Մելանի Բրաուն

բրիտանացի երգչուհի, դերասանուհի

Մելանի Ջանին Բրաուն Բենթոն (անգլ.՝ Melanie Janine Brown Benton, մայիսի 29, 1975(1975-05-29)[1][1][1][…], Հեյրհիլս, Սիթի օֆ Լիդս, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][4][5]), բրիտանացի երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի։ Ավելի հայտնի է «Spice Girls» փոփ համույթում Մել Բի բեմական անվամբ հանդես գալով։

Մելանի Բրաուն
Բնօրինակ անունանգլ.՝ Mel B
Ի ծնե անունանգլ.՝ Melanie Janine Brown
Նաև հայտնի է որպեսScary Spice
Ծնվել էմայիսի 29, 1975(1975-05-29)[1][1][1][…] (49 տարեկան)
Հեյրհիլս, Սիթի օֆ Լիդս, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ, ժամանակակից R&B, հիփ հոփ, սոուլ և պարային երաժշտություն
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, հեղինակ-կատարող, հեռուստահաղորդավարուհի, մոդել, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
ԼեյբլVirgin Records և EMI
ԿրթությունLeeds West Academy?
ԱնդամակցությունSpice Girls
ԱմուսինStephen Belafonte?
Պարգևներ
 Melanie B Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1975—1993. Մանկություն և երիտասարդություն

խմբագրել

Փոքր տարիքում հաղթել է «Կարիբյան արևի միսս» մրցույթում։

10 տարեկանում սկսել է նվագել հարվածային գործիքներ և 15 տարեկանում ստացել է կրթաթոշակ երաժշտական դպրոցում, որը ավարտել է որպես հարվածային գործիքներ նվագող և պարի ուսուցչուհի։

1993-2000. Scary Spice

խմբագրել

1993 թվականին դարձել է «Spice Girls» խմբի անդամ, Մելանի Սիի և Վիկտորիա Ադամսի հետ, արձագանքելով թերթի հայտարարությանը։ Էմմա Բանթոնին առաջարկել է նրա երգի ուսուցչուհին, Ջերի Հոլլիուելը խմբում հայտնվել է պատահաբար։

Խմբում աղջիկները հայտնի էին որպես «Սքերի Սփայս», որը անգլերենից թարգմանաբար նշանակում է «Սարսափելի համեմունք»։ Տվյալ կեղծանունը Մելանին ստացել է գրագետ ակցենտի և շքեղ աֆրիկյան սանրվածքների պատճառով, ինչպես նաև հագնվելու տարօրինակ ոճի պատճառով։

1998-2001 թվականներ

խմբագրել

1998 թվականին Մել Բին սկսել է զբաղվել միանձնյա կարիերայով, և դրա հետ համադրելով նաև աշխատանքը «Spice Girls» խմբում։ Նրա առաջին սինգլն է դարձել է համատեղ աշխատանք Միսի Էլիոթի հետ «I Want You Back» անվանումով, որը թողարկվել է 1998 թվականի սեպտեմբերի 14-ին։ Շնորհիվ նրա, որ սինգլի պրոդյուսերն էր եղել Միսի Էլիոթին, այն զբաղեցրել էր առաջին հորիզոնականը UK Single Charts հիթ-շարքում։

1999 թվականի հունիսին թողարկվել է երգչուհու երկրորդ «Word Up» (Cameo խմբի քավր տարբերակը) սինգլը, այս անգամ Մելանին համագործակցել է Թիմբալենդի հետ։ Սինգլը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը հիթ-շարքերում, ինչպես նաև դարձել է «Օսթին Փաուերս. Միջազգային մարդ հանելուկ» ֆիլմի սաունդթրեկը։

2000 թվականի սեպտեմբերի 25-ին Մելանի Բրաունը թողարկել է ամբողջական միանձնյա «Tell Me» սինգլը, որը Մեծ Բրիտանիայի հիթ-շարքերում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Ընտանեկան խնդիրների հիման վրա նա գրել է իր առաջին միանձնյա Hot ալբոմը, որի թողարկումը տեղի է ունեցել 2000 թվականի հոկտեմբերի 9-ին։ Այն պատեհաժամ էր, քանի որ Spice Girls խմբին շուտով սպասվում էր լուծարում։

