Հարավկովկասյան գազատար

Հարավկովկասյան գազատար կամ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար (Յարավ-Կովկասյան խողովակաշար-ՀԿԽ), պաշտոնապես բացվել է 2007 թվականի մարտի 25-ին։ Խողովակատարի տրամագիծը 42 դյույմ է, երկարությունը` 970 կմ (442 կմ Ադրբեջանում, 248 կմ Վրաստանում և 280 կմ վրաց-թուրքական սահմանից մինչև Էրզրում)։ Յուրաքանչյուր խողողվակի երկարությունը 11,5 մ է։ Խողովակների մատակարարումը իրականացնում է ճապոնական Sumitomo Metal Industries ընկերությունը։ Ծրագրի կապալառուն հունական CCIC ընկերությունն է (Ադրբեջանում) և ֆրանս-ամերիկյան Spie Capag/Petrofac դաշինքը (Վրաստանում)։ Այս ընկերությունները նաև «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի» ադրբեջանական և վրացական հատվածների կառուցման կապալառուներ են եղել[1]։Հյուսիս-կովկասյան գազատարով նախատեսվում է գազի հոսք, որը արդյունահանվելու է Շահ Դենիզ նախագծի շրջանակներում[2]։ Հարավկովկասյան գազատարի նախագծում մասնակցում են.

Հարավկովկասյան գազատարի քարտեզ

Վրաստանի և Ադրբեջանի տարածքում գազատարը անցնում է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին» (ԲԹՋ) զուգահեռ (10-28 մետրի վրա)։ Որոշ հատվածներում կիրառվել է ԲԹՋ և ՀԿԽ միաժամանակյա խողովակների տեղադրման հնարավորությունը, որով հնարավորինս նվազագույնի է հասցվել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը կամ աշխարհագրական վտանգների հնարավորությունը[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Լալա ՄնացականյանՋուրՀայաստանՋոուի ԱնսաՍեռական հարաբերությունԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԿառլես ՊուչդեմոնՋրծաղիկՏաշիրՎարդավառՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Կատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՊարբերական հիվանդությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՀեշտոցի սնկային վարակՊարույր ՍևակՏիգրան ՄեծՍպասարկող:ՎերջինփոփոխություններըՀովհաննես ԹումանյանԵրևանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀրաչյա ՔեշիշյանԿոմունիզմՀեշտոցային արտադրությունԾաղկեվանք (Արա լեռ)Գրիգոր ԶոհրապՀայերենի այբուբենԳառնու հեթանոսական տաճարՍաղմոսավանքՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցԵրկրորդ համաշխարհային պատերազմՄիզուղիների ինֆեկցիաներԱվարայրի ճակատամարտԿրիշտիանու ՌոնալդուԴաշտանՀղիություն (մարդ)