Միխայել Շտիխ

Միխայել Շտիխ (գերմ.՝ Michael Detlef Stich, հոկտեմբերի 18, 1968(1968-10-18)[2][3], Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2], ԳՖՀ), գերմանացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ։ ATP մենախաղային 18 և զուգախաղային 10 մրցաշարերի հաղթող։ 1991 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի հաղթող մենախաղում և 1992 թվականին զուգախաղում։ Օլիմպիական խաղերի զուգախաղի մրցաշարի ոսկե մեդալակիր 1992 թվականին։

Միխայել Շտիխ
անգլ.՝ Michael Stich
Սեռարական
ՔաղաքացիությունԳերմանիա Գերմանիա
Բնակվելու վայրՀամբուրգ
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 18, 1968 (55 տարեկան)
ԾննդավայրՊինեբերգ, Շլեզվիգ, ԳՖՀ
Հասակ193 սմ
Քաշ79 կգ
Կարիերայի սկիզբ1988 թվական
Կարիերայի ավարտ1997 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցմեկձեռքանի
Պարգևավճար, USD12 595 128
Մենախաղ
Խաղեր Հ/Պ385–176[1]
Ամենաբարձր վարկանիշ2 (1993 թվական նոյեմբերի 22)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/2 եզրափակիչ (1993)
ՖրանսիաԵզրափակիչ (1996)
ՈւիմբլդոնՀաղթանակ (1991)
ԱՄՆԵզրափակիչ (1994)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ165–111[1]
Ամենաբարձր վարկանիշ9 (1991 թվական մարտի 25)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/4 եզրափակիչ (1991)
Ֆրանսիա3-րդ շրջան (1989, 1991)
ՈւիմբլդոնՀաղթանակ (1992)
ԱՄՆ1/2 եզրափակիչ (1992)
Ավարտել է կարիերան

Նվաճումներ

խմբագրել

Կարիերա

խմբագրել

Միխայել Շտիխը թենիսով սկսել է զբաղվել 6 տարեկան հասակից։ 1988 թվականին նորամուտել է պրոֆեսիոնալ մրցաշարերում։ Առաջին մրցաշարը հաղթել է 1990 թվականին, Մեմֆիսում։

1991 թվականին Շտիխի կարիերայում իսկական բեկում է տեղի ունենում։ «Ռոլան Գարոս»-ում նա հասնում է մինչև կիսաեզրափակիչ, իսկ մեկ ամսից էլ քիչ ժամանակ անց նա հաղթում է Ուիմբլդոնում, որտեղ հերթականությամբ հաղթում է աշխարհի ուժեղագույն թենիսիստներին՝ Ջիմ Կուրիեին, Ստեֆան Էդբերգին և եզրափակիչում Բորիս Բեկկերին։ Մինչ այժմ Շտիխը մնում է գերմանացիներից վերջինը, ով հաղթել է Ուիմբլդոնի մրցաշարում։ ԱՄՆ բաց առաջնությունում առաջին անգամ մտնում է ուժեղագույն ութնյակի մեջ։ Մրցաշրջանն ավարտում է աշխարհի 4-րդ ռակետի կարգավիճակում, անց կացնելով 100 հանդիպում և հաղթելով նրանցից 74-ում։ Միաժամանակ հաջող է հանդես գալիս նաև զուգախաղերում։ 1992 թվականին, Ջոն Մաքինրոյի հետ զույգով, հաղթում է Ուիմբլդոնում։

1992 թվականին, Բորիս Բեկկերի հետ զույգով, դառնում է Բարսելոնայի Օլիմպիական խաղերի չեմպիոն։

1993 թվականին նույնպես շատ հաջող է ելույթ ունենում, հաղթելով 6 խոշոր մրցաշարերում։ Մրցաշրջանի ավարտին մոտ, Մայնի Ֆրանկֆուրտում, հաղթում է ATP Ամփոփիչ աշխարհի առաջնությունում։ Եզրափակիչում չորս սեթում հաղթում է աշխարհի ուժեղագույն թենիսիստ Փիթ Սամփրասին։ Այդ նվաճումը Շտիխին թույլ է տալիս դառնալ աշխարհի 2-րդ ռակետ։

