Մայամի Մարլինս

Մայամի Մարլինս (անգլ.՝ Miami Marlins), բեյսբոլի ամերիկյան ակումբ (Մայամի, Ֆլորիդա), hանդես է գալիս Բեյսբոլի Բարձրագույն Լիգայի (MLB) Ազգային Լիգայի Արևելյան դիվիզիոնում։ Մայամի Մարլինսը իր տնային խաղերն անցկացնում է «LoanDepot Park» մարզադաշտում։

Մայամի Մարլինս
անգլ.՝ Miami Marlins
Изображение логотипа
Հիմնադրում1993
Տան դաշտloanDepot Park?
ԼիգաԲեյսբոլի բարձրագույն լիգա
Գլխ. մարզիչMike Redmond?
Անվանված էbillfish?
Կայքmlb.com/marlins(անգլ.)

1993 թվականի մրցաշրջանից առաջ Բեյսբոլի Բարձրագույն Լիգայի Ազգային Լիգան համալրվեց 2 նոր թիմերով, որոնցից մեկը Կոլորադո Ռոքիսն էր, իսկ մյուսը՝ Մայամի Մարլինսը, որը մինչև 2012 թվականի մրցաշրջանը հանդես է եկել Ֆլորիդա Մարլինս անվանումով։ Մարլինսը իր խաղերը սկսել է անցկացնել «Hard Rock Stadium» մարզադաշտում, որտեղ իր խաղերն էր անցկացնում նաև Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Մայամի Դոլֆինս» թիմը։ 2012 թվականին թիմը տեղափոխվել է «Marlins Park» մարզադաշտ, որը նախագծվել էր որպես բեյսբոլի մարզադաշտ[1][2]։ Մարզադաշտի սեփականատիրոջ հետ ունեցած համաձայնությամբ թիմը փոխեց նաև իր անվանումը և 2012 թվականի մրցաշրջանից առաջ դարձավ «Մայամի Մարլինս»[3]։

Մարլինսը 3 անգամ կարողացել է որակավորվել հետմրցաշրջանային խաղերին. կարողացել է հաղթել 2 դեպքում՝ 1997 և 2003 թվականների Համաշխարհային Սերիայում (World Series): Բոլոր 3 դեպքերում Մարլինսը հնարավորություն է ստացել խաղալու ուայլդ քարդի շնորհիվ. Մարլինսը և Ռոքիսը չեն կարողացել հաղթել իրենց դիվիզիոններում։ Մարլինսը առաջին թիմն է, որ կարողացել է հաղթել Համաշխարհային Սերիայում ուայլդ խաղերի փուլում ունեցած հաղթանակից հետո։

Պատմություն

խմբագրել

Ուեյն Հայզինգան՝ «Blockbuster» ընկերության գործադիր տնօրենը, ստացավ Ազգային Լիգայում համալրում կատարելու իրավունք 95 միլիոն դոլար վճարով, և թիմը 1993 թվականին սկսեց իր մրցաշրջանը Ֆլորիդա Մարլինս անվանումով։ Մինչ այդ մի քանի ամիս առաջ Բեյսբոլի Բարձրագույն Լիգան հայտարարել էր այն մասին, որ նախատեսվում է Ազգային Լիգան համալրել 2 թիմերով։ Որոշում էր կայացվել նաև, որ թիմերից մեկը պիտի լինի Ֆլորիդա նահանգում. միակ հարցն այն էր, թե կկարողանա արդյոք Հայզինգան հաղթել Օռլանդոյի և Տամպա Բեյի մրցակցող խմբերին։ 1991 թվականի հունիսի 10-ին Ազգային Լիգան հավանություն տվեց Հայզինգային։ Թիմը ստացավ «Մարլինս» մականունը փոքր լիգայում հանդես եկող նախորդ թիմերից. «Մայամի Մարլինս» թիմը հանդես էր եկել Միջազգային Լիգայում 1956-1960 թվականներին, մեկ այլ «Մայամի Մարլինս» անվանումով թիմ հանդես է եկել Ֆլորիդա Նահանգի Լիգայում 1982-1988 թվականներին։