2001 թվականի փետրվարի 19-ին տեղի է ունեցել իր առաջնաելույթային ալբոմի երրորդ «Feels So Good» սինգլը, որը Միացյալ Թագավորության հիթ-շարքերում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

2001 թվականի հունիսի 4-ին թողարկվել է Hot ալբոմի չորրորդ և վերջին «Lullaby» սինգլը։ Տվյալ երգը Մելանին նվիրել է իր աղջկան՝ Ֆենիքս Չի Գյուզարի, որը իր մայրիկի հետ նկարահանվել է այդ երգի տեսահոլովակում։ Այս անգամ սինգլը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը UK Single Charts հիթ-շքերթում։ Այդ պատճառով Virgin Records լեյբլը խզարել է Բրաունի հետ ունեցած պայմանագիրը։

Ծրագրավորվել էր հինգերորդ «Hotter» սինգլի թողարկումը, միայն թե, թողարկումը հետաձգվել է «Lullaby» ալբոմի վատ վաճառքի պատճառով։

2002-2007 թվականներ

խմբագրել

2002 թվականին Մելանին հրատարակել է «Catch a fire» ինքնակենսագրականը։

2003 թվականին Մելանին Բրիտանիայից արտագաղթել է ԱՄՆ։ Ներկա պահին նա ապրում է ամուսնու և երեք աղջիկների հետ Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա նահանգ։

Ձայնագրելով մի քանի ավելի կամ քիչ հայտնի միանձնյա սինգլներ, 2005 թվականին Մելանին թողարկել է երկրորդ միանձնյա «L. A. State Of Mind» ալբոմը, որը ջախջախիչ պարտություն կրեց, զբաղեցնելով 453-րդ տեղը Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթում և հասնելով ընդամենը 1500 կրկնօրինակի վաճառքի։ Այդ ալբոմի միակ՝ «Today» սինգլը, կարողացավ ընդգրկվել թոփ 50-ում, զբաղեցնելով 41-րդ տեղը հիթ-շքերթում։

Մելանին աջակցում էր Spice Girls խմբի վերամիավորման մտքին և նրանց հետ գնում է շրջագայության։

2007 թվականին Բրաունը զբաղեցրել է երկրորդ տեղը «Պարեր աստղերի հետ» (անգլ.՝ Dancing with the Stars) շոուում, որտեղ նրա զույգընկերն է եղել Մաքսիմ Չմերկովսկին[6]։

2010- մեր օրեր

խմբագրել

2011 թվականին Բրաունը դարձել է X-Factor հաղորդման ավստրիալական տարբերակի ժյուրի, իսկ 2012 թվականին եղել է հրավիրված ժյուրի բրիտանական X-Factor հաղորդումում։ 2013 թվականին Մելանին հայտարարել է այն մասին, որ վերադառնում է միանձնյա կարիերային և սկսում է իր երրորդ միանձնյա ալբոմի ձայնագրությունը։

2013 թվականի սեպտեմբերի 19-ին կայացել է երգչուհու նոր «For Once In My Life» սինգլի թողարկումը, որը զբաղեցրել է 30-րդ հորիզոնականը բրիտանական հիթ-շարքերում։

Անձնական կյանք

խմբագրել

1998-2001 թվականներին Մելանին ամուսնացած է եղել պարող Ջիմի Գյուլզարոմի հետ[7]։ Այդ ամուսնությունում Բրաունը ունեցեծ է իր առաջին աղջկան՝ Ֆենիքս Չի Գյուլզարին (19 փետրվարի 1999 թվական)[8]։

2006 թվականին Մելանին հանդիպել է դերասան Էդի Մերֆիի հետ, ումից (բաժանումից հետո) ունեցել է երկրորդ աղջկան՝ Էնջել Այրիս Մերֆի Բրաունին (03 ապրիլի 2007 թվական)[9]։

