Հորդանանյան դինար

Հորդանանյան դինար (արաբ․՝ دينار‎‎; կոդ։ JOD; ոչ պաշտոնապես կրճատ՝ JD), Հորդանանի արժույթն է 1950 թվականից սկսած։

Հորդանանյան դինար
Տեսակտարադրամ և դինար
ISO 4217 կոդJOD
Երկիր Հորդանան
Ներդրման ամսաթիվըհուլիսի 1, 1950
ՆշանJD
Կենտրոնական բանկՀորդանանի կենտրոնական բանկ
Փոխարինել էPalestine pound?

Հորդանանյան դինարը լայնորեն օգտագործվում է նաև Հորդանան գետի արևմտյան ափում իսրայելական շեքելի հետ միասին[1][2]։ Դինարը բաժանված է 10 դիրհամի, 100 քիրշի (կոչվում է նաև պիաստր) կամ 1000 ֆուլուս։

Պատմություն

խմբագրել

1927-1950 թվականներին Պաղեստինյան արժութային հանձնաժողովը թողարկեց պաղեստինյան ֆունտը որպես պաշտոնական արժույթ Բրիտանական մանդատի Պաղեստինում և Տրանսհորդանիայի էմիրաթում։ 1946 թվականի մայիսի 25-ին Հորդանանը դարձավ անկախ թագավորություն, ծագեց ազգային արժույթի թողարկման գաղափարը և հանգեցրեց 1949 թվականի թիվ 35 ժամանակավոր ակտի ընդունմանը։ Սույն ակտով ստեղծվեց Հորդանանի Արժույթի խորհուրդը, որը դարձավ Հորդանանի արժույթը արքայությունում թողարկելու իրավունք ունեցող միակ իշխանությունը։ Լոնդոնում գործող կազմակերպությունը բաղկացած էր նախագահից և չորս անդամից։

Քանի որ 1950 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հորդանանյան դինարը դարձավ թագավորության պաշտոնական արժույթը, ապա 1950 թվականի սեպտեմբերի 30-ին թագավորության մեջ պաղեստինյան ֆունտի օգտագործումը դադարեցվեց։ Թղթադրամները, թեև թողարկել է Հորդանանի Արժույթի խորհուրդը,կրում էին երկրի պաշտոնական անունը՝ «Հորդանանի Հաշեմյան թագավորություն»[3]։

Մինչև 1992 թվականը մետաղադրամները արաբերեն անվանվում էին ֆիլս, քիրշ, դիրհամ և դինար, բայց անգլերեն միայն ֆիլս և դինար։ 1992 թվականից ի վեր ֆիլսը և դիրհամը չեն օգտագործվում արաբերեն, իսկ անգլերեն անվանումները տրվում են դինարին, ինչպես նաև քիրշին կամ պիաստրին։

Մետաղադրամներ

խմբագրել

Մետաղադրամները թողարկվել են 1949 թվականին՝ 1, 5, 10, 20, 50 և 100 ֆիլս անվանական արժեքներով։ 1 ֆիլսի առաջին թողարկումը սխալմամբ հատվել է «1 ֆիլ» անվանմամբ։ 20 ֆիլս մետաղադրամները հատվել էին մինչև 1965 թվականը, 1968 թվականին հատվել էին 25 ֆիլս, իսկ 1970 թվականին՝ 1/4 դինար մետաղադրամները։ 1 ֆիլս մետաղադրամը վերջին անգամ հատվեց 1985 թվականին։ 1996 թվականին ավելի փոքր 1/4 դինար մետաղադրամները արտադրվեցին 1/2 և 1 դինար մետաղադրամների հետ միասին։