1997 թ. առաջին հաղթանակը Համաշխարհային Սերիայում

խմբագրել

1997 թվականի մրցաշրջանից առաջ թիմը Մարլինսը գլխավորելու է գալիս Ջիմ Լեյլանդը, ով մինչ այդ գլխավորում էր Փիթսբուրգ Փայրեթսը։

1997 թվականի մրցաշրջանից հետո Մարլինսը կարողանում է դիվիզիոնում գրավել երկրորդ տեղը իրենից առաջ թողնելով Ատլանտա Բրեյվսին, ով կարողացել էր 9 հաղթանակ ավելի ունենալ, քան Մարլինսը, սակայն Մարլինսին տրվեց ուայլդ քարդ։ Թիմին իրենց փորձով կարողացան օգնել Մոյզես Ալուն, Բոբբի Բոնիլլան, Դարրեն Դալթոնը, Ջիմ Այզենրայքը, իսկ տաղանդավոր երիտասարդ խաղացողներ Լուիս Կաստիլլոն և Էդգար Ռենտերիան Ազգային Լիգայի լավագույն զույգերից մեկն էին, ովքեր հիանալի կերպով իրականացնում էին դաբլ փլեյներ (double play): Մարլինսը կարողացավ Ազգային Լիգայի Դիվիզիոնի Սերիայում 3-0 հաշվով հաղթել Սան Ֆրանցիսկո Ջայենթսին, այնուհետև կարողացավ 4-2 հաշվով հաղթել Ատլանտա Բրեյվսին և հնարավորություն ստացավ խաղալու Համաշխարհային Սերիայում։ Համաշխարհային Սերիայում Մարլինսի մրցակիցը Քլիվլենդ Ինդիանսն էր. Մարլինսը 7 խաղերի արդյունքով կարողացավ 4-3 հաշվով հաղթել Ինդիանսին։ Վերջին 7-րդ խաղում 9 իննիննգների արդյունքով խաղի հաշիվը հավասար էր՝ 2-2, և լրացուցիչ 2 իննինգների անցկացումից հետո՝ 11-րդ իննինգում Մարլինսը կարողացավ վաստակել 3-րդ միավորը և առաջ անցնել հաշվի մեջ[4]։

2003 թ. երկրորդ հաղթանակը Համաշխարհային Սերիայում

խմբագրել

Մրցաշրջանի ընթացքում հաջող մրցելույթներով աչքի էր ընկնում Միգել Կաբրերան, ով իր առաջին իսկ խաղում, երբ թիմը «Hard Rock Stadium» մարզադաշտում մրցում էր Տամպա Բեյ Դևիլ Ռեյսի հետ, կարողացավ հոմ ռան հարվածով հաղթանակ պարգևել իր թիմին։ Մրցաշրջանից առաջ Բալթիմոր Օրիոլսից վերադարձել էր Ջեֆֆ Քոնինը, Տեխաս Ռեյնջերսից՝ Ուգեթ Ուրբինան։ Թիմը կարողացավ մրցակցության մեջ մնալ իրենից առաջ թողնելով միայն Ատլանտա Բրեյվսին, որը 10 հաղթանակ ավելին ուներ, սակայն Մարլինսին կրկին ուայլդ քարդ է տրվում։

Հոկտեմբերի 15-ին Մարլինսը ընդհանուր հաշվի մեջ հետ լինելով 1-3 հաշվով, կարողանում է տանել երեք անընդմեջ հաղթանակ և 4-3 ընդհանուր հաշվով առավելության հասնել Չիկագո Քաբսի դեմ խաղում։

Համաշխարհային Սերիայում Մարլինսը կարողացավ 6 խաղերում հաղթել Նյու Յորք Յանկիսին. վեցերորդ խաղում Մարլինսը կարողացավ հաղթել իր մրցակցին «Yankee Stadium» մարզադաշտում։ Թիմերի միջև կայացած 4-րդ խաղում Ալեքս Գոնսալեսի հոմ ռանի շնորհիվ Մարլինսը կարողանում է հաղթանակ տոնել խաղի 12-րդ իննինգում։

Մայամի Մարլինսի հիմնական լոգոն (2012–2018)

