Հոլոցեն

Ժամանակակից բաժին

Հոլոցեն, Ժամանակակից բաժին, Երկրի երկրաբանական պատմության անթրոպոգենի (չորրորդական) ժամանակաշրջանի վերջին, տակավին չավարտված հատվածը։

Հոլոցենի սկիզբը (ստորին սահմանը 10 հզ. տարի առաջ) համընկնում է վերջին մայրցամաքային սառցապատման ավարտին Եվրոպայի հյուսիսում։ Ի տարբերություն մյուս երկրաբանական ժամանակաշրջանների, ժամանակակից բաժինը ընդգրկում է երկրաբանական շատ կարճ ժամանակամիջոց, նստվածքները լայնորեն տարածված են, մերկանում են Երկրի մակերևույթին և անմիջականորեն կապված են մարդու գործունեության հետ։ Ժամանակակից բաժնի ընթացքում ծովերն ու ցամաքներն ընդունել են իրենց արդի ուրվագծերը, ձևավորվել են ժամանակակից աշխարհագրական գոտիները, առաջացել գետերի ողողվող դարավանդները։

Հայաստում ժամանակակից բաժինը նույնպես մեծ տարածում ունի և ներկայացված է, հիմնականում, հրաբխային ապարներով (բազալտներ, լավաներ, տուֆեր) ու սառցադաշտային, լճային, գետային նստվածքներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 274
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլոցեն» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՀայաստանՍեռական հարաբերությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՋոուի ԱնսաՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՋրծաղիկԿառլես ՊուչդեմոնՎարդավառՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Վիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի հոդվածներԼալա ՄնացականյանՊարբերական հիվանդությունԹղթադրամՀեշտոցի սնկային վարակՊարույր ՍևակԾաղկեվանք (Արա լեռ)Հովհաննես ԹումանյանԳառնու հեթանոսական տաճարԵրազահանՀեշտոցային արտադրությունՏիգրան ՄեծՋուրՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԾովԵրևանՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/հավաքի հոդվածներ/Ցանկ 5ՍաղմոսավանքՕրալ սեքսԴաշտանՎրաստանՁեռնաշարժությունՀայերենի այբուբենՀղիություն (մարդ)