Մաքսի Գոմես

ուրուգվայցի ֆուտբոլիստ

Մաքսի Գոմես (իսպ.՝ Maxi Gómez, օգոստոսի 14, 1996(1996-08-14)[1][2], Պայսանդու, Ուրուգվայ), ուրուգվայցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վալենսիայի և Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Մաքսի Գոմես
Maxi Gómez
Գոմեսը Սելտայի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունMaximiliano Gómez González
ՔաղաքացիությունըՈւրուգվայ Ուրուգվայ
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 14, 1996(1996-08-14)[1][2] (27 տարեկան)
ԾննդավայրՊայսանդու, Ուրուգվայ
Հասակ186 սմ
Քաշ91 կգ
Դիրքկենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻսպանիա Վալենսիա
Համար22
Պատանեկան կարիերա
Ուրուգվայ Լիտորալ
2013-2015Ուրուգվայ Դեֆենսոր Սպորտինգ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2015-2017Ուրուգվայ Դեֆենսոր Սպորտինգ47(28)
2017-2019Իսպանիա Սելտա Վիգո71(31)
2019-ներկաԻսպանիա Վալենսիա0(0)
Ազգային հավաքական
2017-ներկաՈւրուգվայ Ուրուգվայ12(2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 19-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 19-ի, 2019

Ակումբային կարիերա

խմբագրել

Դեֆենսոր Սպորտինգ

խմբագրել

Գոմեսը Դեֆենսոր Սպորտինգի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Ունիվերսիտարիոյի դեմ խաղում[5]։ Իր առաջին հանդիպումը Ուրուգվայի առաջնությունում Գոմեսը անցկացրեց հոկտեմբերի 4-ին՝ Նասիոնալի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հոկտեմբերի 17-ին՝ Մոնտեվիդեո Ուոնդերերսի դեմ խաղում[7]։ Նոյեմբերի 1-ին՝ Խուվենտուդ Լաս Պյեդրասի դեմ խաղում ուրուգվայցին դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Դեֆենսորին հաղթել 4-1 հաշվով[8]։ Նոյեմբերի 21-ին Գոմեսը դուբլ ձևակերպեց Էլ Տանկե Սիսլեյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[9]։

2016 թվականի փետրվարի 28-ին՝ Դանուբիոյի դեմ խաղում Գոմեսը դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[10]։ Մայիսի 22-ին նա 4 գոլի և 1 գոլի հեղինակ դարձավ Էլ Տանկե Սիսլեյի դեմ խաղում, ինչի շնորհիվ Դեֆենսորը հաղթեց 5-6 հաշվով[11]։ 2017 թվականի մարտի 5-ին Գոմեսը 2 գոլ խփեց Դանուբիոյի դեմ խաղում[12]։ Մայիսի 6-ին նա դուբլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նասիոնալի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[13]։ Դեֆենսոր Սպորտինգի կազմում Գոմեսը անցկացրեց 52 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Սելտա Վիգո

խմբագրել

2017 թվականի մայիսի 23-ին Գոմեսը 5 տարվա պայմանագիր կնքեց Սելտա Վիգոյի հետ[14][15][16]։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց օգոստոսի 19-ին՝ Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում[17]։ Այս խաղում նա դարձավ դուբլի հեղինակ, սակայն Սելտան պարտվեց 2-3 հաշվով[18]։ Սեպտեմբերի 10-ին Գոմեսը խփեց Ալավեսի դեմ խաղի միակ գոլը՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[19]։ Դեկտեմբերի 2-ին ուրուգվայցին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բարսելոնայի դեմ խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[20]։ 2018 թվականի փետրվարի 11-ին Գոմեսը դուբլ ձևակերպեց Էսպանյոլի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[21]։ 2018 թվականի մայիսի 19-ին՝ Լևանտեի դեմ խաղում նա դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[22]՝ օգնելով Սելտային հաղթել 4-2 հաշվով[23]։ Իր առաջին մրցաշրջանում Գոմեսը անցկացրեց 36 հանդիպում Լա Լիգայում՝ դառնալով 18 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[24]։

2018 թվականի օգոստոսի 27-ին Գոմեսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լևանտեի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Սելտային[25]։ Սեպտեմբերի 1-ին՝ Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում ուրուգվայցին կրկին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[26][27]։ Նոյեմբերի 4-ին նա փոխարինեց Էմրե Մորին և դուբլ ձևակերպեց Ռեալ Բետիսի դեմ խաղում[28][29]։ 2019 թվականի փետրվարի 9-ին Գոմեսը հեռացվեց խաղադաշտից Խետաֆեի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 38-րդ րոպեին[30][31]։ Ապրիլի 24-ին նա գոլ խփեց Էսպանյոլի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[32]։ Սելտա Վիգոյի կազմում Գոմեսը անցկացրեց 75 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[33][34]։