2012 թ. - մինչ հիմա

խմբագրել

2012 թվականին թիմը տեղափոխվում է «Marlins Park» մարզադաշտ[5]։ Տեղափոխության պայմաններից ելնելով թիմը փոխեց իր անունը, դարձավ «Մայամի Մարլինս», փոփոխվեցին նաև թիմի լոգոն և գույները։

Համազգեստի պատմություն

խմբագրել
Թոնի Թեյլորը 1990-ական թվականների հիմնական համազգեստով

Ֆլորիդա Մարլինսը իր խաղերը սկսել է անցկացնել երեք տարբեր համազգեստներով։ Տնային խաղերի հիմնական և այլընտրանքային համազգեստները ունեին նմանատիպ դիզայն. «Marlins» գրվածքը փիրուզագույն էր սև եզրագծումներով, «S» տառից հետո գրվածքը ունի նաև եզրագծում, համազգեստի վրայի գրված խաղահամարները սև գույն ունեին փիրուզագույն եզրագծումներով, ամբողջ համազգեստը զարդարված էր փիրուզագույն բարակ գծերով։ Արտագնա խաղերի համազգեստի «Florida» գրվածքը ևս փիրուզագույն էր սև եզրագծումներով, բացակայում էր գրվածքի ընդգծումը, խաղահամարները ևս սև գույն ունեին փիրուզագույն եզրագծումներով։ Համազգեստների ձախ թևի հատվածում ավելացված էր թիմի լոգոն։

2003 թվականի մրցաշրջանից առաջ Մարլինսը ցուցադրեց նոր համազգեստները. տնային խաղերի համազգեստի «Marlins» գրվածքը և խաղահամարները ունեին սև գույն փիրուզագույն եզրագծումներով։ Այլընտրանքային համազգեստի վրա բացակայում էր «Marlins» գրվածքը, սակայն նկատելի էր թիմի լոգոներից մեկը. «F» տառը, որը կարծես փաթաթված լիներ մարլինով։ Արտագնա խաղերի համազգեստի «Florida» գրվածքը ևս սև էր փիրուզագույն եզրագծումներով, սակայն տարբերությունը նախորդ տարիների այն էր, որ այս դեպքում ևս գրվածքի վերջին տառից հետո այն ուներ ընդգծում։

Թիմը իր անունը փոխելուց հետո ներկայացրեց նաև իր նոր գույները. նարնջագույն, սև և կապույտ։ «Miami» գրվածքի «M» տառը ուներ նարնջագույն, դեղին, կապույտ եզրագծումներ, որի վերևում նկատելի էր նաև աբստրակտ մարլին։ Այս լոգոն կարելի էր տեսնել նաև գլխարկների վրա, համազգեստների ձախ թևի հատվածում։ Տնային, արտագնա, այլընտրանքային խաղերի համազգեստների վրա կարելի էր տեսնել նույն «Miami» գրվածքը նույնպիսի «M» տառի դիզայնով։

Համաշխարհային Սերիա

խմբագրել
ՄրցաշրջանԳլխավոր մարզիչՄրցակիցՀաշիվՑուցանիշ
1997Ջիմ ԼեյլանդՔլիվլենդ Ինդիանս4–392–70
2003Ջեք ՄաքԿեոնՆյու Յորք Յանկիս4–291–71
Մայամի Մարլինսի Կազմը 2022 թ. գարնանային մարզումների համար
Խաղացողներ
PitchersCatchersInfieldersOutfielders
Սենդի ԱլկանտարաՆիք ՖորտեսԽեսուս ԱգիլարԳարրեթթ Կուպեր
Էնթոնի ԲասսՓեյթոն ՀենրիԲրայան ԱնդերսոնԲրայան Դե Լա Կրուս
Էնթոնի ԲենդերԱլեքս ՋեքսոնՋոն ԲերթիՋերար Էնկարնասիոն
Ռիչարդ ԲլեյերՋեյքոբ ՍտալլինգսՋազզ Չիսհոլմ ԿրտսերԱվիսայլ Գարսիա
Էդվարդ ԿաբրերաԽոսե ԴևերսՄոնթե Հարրիսոն
Փոլ ՔեմպբելԻսան ԴիասԽեսուս Սանչես
Դանիել ԿաստանոԼևին Դիաս
Դիլան ՖլորոՄիգել Ռոխաս
Բրեքսթոն ԳարրեթթՋոուի Վենդլ
Շոն Գենթեր
Լուի Հեդ
Էլիեսեր Հերնանդես
Ջորդան Հոլլովեյ
Պաբլո Լոպես
Խեսուս Լուսարդո
Նիք Նեյդերթ
Սթիվեն Օկերթ
Զաք Փոփ
Քոդի Փոթիիթ
Թրեվոր Ռոջերս
Սիքսթո Սանչես