1993 թվականին, Գերմանիայի հավաքականի հետ միասին, հաղթում է Դևիսի Գավաթում և անվանի հայրենակից Շտեֆի Գրաֆի հետ հաղթում է Հոպմանի գավաթում։

1994 թվականին կարերայում երկրորդ անգամ դուրս է գալիս Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչ։ Այս անգամ ԱՄՆ բաց առաջնության որոշիչ խաղում գերմանացին զիջում է Անդրե Աղասիին։

1994 թվականի Դյուսելդորֆում կայացած Աշխարհի ամփոփիչ թիմային առաջնությունում Շտիխը նվաճում է չեմպիոնական գավաթը։ Մրցաշարի եզրափակիչում Գերմանիայի հավաքականը հաղթում է իսպանացինեին՝ 2-1, Շտիխը մասնակցություն է ունենում երկու հաղթական հանդիպումներում՝ զուգախաղում և Սերխի Բրուգերայի դեմ մենախաղում։

Հետագա վնասվածքները բացասական են անդրադառնում Շտիխի խաղի վրա։ Նա աստիճանաբար զիջում է իր դիրքերը, պարտություն կրելով ավելի շատ խաղերում և կորցնելով դիրքերը դասակարգման աղյուսակում։ 1995 թվականի սեպտեմբերի 23-ին, Դևիսի Գավաթի կիսաեզրափակիչում, Գերմանիայի հավաքականը հանդիպում էր Ռուսաստանի հետ։ Որոշիչ խաղում Շտիխը հանդիպում էր Անդրեյ Չեսնոկովի հետ և ունենալով 9 մատչ-բոլ, բաց է թողնում հաղթանակը։ Մինչ այդ Շտիխն անց էր կացրել երկարատև զուգախաղ և մենախաղ Եվգենի Կաֆելնիկովի դեմ։ Ֆիզիկապես և հոգեպես հյուծված Շտիխը չի կարողանում է Չեսնոկովի հետ հանդիպումը հասցնել հաղթական ավարտի։

1996 թվականին դուրս է գալիս Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ Որոշիչ հանդիպման ճանապարհին նա առավելության է հասնում մրցաշարի գործող չեմպիոն Թոմաս Մուստերի նկատմամբ, սակայն եզրափակիչում զիջում է Եվգենի Կաֆելնիկովին։

Բազմաթիվ անգամներ հաղթել է խոշոր և ոչ մեծ մրցաշարեր Գերմանիայում։ Երգեք չի հրաժարվել մասնակցել հայրենի թիմի կազմում, որի համար մեծ հարգանք էր վայելում հայրենակիցների մոտ։

Շտիխի վերջին վառ ելույթը դառնում է 1997 թվականի Ուիմբլդոնի մրցաշարը։ Լինելով աշխարհի միայն 88-րդ ռակետը, նա դուրս է գալիս 1/8 եզրափակիչ, որտեղ առավելության է հասնում բրիտանացի Թիմ Հենմենի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում զիջում է Սեդրիկ Պիոլինին։

Պրոֆեսիոնալ մրցաշարերում ելույթներն ավարտել է 1997 թվականին։

Միխայել Շտիխի խաղը առանձնանում էր բարձր վարպետությամբ և արագությամբ։ Մարզիկը տիրապետում էր գնդակը «զգալու» անփոխարինելի որակով, ճշգրիտ և ըստ տեղի ուղարկելով այն կորտի հարկավոր հատվածը։ Նա հիանալի էր խաղում ցանցի մոտ և ուներ շատ հզոր մեկձեռքանի բեքհենդ։ Ունենալով մեծ ֆիզիկական ներուժ և մեծ թենիսային ունակություններ, Շտիխը ամբողջ կարիերայի ընթացքում կատարելագործում էր իր վարպետությունը։

