Մոխրենես, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 28 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 61 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Մոխրենես
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութի
Այլ անվանումներՍուսանլըք
ԲԾՄ1026 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն212 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ ԱԵ
Ժամային գոտիUTC+4
Մոխրենես (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Մոխրենես (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն

խմբագրել

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավային հատվածում՝ Հադրութի շրջանում՝ նախկին Դիզակ գավառում։ Բնակավայրի հարավարևելյան մասով է հոսում Իշխանագետի վտակ Քար՝ աղբյուր գետը։ Մոխրենեսի թիկունքում է գտնվում Պլանեն քար բարձունքը[2]։

Համայնքը լեռնային է, ունի 1117,48 հա տարածք, որից 347,75 հա գյուղատնտեսական նշանակություն, 743,58 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 4 աղբյուրներ` «Ցորտցորտ», «Երե թաղեն», «Ներքե թաղեն» և «Ակունց»։

Պատմություն

խմբագրել

Մոխրենեսը Արցախի հնագույն բնակատեղիներից մեկն է։ Այն գոյություն ունի առնվազն վաղ միջնադարից։ Նախկինում գյուղը եղել է Շինատեղ կոչված վայրում։Գյուղի վաղ գոյության մասին է վկայում նաև Մոխրենեսի շրջակայքում գտնվող 5–6–րդ դարերում կառուցված Օխտը դռնի վանքը։Ըստ ավանդության՝ վանքը կառուցել է զավթիչների դեմ պայքարում զոհված յոթ եղբայրների միակ քույրը[2]։

13–րդ դարի Գտչավանքի շինարարական արձանագրության մեջ խոսվում է նաև Մոխրենես (Մոխրենիս) բնակավայրի մասին։

14–րդ դարում նախկին բնակավայրից ոչ շատ մեծ հեռավորության վրա հիմնվում է Նոր Մոխրենեսը։

1918–1920 թվականներին Մոխրենեսի հայությունը հայրենի երկրի սահմանները պաշտպանել է Մուսավաթական Ադրբեջանի ավազակախմբերի ոտնձգություններից[2]։

1929 թվականին Արցախում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Մոխրենեսում կազմակերպվել է կոլտնտեսություն։

Ապախոշորացումից հետո, 1989 թվականին նորից կազմակերպվել է Մոխրենեսի կոլտնտեսությունը, որը գործել է մինչև 1998 թվականը։ Հողերի սեփականաշնորհումից հետո գյուղացիները վարում էին իրենց անհատական տնտեսությունները։

Մոխրենեսում ապրում էին Սրաբունց (Ավագյաններ), Դադունց (Պողո-սյաններ), Պետունց (Պետրոսյաններ), Ասրունց (Ասրյաններ), Սաքունց (Ստեփանյաններ), Բաբունց (Բաղդասարյաններ), Աղաբաբունց (Աղաբաբյաններ) ազգատոհմերի ներկայացուցիչներ[2]։

Գյուղը Հայրենական մեծ պատերազմին

խմբագրել

Մոխրենեսից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 120 մարդ, նրանցից 62–ը զոհվել է։ Գյուղում պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնելու համար1968 թվականին հուշարձան է կառուցվել[2]։

Գյուղը արցախյան ազատամարտին

խմբագրել

Արցախյան ազատամարտին գյուղից մասնակցել է 42 հոգի։ Ռազմական գործողությունների ժամանակ 8 հոգի զոհվել է։ Ազատամարտի նահատակների հիշատակին գյուղում հուշարձան կոթող է կառուցվել[2]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)

խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[3][4][5]։

Բնակչություն

խմբագրել

Մոխրենես համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 180 մարդ, կա 39 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].

Տարի200820092010
Բնակիչ191195192

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ

խմբագրել

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Սարգիս եկեղեցի (1840 թ.), գերեզմանոց (18-19-րդ դարեր), խաչքար (10-11-րդ դարեր), «Օխտը դռնի վանք» եկեղեցի (5-6-րդ դարեր), Քարաղբյուր գետի կամուրջը (14–15–րդ դարեր), Սուրբ Վանես, Խաչին սրբավայրերը, հաշվառված է 21 հուշարձան։

Մոխրենեսի Սբ․ Սարգիս եկեղեցին քանդվել է 2022 թվականի մարտից հուլիս ամիսներն ընկած ժամանակահատվածում[7]։

Գյուղի աղբյուրներն են Ցորցորտ, Երե թաղեն, Ներքե թաղեն, Ակունց, Գայլաձոր, Ղուզե, Քարաղբյուր։Մուխրենեսի հանդամասերն են Մեծ ու Փոքր զկռատափ, Շլորուտ, Արփալու, Սլդախանց, Մաչի գոմեր, Ծումն արտեր, Կռակլավ[2]։

Հասարարակական կառույցներ

խմբագրել

2015 թվականին համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 33 աշակերտներ[8]։

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 231–232.
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  6. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  7. «Report shows near-total erasure of Armenian heritage sites». Cornell Chronicle (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 17-ին.
  8. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 128.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՀայաստանԲյուրականի աստղադիտարանՋոուի ԱնսաՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՎարդավառՍեռական հարաբերությունԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՆեմեսիս գործողությունՋրծաղիկՀովհաննես ԹումանյանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Տիգրան ՄեծՊարբերական հիվանդությունԿառլես ՊուչդեմոնՊարույր ՍևակԵս և նաԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՀայաստանի առաջին հանրապետությունԾաղկեվանք (Արա լեռ)Երկրորդ համաշխարհային պատերազմՀայ գրերի գյուտՀայոց ցեղասպանությունՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԵրկրորդ Պունիկյան պատերազմԱռաջին համաշխարհային պատերազմԿիլիկիայի հայկական թագավորությունՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳառնու հեթանոսական տաճարՀեշտոցի սնկային վարակՎանի թագավորությունՍպիտակ ձին (պատմվածք)Հայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄեսրոպ ՄաշտոցԱյրին (նորավեպ)Արտիստը (Շիրվանզադե)Բաթումի պայմանագիրԵրևան