Բացման օրվա կազմերը

խմբագրել
Դի Գորդոն, infielder
Խոսե Ֆերնանդես, pitcher
Դոնթրելլ Ուիլլիս, pitcher
Տարի123456789
2021Քորի Դիքերսոն LFՍթարլինգ Մարթե CFԽեսուս Ագիլար 1BԱդամ Դուվալլ RFԲրայան Անդերսոն 3BՋազզ Չիսհոլմ 2BԽորխե Ալֆարո CՄիգել Ռոխաս SSՍենդի Ալկանտարա P
2020Ջոնաթան Վիլլար CFԽեսուս Ագիլար 1BՔորի Դիքերսոն LFՀարոլդ Ռամիրես RFԲրայան Անդերսոն 3BԳարրեթթ Կուպեր DHԻսան Դիաս 2BՖրանցիսկո Սերվելլի CՄիգել Ռոխաս SS
2019Լյուիս Բրինսոն CFԲրայան Անդերսոն 3BՍթարլին Կաստրո 2BԳարրեթթ Կուպեր RFՄարտին Պրադո 1BԽորխե Ալֆարո CՄիգել Ռոխաս SSՌոսելլ Էրրերա LFԽոսե Ուրենա P
Տարի123456789
2018Լյուիս Բրինսոն CFԴերեկ Դիտրիք LFՍթարլին Կաստրո 2BՋասթին Բոուր 1BԲրայան Անդերսոն 3BԳարրեթթ Կուպեր RFՄիգել Ռոխաս SSՉադ Ուոլլակ CԽոսե Ուրենա P
2017Դի Գորդոն 2BՋ. Տ. Ռեալմուտո CՔրիստիան Յելիչ CFՋիանկառլո Ստանտոն RFՋասթին Բոուր 1BՄարսելլ Օզունա LFԴերեկ Դիտրիք 3BԱդեինի Հեչավարրիա SSԷդինսոն Վոլկես P
2016Դի Գորդոն 2BՄարսելլ Օզունա CFՔրիստիան Յելիչ LFՋիանկառլո Ստանտոն RFՄարտին Պրադո 3BՋասթին Բոուր 1BՋ. Տ. Ռեալմուտո CԱդեինի Հեչավարրիա SSՎեյ-Յին Չեն P
2015Դի Գորդոն 2BՔրիստիան Յելիչ LFՋիանկառլո Ստանտոն RFՄիչել Մորսե 1BՄարտին Պրադո 3BՄարսելլ Օզունա CFՋերրոդ Սալտալամակկիա CԱդեինի Հեչավարրիա SSՀենդերսոն Ալվարես P
2014Քրիստիան Յելիչ LFՋեֆֆ Բեյքեր 2BՋիանկառլո Ստանտոն RFՔեյսի ՄաքԳիհի 3BԳարրեթթ Ջոնս 1BՋերրոդ Սալտալամակկիա CՄարսելլ Օզունա CFԱդեինի Հեչավարրիա SSԽոսե Ֆերնանդես P
2013Խուան Պիերրե LFՔրիս Քոգլան CFՋիանկառլո Ստանտոն RFՊլասիդո Պոլանկո 3BՌոբ Բրենթլի CԴոնովան Սոլանո 2BՔեյսի Կոտչման 1BԱդեինի Հեչավարրիա SSՌիկի Նոլասկո P
[2012Խոսե Ռեյես SSԷմիլիո Բոնիֆասիո CFՀանլի Ռամիրես 3BՋիանկառլո Ստանտոն RFԼոգան Մորրիսոն LFԳաբի Սանչես 1BՕմար Ինֆանտե 2BՋոն Բուք CՋոշ Ջոնսոն P
Տարի123456789
2011Քրիս Քոգլան CFՕմար Ինֆանտե 2BՀանլի Ռամիրես SSՋիանկառլո Ստանտոն RFԳաբի Սանչես 1BԼոգան Մորրիսոն LFՋոն Բուք CԴոննի Մյորֆի 3BՋոշ Ջոնսոն P
2010Քրիս Քոգլան LFՔեմերոն Մեյբին CFՀանլի Ռամիրես SSԽորխե Կանտու 3BԴան Ուգգլա 2BՌոննի Պաուլինո CՔոդի Ռոսս RFԳաբի Սանչես 1BՋոշ Ջոնսոն P
2009Էմիլիո Բոնիֆասիո 3BՋոն Բեյքեր CՀանլի Ռամիրես SSԽորխե Կանտու 1BԴան Ուգգլա 2BՋերեմի Էրմիդա LFՔոդի Ռոսս RFՔեմերոն Մեյբին CFՌիկի Նոլասկո P
2008Հանլի Ռամիրես SSԴան Ուգգլա 2BՄայք Ջեյքոբս 1BՋոշ Ուիլլինգհամ LFԽորխե Կանտու 3BՔոդի Ռոսս CFԼուիս Գոնսալես RFՄաթթ Թրինոր CՄարկ Հենդրիքսոն P
