Մանուել Պաբլո

իսպանացի ֆուտբոլիստ

Մանուել Պաբլո Գարսիա Դիաս (իսպ.՝ Manuel Pablo García Díaz, հունվարի 25, 1976(1976-01-25)[1][2][3], Արուկաս, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա), իսպանացի նախկին ֆուտբոլիստ, աջ պաշտպան։ Հանդես է եկել իսպանական «Լաս Պալմաս» և «Դեպորտիվո լա Կորունյայում» ակումբներում՝ մասնակցելով 440 պաշտոնական խաղի, ինչպես նաև Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։

Մանուել Պաբլո
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իսպանիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 25, 1976(1976-01-25)[1][2][3] (48 տարեկան)
ԾննդավայրԱրուկաս, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա
Հասակ176 սանտիմետր
ԴիրքՊաշտպան
Պատանեկան կարիերա
1993—1995Իսպանիա Լաս Պալմաս
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1995—1998Իսպանիա Լաս Պալմաս56 (1)
1994—1996 Իսպանիա Լաս Պալմաս Բ? (?)
1998—2016Իսպանիա Դեպորտիվո Լա Կորունյա383 (1)
Ազգային հավաքական
1997Իսպանիա Իսպանիա (մինչև 21)1 (0)
1997Իսպանիա Իսպանիա (մինչև 23)2 (0)
2000—2004Իսպանիա Իսպանիա13 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

խմբագրել

Մանուել Պաբլոն իր ֆուտբոլային կարիերան սկսել և մեծահասակների մակարդակում նորամուտը կատարել է «Լաս Պալմաս» ակումբում, որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան՝ մասնակցելով առաջնության 56 խաղի։ Ակումբում անցկացրած ժամանակի ընթացքում հիմնականում եղել է թիմի պաշտպանության հիմնական խաղացող։

1998 թվականի ամռանը տեղափոխվել է «Դեպորտիվո Լա Կորունյա» (Խոսե Օսկար Ֆլորեսի հետ միասին[4]։ Լա Լիգայում նորամուտը կատարել է 1998 թվականի նոյեմբերի 15-ին՝ մասնակցելով «Դեպորտիվո Ալավեսի» դեմ խաղին (2։2)[5], սակայն թիմում անցկացրած առաջին մրցաշրջանում լուրջ մրցակցության մեջ է եղել Արմանդո Ալվարեսի հետ՝ մասնակցելով լիգայի ընդամենը 14 հանդիպման։

Մանուել Պաբլոն 1999-2001 թվականներին «Դեպորտիվոյի» կազմում անցկացրել է 74 հանդիպում, եղել թիմի հիմնական խաղացողներից, որն իր պատմության մեջ առաջին անգամ 2000 թվականին հաղթել է Լա Լիգայում։

2001 թվականի սեպտեմբերի 30-ին Մանուէլ Պաբլոն «Սելտա Դե Վիգոյի» դեմ խաղում վնասվածք է ստացել Էվերտոն Ջովանելլայի անհաջող հարվածից հետո[6][7], ինչի պատճառով նա բաց է թողել մրցաշրջանի մնացած մասը[8]։

Մեկ տարի անց Մանուել Պաբլոն վերադարձել է, մասնակցել Իսպանիայի գավաթի խաղարկության՝ CD Corralejo ակումբի դեմ խաղին[9]։

2003-04 մրցաշրջանի եզրափակիչ փուլում Մանուել Պաբլոն ապացուցել է, որ լիովին վերականգնվել է, ինչը ցուցադրել է 2004 թվականի ապրիլի 7-ին «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում (4:0)[10]։

Հաջորդ երկու մրցաշրջաններում Մանուել Պաբլոն մնացել է թիմի աջ պաշտպանի առաջին թեկնածուն, թեև 2008-09 թվականներին նրա հետ մրցակցել է ավելի երիտասարդ Լաուրեն։ 2009 թվականի մայիսի սկզբին՝ երկարատև բանակցություններից հետո, 33-ամյա հարձակվողը 2+1 սխեմայով երկարաձգել է իր պայմանագիրը «Դեպորտիվոյի» հետ[11]։

2009 թվականից մինչև 2015 թվականը Մանուել Պաբլոն մասնակցել է լիգայի ընդհանուր առմամբ 126 հանդիպման։ 2015 թվականի հունիսի 16-ին նա ևս մեկ տարով երկարաձգել է իր պայմանագրի ժամկետը[12]։

2016 թվականի հուլիսի 7-ին Մանուել Պաբլոն, 2015-16 մրցաշրջանի ընթացքում անցկացնելով ընդամենը հինգ հանդիպում, 40-ամյա Մանուել Պաբլոն ավարտել է ֆուտբոլային կարիերան[13]։