Հինգերորդ շարքի մետաղադրամներ
ԱրժեքՏրամագիծՔաշԲաղադրությունԵզրԴիմերեսԴարձերեսՀատման առաջին տարիԸնդհանուր տեղեկություն
12 քիրշ (պիաստր)21 մմ4 գպղնձապատ պողպատՍովորականՀուսեյն բին Թալալ պատկերված է ձախ մասումՑանցավոր դիզայն, Արևելաարաբական թվեր 121996
1 քիրշ (պիաստր)25 մմ5.5 գբրոնզապատ պողպատՑանցավոր դիզայն; Արևելաարաբական թվեր 11994
2 12 պիաստր (քիրշ)22 մմ3 գնիկելաապատ պողպատԳլանվածՀուսեյն բին Թալալ պատկերված է ձախ մասումՑանցավոր դիզայն, Արևելաարաբական թվեր 2 12199225 ֆիլս
5 պիաստր (քիրշ)26 մմ5 գՑանցավոր դիզայն, Արևելաարաբական թվեր 550 ֆիլս
10 պիաստր (քիրշ)28 մմ8 գՑանցավոր դիզայն, Արևելաարաբական թվեր 10100 ֆիլս
14 դինար26.5 մմ
Յոթանկյուն
7.4 գԱրույրՍովորականՀուսեյն բին Թալալ պատկերված է ձախ մասումՏերևային դիզայն, Արևելաարաբական թվեր 141996Rub'a1, 25 պիաստր, 250 ֆիլս
12 դինար29 մմ
Յոթանկյուն
Տերևային դիզայն, Արևելաարաբական թվեր 12Nusf2, 50 պիաստր, 500 ֆիլս
12 դինար29 մմ
Յոթանկյուն
9.6 գՇրջանաձև. Ալյումինի բրոնզ
Կենտրոն. պղինձնիկել
ՍովորականՀուսեյն բին Թալալ պատկերված է ձախ մասումՏերևային դիզայն, Արևելաարաբական թվեր 121997
1 դինար32 mm
Յոթանկյուն
ԱրույրՍովորականՀուսեյն բին Թալալ պատկերված է ձախ մասումՏերևային դիզայն, Արևելաարաբական թվեր 11996
1 դինար24 մմԳլանված1998
Վեցերորդ շարքի մետաղադրամներ
ԱրժեքՏրամագիծՔաշԲաղադրությունԵզրԴիմերեսԴարձերեսՀատման առաջին տարիԸնդհանուր տեղեկություն
1 քիրշ (պիաստր)25 մմ5.5 գպղնձապատ պողպատՍովորականԱբդուլա II պատկերված է աջ մասումՑանցավոր դիզայն; Արևելաարաբական թվեր 12000
5 պիաստր (qirsh)26 մմ5 գնիկելաապատ պողպատԳլանվածԱբդուլա II պատկերված է աջ մասումՑանցավոր դիզայն, Արևելաարաբական թվեր 5200050 ֆիլս
10 պիաստր (քիրշ)28 մմ8 գՑանցավոր դիզայն, Արևելաարաբական թվեր 10100 ֆիլս
14 դինար26.5 մմ
Յոթանկյուն
7.4 գԱրույրPlainԱբդուլա II պատկերված է աջ մասումՏերևային դիզայն, Արևելաարաբական թվեր 142004Rub'a1, 25 պիաստր, 250 ֆիլս
12 դինար29 մմ
Յոթանկյուն
9.6 գՇրջանաձև. Ալյումինի բրոնզ
Կենտրոն. Cupronickel
PlainԱբդուլա II պատկերված է աջ մասումՏերևային դիզայն, Արևելաարաբական թվեր 122000Nusf2, 50 պիաստր, 500 ֆիլս
  1. rub'a՝ արաբ.՝ "չորսի մաս" կամ "քառորդ".
  2. nusf՝ արաբ.՝ "երկուսի մաս" կամ "կես".

Թղթադրամներ

խմբագրել

1949 թվականին թղթադրամները թողարկվեցին կառավարության կողմից 1/2, 1, 5, 10 և 50 դիրհամ անվանական արժեքներով։ 1959 թվականից սկսած Հորդանանի կենտրոնական բանկը ստանձնեց թղթադրամների արտադրությունը։ 20 դինար թղթադրամները թողարկվեցին 1977 թվականին, որից հետո 1999 թվականին թողարկվեցին 50 դինար թղթադրամները։ 1⁄2 դինար թղթադրամները փոխարինվեցին մետաղադրամներով 1999 թվականին։