2007Հանլի Ռամիրես SSԴան Ուգգլա 2BՄիգել Կաբրերա 3BՄայք Ջեյքոբս 1BՋոշ Ուիլլինգհամ LFՋո Բորչարդ RFՄիգել Օլիվո CԱլեխանդրո Դե Ազա CFԴոնթրելլ Ուիլլիս P
2006Հանլի Ռամիրես SSՋերեմի Էրմիդա RFՄիգել Կաբրերա 3BՄայք Ջեյքոբս 1BՋոշ Ուիլլինգհամ LFԴան Ուգգլա 2BՄիգել Օլիվո CԷրիկ Ռիդ CFԴոնթրելլ Ուիլլիս P
2005Խուան Պիերրե CFԼուիս Կաստիլլո 2BՄիգել Կաբրերա LFԿարլոս Դելգադո 1BՄայք Լոուելլ 3BՓոլ Լո Դուքա CԽուան Էնկարնասիոն RFԱլեքս Գոնսալես SSՋոշ Բեքեթթ P
2004Խուան Պիերրե CFԼուիս Կաստիլլո 2BՄիգել Կաբրերա RFՄայք Լոուելլ 3BՋեֆֆ Քոնին LFՀի-Սեոփ Չոի 1BՌամոն Կաստրո CԱլեքս Գոնսալես SSՋոշ Բեքեթթ P
2003Լուիս Կաստիլլո 2BԽուան Պիերրե CFԻվան Ռոդրիգես CԴերրեկ Լի 1BՄայք Լոուելլ 3BԽուան Էնկարնասիոն RFԹոդդ Հոլլանդսուորթ LFԱլեքս Գոնսալես SSՋոշ Բեքեթթ P
2002Լուիս Կաստիլլո 2BՓրեսթոն Ուիլսոն CFՔլիֆֆ Ֆլոյդ LFՔևին Միլլար RFՄայք Լոուելլ 3BԴերրեկ Լի 1BԱլեքս Գոնսալես SSՄայք Ռեդմոնդ CՌայան Դեմփսթեր P
2001Լուիս Կաստիլլո 2BԷրիկ Օուենս RFՔլիֆֆ Ֆլոյդ LFՓրեսթոն Ուիլսոն CFՄայք Լոուելլ 3BՉարլզ Ջոնսոն CԴերրեկ Լի 1BԱլեքս Գոնսալես SSՌայան Դեմփսթեր P
2000Լուիս Կաստիլլո 2BԱլեքս Գոնսալես SSՔլիֆֆ Ֆլոյդ LFՓրեսթոն Ուիլսոն CFՄայք Լոուելլ 3BՔևին Միլլար 1BԲրանթ Բրաուն RFՄայք Ռեդմոնդ CԱլեքս Ֆերնանդես P
1999Լուիս Կաստիլլո 2BԱլեքս Գոնսալես SSՄարկ Կոտսեյ CFԴերրեկ Լի 1BԹոդդ Դանվուդի CFՓրեսթոն Ուիլսոն LFՔևին Օրի 3BՄայք Ռեդմոնդ CԱլեքս Ֆերնանդես P
1998Քլիֆֆ Ֆլոյդ LFԷդգար Ռենտերիա SSՌայան Ջեքսոն 1BԳարի Շեֆֆիլդ RFՄարկ Կոտսեյ CFՉարլզ Ջոնսոն CՔրեյգ Քոունսելլ 2BՋոշ Բութի 3BԼիվան Հերնանդես P
1997Լուիս Կաստիլլո 2BԷդգար Ռենտերիա SSԳարի Շեֆֆիլդ RFԲոբբի Բոնիլլա 3BՄոիսես Ալու LFԴևոն Ուայթ CFՋեֆֆ Քոնին 1BՉարլզ Ջոնսոն CՔևին Բրաուն P
1996Քիլվիո Վերաս 2BԴևոն Ուայթ CFԳարի Շեֆֆիլդ RFՋեֆֆ Քոնին LFԹերրի Փենդլթոն 3BԳրեգ Քոլբրուն 1BՉարլզ Ջոնսոն CԿուրտ Աբբոթթ SSՔևին Բրաուն P
1995Քիլվիո Վերաս 2BԱլեքս Արիաս SSԳարի Շեֆֆիլդ RFՋեֆֆ Քոնին LFԹերրի Փենդլթոն 3BԳրեգ Քոլբրուն 1BՉարլզ Ջոնսոն CՉակ Քարր CFՋոն Բարկեթթ P
1994Չակ Քարր CFՋերրի Բրաուն 3BԳարի Շեֆֆիլդ RFՕրեստես Դեստրադե 1BՋեֆֆ Քոնին LFԲրեթ Բարբերի 2BԲենիտո Սանտիագո CԿուրտ Աբբոթթ SSՉարլի Հաֆ P
1993Սքոթթ Փոս CFԲրեթ Բարբերի 2BՋունիոր Ֆելիքս RFՕրեստես Դեստրադե 1BԴեյվ Մագադան 3BԲենիտո Սանտիագո CՋեֆֆ Քոնին LFՈւոլթ Ուայսս SSՉարլի Հաֆ P

