Մանկական Եվրատեսիլ 2013 երգի մրցույթ

Մանկական Եվրատեսիլ 2013 երգի մրցույթը եղել է 11-րդ մրցույթը Մանկական Եվրատեսիլի պատմության մեջ։ Այն անց է կացվել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, նոյեմբերի 30-ին։ «NTU» հեռուստաընկերությունը մրցույթը հյուրընկալել է իրենց երկրում արդեն երկրորդ անգամ, առաջին անգամ 2009 թվականին էր։

Մանկական Եվրատեսիլ 2013 երգի մրցույթ
"Be creative"
«Եղիր ստեղծագործ»
Ամսաթվեր
ԵզրափակիչՆոյեմբերի 30, 2013
Հյուրընկալություն
Անցկացման վայր«Ուկրաինա» արվեստի պալատ, Կիև
Հյուրընկալող հեռուստաալիքNTU
ՀաղորդավարներԹիմուր Միրոշնիչենկո և Զլատա Օգնևիչ
Ընդմիջման ելույթԱնաստասիա Պետրիկ, Էմիլի դը Ֆորեսթ,
Ռուսլանա
Մասնակցություն
ՄասնակիցներԳայա Կաուկի, Սոֆյա Տարասովա, Ilya Volkov?, Դայանա Կիրիլլովա Յուրևնա, The Smile Shop?, Մոնիկա Ավանեսյան, Rustam Karimov?, Mylène and Rosanne?, Էլիաս, Միկելե Պերնիոլա, Rafael Bobeica? և Barbara Popović?
ԱռաջնելույթՍան Մարինո Սան Մարինո
Վերադարձել ենՀյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա
Մալթա Մալթա
Մեկնել ենԱլբանիա Ալբանիա
Բելգիա Բելգիա
Իսրայել Իսրայել
Քվեարկություն
Քվեարկության համակարգՅուրաքանչյուր երկիր գնահատում
է 10 երկրի, 1-7, 8, 10 և
12 բալային համակարգով։
Հաղթական երգՄալթա «The Start»
     Մասնակցող երկրներ     Անցած տարիների մասնակիցներ
Ժամանակագրություն
Մանկական Եվրատեսիլ 2012 երգի մրցույթՄանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ
junioreurovision.tv/event/kyiv-2013(անգլ.)

Մրցույթին մասնակցել են 12 երկրիր։ Մակեդոնիան և Մալթան որոշել են վերադառնալ մրցույթ, իսկ Ալբանիան, Բելգիան և Իսրայելը հայտարարել էին որ չեն մասնակցի մրցույթին։ Սան Մարինոն 2013 թվականի մրցույթին մասնակցեց առաջին անգամ։

Մասնակիցների ելույթների հերթականության վիճակահանությունը կայացել է նոյեմբերի 25-ին մրցույթի բացման պաշտոնական արարողության ժամանակ։

Մրցույթի քվեարկության արդյունքում 130 միավորով հաղթող է ճանաչվել Մալթան ներկայացնող Գայա Կաուկին իր «The Start» երգով։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Ուկրաինայի և Բելառուսի մասնակիցները։ Հայաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանը իր «Choco Factory» երգով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։

Անցկացման վայր

խմբագրել

2013 թվականի փետրվարի 6-ին Եվրոպական Հեռարձակողների Միությունը հայտարարեց որ մրցույթը կայանալու է Ուկրաինայում։ Սա արդեն երկրորդ մրցույթն է որը անցկացվեց Ուկրաինայում, առաջին անգամ 2009 թվականին էր։ Մրցույթը հյուրընկալող երկրի անունը հայտարարելուց երկու ամիս հետո՝ ապրիլի 17-ին ԵՀՄ-ն և «NTU» հեռուստաընկերությունը հայտարարեցին, որ մրցույթը կայանալու է Կիևի «Ուկրաինա» ազգային արվեստի պալատում, որտեղ էլ սովորաբար անցկացվում են երկրի կարևոր և պաշտոնական միջոցառումներ։