Կարիերայի ամբողջ ընթացքում Միխայելին մշտապես համեմատում էին հայրենակից Բորիս Բեկկերի հետ։ Բեկկերի հաջողությունները և հանրաճանաչությունն անսահման մեծ էին։ Սակայն, ըստ որոշ ցուցանիշների, Շտիխը գերազանցում էր Բորիսին։ Մասնավորապես, նա Բեկկերից զգալի հաջող էր ելույթ ունենում գրունտի վրա և նույնիսկ հաղթել է մրցաշարեր։ Ի տարբերություն Բեկկերի, ունի այն տարիների անվիճելի առաջատար Փիթ Սամփրասի հետ հանդիպումների դրական հաշվեկշիռ։

Այժմ Միխայել Շտիխը մասնակցում է բարեգործական ակցիաներում։ 1994 թվականին, լինելով գործող մարզիկ, հիմնադրել է հիմնադրամ, որը զբաղվում է ՄԻԱՎ-ով վարակված երեխաների համար միջոցների հավաքագրումով։ Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հասարակական հիմնադրամում գործունեությունը ավելի մեծ տարածում է ստանում։ Հատկապես ակտիվ է նրա աշխատանքը Գերմանիայի դաշնային խաչում։ Հանդես է գալիս որպես խոշոր մրցաշարերի մեկնաբան։ Հանդիսանում է ֆուտբոլի մոլի երկրպագու և ակտիվորեն աջակցում է ազգային հավաքականին։

Եզրափակիչներում մասնակցությունների վիճակագրություն

խմբագրել

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ

խմբագրել

Մենախաղ 3 (1–2)

խմբագրել
ԱրդյունքԹվականՄրցաշարԾածկույթՄրցակիցՀաշիվ
Հաղթանակ1991ՈւիմբլդոնԽոտածածկ Բորիս Բեկկեր6–4, 7–6(7–4), 6–4
Պարտություն1994ԱՄՈՆ բաց առաջնությունՀարդ Անդրե Աղասի1–6, 6–7(5–7), 5–7
Պարտություն1996Ֆրանսիայի բաց առաջնությունԳրունտ Եվգենի Կաֆելնիկով6–7(4–7), 5–7, 6–7(4–7)

Զուգախաղ 1 (1–0)

խմբագրել
ԱրդյունքԹվականՄրցաշարԾածկույթԽաղընկերՄրցակիցներՀաշիվ
Հաղթանակ1992ՈւիմբլդոնԽոտածածկ Ջոն Մաքինրոյ Ջիմ Գրաբ
Ռիչի Ռենեբերգ
5–7, 7–6(7–5), 3–6, 7–6(7–5), 19–17

Օլիմպիական խաղերի տղամարդկանց զուգախաղի եզրափակիչներ

խմբագրել
ԱրդյունքԹվականՄրցաշարԾածկույթԽաղընկերՄրցակիցներՀաշիվ
Ոսկե1992Օլիմպիական խաղերԳրունտ Բորիս Բեկկեր Ուեյն Ֆերեյրա
Պիտ Նորվալ
7–6(7–5), 4–6, 7–6(7–5), 6–3

Մասթերս շարքի մրցաշարեր

խմբագրել

Մենախաղ 3 (2–1)

խմբագրել
ԱրդյունքԹվականՄրցաշարԾածկույթՄրցակիցՀաշիվ
Պարտություն1992Hamburg Masters
Համբուրգ
Գրունտ Ստեֆան Էդբերգ7–5, 4–6, 1–6
Հաղթանակ1993Hamburg Masters
Համբուրգ
Գրունտ Անդրեյ Չեսնոկով6–3, 6–7(1–7), 7–6(9–7), 6–4
Հաղթանակ1993Stockholm Masters
Ստոկհոլմ
Հարդ (i) Գորան Իվանիշևիչ4–6, 7–6(8–6), 7–6(7–3), 6–2

Զուգախաղ 3 (1–2)