Նվաճումներ

խմբագրել
  • No-Hitters: Մարլինսը կարողացել է անցկացնել 6 no-hitter խաղ. 5-ը Ազգային Լիգայի Արևմտյան Դիվիզիոնի թիմերի դեմ խաղերում, 1-ը՝ Ամերիկյան Լիգայի[6][7]։
PitcherԱմսաթիվԹիմԱրդյունքՄարզադաշտ
Ալ ԼեյթերՄայիսի 11, 1996Կոլորադո Ռոքիս11–0Pro Player Stadium
Քևին ԲրաունՀունիսի 10, 1997Սան Ֆրանցիսկո Ջայենթս9–0Candlestick Park
Ա. Ջ. ԲարնեթթՄայիսի 12, 2001Պադրես3–0Qualcomm Stadium
Անիբալ ՍանչեսՍեպտեմբերի 6, 2006Արիզոնա Դայմոնդբեքս2–0Dolphin Stadium
Հենդերսոն ԱլվարեսՍեպտեմբերի 29, 2013Դետրոյթ Թայգերս1–0Marlins Park
Էդինսոն ՎոլքեսՀունիսի 3, 2017Արիզոնա Դայմոնդբեքս3–0Marlins Park

Մրցաշրջաններ

խմբագրել

Լավագույն 5 մրցաշրջանները

խմբագրել
ՄրցաշրջանՄրցաշրջանՀետմրցաշրջան
ՏեղՀաղթանակՊարտություն%ՔՀ
19972-րդ9270.5689Ուայլդ քարդի հաղթող, Համաշխարհային Սերիայի Հաղթող
20032-րդ9171.56210Ուայլդ քարդի հաղթող, Համաշխարհային Սերիայի Հաղթող,
20092-րդ8775.5376
20083-րդ8477.522
20202-րդ3129.5174