Հավաքականում

խմբագրել

2000 թվականի օգոստոսի 16-ին կատարել է նորամուտը Իսպանիայի ազգային հավաքականում՝ մասնակցելով Գերմանիայի հավաքականի դեմ ընկերական խաղին, որտեղ իսպանացիները պարտվել են 1։4 հաշվով[14]։ Հետագայում ոչ կանոնավորապես մինչև 2004 թվականը հրավիրվել է մասնակցելու հավաքականի խաղերին՝ ընդհանուր առմամբ երկրի գլխավոր թիմի կազմում անցկացնելով 13 հանդիպում։

Ելույթների վիճակագրություն

խմբագրել

Ակումբային

խմբագրել

[15][16]

ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթ[17]Այլ[18]Total
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Լաս Պալմաս1996-97Սեգունդա Դիվիզիոն2010000201
1997-98Սեգունդա Դիվիզիոն3600020380
Ընդհանուր5610020581
Դեպորտիվո1998-99Լա Լիգա1405000190
1999-00Լա Լիգա3702060450
2000–01Լա Լիգա37140140551
2001-02Լա Լիգա50002070
2002-03Լա Լիգա1008110191
2003–04Լա Լիգա1801080270
2004-05Լա Լիգա3001060370
2005-06Լա Լիգա3105070430
2006-07Լա Լիգա1505000200
2007–08Լա Լիգա3400000340
2008–09Լա Լիգա2303020280
2009-10Լա Լիգա3303000360
2010–11Լա Լիգա3003000330
2011-12Սեգունդա Դիվիզիոն802000100
2012-13Լա Լիգա2402100261
2013-14Սեգունդա Դիվիզիոն2601000270
2014–15Լա Լիգա50200070
2015–16Լա Լիգա30200050
Ընդհանուր38314924604783
Ընդհանուր կարիերայում43924924805364

Միջազգային

խմբագրել

[19]

Իսպանիա
ՏարիԽաղերԳոլեր
200050
200170
200410
Ընդհանուր130

Ձեռքբերումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Turu Flores, entre dos pasiones (Turu Flores, between two passions); La Provincia, 14 December 2011 (իսպ.)
  5. El Deportivo, abonado al empate (Deportivo, married to draw); Mundo Deportivo, 16 November 1998 (իսպ.)
  6. Deportivo y Celta deleitan (Deportivo and Celta delight); Mundo Deportivo, 1 October 2001 (իսպ.)
  7. La operación de tibia de Manuel Pablo crea polémica entre los especialistas (Manuel Pablo's tibia surgery stirs up controversy amongst specialists); El Mundo, 17 November 2001 (իսպ.)
  8. Buoyant United ready for Deportivo; UEFA, 2001
  9. Luque y Juanmi, claves del Depor y vuelve M. Pablo (Luque y Juanmi, key to Depor and M. Pablo returns); Mundo Deportivo, 12 September 2002 (իսպ.)
  10. El Depor baila al campeón (Depor waltz champions); Mundo Deportivo, 8 April 2004 (իսպ.)
  11. Manuel Pablo renueva por dos temporadas (Manuel Pablo renews for two seasons); Marca, 11 May 2009 (իսպ.)
  12. Manuel Pablo continuará una temporada más como capitán del Dépor (Manuel Pablo will remain one more season as captain of Dépor); Deportivo La Coruña, 16 June 2015 (իսպ.)
  13. Manuel Pablo cuelga las botas (Manuel Pablo hangs boots); La Voz de Galicia, 7 July 2016 (իսպ.)
  14. Desastre (Disaster); Mundo Deportivo, 17 August 2000 (իսպ․)
  15. «Manuel Pablo: Manuel Pablo García Díaz». BDFutbol. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 5-ին.
  16. «Manuel Pablo». Soccerway. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  17. Ներառյալ Իսպանիայի գավաթը և Սուպերկոպա դե Իսպանիան։
  18. Ներառյալ փլեյ-օֆֆերը, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգան, Չեմպիոնների Լիգան և Ինտերտոտոտյի գավաթը։
  19. «Manuel Pablo». European Football. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել Պաբլո» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջԾաղկեվանք (Արա լեռ)Սպասարկող:ՈրոնելՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Ջոուի ԱնսաԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Սեռական հարաբերությունՋուրՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՎարդավառԿառլես ՊուչդեմոնՀայաստանԳառնու հեթանոսական տաճարՋրծաղիկՍաղմոսավանքԵղիշե ՉարենցՕրալ սեքսՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԹռչկանի ջրվեժՁեռնաշարժությունՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀովհաննես ԹումանյանՀեշտոցային արտադրությունՊարբերական հիվանդությունՍևանա լիճԼալա ՄնացականյանՎրաստանՀեշտոցի սնկային վարակԽոր ՎիրապՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՍլովակիաԱռուշ ԱռուշանյանԵրևանԵրազահանՆորավանքՍայաթ-Նովա