խմբագրել
ԱրդյունքԹվականՄրցաշարԾածկույթԽաղընկերՄրցակիցներՀաշիվ
Պարտություն1990Hamburg Masters
Համբուրգ
Գրունտ Ուդո Ռիգլևսկի Սերխի Բրուգերա
Ջիմ Կուրիե
6–7, 2–6
Հաղթանակ1992Monte-Carlo Masters
Մոնտե Կարլո
Գրունտ Բորիս Բեկկեր Պետր Կորդա
Կարել Նովաչեկ
3–6, 6–1, 6–4
Պարտություն1992Hamburg Masters
Համբուրգ
Գրունտ Կարլ-Ուվե Շտեբ Սերխիո Կասալ
Էմիլիո Սանչես
7–5, 4–6, 3–6

Կարիերայի եզրափակիչներ

խմբագրել

Մենաքաղ 31 (18–13)

խմբագրել
Մրցաշար
Մեծ Սաղավարտ (1–2)
Մասթերս գավաթ (1–0)
Մեծ Սաղավարտի գավաթ (1–1)
ATP Մասթերս (2–1)
ATP մրցաշարեր (3–3)
ATP համաշխարհային շարք (10–6)
Տիտղոսներ ըստ ծածկույթի
Հարդ (4–4)
Խոտածածկ(4–1)
Գրունտ (3–5)
Գորգ (7–3)
ԱրդյունքNo.ԱմսաթիվՄրցաշարԾածկույթՄրցակիցՀաշիվ
Հաղթանակ1.1990 մարտի 5U.S. National Indoor Tennis Championships
Մեմֆիս, ԱՄՆ
Հարդ Ուելի Մասուր6–7(5–7), 6–4, 7–6(7–1)
Պարտություն1.1991 հունվարի 7ATP Adelaide
Ադելաիդա, Ավստրալիա
Հարդ Նիկլաս Կուլտի3–6, 6–1, 2–6
Պարտություն2.1991 հունվարի 14ATP Sydney
Սիդնեյ, Ավստրալիա
Հարդ Գի Ֆորժե3–6, 4–6
Պարտություն3.1991 փետրվարի 25Մեմֆիս, ԱՄՆՀարդ (i) Իվան Լենդլ5–7, 3–6
Հաղթանակ2.1991 հուլիսի 8Ուիմբլդոն,
Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Խոտածածկ Բորիս Բեկկեր6–4, 7–6(7–4), 6–4
Հաղթանակ3.1991 հուլիսի 22Mercedes Cup
Շտուտգարտ, Գերմանիա
Գրունտ Ալբերտո Մանչինի1–6, 7–6(11–9), 6–4, 6–2
Հաղթանակ4.1991 օգոստոսի 26ATP Schenectady
Սկենեկտադի, ԱՄՆ
Հարդ Էմիլիո Սանչես6–2, 6–4
Հաղթանակ5.1991 հոկտեմբերի 21BA-CA TennisTrophy
Վիեննա, Ավստրիա
Գորգ Յան Սիմերինկ6–4, 6–4, 6–4
Պարտություն4.1992 մայիսի 11Hamburg Masters
Համբուրգ, Գերմանիա
Գրունտ Ստեֆան էդբերգ7–5, 4–6, 1–6
Հաղթանակ6.1992 հունիսի 15Ordina Open
Ռոսմալեն, Նիդերլանդներ
Խոտածածկ Ջոնաթան Սթարկ6–4, 7–5
Հաղթանակ7.1992 դեկտեմբերի 14Մեծ Սաղավարտի գավաթ,
Մյունխեն, Գերմանիա
Գորգ Մայքլ Չանգ6–2, 6–3, 6–2
Հաղթանակ8.1993 փետրվարի 22Eurocard Open
Շտուտգարտ, Գերմանիա
Գորգ Ռիխարդ Կրայչեկ4–6, 7–5, 7–6(7–4), 3–6, 7–5