Վատագույն 5 մրցաշրջանները

խմբագրել
ՄրցաշրջանՄրցաշրջան
ՏեղՀաղթանակՊարտություն%ՔՀ
19985-րդ54108.33352
20195th57105.35240
20135th62100.38334
19995th6498.39539
19936th6498.39533

Տնային խաղերին հանդիսականների հաճախումները

խմբագրել
Dolphin Stadium (1993–2011)
Marlins Park (Ապրլի 4, 2012, երբ թիմը մրցում է Սենթ Լուիս Կարդինալսի հետ)
Հանդիսականների թիվը Hard Rock Stadium մարզադաշտում
ՏարիԸնդհանուրՄիջինԼիգայի վարկանիշ
19933,064,84737,8387-րդ
19941,937,46733,6959-րդ
19951,700,46623,95013-րդ
19961,746,76721,56518-րդ
19972,364,38729,19011-րդ
19981,730,38421,36322-րդ
19991,369,42116,90628-րդ
20001,218,32615,04115-րդ
20011,261,22615,76529-րդ
2002813,11810,03829-րդ
20031,303,21516,08928-րդ
20041,723,10521,53926-րդ
20051,852,60822,87128-րդ
20061,164,13414,37230-րդ
20071,370,51116,91930-րդ
20081,335,07616,48230-րդ
20091,464,10918,07529-րդ
20101,524,89418,82628-րդ
20111,520,56219,00729-րդ
Հանդիսականների թիվը LoanDepot Park մարզադաշտում
ՏարիԸնդհանուրՄիջինԼիգայի վարկանիշ
20122,219,44427,40118-րդ
20131,586,32219,58429-րդ
20141,732,28321,38627-րդ
20151,752,23521,63228-րդ
20161,712,41721,40527-րդ
20171,583,01420,29528-րդ
2018811,10410,01430-րդ

[8][9]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Frisaro, Joe (2011 թ․ սեպտեմբերի 27). «Sun to set on Sun Life Stadium». MLB Advanced Media. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  2. Tompkins, Wayne (2007 թ․ մայիսի 24). «Commissioners OK plan to have Marlins change name, spring-training site». Miami Today. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  3. Frisaro, Joe (2011 թ․ նոյեմբերի 10). «New name, but deep-rooted tradition in Miami». MLB.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 10-ին.
  4. Chass, Murray (1997 թ․ հոկտեմբերի 27). «'97 World Series; Marlins Win World Series». The New York Times. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
  5. Knapel, Robert (2011 թ․ հուլիսի 27). «Florida Marlins to Be Renamed Miami Marlins Next Season». Bleacher Report. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. Frisaro, Joe; Sattell, Glenn (2017 թ․ հունիսի 3). «Heavy-hearted, hobbled Volquez nets no-no». MLB.com. MLB Advanced Media. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  7. ESPN Stats & Information (2017 թ․ հունիսի 4). «Volquez, playing with seventh team, pitches sixth no-hitter in Marlins histor». ESPN.com. ESPN Internet Ventures, LLC. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  8. [1] Attendance Report
  9. [2] Attendance Report

Արտաքին հղումներ

խմբագրել
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Լալա ՄնացականյանՋուրՀայաստանՋոուի ԱնսաՍեռական հարաբերությունԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԿառլես ՊուչդեմոնՋրծաղիկՏաշիրՎարդավառՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Կատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՊարբերական հիվանդությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՀեշտոցի սնկային վարակՊարույր ՍևակՏիգրան ՄեծՍպասարկող:ՎերջինփոփոխություններըՀովհաննես ԹումանյանԵրևանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀրաչյա ՔեշիշյանԿոմունիզմՀեշտոցային արտադրությունԾաղկեվանք (Արա լեռ)Գրիգոր ԶոհրապՀայերենի այբուբենԳառնու հեթանոսական տաճարՍաղմոսավանքՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցԵրկրորդ համաշխարհային պատերազմՄիզուղիների ինֆեկցիաներԱվարայրի ճակատամարտԿրիշտիանու ՌոնալդուԴաշտանՀղիություն (մարդ)