Հորդանանի կենտրոնական բանկի չորրորդ շարքը[4]
ԱրժեքՉափՀիմնական գույնԴիմերեսԴարձերեսՏպագրման տարիԹողարկման տարիՋրանիշ
1 դինար133 × 74 մմկիտրոնագույն և կանաչՀուսեյն բին ԱլիԱրաբական Մեծ ապստամբություն2002
Հիջրա 1423
Մարտի 30, 2003Շերիֆ Հուսեին բին Ալի
5 դինար137 × 74 մմԱղյուսե նարնջագույնԱբդուլա իբն ՀուսեյնՄաան պալատԴեկտեմբերի 22, 2002Աբդուլա իբն Հուսեյն
10 դինար141 × 74 մմԿապույտԹալալ բին ԱբդուլաՀորդանանի առաջին պառլամենտի շենքըԹալալ բին Աբդուլա
20 դինար145 × 74 մմՑիանային կապույտՀուսեյն բին ԹալալԺայռի գմբեթըՓետրվարի 2, 2003Հուսեյն բին Թալալ
50 դինար149 × 74 մմՎարդագույն և շագանակագույնԱբդուլլա II իբն ՀուսեյնՌաղադան պալատԱբդուլա II իբն Հուսեյն

Փոխարժեքի ֆիքսված գործակից

խմբագրել

1995 թվականի հոկտեմբերի 23-ից դինարի համար պաշտոնապես հաստատվել է ԱՄՀ-ի փոխառությունների հատուկ իրավական կարգավիճակ (SDRs): Գործնականում այն ամրագրված է հիմնականում 1 ԱՄՆ դոլար = 0.709 դինար, որը մեկնաբանվում է մոտ 1 դինար = 1.41044 դոլար[5][6]։ Կենտրոնական բանկը ԱՄՆ դոլարի առք ու գնում է կատարում մեկ դոլարի դիմաց 0.708 դինարով և վաճառում է մեկ ԱՄՆ դոլար `0.710 դինարի դիմաց[7]

Տես նաև

խմբագրել
ներկա փոխարժեքները
Google Finance կայքից՝:AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
XE.com կայքից՝AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
OANDA.com կայքից՝AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Zacharia, Janine (2010 թ․ մայիսի 31). «Palestinian officials think about replacing Israeli shekel with Palestine pound». ISSN 0190-8286. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  2. Cobham, David (2004 թ․ սեպտեմբերի 15). «Alternative currency arrangements for a new Palestinian state». In David Cobham (ed.) (ed.). The Economics of Palestine: Economic Policy and Institutional Reform for a Viable Palestine State (PDF). London: Routledge. ISBN 9780415327619. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին. {{cite book}}: |editor= has generic name (օգնություն)
  3. Linzmayer, Owen (2012). «Jordan». The Banknote Book. San Francisco, CA: www.BanknoteNews.com.
  4. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2005 թ․ սեպտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. Exchange Rate Fluctuations, Programme Management Unit Արխիվացված 2004-07-19 Wayback Machine
  6. Tables of modern monetary history: Asia Արխիվացված 2007-02-19 Wayback Machine
  7. Report of the Working Party on the Accession of the Hashemite Kingdom of Jordan to the World Trade Organization Արխիվացված 2008-06-25 Wayback Machine

Արտաքին հղումներ

խմբագրել
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՆռան գույնըՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՋոուի ԱնսաԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՍեռական հարաբերությունՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՀայաստանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԿառլես ՊուչդեմոնՋրծաղիկՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի հոդվածներՊարբերական հիվանդությունՎարդավառՍպասարկող:ԻմներդրումներըԾաղկեվանք (Արա լեռ)Հովհաննես ԹումանյանՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/հավաքի հոդվածներ/Ցանկ 5Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Հեշտոցի սնկային վարակԳառնու հեթանոսական տաճարՕրալ սեքսՀունիսի 28Լալա ՄնացականյանԵրևանՀեշտոցային արտադրությունԵրակների վարիկոզ լայնացումՍոֆիկո ՃիաուրելիՏիգրան ՄեծՍաղմոսավանքՊարույր ՍևակՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/հավաքի հոդվածներ/Ցանկ 2ԴաշտանԹռչկանի ջրվեժՀղիություն (մարդ)Երկրորդ համաշխարհային պատերազմ