Պարտություն5.1993 մայիսի 3BMW Open
Մյունխեն, Գերմանիա
Գրունտ Իվան Լենդլ6–7(2–7), 3–6
Հաղթանակ9.1993 մայիսի 10Համբուրգ, ԳերմանիաԳրունտ Անդրեյ Չեսնոկով6–3, 6–7(1–7), 7–6(9–7), 6–4
Հաղթանակ10.1993 հունիսի 14Queen's Club Championships
Լոնդոն), Մեծ Բրիտանիա
Խոտածածկ Ուեյն Ֆերեյրա6–3, 6–4
Պարտություն6.1993 հուլիսի 26ATP Stuttgart
Շտուտգարտ, Գերմանիա
Գրունտ Մագնուս Գուստաֆսոն3–6, 4–6, 6–3, 6–4, 4–6
Հաղթանակ11.1993 օգոստոսի 12Davidoff Swiss Indoors
Բազել, Շվեյցարիա
Հարդ Ստեֆան Էդբերգ6–4, 6–7(5–7), 6–3, 6–2
Հաղթանակ12.1993 նոյեմբերի 1Stockholm Open
Ստոկհոլմ, Շվեդիա
Գորգ Գորան Իվանիշևիչ4–6, 7–6(8–6), 7–6(7–3), 6–2
Հաղթանակ13.1993 նոյեմբերի 22Մասթերս գավաթ,
Ֆրանկֆուրտ, Գերմանիա
Գորգ Փիթ Սամփրաս7–6(7–3), 2–6, 7–6(9–7), 6–2
Պարտություն7.1993 դեկտեմբերի 13Մեծ Սաղավարտի գավաթ,
Մյունխեն, Գերմանիա
Գորգ Պետր Կորդա6–2, 4–6, 6–7(5–7), 6–2, 9–11
Հաղթանակ14.1994 փետրվարի 28ATP Rotterdam
Ռոտերդամ, Նիդերլանդներ
Գորգ Ուեյն Ֆերեյրա4–6, 6–3, 6–0
Հաղթանակ15.1994 մայիսի 2Մյունխեն, ԳերմանիաԳրունտ Պետր Կորդա6–2, 2–6, 6–3
Հաղթանակ16.1994 հունիսի 20Gerry Weber Open
Հալլե, Գերմանիա
Խոտածածկ Մագնուս Լարսոն6–4, 4–6, 6–3
Պարտություն8.1994 սեպտեմբերի 12ԱՄՆ բաց առաջնություն,
Նյու Յորք, ԱՄՆ
Հարդ Անդրե Աղասի1–6, 6–7(5–7), 5–7
Պարտություն9.1994 հոկտեմբերի 24Վիեննա, ԱվստրիաԳորգ Անդրե Աղասի6–7(4–7), 6–4, 2–6, 3–6
Պարտություն10.1995 փետրվարի 27Շտուտգարտ, ԳերմանիաԳորգ Ռիխարդ Կրայչեկ6–7(4–7), 3–6, 7–6(8–6), 6–1, 3–6
Պարտություն11.1995 մայիսի 8Մյունխեն, ԳերմանիաԳրունտ Ուեյն Ֆերեյրա5–7, 6–7(6–8)
Պարտություն12.1995 հունիսի 26Հալլե, ԳերմանիաԽոտածածկ Մարկ Ռոսե6–3, 6–7(11–13), 6–7(8–10)
Հաղթանակ17.1995 օգոստոսի 7Countrywide Classic
Լոս Անջելես, ԱՄՆ
Հարդ Թոմաս Էնկվիստ6–7(7–9), 7–6(7–4), 6–2
Հաղթանակ18.1996 փետրվարի 26ATP Antwerp
Անտվերպեն, Բելգիա
Գորգ Գորան Իվանիշևիչ6–3, 6–2, 7–6(7–5)
Պարտություն13.1996 հունիսի 10Ֆրանսիայի բաց առաջնություն,
Փարիզ, Ֆրանսիա
Գրունտ Եվգենի Կաֆելնիկով6–7(4–7), 5–7, 6–7(4–7)

