Մալթայի միջազգային օդանավակայան

Մալթայի միջազգային օդանավակայան (անգլ.՝ Malta International Airport), միջազգային միակ օդանավակայանը Մալթայի տարածքում։ Գտնվում է Լուկա համայնքի մոտ՝ Վալետա մայրաքաղաքաղից 5 կմ հարավ-արևմուտք[1]։

Մալթայի միջազգային օդանավակայան

անգլ.՝ Malta International Airport

IATA: noneԻԿԱՕ: none
Ամփոփում
Օդակայանի տեսակՀասարակական
ՏեղագրությունՄալթա
Կառուցված1958

Մալթայում առաջին օդանավականներն ունեցել են ռազմական նշանակություն, քանի որ կղզու աշխարհագրական դիրքը ռազմավարական կարևոր նշանակություն է ունեցել։ Քաղաքացիական ավիափոխադրումները սկսվել են 1920-ական թվականներին։

Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի՝ ուղևորների համար նախատեսված առաջին տերմինալը Լուկա բնակավայրի մոտ բացվել է 1958 թվականի մարտի 31-ին։ 1977 թվականի հոկտեմբերին կառուցվել է նոր թռիչքուղի։ Մեծ Բրիտանիայից անկախություն ձեռք բերելուց և թագավորական ուժերը Մալթայի տարածքից հեռացնելուց հետո օդանավակայանը 1979 թվականին նվիրվել է տեղի իշխանություններին։ Օդանավակայանի նոր տերմինալի շինարարության պլանը ի հայտ է եկել 1987 թվականին, որն էլ իրականացվել է 1989-1991 թվականներին։ Օդանավակայանի պաշտոնական բացումը կատարվել է 1992 թվականի փետրվարի 7-ին[1]։

Օդանավակայանը մալթական Air Malta ընկերության բազան է, որը չվերթեր է իրականացնում Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի տարբեր քաղաքներ։

Ավիաընկերություններ և ուղղություններ

խմբագրել
ԱվիաընկերությունՈւղղություն
 Հունաստան Aegean AirlinesԱթենք
 Լատվիա Air BalticՌիգա
 Մալթա Air MaltaԱմստերդամ, Բրյուսել, Բուխարեստ, Վիեննա, Կասաբլանկա, Կատանիա, Կիև, Լիոն, Լիսաբոն, Լոնդոն (Հիթրոու օդանավակայան), Լոնդոն (Գեթվիք օդանավակայան), Լոնդոն (Սաութենդ օդանավակայան), Մալագա, Մարսել, Միլան, Մոսկվա, Մյունխեն, Փարիզ (Օռլի օդանավակայան), Փարիզ (Շառլ դը Գոլ օդնավակայան), Հռոմ, Թարբա, Թել Ավիվ, Թունիս, Ֆրանկֆուրտ, Ցյուրիխ
 Սերբիա Air SerbiaԲելգրադ
 Իտալիա AlitaliaՀռոմ
 Միացյալ Թագավորություն British AirwaysԼոնդոն
 Միացյալ Թագավորություն EasyJetԼոնդոն (Գեթվիք օդանավակայան), Լոնդոն (Սաութենդ օդանավակայան), Մանչեստր, Միլան, Նեապոլ
 ԱՄԷ Emirates AirlineԴուբայ
 Ֆինլանդիա FinnairՀելսինկի
 Իսպանիա Iberia ExpressՄադրիդ
 Միացյալ Թագավորություն Jet2.comԲելֆաստ, Գլազգո, Նոթինգհեմ, Նյուքասլ ափոն Թայն
 Գերմանիա LufthansaՄյունխեն, Ֆրանկֆուրտ
 Նորվեգիա Norwegian Air InternationalԿոպենհագեն
 Կատար Qatar AirwaysԴոհա
 Իռլանդիա RyanairԲարի, Բարսելոնա, Բեռլին, Բիլլուն, Բիրմինգհեմ, Բոլոնյա, Բորնմուտ, Բրատիսլավա, Բրիստոլ, Բրյուսել, Բուդապեշտ, Վալենսիա, Վենետիկ, Դուբլին, Կատանիա, Լիդս, Լոնդոն, Լիվերպուլ, Լյուքսեմբուրգ, Մադրիդ, Միլան, Նեապոլ, Նոթինգհեմ, Նյուրնբերգ, Փարիզ, Պերուջա, Պիզա, Պոզնան, Պորտու, Ռիգա, Հռոմ, Սալոնիկ, Ստոկհոլմ, Տալլին, Թուլուզ, Էդինբուրգ
 Դանիա  Նորվեգիա  Շվեդիա Scandinavian AirlinesՍտոկհոլմ
 Թունիս Tunisair ExpressԹունիս
 Թուրքիա Turkish AirlinesՍտամբուլ
 Իսպանիա VoloteaԲորդո, Վերոնա, Նիս
 Հունգարիա Wizz AirԲելգրադ, Բուդապեշտ, Վարշավա, Վիեննա, Կատովիցե, Սոֆիա

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Malta International Airport: Aerodrome». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալթայի միջազգային օդանավակայան» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելԼալա ՄնացականյանԲյուրականի աստղադիտարանՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Սեռական հարաբերությունՀայաստանՋոուի ԱնսաՋուրՋրծաղիկՎարդավառՏաշիրԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԿառլես ՊուչդեմոնՊարբերական հիվանդությունՀրաչյա ՔեշիշյանՏիգրան ՄեծՀովհաննես ԹումանյանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԾաղկեվանք (Արա լեռ)Սպասարկող:ՎերջինփոփոխություններըԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՀեշտոցի սնկային վարակԵրևանՀղիություն (մարդ)Մեսրոպ ՄաշտոցՀեշտոցային արտադրությունԵրկրորդ համաշխարհային պատերազմԳառնու հեթանոսական տաճարՀայաստանի առաջին հանրապետությունՀայաստանի անկախության հռչակագիրՀայերենի այբուբենԴաշտանՀայ գրերի գյուտՕրալ սեքսԱռաջին համաշխարհային պատերազմՄայիսյան հերոսամարտեր