Վալենսիա

խմբագրել

2019 թվականի հուլիսի 14-ին Գոմեսը 5 տարվա պայմանագիր կնքեց Վալենսիայի հետ[35][36][37]։ Ակումբը նրա համար վճարեց 14 միլիոն եվրո[38], ինչպես նաև՝ Սանտի Մինան տեղափոխվեց հակառակ ուղղությամբ[39][40]։

Միջազգային կարիերա

խմբագրել

Իր դեբյուտը Ուրուգվայի ազգային հավաքականում Գոմեսը նշեց 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ Լեհաստանի դեմ ընկերական խաղում[41]։ 2018 թվականի մայիսին նա ընդգրկվեց Ուրուգվայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[42][43]։ Իր առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց հունիսի 25-ին՝ փոխարինելով Էդինսոն Կավանիին Ռուսաստանի դեմ խաղի վերջին րոպեին[44][45]։ Հուլիսի 6-ին Գոմեսը խաղադաշտ դուրս եկավ քառորդ եզրափակչի Ֆրանսիայի դեմ խաղում[46][47], սակայն Ուրուգվայը պարտվեց 2-0 հաշվով և դուրս մնաց առաջնությունից[48][49]։

Իր առաջին գոլը Ուրուգվայի հավաքականի կազմում Գոմեսը խփեց 2019 թվականի մարտի 25-ին՝ Թաիլանդի դեմ ընկերական խաղում[50][51]։ Նա գոլի հեղինակ դարձավ նաև իր հաջորդ՝ Պանամայի դեմ խաղում[52][53]։ Հունիսին Գոմեսը մասնակցեց Կոպա Ամերիկային[54][55][56], սակայն խաղադաշտ դուրս չեկավ ոչ մի խաղում։ Ուրուգվայը հասավ առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Պերուին[57][58]։

Կարիերայի վիճակագրություն

խմբագրել

Ակումբային վիճակագրություն

խմբագրել

2019 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ[59]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթՄայրցամաքայինԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Դեֆենսոր Սպորտինգ2015–16Պրիմերա Դիվիզիոն2114402514
2016144144
20171210111311
Ընդհանուր47280051005229
Սելտա Վիգո2017–18Լա Լիգա3618303918
2018–193513103613
71314000007531
Վալենսիա2019–20Լա Լիգա0000000000
Կարիերայի ընդհանուր1185940510012760

Միջազգային վիճակագրություն

խմբագրել

2019 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ[59]