Ֆորմատ

խմբագրել

Փոփոխություններ

խմբագրել

Մրցույթի գործադիր ղեկավար Վլադիսլավ Յակովլևը հուլիսի 17-ին հայտարարեց, որ լինելու է որոշակի փոփոխություն մրցույթի ֆորմատի մեջ։ Սկսած 2013 թվականի մրցույթից արդեն միայն հաղթողը չի ստանալու մրցանակ, այլ նաև երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները։

2013 թվականին փոխվեց նաև քվեարկության արդյունքների հայտարարման ձևը։ Խոսնակները իրենց երկրի միավորները հայտարարում էին մրցույթի բեմից այլ ոչ թե իրենց երկրից։

Փոփոխություն է կատարվել նաև երգերի տևողության մեջ։ Երգի տևողությունն այժմ կարող է հասնել մինչև 3 րոպեն, նախորդ՝ 2 րոպե 30 վայրկյանի փոխարեն։

Գրաֆիկական դիզան

խմբագրել

Մրցույթն անցկացվել է "Be creative" («Եղիր ստեղծագործ») կարգախոսի ներքո։ Մրցույթի լոգոն գույնզգույն փազլն է որի ցուցադրումը կայացել է հոկտեմբերի 9-ին։

Հաղորդավարներ

խմբագրել

Մրցույթի հաղորդավարներն են եղել Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում Ուկրաինան ներկայացրած Զլատա Օգնևիչը և Մանկական Եվրատեսիլ 2009թվականի հաղորդավար Տիմուր Միրոշնիչենկոն։

Մասնակից երկրներ

խմբագրել
ԵրկիրԼեզուԱրտիստԵրգՀայերենԱրդյունքՄիավոր
01 ՇվեդիաշվեդերենԷլիաս«Det är dit vi ska»Ահա թե ուր ենք գնում946
02 Ադրբեջանադրբեջաներեն, անգլերենՌուստամ Կարիմով«Me and my guitar»Ես և իմ կիթառը766
03 Հայաստանհայերեն, անգլերենՄոնիկա Ավանեսյան«Choco Factory»Շոկոլադե գործարան669
04 Սան ՄարինոիտալերենՄիկելե Պերնիոլա«O-o-O Sole Intorno a Me»O-o-O արևը շրջապատում է ինձ1042
05 ՄակեդոնիամակեդոներենԲարբարա Պոպովիչ«Ohrid i muzika»Օհրիդը և երաժշտությունը1219
06 Ուկրաինաուկրաիներեն, անգլերենՍոֆյա Տարասովա«We are one»Մենք միասնական ենք2121
07 ԲելառուսռուսերենԻլյա Վոլկով«Poy s mnoy»Երգիր ինձ հետ3108
08 Մոլդովառումիներեն, անգլերենՌաֆաել Բոբեյկա«Cum să fim»Ինչպես լինել1141
09 Վրաստանվրացերեն, անգլերենThe Smile Shop«Give Me Your Smile»Տուր ինձ քո ժպիտը591
10 Նիդերլանդներհոլանդերեն, անգլերենՄիլեն և Ռոզանա«Double Me»Կրկնակի ինձ859
11 ՄալթաանգլերենԳայա Կաուկի«The Start»Սկիզբը1130
12 ՌուսաստանռուսերենԴայանա Կիրիլովա«Mechtay»Երազիր4106

Քվեարկություն

խմբագրել

Քվեարկության աղյուսակ

խմբագրել
Քվեարկողներ
Ընդհանուր+12ՄԺ
Շվեդիա461214351256142
Ադրբեջան6612472210310367
Հայաստան6912344452412685
Սան Մարինո421252241323224
Մակեդոնիա1912112111
Ուկրաինա1211281010812812777128
Բելառուս108121056667810881012
Մոլդովա41123313334441
Վրաստան91127871010678556
Նիդերլանդներ5912265515461273
Մալթա1301212871071212101261210
Ռուսաստան106126121212867855103

