Մեգան Մարքլ

ամերիկացի դերասանուհի, մոդել

Մեգան, Սասեքսի դքսուհի (անգլ.՝ Meghan, Duchess of Sussex[11][12], օգոստոսի 4, 1981(1981-08-04)[1][2][3][…], Կանոգա Պարկ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի նախկին դերասանուհի և մոդել, որն առավել հայտնի էր Ռեյչել Զեյնի դերով՝ Ֆորս-մաժոր հեռուստասերիալում (2011-2018)

Մեգան Մարքլ
անգլ.՝ Meghan Markle
անգլ.՝ Rachel Markle
Մեգան Մարքլ
Ծնվել էօգոստոսի 4, 1981(1981-08-04)[1][2][3][…] (42 տարեկան)
ԾննդավայրԿանոգա Պարկ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԿրթությունԻմմակուլեյթ Հարթ ավագ դպրոց[5] և Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց (2003)[6][7]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունmultiracial people?
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և գեղագիր
ԸնտրանիSuits[7]
Ծնողներհայր՝ Թոմաս Մարքլ[7], մայր՝ Դորիա Ռեգլենդ[7]
Ամուսին(ներ)Ուելսի արքայազն Հարրի[7][8]
Համատեղ ապրող(ներ)Cory Vitiello?
Երեխա(ներ)Prince Archie of Sussex?[7] և Princess Lilibet of Sussex?
Պարգևներ և մրցանակներ
royal.uk/the-duchess-of-sussex
sussexroyal.com

Ամուսնացած է Սասեքսի դուքս Հարիի հետ։

Կենսագրություն

խմբագրել

Մարքլը ծնվել և մեծացել է Լոս Անջելեսում, հայրն սպիտակամորթ է, ունի հոլանդական և իռլանդական արմատներ[13][14], մայրը` աֆրոամերիկուհի[15]։ Հայրը եղել է ռեժիսոր, մայրը` սոցիալական աշխատող և յոգայի ուսուցիչ[16]։

Ամերիկացի հետազոտող Գարի Բոյդ Ռոբերթսի տվյալներով՝ Մեգանը` Անգլիայի Էդուարդ III թագավորի անմիջական ժառանգն է։ Հարրին և Մեգանը 17 սերնդի ազգական են[17]։

Մեգանը ավարտել է Հյուսիսարևմտյան համալսարանը[18]։ Իր դեբյուտային դերը խաղացել է «Գլխավոր հիվանդանոց» սերիալում և սրան հաջորդող տարիների ընթացքում աշխատել է որպես մոդել և դերասանուհի, խաղացել է նաև մի քանի սերիալների էպիզոդիկ դերերում, ինչպիսիք են` «C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք», «90210. Նոր սերունդ», «Եզր», «Կասլ»[19]։ Նա հայտնվեց մեծ էկրանին «Հիշի՛ր ինձ» և «Անտանելի ղեկավարներ» ֆիլմերի շնորհիվ։ Լոս Անջելեսում ծնված և մեծացած Մեգանը տեղափոխվել է Տորոնտո, որտեղ էլ նկարահանվել է «Ֆորս մաժոր» հեռուստասերիալում[16]։

Անձնական կյանք

խմբագրել

2011 թվականի սեպտեմբերի 11-ին Մեգանը ամուսնացել է կինոռեժիսոր Տրևոր Էնգելսոնի հետ, որի հետ սկսել է հանդիպել 2004 թվականից[15]։ Զույգը բաժանվել է 2013 թվականի մայիսին, իսկ նույն տարվա օգոստոսին էլ ամուսնալուծվել[20]։

2016 թվականի նոյեմբերին Մարքլը ապրել է Լոնդոնում և հրաժարվել նախկին ամուսնու ֆինանսական աջակցությունից։ Այնուհետև, 2016 թվականի նոյեմբերի 8-ին Կենսինգտոնայն պալատը հաստատեց այն տեղեկությունները, որ Մարքլը մի քանի ամիս է, ինչ հանդիպում է արքայազն Հարրիի հետ։ Իր հայտարարության մեջ Հարրին պահանջում է լրատվամիջոցներից՝ դադարել հետապնդել Մեգանին և նրա ընտանիքին[21]։ 2017 թվականի նոյեմբերի 7-ին պաշտոնապես հայտարարվել է Մեգանի և Հարրիի նշանադրության մասին[22]։ Համաձայն ժառանգության նոր կանոնների` Մեգանի հետ ամուսնությունից հետո Հարրին չի կորցնում բրիտանական գահը ժառանգելու իրավունքը, չնայած նրան, որ աղջիկը կաթոլիկ է[23]։