Զուգախաղ 16 (10–6)

խմբագրել
Մրցաշար
Մեծ Սաղավարտ (1–0)
Մասթերս գավաթ (0–0)
Օլիմպիական խաղեր (1–0)
ATP Մասթերս (1–2)
ATP մրցաշարեր (1–1)
ATP համաշխարհային շարք(6–3)
Տիտղոսներ ըստ ծածկույթի
Հարդ (3–2)
Խոտածածկ(3–1)
Գրունտ (3–2)
Գորգ (1–1)
ԱրդյունքNo.ԱմսաթիվՄրցաշարԾածկույթԽաղընկերՄրցակիցենրՀաշիվ
Հաղթանակ1.1989 հոկտեմբերի 9Davidoff Swiss Indoors
Բազել, Շվեյցարիա
Հարդ (i) Ուդո Ռիգլևսկի Օմար Կամպորեսե
Կլաուդիո Մազարդի
6–3, 4–6, 6–0
Պարտություն1.1990 փետրվարի 26ATP Memphis
Մեմֆիս, ԱՄՆ
Հարդ (i) Ուդո Ռիգլևսկի Դարեն Կեհիլ
Մարկ Կրատցման
5–7, 2–6
Պարտություն2.1990 մայիսի 7Hamburg Masters
Համբուրգ, Գերմանիա
Գրունտ Ուդո Ռիգլևսկի Սերքի Բրուգերա
Ջիմ Կուրիե
6–7, 2–6
Հաղթանակ2.1990 մայիսի 17BMW Open
Մյունխեն, Գերմանիա
Գրունտ Ուդո Ռիգլևսկի Պետր Կորդա
Տոմաշ Շմիդ
6–1, 6–4
Հաղթանակ3.1990 հունիսի 18Ordina Open
Ռոսմալեն, Նիդերլանդներ
Խոտածածկ Յակոբ Հլասեկ Ջիմ Գրաբ
Ջոն Մաքինրոյ
7–6, 6–3
Պարտություն3.1990 օգոստոսի 20ATP Long Island
Լոնգ Իսլանդ, ԱՄՆ
Հարդ Ուդո Ռիգլևսկի Գի Ֆորժե
Յակոբ Հլասեկ
6–2, 3–6, 4–6
Հաղթանակ4.1990 հոկտեմբերի 22BA-CA TennisTrophy
Վիեննա, Ավստրիա
Գորգ Ուդո Ռիգլևսկի Խորխե Լոսանո
Թոդ Ուիթսկեն
6–4, 6–4
Հաղթանակ5.1991 հունվարի 9Մեմֆիս, ԱՄՆՀարդ (i) Ուդո Ռիգլևսկի Ջոն Ֆիցջերալդ
Լորի Ուարդեր
7–5, 6–3
Պարտություն4.1991 փետրվարի 11U.S. Pro Indoor
Ֆիլադելֆիա, ԱՄՆ
Գորգ Ուդո Ռիգլևսկի Ռիկ Լիչ
Ջիմ Պյու
4–6, 4–6
Հաղթանակ6.1992 ապրիլի 27Monte-Carlo Masters
Մոնտե Կարլո, Մոնակո
Գրունտ Բորիս Բեկկեր Պետր Կորդա
Կարել Նովաչեկ
6–4, 6–4
Պարտություն5.1992 մայիսի 4Համբուրգ, ԳերմանիաԳրունտ Կարլ-Ուվե Շտեբ Սերխիո Կասալ
Էմիլիո Սանչես
7–5, 4–6, 3–6
Պարտություն6.1992 հունիսի 8Ռոսմալեն, ՆիդերլանդներԽոտածածկ Ջոն Մաքինրոյ Ջիմ Գրաբ
Ռիչի Ռենեբերգ
4–6, 7–6, 4–6
Հաղթանակ7.1992 հուլիսի 6Ուիմբլդոն,
Լոնդոն
Խոտածածկ Ջոն Մաքինրոյ Ջիմ Գրաբ
Ռիչի Ռենեբերգ
5–7, 7–6, 3–6, 7–6, 19–17
Հաղթանակ8.1992 օգոստոսի 3Օլիմպիական խաղեր,
Բարսելոնա
Գրունտ Բորիս Բեկկեր Ուեյն Ֆերեյրա
Պիտ Նորվալ
7–6, 4–6, 7–6, 6–3
Հաղթանակ9.1993 օգոստոսի 9Countrywide Classic
Լոս Անջելես, ԱՄՆ
Հարդ Ուեյն Ֆերեյրա Գրանտ Կոնել
Սքոթ Դևիս
7–6, 7–6
Հաղթանակ10.1997 հունիսի 16Gerry Weber Open
Հալլե, Գերմանիա
Խոտածածկ Կարստեն Բրաշ Դավիդ Ադամս
Մարիուս Բեռնարդ
7–6, 6–3