2007 թվականի հունիսի 6-ին ամուսնացել է պրոդյուսեր Ստեֆան Բելաֆոնթի հետ[10]։ Այդ ամուսնության ընթացքում նա ունեցել է իր երրորդ աղջկան՝ Մեդիսոն Բրաուն Բելաֆոնթին (01 սեպտեմբերի 2011 թվական)[11][12]։

Ֆիլմագրություն

խմբագրել
Հեռուստատեսություն
ԹվականԱնվանումԴերԾանոթագրություններ
1993 թվականCoronation StreetԱմի ՆելսոնԷպիզոդական դեր (34-րդ սեզոն)
1999 թվականPure NaughtyՀաղորդավար
2001 թվականThis Is My MomentՀաղորդավար
2002 թվական Voodoo PrincessՀաղորդավարՎավերագրական հեռուստատսություն
2003 թվականBurn ItՔլաիրԳլխավոր դեր (1-ին սեզոն)
2005 թվականBo' Selecta!Ինքն իրեն"Avid Merrion's Christmas Special" (5-րդ սեզոն, 1-ին էպիզոդ)
2007 թվականDancing with the StarsՄասնակից5-րդ սեզոն
2007 թվականEntertainment TonightԼրագրող
2008 թվականAccess HollywoodԼրագրող
2008 թվականThe Singing OfficeՀաղորդավար
2008 թվականStep It Up and DanceՀյուր ժյուրի"A Scary Surprise" (1-ին սեզոն, 1-ին էպիզոդ)
2009 թվականLoose WomenԱշխատողների խմբի անդամ14-րդ սերիա
2009 թվականLiving on the BreadlineՄայրՀեռուստատեսային վավերագրական
2010 թվականDance Your Ass OffՀաղորդավար2-րդ սեզոն
2010 թվականMel B: It's a Scary WorldԻնքն իրենՌեալիթի հաղորդում
2011 թվականSecret Diary of a Call GirlՍիլվիա Բուրկ"4.8" (4-րդ սեզոն, 8-րդ էպիզոդ)
2010–12 թվականներThe X Factor AustraliaԺյուրի/ Մարզիչ2-րդ սեզոն (հյուր)
3-րդ սեզոն–4 (գլխավոր)
2012 թվականThe Spice Girls Story: Viva Forever!Հեռուստատեսային վավերագրական
2012 թվականDancing with the StarsՀաղորդավար12-րդ սեզոն
2012 թվականBritain's Next Top ModelԺյուրի/ Մարզիչ"13 August 2012" (8-րդ սեզոն, 6-րդ սերիա)
2012–16 թվականներThe X Factor UKԺյուրի/ Մարզիչ9-րդ սեզոն և13 (հյուր)
11-րդ սեզոն (գլխավոր)
2013–մեր օրերAmerica's Got TalentԺյուրի
2013 թվականStepping OutԺյուրի
2013 թվականTwelve Trees of ChristmasԿորդելիաՀեռուստաֆիլմ
2014 թվականWhose Line Is It Anyway?Ինքն իրեն"Mel B" (10-րդ սեզոն, 1-ին էպիզոդ)
2014 թվականThe Voice Kids: AustraliaԺյուրի/ Մարզիչ
2014 թվականThe ProԻնքն իրենՀեռուստաֆիլմ
2014 թվականText SantaՁմեռ պապի թիկնապահըՀատուկ հեռուստատեսություն
2014 թվականBlack DynamiteԻնքն իրենՁայն; "How Honeybee Got Her Groove Back" (2-րդ սեզոն, 4-րդ էպիզոդ)
2015 թվականRuPaul's Drag RaceՀրավիրված ժյուրի"ShakesQueer" (7-րդ սեզոն, 3-րդ էպիզոդ)
"Countdown to the Crown" (7-րդ սեզոն, 13-րդ էպիզոդ)
2016–մեր օրերLip Sync Battle UKՀաղորդավար[13]
2016-մեր օրերThe X Factor AustraliaՄարզիչ / Ժյուրի8-րդ սեզոն
Ֆիլմեր
ԹվականԱնվանումԴերԾանոթագրություններ
1997 թվականSpice WorldՍքարի Սփիսե
1998 թվականCreche LandingԼոլաՁայն
2003 թվականLD 50 Lethal DoseԼոուիս
2004 թվականHappy Birthday Oscar WildeԻնքն իրենՎավերագրական
2005 թվականThe Seat FillerՍանդի
2005 թվականTelling LiesՄագի Թոմաս
2006 թվականLove Thy NeighborԼոնի
2007 թվականGiving You EverythingԻնքն իրենՎավերագրական
2014 թվականTinker Bell and the Legend of the NeverBeastՖուրիՁայն (UK version)
2017 թվականBlazing SamuraiԸնձուղտՁայն; The Giraffe
2017 թվականChocolate City: Vegas[14]ԲրանդիPost-producing
2017 թվականKilling Hasselhoff[15]Ինքն իրենPost-producing
ԹվականԱնվանումԴեր
2004 թվականRentՄիմի Մարքուեզ
2016–17 թվականներChicagoՌոքսի Հարթ

