անջելեսի միջև միակը)[2]։
Աշխարհագրական դիրք
խմբագրելՀանֆորդը գտնվում է Կալիֆոռնիայի կենտրոնում և համարվում է Քինգս շրջանի շրջանային կենտրոնը։ Գտնվում է Սան Խոակին հովտում։ ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալներով Հանֆորդի ընդհանուր մակերեսը կազմում է 42,966 կմ քառակուսի։ Քաղաքը սպասարկում է Հանֆորդի քաղաքային օդանավակայանը։
Կլիմա
խմբագրելԿյոպպենի կլիմաների դասակարգման տվյալներով Հանֆորդի կլիման կիսաանապատային է։ Այդպիսի կլիման բնորոշ է կիսանապատային տափաստանային անապատներին ծայրամասային շրջաններում։ Սեզոնային ջերմաստիճանի տատանումները բավականին մեծ են։ Տարեկան միջին տեղումների քանակը՝ 213,4 մմ։ Տարեկան միջին ջերմաստիճանը 16,8 °C է, ամենատաք ամիսը հուլիսն է (միջին ջերմաստիճանը՝ 26,8 °C), ամենացուրտը՝ հունվարը (միջին ջերմաստիճանը՝ 7,2 °C)[3]։
Հանֆորդի քաղաքային օդնավակայանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 95 (35) | 94 (34) | 95 (35) | 100 (38) | 107 (42) | 114 (46) | 116 (47) | 115 (46) | 110 (43) | 101 (38) | 94 (34) | 80 (27) | 116 (47) |
Միջին բարձր °F (°C) | 54.3 (12.4) | 61.5 (16.4) | 68.1 (20.1) | 74.9 (23.8) | 84.0 (28.9) | 90.7 (32.6) | 95.6 (35.3) | 95.4 (35.2) | 90.4 (32.4) | 79.2 (26.2) | 64.8 (18.2) | 54.3 (12.4) | 76.1 (24.49) |
Միջին ցածր °F (°C) | 36.3 (2.4) | 39.1 (3.9) | 42.8 (6) | 46.5 (8.1) | 53.5 (11.9) | 58.5 (14.7) | 62.8 (17.1) | 61.1 (16.2) | 56.3 (13.5) | 47.9 (8.8) | 39.1 (3.9) | 34.7 (1.5) | 48.22 (9) |
Ռեկորդային ցածր °F (°C) | 14 (−10) | 18 (−8) | 23 (−5) | 25 (−4) | 30 (−1) | 36 (2) | 44 (7) | 40 (4) | 35 (2) | 28 (−2) | 18 (−8) | 15 (−9) | 14 (−10) |
Տեղումներ դյույմ (մմ) | 2.04 (51.8) | 1.73 (43.9) | 1.63 (41.4) | 0.79 (20.1) | 0.42 (10.7) | 0.15 (3.8) | 0.02 (0.5) | 0.02 (0.5) | 0.17 (4.3) | 0.50 (12.7) | 1.00 (25.4) | 1.63 (41.4) | 10.10 (256.5) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) | 7.2 | 7.4 | 6.6 | 3.9 | 1.7 | 0.5 | 0.1 | 0.2 | 0.8 | 2.2 | 4.2 | 6.4 | 41.2 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Բնակչություն
խմբագրել2010 թվականի մարդահամարի տվյալներով Հանֆորդի բնակչությունը կազմում է 53 967 մարդ (49,0%-ը տղամարդ, 51,0%-ը կին), քաղաքում կային 17 492 տնային տնտեսություններ և 13 128 ընտանիք։ Ռասայական կազմ․ սպիտակամորթներ՝ 62,5%, բնիկ ամերիկացիներ՝ 1,3%, աֆրոամերիկացիներ՝ 4,9%, ասիացիներ՝ 4,3% և երկու և ավելի ռասաների ներկայացուցիչներ՝ 5,4%։ Բնակչության 47,1%-ը լատինոամերիկացիներ են (43,1%-ը մեքսիկացիներ)[4]։
17 492 տնային տնտեսություններից 52,0%-ը միասին բնակվող ամուսնացած զույգեր են (26,6%-ը 18 տարեկանից երիտասարդ երեխաների հետ), 16,2%-ը կանայք առանց ամուսին, 6,9%-ը տղամարդիկ առանց կին, իսկ 24,9%-ը չուներ ընտանիք։ Միջինում ընտանեկան տնտեսություն են վարում 3,03 մարդ, իսկ ընտանիքի միջին չափը 3,49 մարդ է։
2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը ըստ տարիքային խմբի բաշխվում է հետևյալ կերպ․ 31,0%-ը 18 տարեկանից երիտասարդ բնակիչներ են, 4,5%-ը՝ 18-21 տարեկանի սահմաններում, 54,6%-ը՝ 21-65 տարեկանի սահմաններում, և 9,9%-ը՝ 65 տարեկանից ծեր տարիքում։ Բնակչության միջին տարիքը 30,9 տարեկան է։ Հանֆորդում յուրաքանչյուր 100 կնոջ բաժին է հասնում 96,3 տղամարդ, այդ թվում՝ 100 չափահաս կնոջ բաժին է հասնում 96,9 ծեր տղամարդ[4]։
Բնակչության քանակի և բնակիչների ծագման դինամիկան․
|
|
Տնտեսություն
խմբագրել2014 թվականին քաղաքում կար 16 տարեկանից բարձր 24 988 մարդ, որոնք աշխատանք ունեին (տղամարդկանց 54,8 տոկոսը և կանանց 45,2 տոկոսը)։ Ընդ որում, տղամարդիկ տարեկան 47 018 ԱՄՆ դոլար միջին եկամուտ են ունեցել, իսկ կանայք՝ 36 259 դոլար։ 2014 թվականին ընտանիքի միջին եկամուտը գնահատվել է 59 543 դոլար, տնային տնտեսության համար՝ 53 543 դոլար։ Մեկ շնչի հաշվով եկամուտը տարեկան 22 307 $ է։ Հանֆորդում ընտանիքների 18,7%-ը և բնակչության 22,4%-ը մարդահամարի պահին աղքատության գծից այն կողմ էին, որոնցից 32,1%-ը 18-ից ցածր և 14,6%-ը 65-ից բարձր տարիք ունեցող բնակիչներ էին[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «History». City of Hanford. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Hanford, California». Weatherbase. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «American FactFinder». United States Census Bureau. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.