Մենախաղի վիճակագրություն

խմբագրել
Մրցաշար19871988198919901991199219931994199519961997ՀՄՀ–Պ
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնությունՉՄՉՄՉՄ3 շրջան3 շրջան1/41/21 շրջան3 շրջանՉՄ2 շրջան0 / 716–7
Ֆրանսիայի բաց առաջնությունՉՄՉՄ2 շրջան2 շրջան1/23 շրջան4 շրջան2 շրջան4 շրջանԵՉՄ0 / 822–8
ՈւիմբլդոնՉՄՉՄ1 շրջան3 շրջանՀ1/41/41 շրջան1 շրջան4 շրջան1/21 / 925–8
ԱՄՆ բաց առաջնությունՉՄՉՄ1 շրջան2 շրջան1/42 շրջան1 շրջանԵ4 շրջան2 շրջանՉՄ0 / 815–8
Հ–Պ0–00–01–36–417–311–412–47–48–410–36–21 / 3278–31
ATP Մասթերս
Indian Wells Masters
Ինդիան Ուելս
NMEՉՄ1/21/22 շրջանՉՄ3 շրջանՉՄՉՄ0 / 48–4
Miami Masters
Մայամի
NME2 շրջան4 շրջանՉՄ4 շրջանՉՄ2 շրջանՉՄՉՄ0 / 45–4
Monte Carlo Masters
Մոնտե Կարլո
NME1 շրջանՉՄ1/42 շրջան3 շրջան2 շրջանՉՄ2 շրջան0 / 65–6
Rome Masters
Հռոմ
NMEՉՄ1 շրջան1 շրջանՉՄ1/4ՉՄ2 շրջանՉՄ0 / 44–3
Hamburg Masters
Համբուրգ
NME1 շրջան1/2ԵՀ1/23 շրջանՉՄ2 շրջան1 / 718–6
Canada Masters
Կանադա
NME2 շրջանՉՄՉՄՉՄՉՄ1/4ՉՄՉՄ0 / 23–2
Cincinnati Masters
Ցինցինատի
NMEՉՄՉՄՉՄ1/41/21/2ՉՄՉՄ0 / 38–3
Eurocard Open
Շտուտգարտ/Ստոկհոլմ
NMEՉՄ2 շրջան3 շրջանՀ1/4ՉՄ2 շրջանՉՄ1 / 59–4
Paris Masters
Փարիզ
NME1/4ՉՄ3 շրջան1/42 շրջանՉՄ1 շրջանՉՄ0 / 56–5
Հ–ՊN/A5–510–511–616–513–57–62–32–22 / 4066–37
Վարկանիշ5642691004241529121664

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 ATP վեբկայք
  2. 2,0 2,1 2,2 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 709. — ISBN 978-0-942257-70-0
  3. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)

Աղբյուրներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայել Շտիխ» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելԼալա ՄնացականյանԲյուրականի աստղադիտարանՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Սեռական հարաբերությունՀայաստանՋոուի ԱնսաՋուրՋրծաղիկՎարդավառՏաշիրԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԿառլես ՊուչդեմոնՊարբերական հիվանդությունՀրաչյա ՔեշիշյանՏիգրան ՄեծՀովհաննես ԹումանյանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԾաղկեվանք (Արա լեռ)Սպասարկող:ՎերջինփոփոխություններըԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՀեշտոցի սնկային վարակԵրևանՀղիություն (մարդ)Մեսրոպ ՄաշտոցՀեշտոցային արտադրությունԵրկրորդ համաշխարհային պատերազմԳառնու հեթանոսական տաճարՀայաստանի առաջին հանրապետությունՀայաստանի անկախության հռչակագիրՀայերենի այբուբենԴաշտանՀայ գրերի գյուտՕրալ սեքսԱռաջին համաշխարհային պատերազմՄայիսյան հերոսամարտեր