Ուրուգվայ
ՏարիԽաղերԳոլեր
201720
201870
201932
Ընդհանուր122

Միջազգային գոլեր

խմբագրել
#ԱմսաթիվՄարզադաշտՄրցակիցՀաշիվԱրդյունքՄրցաշար
1.Մարտի 25, 2019Գուանսի Սպորտ Կենտրոն, Նանյին, Չինաստան  Թաիլանդ4–04–0Չինաստանի գավաթ 2019
2.Հունիսի 7, 2019Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո, Ուրուգվայ  Պանամա1–03–0Ընկերական խաղ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Uruguay - M. Gómez - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  4. «Maxi Gómez: Uruguay's next superstar centre-forward - Tifo Football». Tifo Football (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  5. «Universitario de Deportes - Defensor Sporting Club, Sep 16, 2015 - Copa Sudamericana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  6. «Club Nacional - Defensor Sporting Club, Oct 4, 2015 - Primera División Apertura - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  7. «Defensor Sporting Club - Montevideo Wanderers, Oct 17, 2015 - Primera División Apertura - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  8. «Defensor Sporting Club - Juventud de Las Piedras, Nov 1, 2015 - Primera División Apertura - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  9. «Defensor Sporting Club - El Tanque Sisley, Nov 21, 2015 - Primera División Apertura - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  10. «Defensor Sporting Club - Danubio FC, Feb 28, 2016 - Primera Division Clausura - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  11. «El Tanque Sisley - Defensor Sporting Club, May 22, 2016 - Primera Division Clausura - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  12. «Danubio FC - Defensor Sporting Club, Mar 5, 2017 - Primera División Apertura - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  13. «Defensor Sporting Club - Club Nacional, May 6, 2017 - Primera División Apertura - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  14. «Maxi Gomez signs with Celta Vigo - MARCA in English». MARCA in English (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  15. «OFFICIAL - Celta Vigo sign Uruguayan wonderkid MAXI GOMEZ». Footballghana. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  16. «DONE DEAL: Celta Vigo sign Defensor Sporting striker Maxi Gomez - Tribal Football». Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  17. «Celta de Vigo - Real Sociedad, Aug 19, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  18. «Celta de Vigo - Real Sociedad, Aug 19, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  19. «Celta de Vigo - Deportivo Alavés, Sep 10, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  20. «FC Barcelona - Celta de Vigo, Dec 2, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  21. «Celta de Vigo - RCD Espanyol Barcelona, Feb 11, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  22. «La Liga round-up: Maxi Gomez and Iago Aspas seal Celta Vigo win». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  23. «Celta de Vigo - Levante UD, May 19, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  24. «Maximiliano Gomez | Football Stats | Celta Vigo | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  25. «Levante UD - Celta de Vigo, Aug 27, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  26. «Celta de Vigo - Atlético Madrid, Sep 1, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  27. «Stefan Savic sent off as Atletico Madrid slump to Celta Vigo defeat». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  28. «Real Betis Balompié - Celta de Vigo, Nov 4, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  29. «Real Betis vs. Celta Vigo - Football Match Summary - November 4, 2018 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  30. «Getafe CF - Celta de Vigo, Feb 9, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  31. «Getafe 3-1 Celta Vigo: Costly Maxi Gomez red sees Celta lose again». La Liga News UK (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ փետրվարի 10. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.(չաշխատող հղում)
  32. «RCD Espanyol Barcelona - Celta de Vigo, Apr 24, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  33. Martin, Antony (2019 թ․ հունիսի 13). «Everton must make a move for Maxi Gomez this summer». HITC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  34. «Valencia sign Maxi Gomez». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  35. «OFFICIAL STATEMENT | Maxi Gomez». www.valenciacf.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  36. «Official: Valencia sign Maxi Gomez». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  37. «Valencia complete Maxi Gómez signing». Onefootball English (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  38. «La Liga transfer news: Maxi Gomez completes transfer from Celta Vigo to Valencia | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  39. «Maxi Gomez: Valencia reach agreement for West Ham target». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  40. «Valencia sign Uruguay striker Maxi Gomez». www.msn.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  41. «Poland - Uruguay, Nov 10, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  42. «Revealed: Every World Cup 2018 squad - Final 23-man lists | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  43. «Uruguay World Cup 2018 Squad (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  44. «Uruguay - Russia, Jun 25, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  45. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - Russia - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  46. «Uruguay - France, Jul 6, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  47. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - France - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  48. Glendenning, Barry (2018 թ․ հուլիսի 6). «Uruguay 0-2 France: World Cup 2018 quarter-final – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  49. «World Cup 2018: France beat Uruguay 2-0 to reach semi-final». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 6. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  50. «Thailand - Uruguay, Mar 25, 2019 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  51. «Uruguay brush aside Thailand in China Cup final». euronews (անգլերեն). 2019 թ․ մարտի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  52. «Uruguay - Panama, Jun 8, 2019 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  53. «Luis Suarez bags stunning freekick in Uruguay friendly win». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հունիսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  54. «Luis Suarez included in Uruguay's final Copa America squad despite injury concerns | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  55. «Injured Suarez included in Uruguay's Copa America squad». Sport (անգլերեն). 2019 թ․ մայիսի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  56. Onefootball. «Suarez included in Uruguay's final Copa America squad». Onefootball (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  57. «Uruguay - Peru, Jun 29, 2019 - Copa América 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  58. «Copa America: Peru beat Uruguay on penalties to reach semi-finals» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  59. 59,0 59,1 «Maximiliano Gómez». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսի Գոմես» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջԾաղկեվանք (Արա լեռ)Սպասարկող:ՈրոնելՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Ջոուի ԱնսաԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Սեռական հարաբերությունՋուրՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՎարդավառԿառլես ՊուչդեմոնՀայաստանԳառնու հեթանոսական տաճարՋրծաղիկՍաղմոսավանքԵղիշե ՉարենցՕրալ սեքսՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԹռչկանի ջրվեժՁեռնաշարժությունՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀովհաննես ԹումանյանՀեշտոցային արտադրությունՊարբերական հիվանդությունՍևանա լիճԼալա ՄնացականյանՎրաստանՀեշտոցի սնկային վարակԽոր ՎիրապՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՍլովակիաԱռուշ ԱռուշանյանԵրևանԵրազահանՆորավանքՍայաթ-Նովա