Նշանադրության ժամանակ Մեգանին նվիրած մատանու ձևավորումը կատարել է արքայազն Հարրին։ Կոմպոզիցիայի կենտրոնում Բոտսվանայից բերված հսկայական ադամանդ է, մյուս երկու ադամանդները վերցված են Հարրի մոր` արքայադուստր Դիանայի հավաքածուից[24]։

Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը` 2018 թվականի մայիսի 26-ին` Վինձոր ամրոցում[17][25][26]։ Նախքան հարսանիքը, որի համար վճարել էր արքայական ընտանիքը, Մարքլը ստացավ բրիտանական քաղաքացիություն և փոխեց իր կրոնը մկրտության ծեսից հետո, որը ընդունված է անգլիական եկեղեցում[27][28]։ Նոր մկրտության և հաստատման արարողությունը տեղի է ունեցել Վինձորի Սուրբ Գևորգ եկեղեցում[29]։ Դրանից հետո նա պետք է թողներ իր դերասանուհու կարիերան[30]։

Ֆիլմագրություն

խմբագրել
ՏարիՖիլմի անունԲնօրինակի անունԴեր
2005Ավելին, քան սերA Lot Like LoveՆատալի
2010ԹեկնածուThe CandidateՔեթ
2010Հիշիր ինձRemember MeՄեգան
2010Փախուստ ՎեգասիցGet Him to the GreekՏատյանա
2011Անտանելի ղեկավարներHorrible BossesՋեյմի
2012Անգործունակ ընկերներDysfunctional FriendsԹերրի
2013Պատահական հանդիպումներRandom EncountersՄինդի