12 միավորներ

խմբագրել
N.Ստացող երկիրՔվեարկող
5 ՄալթաՄանկական ժյուրի, Մակեդոնիա, Մոլդովա, Նիդերլանդներ, Ուկրաինա
3 ՌուսաստանՀայաստան, Ադրբեջան, Շվեդիա
ՈւկրաինաԲելառուս, Մալթա, Սան Մարինո
1 ՀայաստանՎրաստան
ԲելառուսՌուսաստան
  • Քվեարկության սկզբում բոլոր երկրները ստանում են 12 միավոր։

Խոսնակներ

խմբագրել
  1. Շվեդիա – Լովա Սյոներբո
  2. Ադրբեջան – Լյաման Միրզալիևա
  3. Հայաստան – Դավիթ Վարդանյան
  4. Սան Մարինո – Ջովաննի
  5. Մակեդոնիա – Սոֆիա Սպասենոսկա
  6. Ուկրաինա – Լիզա Արֆուշ
  7. Բելառուս – Սաշա Տկաչ
  8. Մոլդովա – Դենիս Միդոնե
  9. Վրաստան – Էլեն Մեգրելիշվիլի
  10. Նիդերլանդներ – Ալեսանդրո Վեմպե
  11. Մալթա – Մաքսին Փեյս
  12. Ռուսաստան – Մարիա Բախիրևա

Չմասնակցող երկրներ

խմբագրել
  • Ալբանիա - Ալբանական «RTSH» հեռուստաընկերությունը ֆինանսական խնդիրների պատճառով որոշել էր չմասնակցել մրցույթին։
  • Բելգիա - 2013 թվականի մարտի 26-ին Բելգիայում մրցույթը հեռարձակող հեռուստաընկերությունը, հայտարարել էր, որ չի մասնակցի 2013 թվականի մրցույթին, քանի որ պատրաստվում է ստեղծել իր սեփական մրցույթը բելգիացի երիտասարդ տաղանդների համար։
  • Իսրայել - 2013 թվականի հոկտեմբերի 21-ին Իսրայելում մրցույթը հեռարձակող «IBA» հեռուստաընկերությունը հայտարարեց, որ չի մասնակցի մրցույթին։
  • Բուլղարիա - Բուլղարիայում մրցույթը հեռարձակող «BNT» հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ չի պատրաստվում ետ վերադառնալ մրցույթ։
  • Կիպրոս - «CyBC» հեռուստաընկերությունը սկզբում հաստատել էր իր մասնակցությունը, սակայն այնուհետև ետ վերցրեց մասնակցության հայտը։
  • Լատվիա - Լատվիայի ազգային հեռարձակող «LTV» հեռուստաընկերությունը մտադրություն չունի վերադառնալ մրցույթ։
  • Պորտուգալիա - Պորտուգալիայի «RTP» հեռուստաընկերությունը հայտարարեց, որ նրանք չեն վերադառնա մրցույթ։
  • Իսպանիա - Իսպանական «TVE» հեռուստաընկերությունը սկզբում քննարկում էր մրցույթ վերադառնալու իրենց հարցը, սակայն որոշակի խնդիրների պատճառով ավելի ուշ հայտարարեցին որ չեն մասնակցի մրցույթին։

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
🔥 Top keywords: Գլխավոր էջԾաղկեվանք (Արա լեռ)Սպասարկող:ՈրոնելՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Ջոուի ԱնսաԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Սեռական հարաբերությունՋուրՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՎարդավառԿառլես ՊուչդեմոնՀայաստանԳառնու հեթանոսական տաճարՋրծաղիկՍաղմոսավանքԵղիշե ՉարենցՕրալ սեքսՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԹռչկանի ջրվեժՁեռնաշարժությունՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀովհաննես ԹումանյանՀեշտոցային արտադրությունՊարբերական հիվանդությունՍևանա լիճԼալա ՄնացականյանՎրաստանՀեշտոցի սնկային վարակԽոր ՎիրապՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՍլովակիաԱռուշ ԱռուշանյանԵրևանԵրազահանՆորավանքՍայաթ-Նովա