Սկավառակագրություն

խմբագրել

Տեսահոլովակներ

խմբագրել
Մելանի Բրաուն ունի ընդամենը 10 տեսահոլովակ
ՏեսահոլովակԹվականՌեժիսորԱլբոմ
«I Want You Back»1998 թվականՀիփ ՈւիլյամսHot
«Word Up!» (UK version)1999 թվականWizHot
«Word Up!» (US version)Մեթյու ՌոլսթենHot
«Tell Me»2000 թվականՆայջել ԴիկHot
«Feel So Good»Մարթին ՈՒեյզHot
«Lullaby»2001 թվականԷնդի ՕրիկHot
«Proper Crimbo»2003 թվականԱնհայտTBA
«Today»2005 թվականՄարկ ՄակքոնելL.A. State Of Mind
«The One That Got Away»2007 թվականՌեյ ՔեյTBA
«For Once in My Life»2013 թվականTBA

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Mel B: My family values // The GuardianUK: GMG, 2011. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
  3. https://www.gov.uk/government/publications/new-year-honours-list-2022-cabinet-office
  4. «Mel B». MTV (UK). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 7-ին.
  5. «Star of the Day: Mel B». RTE. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 7-ին.
  6. «Melanie Brown named co-host of 'Dancing With the Stars' Australia» (անգլերեն). Examiner.com. 2012 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  7. «Mel B settles with ex-husband». BBC. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  8. «Labour looms for new mum Scary». BBC. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  9. «Mel B gives birth to baby girl on Eddie’s birthday», Daily Mail, 3 April 2007.
  10. http://www.people.com/people/article/0,,,00.html Արխիվացված 2011-03-26 Wayback Machine People Mel B. Secretly Weds Boyfriend Stephen Belafonte retrieved on
  11. Spice Girl Mel B Reveals Baby Name Is It Scary| E! Online
  12. «Melanie Brown Welcomes a Daughter» Արխիվացված 2017-03-16 Wayback Machine 2 September 2011, People
  13. Lee, Ben (2015 թ․ օգոստոսի 3). «A UK version of Lip Sync Battle is coming to Channel 5». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  14. «A Spice Girl Is Joining The Chocolate City Sequel Cast». Dish Nation. Վերցված է 2010 թ․ մայիսի 6-ին.
  15. Killing Hasselhoff film on imdb.com

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելանի Բրաուն» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջԾաղկեվանք (Արա լեռ)Սպասարկող:ՈրոնելՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Ջոուի ԱնսաԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Սեռական հարաբերությունՋուրՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՎարդավառԿառլես ՊուչդեմոնՀայաստանԳառնու հեթանոսական տաճարՋրծաղիկՍաղմոսավանքԵղիշե ՉարենցՕրալ սեքսՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԹռչկանի ջրվեժՁեռնաշարժությունՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀովհաննես ԹումանյանՀեշտոցային արտադրությունՊարբերական հիվանդությունՍևանա լիճԼալա ՄնացականյանՎրաստանՀեշտոցի սնկային վարակԽոր ՎիրապՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՍլովակիաԱռուշ ԱռուշանյանԵրևանԵրազահանՆորավանքՍայաթ-Նովա