Հեռուստատեսություն

խմբագրել
ՏարիՖիլմի անունԲնօրինակ անունԴերԾանոթագրություններ
2002Գլխավոր հիվանդանոցGeneral HospitalՋիլլՑերեկային օճառային սերիալ
2004Ապագայի քաղաքCentury CityՆատաշաԴրվագ. «A Mind Is a Terrible Thing to Lose»
2005ԿրճատումներCutsՔորիԴրվագ. «My Boyfriend’s Back»
2005Սիրո միավորումLove, Inc.Թերեզա ՍանթոսԴրվագ. «One on One»
2006Պատերազմ տանըThe War at HomeՍյուզանԴրվագ. «The Seventeen-Year Itch»
2006ԽաբեությունDeceitԳվենՀեռուստաֆիլմ
2006C.S.I.. Հանցագործության վայրը Նյու ՅորքCSI: NYՎերոնիկա ՊերեսԴրվագ. «The Seventeen-Year Itch»
2008ԱռաքյալներըThe ApostlesՔելլի ՔլհունՓորձնական
2008Լավ վարքագիծGood BehaviorՍեդի ՎալենսիաՓորձնական
200890210. Նոր սերունդ90210ՎենդիԴրվագ. «The Jet Set» и «We’re Not in Kansas Anymore»
2008Երկար ու երջանիկ'Til DeathՏարաԴրվագ. «Joy Ride»
2009Ճանապարհի ասպետըKnight RiderԷննի ՕրտիսԴրվագ. «Fight Knight»
2009Առանց հետքիWithout a TraceՀոլլի ՇեպարդԴրվագ. «Chameleon»
2009ԵզրFringeԿրտսեր գործակալ Էմի ՋեսապԴրվագ. «A New Day in the Old Town» и «Night of Desirable Objects»
2009ԼիգաThe LeagueՄինգենԴրվագ. «The Bounce Test»
2010C.S.I. Մայամիի հանցագործության վայրըCSI: MiamiՍպա Լիա ՄոնտոյանԴրվագ. «Backfire»
2011 — մեր օրերSuitsSuitsՌեյչել Զեյնմշտական դեր
2012ԿասլCastleՇառլոտա ԲոյդԴրվագ. «Once Upon a Crime»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 http://www.bbc.co.uk/news/entertainment-arts-37908788
  3. 3,0 3,1 http://catalogue.bnf.fr/ark:/12148/cb16687080v
  4. 4,0 4,1 4,2 Meghan Markle and Prince Harry: a timeline of how their lives collided — 2018. — ed. size: 645108 — ISSN 0956-1382
  5. https://www.cnn.com/2018/05/16/us/meghan-markle-high-school/index.html
  6. https://www.bbc.com/news/entertainment-arts-37908788
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 https://www.royal.uk/duchess-sussex
  8. https://www.royal.uk/royal-wedding-2018
  9. https://web.archive.org/web/20220131121232/https://time.com/collection/100-most-influential-people-2021/
  10. https://time.com/collection/most-influential-people-2018/5217561/meghan-markle/
  11. Griffiths, Emmy. «Will Meghan Markle use her first name Rachel if she marries Prince Harry?». Hello!. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  12. UKTV (2016 թ․ փետրվարի 21). «Meghan Markle Rapid Fire Questions | Suits Season 5 | Dave». YouTube. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  13. «Meghan Markle: Six things you didn't know about Prince Harry's girlfriend». The Week. 2016 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  14. Dewan, Angela; Isaac, Lindsay (2016 թ․ նոյեմբերի 8). «Meghan Markle: Prince Harry warns press about harassing girlfriend». CNN. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  15. 15,0 15,1 «Подруга принца Гарри Меган Маркл: кто она» (ռուսերեն). Би-Би-Си. 2016 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  16. 16,0 16,1 «Как Канада подготовила Меган Маркл к жизни в королевской семье» (ռուսերեն). Би-Би-Си. 2017 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
  17. 17,0 17,1 «Стала известна дата свадьбы принца Гарри и Меган Маркл». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  18. «Meghan Markle: Biography». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
  19. «Meghan Markle Biography». BuddyTV. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
  20. Meghan Markle, Husband Trevor Engelson Quietly Separated In August
  21. Prince Harry condemns press 'abuse' of girlfriend
  22. «Принц Гарри женится на Меган Маркл». BBC Русская служба (ռուսերեն). 2017 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
  23. «Королевская помолвка: кольцо из Ботсваны и новый титул Меган Маркл». BBC Russian. 27 ноября 2017. Վերցված է 27 ноября 2017-ին.
  24. Принц Гарри сам придумал дизайн помолвочного кольца Меган Маркл // Spletnik.ru.
  25. «His Royal Highness Prince Harry and Ms. Meghan Markle are engaged to be married». Британская королевская семья. 27 ноября 2017. Վերցված է 27 ноября 2017-ին.
  26. «The wedding of Prince Harry and Ms.Meghan Markle». Британская королевская семья. 28 ноября 2017. Վերցված է 28 ноября 2017-ին.
  27. «Свадьба принца Гарри и Меган Маркл назначена на май». BBC Russian. 28 ноября 2017. Վերցված է 28 ноября 2017-ին.
  28. Robert Booth (28 ноября 2017). «Prince Harry to marry Meghan Markle at Windsor Castle in May». The Guardian. Վերցված է 29 ноября 2017-ին.
  29. Свадьба года: стало известно где и когда поженятся принц Гарри и Меган Маркл
  30. «Принц Гарри и Меган Маркл: семь новых фактов о королевской паре». BBC Russian. 28 ноября 2017. Վերցված է 28 ноября 2017-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգան Մարքլ» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջԾաղկեվանք (Արա լեռ)Սպասարկող:ՈրոնելՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Ջոուի ԱնսաԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Սեռական հարաբերությունՋուրՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՎարդավառԿառլես ՊուչդեմոնՀայաստանԳառնու հեթանոսական տաճարՋրծաղիկՍաղմոսավանքԵղիշե ՉարենցՕրալ սեքսՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԹռչկանի ջրվեժՁեռնաշարժությունՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀովհաննես ԹումանյանՀեշտոցային արտադրությունՊարբերական հիվանդությունՍևանա լիճԼալա ՄնացականյանՎրաստանՀեշտոցի սնկային վարակԽոր ՎիրապՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՍլովակիաԱռուշ ԱռուշանյանԵրևանԵրազահանՆորավանքՍայաթ-Նովա